«Իրանի դեմ պատերազմը կանխեց մեկ այլ Հոլոքոստ»․ Նեթանյահու

«Իրանի դեմ պատերազմը կանխեց մեկ այլ Հոլոքոստ»․ Նեթանյահու

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել ռազմական գործողությունը վերացրել է հրեական պետությանը սպառնացող «անմիջական գոյաբանական սպառնալիքը»։ Նա նշել է, որ հակառակ դեպքում Իսրայելը կարող էր բախվել Հոլոքոստի մասշտաբի աղետի, որը, ենթադրաբար, կներառեր միջուկային զենք։

«Այաթոլլաների ռեժիմը ծրագրել էր ևս մեկ Հոլոքոստ։ Նա մտադիր էր ոչնչացնել մեզ՝ միջուկային զենքով և հազարավոր բալիստիկ հրթիռներով: Եթե մենք չգործեինք այս գոյաբանական սպառնալիքի դեմ, եթե չգործեինք վճռականությամբ և քաջությամբ, Նաթանզի, Ֆորդոյի և Սպահանի (իրանական քաղաքներ, որտեղ գտնվում են միջուկային օբյեկտներ) մահվան ճամբարների անունները կարող էին հայտնվել Հոլոքոստի մահվան ճամբարների կողքին»,- նշել է Նեթանյահուն։

«Բայց դա տեղի չունեցավ, քանի որ մեր մեծ բարեկամի՝ Միացյալ Նահանգների հետ միասին ոչնչացրեցինք իրանական ռեժիմի ոչնչացման մեքենան։ Մենք վերացրինք մեզ համար անմիջական գոյաբանական սպառնալիքը»,- հավելել է նա։

Իրավիճակը՝ Մեղրու լեռնանցքում (տեսանյութ) | Նորություններ Հայաստանից, Արցախից (Լեռնային Ղարաբաղ) և աշխարհից

© 2011-2026 Սոուշըլ Մեդիա ՍՊԸ
Նորություններ Հայաստանից, Արցախից (Լեռնային Ղարաբաղ) և աշխարհից

Նյութերի հրապարակումն առանց խմբագրության գրավոր թույլտվության արգելվում է:
Կայքի նյութերի մասնակի/ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց ՄԱՄՈՒԼ.ամ-ին հղման արգելվում է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Չարենցի 1:

Լրահավաք
Հեռ.` +374 (10) 55-20-59
Էլ. փոստ` info@mamul.am

Գովազդ
Հեռ.` +374 (91) 99-22-02
Էլ. փոստ` marketing@mamul.am

«Երկշաբաթյա զինադադարի ժամկետը լրանում է մի քանի ժամից»․ Արթուր Խաչիկյան

«Երկշաբաթյա զինադադարի ժամկետը լրանում է մի քանի ժամից»․ Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Պատերազմն Իրանում, ապրիլի 21․
     Երկշաբաթյա զինադադարի ժամկետը լրանում է մի քանի ժամից՝ այս չորեքշաբթի։ Թրամփը հայտարարել է, որ զինադադարի վերականգնման հեռանկարը խիստ անհավանական է, և սպառնացել է «պայթեցնել ամբողջ երկիրը», եթե Իրանը համաձայնագիր չստորագրի ԱՄՆ-ի հետ։
     Թրամփը նաև հայտարարել է, որ «չի շտապում» համաձայնագիր ստորագրել Իրանի հետ։ Միևնույն ժամանակ նա հայտնել է, որ Պակիստանում բանակցությունները շուտով կշարունակվեն, և ԱՄՆ պատվիրակությունը՝ Ջեյ Դի Վենսի գլխավորությամբ, արդեն ճանապարհին է։
     Ի պատասխան՝ Իրանը հայտարարել է, որ չի մասնակցի բանակցություններին՝ հարձակումների վերսկսման սպառնալիքի տակ։ Թեհրանի համալսարանի պրոֆեսոր և իրանցի վերլուծաբան, պրոֆեսոր Մարանդին գրել է.
     «Ես խորհուրդ եմ տալիս ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին դատարկել ճամպրուկներն ու չմեկնել Իսլամաբադ։ Հաշվի առնելով ներկայիս զառանցագին ու անիրատեսական պահանջները և շարունակվող ծովային շրջափակումը՝ Թեհրանում ոչ ոք չի ցանկանում բանակցել նրա հետ»։
     Հրադադարի ռեժիմը խախտվեց այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը գնդակոծեց գրավված իրանական նավը, որը փորձում էր ճեղքել շրջափակումը։ Ի պատասխան՝ Իրանը կրակ բացեց ամերիկյան նավերի վրա և ետ դարձրեց ֆրանսիական նավը, որը փորձում էր անցնել Հորմուզով։
     Չինաստանն անհանգստություն է հայտնել նավերի գրավման կապակցությամբ։ Չինաստանի ռազմածովային ուժերը հայտարարել են, որ իրենց 48-րդ էսկորտային նավատորմը շարունակում է գործել Ադենի ծոցում։ Սա լուրերի տեղիք է տվել, որ Չինաստանը կարող է ռազմական ուղեկցություն տրամադրել Պարսից ծոցում գտնվող իր լցանավերին։ Պաշտոնական Պեկինը հերքել է այս լուրերը։
     Թրամփը սպառնացել է ռմբակոծել իրանական էներգետիկ ենթակառուցվածքները։ Իրանը հայտարարել է, որ պատասխան հարված կհասցնի Պարսից ծոցի նավթային ենթակառուցվածքներին, ինչը կհանգեցնի հում նավթի համաշխարհային առևտրի 34%-ի վերացմանը, որի 90%-ը մատակարարվում է Ասիա։
     Իրաքն ու Սիրիան դիտարկում են նավթի արտահանման նոր երթուղու բացման հնարավորությունը՝ շրջանցելով Պարսից ծոցը։
     Հազարավոր չվերթներ են չեղարկվել ամբողջ աշխարհում այնպիսի ավիաընկերությունների կողմից, ինչպիսիք են Air Canada-ն, Scandinavian-ը, KLM-ը, United Airlines-ը և այլն։
     Պահպանվում է Իրանում ցամաքային օպերացիայի հավանականությունը։ Տեղեկություններ են ստացվում, որ ԱՄՆ-ը շարունակում է ուժեր կուտակել Մերձավոր Արևելքում՝ խոշոր հարվածային ռազմածովային խմբավորում, որը բաղկացած է երեք ավիակրից, ավելի քան մեկ տասնյակ էսկադրային ականակիրներից և այլ ռազմանավերից։ Տարածաշրջանում նկատվում է հետախուզական գործունեության, ինչպես նաև ուժերի ու միջոցների տեղաշարժի ակտիվացում»։

Մակրոնը կժամանի Հայաստան | Նորություններ Հայաստանից, Արցախից (Լեռնային Ղարաբաղ) և աշխարհից

Մակրոնը կժամանի Հայաստան

Այսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին: Փոխվարչապետն ընդգծել է մայիսի 4-ին Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) գագաթնաժողովին, ինչպես նաև հաջորդ օրը՝ մայիսի 5-ին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ պետական այցի շրջանակներում Հայաստանում գտնվելու կարևորությունը:

Այցին ընդառաջ անդրադարձ է կատարվել երկկողմ հարաբերությունների օրակարգային մի շարք հարցերի։

Փարաքարում ջրի տակ հայտնված մեքենայից դուրս են հանել կնոջը

Համացանցում տեսանյութ է տարածվել, թե ինչպես է Փարաքարում մեքենան մնացել ջրի տակ։ Քաղաքացիները փրկել են մեքենայում գտնվող կնոջը։

«Ժողովուրդն իրենցից զզվում է, մեզ՝ սիրում»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)

«Ժողովուրդն իրենցից զզվում է, մեզ՝ սիրում»․ Մեսրոպ Մանուկյան

«Ժողովուրդն իրենցից զզվում է, ատում է իրենց, իսկ մեզ սիրում է ու հարգում»,- ավագանու նիստի ընդմիջման ժամին, լրագրողների հետ զրույցում ասաց ընդդիմադիր անդամ Մեսրոպ Մանուկյանը։ Նշեց, որ համոզմունքը բնակիչների հետ շփումների արդյունքում է ձևավորվել։

«Տեղեկատվությունը սուտ է»․ Նազելի Բաղդասարյան

ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․ «Նշված տեղեկատվությունը սուտ է և որևէ կապ չունի իրականության հետ։Սա հերթական ապատեղեկատվական արշավն է՝ երկրի…

«Սա է մեր ուղերձը եվրոպական հանրույթին»․ Արմեն Աշոտյան (տեսանյութ)

«Սա է մեր ուղերձը եվրոպական հանրույթին»․ Արմեն Աշոտյան

«Երևանում կայանալիք ՀՀ-ԵՄ գագաթնաժողովն ունի խորհրդանիշ՝ 2 կլորակներ, ինչ որ իմաստ ունեն․ մեր առաջարկած խորհրդանիշն այլ է, որովհետև Հայաստանում պարզապես 2 կլորակներ չեն, Հայաստանում այդ կլորակները կանդալներ են։ Եվ մեր ուղերձը եվրոպական հանրույթին հետևյալն է․ սա է այսօրվա Հայաստանի իրական պատկերը՝ կանդալված մարդ, կանդալված ազգ, կանդալված պետություն։ Եվ մեր կոչն իրենց շատ պարզ է․ դադարեք երկդիմությունը, կանգնեք ժողովրդավարության կողքին»,- այսօր ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ խոսելով մայիսի 4-5-ը Երևանում սպասվող Հայաստան-ԵՄ գագաթնաժողովի մասին։

«Իրանի պատվիրակությունը չի մեկնել Պակիստան՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելու համար»․ #IRIB

«Իրանի պատվիրակությունը չի մեկնել Պակիստան՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելու համար»․ #IRIB

Իրանի պատվիրակությունից ոչ ոք դեռ չի ժամանել Իսլամաբադ՝ ԱՄՆ-ի հետ բանակցելու, հայտնում է իրանական պետական հեռուստառադիոընկերությունը։

Ավելի վաղ CNN-ը, հղում կատարելով աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա վաղը։ Al Hadath-ի աղբյուրի հաղորդմամբ՝ ամերիկյան և իրանական պատվիրակություններն այսօր միաժամանակ կժամանեն Պակիստան։ Al Jazeera-ն էլ հայտնել է Իրանի «նախնական պատվիրակության» Պակիստան ժամանման մասին։