Կասեցվել է «Սիլ-Մաազա»-ին պատկանող երկու արտադրատեսակների արտադրությունը

Կասեցվել է «Սիլ-Մաազա»-ին պատկանող երկու արտադրատեսակների արտադրությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնում է․ «ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Սիլ-Մաազա» ՍՊԸ-ին (ք․ Երևան) պատկանող զովացուցիչ ըմպելիքների արտադրամասում, որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության:
     Ըստ փորձաքննության արդյունքների՝ «ՍԻԼ ՉԻՊՈ» ապրանքանիշի «գազավորված զովացուցիչ ըմպելիք տանձի համով» (արտադրված՝ 18․03․2026 թվականին) և «գազավորված զովացուցիչ ըմպելիք թարխունի համով» (արտադրված՝ 12․02․2026 թվականին) արտադրատեսակների նմուշները՝ մեզոֆիլ աէրոբ և անաէրոբ մանրէներ և «խմորասունկ/բորբոսասունկ գումարային» ցուցանիշներով չեն համապատասխանել Մաքսային Միության կանոնակարգերով սահմանված պահանջներին։
     ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ զովացուցիչ ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ նշված արտադրատեսակների արտադրությունը, կասեցվել է։
     Արտադրողին տրվել է խմբաքանակների իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագրեր, հանձնարարվել է ապահովել արտադրանքների համապատասխանությունը գործող տեխնիկական կանոնակարգերին:
     Սահմանվել է անհամապատասխանությունները վերացնելու ժամկետ»:

Ամիրյան փողոցը Պապ թագավորի անունով անվանափոխելու նախագծի քվեարկությունը չկայացավ` քվորում չլինելու պատճառով

Ամիրյան փողոցը Պապ թագավորի անունով անվանափոխելու նախագծի քվեարկությունը չկայացավ` քվորում չլինելու պատճառով

Երևանի Ամիրյան փողոցը Պապ թագավորի անունով անվանափոխելու նախագծի քվեարկությունը չկայացավ` քվորում չլինելու պատճառով։ «Առաջարկում եմ նաև մյուս ֆրակցիաների հետ քննարկել, երևանցիներին էլ խնդրենք ակտիվ լինել «Ակտիվ քաղաքացի» հարթակում՝ քվեարկության առումով»,- ասաց Տիգրան Ավինյանը։

«Անշնորհակալ չպետք է լինել, բայց և չի կարելի ստորացնել սեփական վաստակը»․ Արսեն Ջուլֆալակյան

«Անշնորհակալ չպետք է լինել, բայց և չի կարելի ստորացնել սեփական վաստակը»․ Արսեն Ջուլֆալակյան

Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի մեդալակիր, ԱԺ նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Խորհուրդ երիտասարդ մարզիկներին:
     Իմացե՛ք ձեր աշխատանքի արժեքը, թափած քրտինքի, նվաճումների գինը:
     Հիշե՛ք, ոչ մեկ հենց այնպես չի պարգևատրվում: Եվ յուրաքանչյուր իշխանության պարտքն է գնահատել, մեծարել իր երկրի լավագույններին՝ բոլոր ոլորտներում:
     Անշնորհակալ չպետք է լինել, բայց և չի կարելի ստորացնել սեփական վաստակը, համաշխարհային նվաճումները,
     մասնագիտությունը»:

«Չէինք մտածի, որ կգա ժամանակ, երբ իշխանությունը կվախենա նայել Արարատին, խոսել Ցեղասպանությունից ու Արցախից». Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)

«Չէինք մտածի, որ կգա ժամանակ, երբ իշխանությունը կվախենա նայել Արարատին, խոսել Ցեղասպանությունից ու Արցախից». Գագիկ Ծառուկյան

«Մենք չենք կարող անտեսել մեր ապրածը, մեր կյանքը, մեր պատմությունը: Երբեք չէինք մտածի, որ կգա ժամանակ, երբ իշխանությունը կվախենա նայել Արարատին, կվախենա խոսել Ցեղասպանությունից, Արցախից»,- Հայոց ցեղասպանության վերաբերյալ խորհրդաժողովի ժամանակ ասել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ ընդգծելով, որ դա մեզ պատիվ չի բերում: «Պետությունը հզոր է իր պատմությամբ: Մենք դրանով միշտ հպարտացել ենք: Մենք չենք կարող այդ պատմությունը մոռանալ: Ո՞նց կարանք մոռանանք Արցախի պատմությունը»,- հավելել է նա:

«Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը կարևոր է ԵՄ-ի համար»․ Կալաս

«Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը կարևոր է ԵՄ-ի համար»․ Կալաս

Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը չափազանց կարևոր է Եվրոպական Միության համար։ Այս մասին լրագրողներին հայտնել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը՝ կազմակերպության արտգործնախարարների հանդիպումից առաջ։

Նա նշել է, որ նիստի ընթացքում կքննարկվեն Հայաստանում ստեղծվելիք ԵՄ նոր առաքելությունը և Ադրբեջանի և ԵՄ-ի միջև հարաբերությունների զարգացման ուղիները:

«Նախագիծը հակասում է գիտական մոտեցումներին»․ Քրիստինա Վարդանյան

«Նախագիծը հակասում է գիտական մոտեցումներին»․ Քրիստինա Վարդանյան

Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նախագիծ է բերվել Ավագանի, համաձայն որի 170 մլն դրամ են պահանջվում Հրազդանի կիրճում 3000 քմ տարածքով հանգստյան գոտի կառուցելու համար։
     Քանի որ զարգացած աշխարհում Բնությունը պահպանման ճանապարհով են գնում, այս նախագիծը հակասում է գիտական մոտեցումներին։ Հրազդանի կիրճը պուրակի տրամաբանությամբ չեն բարեկարգում։
     Հիմա ամենակարևորի մասով.
     Հրատապ է գետը տոտալ կոյուղատարի վերածված վիճակը շտկել, որ 400 հա «հանգստի» գոտում բնակչությունը կոյուղուց առաջացած գոլորշիները չշնչի և վտանգի առողջությունը։
     Սխալ նախագծերին դեմ եմ, մանավանդ, որ սուտ են խոսում, ստին գումարում են սուտ և ստացածը բազմապատկում ստով։ 2022-ից մամուլում նույն վերնագրեր են գրում՝ Հրազդանի կիրճը հատուկ կարգավիճակ կստանա…»։

«Իրանի դեմ պատերազմը կանխեց մեկ այլ Հոլոքոստ»․ Նեթանյահու

«Իրանի դեմ պատերազմը կանխեց մեկ այլ Հոլոքոստ»․ Նեթանյահու

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել ռազմական գործողությունը վերացրել է հրեական պետությանը սպառնացող «անմիջական գոյաբանական սպառնալիքը»։ Նա նշել է, որ հակառակ դեպքում Իսրայելը կարող էր բախվել Հոլոքոստի մասշտաբի աղետի, որը, ենթադրաբար, կներառեր միջուկային զենք։

«Այաթոլլաների ռեժիմը ծրագրել էր ևս մեկ Հոլոքոստ։ Նա մտադիր էր ոչնչացնել մեզ՝ միջուկային զենքով և հազարավոր բալիստիկ հրթիռներով: Եթե մենք չգործեինք այս գոյաբանական սպառնալիքի դեմ, եթե չգործեինք վճռականությամբ և քաջությամբ, Նաթանզի, Ֆորդոյի և Սպահանի (իրանական քաղաքներ, որտեղ գտնվում են միջուկային օբյեկտներ) մահվան ճամբարների անունները կարող էին հայտնվել Հոլոքոստի մահվան ճամբարների կողքին»,- նշել է Նեթանյահուն։

«Բայց դա տեղի չունեցավ, քանի որ մեր մեծ բարեկամի՝ Միացյալ Նահանգների հետ միասին ոչնչացրեցինք իրանական ռեժիմի ոչնչացման մեքենան։ Մենք վերացրինք մեզ համար անմիջական գոյաբանական սպառնալիքը»,- հավելել է նա։