«Իրանը բազմիցս խախտել է հրադադարը»․ Թրամփ

«Իրանը բազմիցս խախտել է հրադադարը»․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակավ մեղադրել է Իրանին ԱՄՆ-ի հետ հրադադարի ռեժիմը բազմիցս խախտելու մեջ։ Նա այդ մասին գրել է Truth Social սոցիալական ցանցում։ Իր խոսքերը հաստատող որևէ փաստ ԱՄՆ առաջնորդը չի ներկայացրել:

Իրանը ևս ավելի վաղ մեղադրել էր ԱՄՆ-ին հրադադարի ռեժիմը խախտելու մեջ: Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին նախօրեին նշել էր, որ ԱՄՆ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտումները և սադրիչ գործողությունները, այդ թվում՝ սպառնալիքներն ու իրանական առևտրային նավերի վրա հարձակումները, լուրջ խոչընդոտ են հանդիսանում դիվանագիտական ​​գործընթացի շարունակման համար:

Իսկ ԱՄՆ իշխանություններն, իրենց հերթին, ավելի վաղ Իրանի կողմից Հորմուզի նեղուցի փակումը, ինչպես նաև նեղուցով անցնող մի քանի նավերի վրա կրակելը որակել էին որպես պայմանավորվածությունների խախտում։

«ՔԿՀ-ում հանդիպեցի Բագրատ Սրբազանին»․ Տիգրան Աբրահամյան

«ՔԿՀ-ում հանդիպեցի Բագրատ Սրբազանին»․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ ««Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում հանդիպեցի «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ Սրբազանին։
     Կեղծ ահաբեկչական մեղադրանքով այս գործը դեռ նախորդ տարի իշխանության նախաձեռնած ընտրական գործընթացի մեկնարկն էր, երբ սկսվեց բռնաճնշումների նոր ալիք․ մեծ թվով անձինք շինծու գործերով ազատազրկվեցին։
     Քաղաքական դաշտն ամայացնելու, դիմադրության ներուժը կոտրելու և ընտրությունների համար ճանապարհ բացելու նպատակով իշխանությունը գնաց վատթարագույն ուղով»։

«Ապրելու երկիր»-ն ու «Ուժեղ Հայաստան»-ը հուշագիր են ստորագրել

«Ապրելու երկիր»-ն ու «Ուժեղ Հայաստան»-ը հուշագիր են ստորագրել

«Ապրելու երկիր» կուսակցությունը հայտարարություն է տարծել․ «Հայաստանի Հանրապետությունը կանգնած է լրջագույն անվտանգային, քաղաքական և արժեհամակարգային մարտահրավերների առաջ, որոնք պահանջում են համազգային համախմբում, պատասխանատվություն և հստակ քաղաքական կամք։
     Կարևորելով վերոնշյալը՝ «Ապրելու երկիր» կուսակցությունը և «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը ստորագրել են հուշագիր՝ համաձայն որի միավորում են իրենց քաղաքական, կազմակերպչական և մարդկային ներուժը՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու նպատակով ձևավորելով միասնական քաղաքական օրակարգ և ապահովելով «Ապրելու երկիր» կուսակցության մարզային թիմերի ակտիվ ներգրավումը «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի շրջանակներում՝ վերջինիս ընտրական ցուցակում ընդգրկվելու միջոցով։
     Համագործակցության հիմքում ընկած է՝
     • Հայաստանի Հանրապետության՝ որպես ազատ, անկախ, ինքնիշխան և ժողովրդավարական պետության հիմնարար նշանակությունը,
     • Հայ գերիների վերադարձի անվիճելի առաջնահերթությունը՝ ազգային արժանապատվության վերականգնման և արդար ու կայուն խաղաղության հաստատման կարևորագույն նախապայման,
     • Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ դերը հայ ժողովրդի պատմության ընթացքում՝ որպես ազգային ինքնության, հավատքի, միասնության և պետականության պահպանման հենասյուն,
     • Պետության և ժողովրդի միջև վստահության վերականգնման, ազգային համերաշխության ամրապնդման, ինչպես նաև Հայաստանի և Սփյուռքի միջև համահայկական ներուժի արդյունավետ համախմբման հրամայականը։
     «Ապրելու երկիր» կուսակցությունը ստանձնում է իր բաժին պատասխանատվությունը երկրում կատարվող փոփոխությունների ճանապարհին»։

«Ապրելու երկիր»-ն ու «Ուժեղ Հայաստան»-ը հուշագիր են ստորագրել

«Ապրելու երկիր»-ն ու «Ուժեղ Հայաստան»-ը հուշագիր են ստորագրել

«Ապրելու երկիր» կուսակցությունը հայտարարություն է տարծել․ «Հայաստանի Հանրապետությունը կանգնած է լրջագույն անվտանգային, քաղաքական և արժեհամակարգային մարտահրավերների առաջ, որոնք պահանջում են համազգային համախմբում, պատասխանատվություն և հստակ քաղաքական կամք։
     Կարևորելով վերոնշյալը՝ «Ապրելու երկիր» կուսակցությունը և «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը ստորագրել են հուշագիր՝ համաձայն որի միավորում են իրենց քաղաքական, կազմակերպչական և մարդկային ներուժը՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու նպատակով ձևավորելով միասնական քաղաքական օրակարգ և ապահովելով «Ապրելու երկիր» կուսակցության մարզային թիմերի ակտիվ ներգրավումը «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի շրջանակներում՝ վերջինիս ընտրական ցուցակում ընդգրկվելու միջոցով։
     Համագործակցության հիմքում ընկած է՝
     • Հայաստանի Հանրապետության՝ որպես ազատ, անկախ, ինքնիշխան և ժողովրդավարական պետության հիմնարար նշանակությունը,
     • Հայ գերիների վերադարձի անվիճելի առաջնահերթությունը՝ ազգային արժանապատվության վերականգնման և արդար ու կայուն խաղաղության հաստատման կարևորագույն նախապայման,
     • Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ դերը հայ ժողովրդի պատմության ընթացքում՝ որպես ազգային ինքնության, հավատքի, միասնության և պետականության պահպանման հենասյուն,
     • Պետության և ժողովրդի միջև վստահության վերականգնման, ազգային համերաշխության ամրապնդման, ինչպես նաև Հայաստանի և Սփյուռքի միջև համահայկական ներուժի արդյունավետ համախմբման հրամայականը։
     «Ապրելու երկիր» կուսակցությունը ստանձնում է իր բաժին պատասխանատվությունը երկրում կատարվող փոփոխությունների ճանապարհին»։

«Ասում են՝ հանուն խաղաղության և բարգավաճման պետք է թողնենք անցյալը՝ անցյալում. բայց անցյալը չի ավարտվել». Արա Այվազյան (տեսանյութ)

«Ասում են՝ հանուն խաղաղության և բարգավաճման պետք է թողնենք անցյալը՝ անցյալում. բայց անցյալը չի ավարտվել». Արա Այվազյան

«Այն պահից, երբ Հայոց մոռացված ցեղասպանությունը մտավ միջազգային օրակարգ, ոմանց համար այն դարձավ անհարմար թեմա: Իսկ երբ միջազգային ճանաչման խնդիրը դրվեց մեր արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շարքում, մարդու իրավունքների պատմական արդարության հիշողության վեհ գաղափարների ջատագով երկրները մեզ հորդորում էին մոռանալ անցյալը և մեր հայացքը սևեռել դեպի ապագա»,- Հայոց ցեղասպանության վերաբերյալ խորհդաժողովի ժամանակ ասել է ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը: Նա նշել է, որ այդ ընթացքում ինքն ու իր գործընկեր դիվանագետները խոսքն ուղղել են արտաքին աշխարհին՝ ապացուցելով, որ խոսքը միայն անցյալի մասին չէ, ներկայի մասին է:

«Հիմա մեզ ասում են հանուն խաղաղության և բարգավաճման պետք է թողնենք անցյալը անցյալում: Բայց անցյալը չի ավարտվել: Եթե այս ողբերգության առաջին ֆիզիկական փուլը իրականացվել է ամբողջությամբ, ապա երկրորդը դարձել է շատ ավելի երկարատև և ոչ պակաս վտանգավոր: Որոշ պատմական վերքեր չեն ավարտվում իրենց պաշտոնական ավարտով, դրանք տեղափոխվում են այլ հարթություններ՝ հիշողություն, քաղաքականություն, հանրային գիտակցություն, միջազգային հարաբերություններ: Այս կետում անցյալն ու ներկան միաձուլվում են, անցյալը չի անհետանում, այլ փոխում է իր ներկայության ձևը:

Հայոց ցեղասպանության խնդիրը չի ընկալվում որպես փակված էջ, այլ որպես շարունակվող պատմություն, որը պահանջում է արձագանք նաև ներկայում»,- նշել է Այվազյանը և հավելել. «Վերջին տարիների իրականությունը ցույց է տալիս՝ Ապրիլի 24-ը վերածվում է ձևական արարողակարգային միջոցառումների շարքի»:

«Ադրբեջանն ու Փաշինյանը գործում են տարբեր գործիքներով, բայց նույն արդյունքի համար»․ Վլադիմիր Մարտիրոսյան

«Ադրբեջանն ու Փաշինյանը գործում են տարբեր գործիքներով, բայց նույն արդյունքի համար»․ Վլադիմիր Մարտիրոսյան

Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ստեփանակերտում ոչնչացվել է Սուրբ Հակոբ եկեղեցին։ Քանդվել է ոչ միայն եկեղեցին, այլ ամբողջ շրջակա տարածքը՝ խաչքարերով, հիշողությամբ, հայկական հետքով։ Սուրբ Աստվածամոր Հովանու տաճարը ենթարկվել է վանդալիզմի։ Սա այլևս առանձին դեպք չէ։ Սա պետական մակարդակով իրականացվող մշակութային ցեղասպանություն է։ Ադրբեջանը ոչնչացնում է ոչ միայն քարն ու պատը, այլ հայկական ներկայության ապացույցը, հայկական հիշողությունը, հայկական իրավունքը, Արցախի հայկական ներկայությունը, որն ունի առնվազն 2500-3000 տարվա անընդմեջ պատմություն:
     Բայց այս ամբողջ պատմության մեջ կա մեկ շատ կարևոր հարց՝ ո՞վ էր միջազգային հարթակներում բարձրացնում այս վտանգի մասին։ Ո՞վ էր փորձում աշխարհին բացատրել, որ Արցախում ոչնչացվում և դեռ ոչնչացվելու են ոչ միայն եկեղեցիներ, այլ հայկականության ամբողջ նյութական ներկայությունը։
     Դա անում էր Հայ Առաքելական Եկեղեցին։
     2025 թվականին հենց Մայր Աթոռի նախաձեռնությամբ և խնդրանքով Բեռնում կազմակերպվեց միջազգային համաժողով, որտեղ բաց տեքստով խոսվում էր Արցախի հայկական հոգևոր, մշակութային և պատմական ժառանգության ոչնչացման, տեղահանվածների իրավունքների և հայկական ինքնության դեմ իրականացվող քաղաքականության մասին։ Այնտեղ ուղիղ ասվում էր, որ Արցախի հայկական մշակութային ժառանգությունը գտնվում է շարունակական վտանգի տակ, և աշխարհը իրավունք չունի մնալու դիտորդի դերում։
     Եվ հենց այստեղ սկսվեց ամենավտանգավոր համընկնումը։
     Այն պահին, երբ Հայ Առաքելական Եկեղեցին միջազգային մակարդակով փորձում էր պաշտպանել հայկականությունը Արցախում, Հայաստանի իշխանությունը սկսեց հակաեկեղեցական արշավը ներսում։ Սա պատահականություն չէր։ Շատերին այն ժամանակ, իսկ հիմա արդեն գրեթե բոլորին պարզ է, որ սա շահերի լիակատար համընկնում էր։
     Որովհետև Ադրբեջանին պետք էր ոչ միայն առանց հայերի Արցախ, այլ նաև առանց հայկական եկեղեցիների, առանց խաչքարերի, առանց պահանջատիրության, առանց հիշողության, առանց վերադարձի իրավունքի զուտ Ղարաբաղ։ Իսկ այդ ամբողջի վերջին ինստիտուցիոնալ կրողը մնացել էր Հայ Առաքելական Եկեղեցին։
     Հետևաբար, երբ Ադրբեջանը քանդում էր և քանդում է եկեղեցիները, իսկ Փաշինյանը հարվածում է եկեղեցուն, նրանք գործում են տարբեր գործիքներով, բայց նույն արդյունքի համար։
     – Ադրբեջանը բուլդոզերով ոչնչացնում է հայկականությունը։ Փաշինյանը նարատիվով ապամոնտաժում է դրա պաշտպանությունը։
     – Ադրբեջանը ուզում է, որ Արցախը դադարի լինել հայկական հիշողության մաս։ Փաշինյանը հայտարարում է, որ «Արցախյան շարժումը չենք շարունակելու»։
     – Ադրբեջանը ուզում է, որ հայը հրաժարվի իր պատմական իրավունքից։ Փաշինյանը հայտարարում է, որ պետք է հրաժարվել «պատմական Հայաստանի» գաղափարից։
     – Ադրբեջանը ուզում է, որ հայը դադարի խոսել վերադարձի, մշակութային ժառանգության, բռնի տեղահանվածների իրավունքների մասին։ Փաշինյանի քաղաքական գիծը գնում է նույն ուղղությամբ՝ փակել թեման, ավարտված հայտարարել, վերածել անցյալի։
     Սա է պատճառը, որ շատերի համար Փաշինյանի հակաեկեղեցական արշավը այլևս չի ընկալվում որպես ներքին քաղաքական պայքար։ Այն ընկալվում է որպես ադրբեջանական ռազմավարության ներքին սպասարկում։ Որովհետև երբ միակ ինստիտուտը, որը դեռ ամբողջ աշխարհին հիշեցնում էր Արցախի հայկականության մասին, դառնում է իշխանության գլխավոր թիրախը, արդեն դժվար է հավատալ, թե դա պարզապես ներքին վեճ է։ Այստեղ չափազանց ակնհայտ է շահերի համընկնումը։
     Ադրբեջանի ռազմավարությունը պարզ է՝ ջնջել հայկական հետքը, հետո հայտարարել, որ այն երբեք գոյություն չի ունեցել։ Փաշինյանի նարատիվն էլ է նույն տրամաբանության մեջ՝ ջնջել հայկական պահանջատիրությունը, հետո հայտարարել, որ այդ թեման պետք է փակել։
     Երբ ասում են՝ «Արցախյան շարժումը չենք շարունակելու», իրականում ասում են՝ չենք շարունակելու հայկական հիշողության պաշտպանությունը, չենք շարունակելու հայկական իրավունքների պաշտպանությունը, չենք շարունակելու հայկականության քաղաքական դիմադրությունը։
     Սա խաղաղության լեզու չէ։ Սա կատարյալ կանխամտածված կապիտուլյացիայի լեզու է։
     Եվ հենց դրա համար է, որ Փաշինյանի ու Ադրբեջանի գործողությունների մեջ այսօր շատերը տեսնում են ոչ թե պատահական համընկնում, այլ ճշգրիտ շահերի, նպատակների և նարատիվների համընկնում։
     Ադրբեջանը քանդում է եկեղեցիները, Փաշինյանը քանդում է այդ եկեղեցիների շուրջ հայկական քաղաքական իմաստը։
     Ադրբեջանը ոչնչացնում է խաչքարերը, Փաշինյանը ոչնչացնում է դրանց շուրջ պահանջատիրությունը։ Ադրբեջանը ջնջում է հայկական ներկայությունը տարածքից, Փաշինյանը փորձում է ջնջել այն հիշողությունից։
     Եվ որքան ավելի են քանդվում եկեղեցիները Ստեփանակերտում, այնքան ավելի պարզ է դառնում, թե ինչու էր պետք հարվածել այն միակ ինստիտուտին, որը դեռ համարձակվում էր ամբողջ աշխարհի առաջ ասել, որ Արցախը ոչ միայն տարածք է, այլ նաև հայկական քաղաքակրթություն։
     P.S. Այսօր, երբ իշխանությունը պատերազմով է վախեցնում հասարակությանը, իրականում խոստովանում է մի շատ վտանգավոր բան՝ ութ տարի երկիրը կառավարել է այնպես, որ Ադրբեջանը այլևս պատերազմ սկսելու հարցում որևէ հոգեբանական արգելք չունի։ Այլևս չի մտածում՝ կարո՞ղ է հաղթել, թե՞ ոչ։ Չի մտածում՝ կորուստները վերահսկելի կլինե՞ն, թե՞ ոչ։ Վստահ է, որ կհաղթի։
     Ունի ազատ գործելու լիակատար հնարավորություն, ինչպես Արցախի հողում ֆիզիկապես, այնպես էլ Հայաստանում հոգեբանորեն: Սա է ամենամեծ քաղաքական դատավճիռը այս ութ տարվա կառավարման համար»։

«Իրանը կազմել է թիրախների նոր ցանկ՝ ԱՄՆ-ի հետ հակամարտության վերսկսման դեպքում»․ #Tasnim

«Իրանը կազմել է թիրախների նոր ցանկ՝ ԱՄՆ-ի հետ հակամարտության վերսկսման դեպքում»․ #Tasnim

Tasnim-ի հաղորդմամբ՝ հրադադարի համաձայնեցված ժամկետի ավարտին մոտենալուն զուգընթաց և հաշվի առնելով, որ ԱՄՆ-ի կողմից առաջ քաշված պահանջներն ու ծովային շրջափակման հայտարարությունը խոչընդոտում են բանակցությունների վերսկսմանը, Իրանը լիովին պատրաստ է նոր պատերազմի հնարավորությանը և պատրաստել է «անակնկալներ»՝ ռազմական գործողությունների հնարավոր նոր փուլի համար։ «Իրանը պատերազմի հավանականությունը բարձր է գնահատում, ուստի պատրաստել է նոր թիրախների ցանկ»,- հաղորդում է լրատվամիջոցը։

Նշվում է, որ Իրանը պատրաստ է «հնարավոր պատերազմի առաջին վայրկյաններից մեկ անգամ ևս դժոխք ստեղծել ամերիկացիների և իսրայելցիների համար»։

«Հեռուստացույցով էլ որ նայում եմ, ձայնը լսում եմ, սթրես եմ տանում»․ կոտայքցին՝ Փաշինյանի մասին (տեսանյութ)

«Հեռուստացույցով էլ որ նայում եմ, ձայնը լսում եմ, սթրես եմ տանում»․ կոտայքցին՝ Փաշինյանի մասին

«Ի՞նչ կասեք Փաշինյանին, եթե դեմ առ դեմ հանդիպեք նրան, կամ ձեր դիմաց դուրս գա»․ այս հարցադրումով «Երևան թըդեյ»-ը դիմել է կոտայքցիներին։ «Էնքա՜ն բան ունեմ ասելու Փաշինյանին։ Բայց կասեի՝ խելոք մնա, քեզ մի քիչ տղավարի պահի, մեկ էլ խոստումներդ կատարի, մի խաբի», «Դեմքին անգամ չէի նայի, հեռուստացույցով էլ որ նայում եմ, իրա ձայնը լսում եմ՝ սթրես եմ տանում։ Ես էդ մարդուն տանել չեմ կարողանում, դեռ էդ պաշտոնը մի կողմ դրած՝ ինքն իրեն տղամարդուն վայել չի պահում, հիմա էլ բարձրանում ա, կվարտիրաների դռներն ա ծեծում, դու ի՞նչ գործ ունես․․․», «Կասեմ՝ դու քո սխալները զգո՞ւմ ես»,- պատասխանել են բնակիչները։

«ԵՄ-ն ակտիվացնում է համագործակցությունը Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ»․ Մարթա Կոս

«ԵՄ-ն ակտիվացնում է համագործակցությունը Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ»․ Մարթա Կոս

Եվրոմիությունը մտադիր է ակտիվացնել Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ համագործակցությունը՝ Սև ծովի նոր ռազմավարության և տրանսպորտային ու էներգետիկ կապերի զարգացման շրջանակներում։ Այս մասին հայտարարել է եվրոհանձնակատար Մարթա Կոսը՝ ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստից առաջ։ Նրա խոսքով՝ նոր ռազմավարության առանցքային տարրերից մեկը փոխկապակցվածության օրակարգն է, որը նպատակ ունի ամրապնդել կապերը Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի միջև։

«Այսօր մենք տեսնում ենք, թե որքան կարևոր և ճիշտ որոշում էր Եվրոպական հանձնաժողովի նոր Սևծովյան ռազմավարության ընդունումը, որի բաղադրիչներից մեկը փոխկապակցվածության օրակարգն է։ Դրա միջոցով մենք զարգացնում ենք համագործակցությունը Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ՝ Եվրոպան Կենտրոնական Ասիայի հետ ավելի լավ կապելու համար»,- նշել է Կոսը։

Նա ասել է, որ խոսքը նախևառաջ առևտրի և էներգետիկ երթուղիների զարգացման մասին է։ «Մենք տեսնում ենք, թե որքան խոցելի ենք այսօր, երբ հյուսիսում առևտրային երթուղիները խաթարված են Ռուսաստանի պատճառով, իսկ հարավում՝ Իրանում պատերազմի հետևանքով։ Այդ պատճառով ներկայում հասանելի երթուղին հենց այն է, ինչ մենք իրականացնում ենք փոխկապակցվածության օրակարգի շրջանակում»,- հայտարարել է եվրոհանձնակատարը։

«Գործարանում մնացել է հաստոցների 2 մասնագետ, երկուսն էլ 80+ տարեկան»․ Սամվել Գևորգյան

«Գործարանում մնացել է հաստոցների 2 մասնագետ, երկուսն էլ 80+ տարեկան»․ Սամվել Գևորգյան

Բիզնես-փորձագետ Սամվել Գևորգյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մի գործարան կա Հայաստանում։ Մնացել է հաստոցների 2 մասնագետ, երկուսն էլ 80+ տարեկան։ Երկուսն էլ լավ մասնագետ են, տարիների մեծ փորձով։ Սակայն մի խնդիր ունեն։ Չեն ցանկանում իրենց գիտելիքը փոխանցել երիտասարդներին։ Ասում են՝ «չենք ուզում մեր գործը մեր ձեռքից խլեն»։ Կրկին, այս մարդիկ 80+ տարեկան են։
     Այստեղից է, որ հարց է ծագում, նրանք լավ մասնագե՞տ են, թե՞… Կարճ ասած․ լավագույն մասնագետը նա չէ, որը ամեն ինչ գիտի, այն նա, որը ուզում է և կարողանում է իր գիտելիքը փոխանցել։
     Սա բիզնեսի խնդիրն, որ պետք է ի սկզբանե լուծում տրվի։ Մասնագետը ոչ միայն պետք է գործ անի, այլ նաև սովորեցնի նորեկներին։ Սա պետք է լինի իր գործի, աշխատանքային պարտականությունների մի մասը։ Այլապես, 80+ տարեկան մասնագետը բիզնեսի գաղտնիքներն իր հետ կտանի մի տեղ, որտեղ բաժանորդն անհասանելի է»։