Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ

Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ

«Իշխանություն» լրատվականի` կառավարության աղբյուրների փոխանցմամբ՝ պետական համակարգում ընտրություններից առաջ գործադրվող ճնշումները նոր մակարդակի են հասել։ Ըստ աղբյուրի՝ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած քաղաքական ավտոերթին եւ վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ։

Հատկապես խիստ «պլան» է դրվել Շիրակի մարզի համայնքապետերի վրա, նրանցից պահանջվել է ապահովել բազմամարդ մասնակցություն։ Առանձնապես ակտիվ է եղել Արթիկի համայնքապետ Անանիկ Ոսկանյանը, ով, ըստ նույն աղբյուրի, իր աշխատակազմի ղեկավար Արա Սուքիասյանի միջոցով ճնշումներ է գործադրել համայնքապետարանի աշխատակիցների վրա՝ ստիպելով մասնակցել փաշինյանական միջոցառումներին։

Ճնշումներ են գործադրվել նաեւ Շիրակի մարզի տարբեր համայնքների «Գազպրոմ» ընկերության աշխատակիցների վրա։ «Թորգոմ Սուքիասյանը, ով ղեկավարում է «Գազպրոմի» Շիրակի մարզային ստորաբաժանումը, իր ենթակայությամբ գործող Արթիկի և Ախուրյանի գրասենյակների աշխատակիցներին հրահանգել է պարտադիր կերպով մասնակցել իշխանության կազմակերպած միջոցառումներին»,-ասաց մեր զրուցակիցը։

Այս պատմության մեջ առավել ուշագրավը Արա Սուքիասյանի գործոնն է։ Նա նախկինում ավելի քան երկու տասնամյակ ղեկավարել է Նոր կյանք համայնքը և համարվել է «թունդ» ՀՀԿ-ական։

Առավել մանրամասն` տեսանյութում:

«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)

«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ «Հարգելի՛ հայրենակիցներ, շարունակում եմ նոր սկսած շարքը.
     . թե ինչպե՞ս են ՔՊ-ականները հաղթահարել աղքատությունը իրենց գլուխներում և ԳՐՊԱՆՆԵՐՈՒՄ․․․
     . թե ի՞նչով պետք է զբաղվեին կոռուպցիա դեմ պայքարողները
     Նիկոլ Փաշինյան, Դուք հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»»։

«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի

«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի

Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի անօրինական գործողությունները և հակասական դիրքորոշումները, այդ թվում՝ իրանական առևտրային նավերի դեմ ձեռնարկված ագրեսիվ միջոցները, «անհամատեղելի են դիվանագիտության հետ», ասել է Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցի ժամանակ։
     «ԱՄՆ-ի անօրինական վարքագիծը և նրա ղեկավարների հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտական ​​սկզբունքների հետ։ Իրանը կհետևի ԱՄՆ-ի գործողություններին և կձեռնարկի համապատասխան միջոցներ՝ իր շահերն ու ազգային անվտանգությունը պաշտպանելու համար», – ասվում է Իրանի արտգործնախարարության Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ։
     Վաշինգթոնը և Թեհրանը ապրիլի 8-ին հայտարարեցին երկշաբաթյա հրադադարի մասին։ Հաջորդած բանակցությունները Իսլամաբադում ավարտվեցին անարդյունք, առանց ռազմական գործողությունների վերսկսման մասին որևէ հաղորդագրության, սակայն ԱՄՆ-ն սկսել է իրանական նավահանգիստների շրջափակումը։ Միջնորդները փորձում են կազմակերպել բանակցությունների նոր փուլ։

«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան

«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան

Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Սեյրան Օհանյանի սենսացիոն բացահայտումը 44-օրյա պատերազմի մասին, ի վերջո, չնայած նիկոլենց կատաղի դիմադրության` դարձավ օրակարգային:
     Առվազն երեք օրը հիմնական քննարկվող թեմաներից է, որը չկարողացան շեղել ոչ «շուն ու շանգյալով», ոչ «Արուսյակի կրծքերով» և նույնիսկ ընտանիք վերադարձած Աննայով:
     Ընդ որում, առանձնապես շատ ճիգեր դա չպահանջեց: Հետևողական մոտեցում, կեղծ օրակարգերի անտեսում և վերջ:
     Ասածս ինչ է:
     Փաստացի, ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր, իր ուզած ժամանակով և իր ուզած քանակով»:

«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան

«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան

Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Սեյրան Օհանյանի սենսացիոն բացահայտումը 44-օրյա պատերազմի մասին, ի վերջո, չնայած նիկոլենց կատաղի դիմադրության` դարձավ օրակարգային:
     Առվազն երեք օրը հիմնական քննարկվող թեմաներից է, որը չկարողացան շեղել ոչ «շուն ու շանգյալով», ոչ «Արուսյակի կրծքերով» և նույնիսկ ընտանիք վերադարձած Աննայով:
     Ընդ որում, առանձնապես շատ ճիգեր դա չպահանջեց: Հետևողական մոտեցում, կեղծ օրակարգերի անտեսում և վերջ:
     Ասածս ինչ է:
     Փաստացի, ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր, իր ուզած ժամանակով և իր ուզած քանակով»:

«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան

«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Քաղաքացի Փաշինյան Նիկոլի համար վատ լուր ունեմ.
     Արցախի հայերի վերադարձի թեմայից անգամ եթե Հայաստանը հրաժարվի, անպայման կհայտնվի մի տերություն, որը այդ հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել:
     Բնականաբար դա չեն անելու հայերիս գեղեցիկ աչքերի համար, այլ իրենց ազդեցությունն ընդլայնելու համար: Հետո կսկսվի մրցակցություն տերությունների միջև, թե ով է առաջ մղելու Արցախի ժողովրդի վերադարձի հարցը` շահելով սեփական դիվիդենտները:
     Իհարկե` Ադրբեջանում էլ կարող են հայտնվել ուժեր, որոնք կփորձեն սեփական դիվիդենտները շահել, ինչպես 1992-1993 թվականներին:
     Անգամ չի կարելի բացառել, որ այդ ճանապարհին Թուրքիան փորձի իր համար հարցեր լուծել` եթե Ադրբեջանում կարծեն, թե իրենք «ինքնիշխան» ու «հաղթանակած բռունցքի» երկիր են:
     Արցախի և արցախցիների հարցը այնպիսի խնդիր է, որը հնարավոր չէ փակել ու զմռսել, դրա մասին չխոսելով վերացնել: Միաժամանակ այս հարցը իսկական նվեր է ցանկացած գերտերության համար, որը պատրաստվում է հաստատվել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում:
     Եթե ես լինեի գերտերության առաջնորդ, նման հնարավորությունը երբեք ձեռքիցս բաց չէի թողնի…»:

«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան

«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մարդու իրավունքի Պաշտպանը կարծես թե լավ չի պատկերացնում, կամ չի ուզում պատկերացնել այդ ինստիտուտի ֆունկցիան:
     Մարդու իրավունքի պոտենցիալ անպատժելի խախտում, ըստ էության, կարող է թույլ տալ միայն իշխանություն ունեցողը, լինի դատական իշխանություն, գործադիր, թե օրենսդիր, թե համայնքային իշխանություն: Որովհետեւ, իշխանությունն է լծակը: Ընդդիմությունը լծակ չէ: Որովհետեւ, եթե ընդդիմությունը խախտում է որեւէ մեկի իրավունքը, այդ մեկը կարող է իր իրավունքը պաշտպանել դատարանով: Եվ այդտեղ է, օրինակ, որ, եթե դատարանը բավարար չի պաշտպանում այդ մեկի իրավունքը ընդդիմության ոտնահարումից, միջամտում է Պաշտպանը:
     Դա է այդ ինստիտուտի ֆունկցիան՝ պաշտպանել քաղաքացուն, հարկատուին՝ իր հարկերով պահվող իշխանության պոտենցիալ իրավախախտումից, եթե չի գործում իրավունքի պաշտպանության դատական մեխանիզմը:
     Ըստ այդմ, երբ Պաշտպանին հարց են տալիս, թե ինչպես է իշխանության ներկայացուցիչը վիրավորում, նրա գործը ընդդիմությանն էլ մատնացույց անելը չէ, որեւէ այլ մեկին մատնացույց անելը չէ, որեւէ այլ մեկի հետ իշխանության խախտումը «բալանսավորելով» արդարացնելը չէ: Հարկատուները Պաշտպանին փող են տալիս, որ նա իրենց պաշտպանի հարկատուների փողով աշխատող իշխանության խախտումներից պատպանելու համար, այլ ոչ թե բնության մեջ գոյություն ունեցող իրավախախտումներից ընդհանրապես: Որովհետեւ ընդհանրապեսի համար հարկատուները պահում են դատարաններ: Հակառակ դեպքում, կպահեին միայն Պաշտպան»:

«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ

«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ

Բարաք Օբամայի և Ջո Բայդենի նախագահության օրոք ԱՄՆ-ն Իրանին փոխանցել է 1.7 միլիարդ դոլար կանխիկ՝ «դատարկելով ամերիկյան բանկերը», գրել է Սպիտակ տան քարտուղար Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական հարթակում։

«Իրանի հետ կնքվող համաձայնագիրը շատ ավելի լավը կլինի, քան JCPOA-ն՝ այսպես կոչված «Իրանի միջուկային համաձայնագիրը», որը բանակցվել է Բարաք Հուսեյն Օբամայի և քնկոտ Ջո Բայդենի կողմից։ Դա մեր երկրի պատմության մեջ ամենավատ ազգային անվտանգության համաձայնագրերից մեկն էր։

Այն փաստացիորեն հարթեց ճանապարհն Իրանի համար՝ միջուկային զենք մշակելու համար։ Դա երբեք տեղի չի ունենա այն համաձայնագրի հետ, որի վրա մենք այժմ աշխատում ենք։ Այնուհետև նրանք Իրանին փոխանցեցին 1.7 միլիարդ դոլար կանխիկ՝ կանաչ թղթադրամներ, որոնք բեռնվեցին Boeing 757-ի վրա և ուղղակիորեն առաքվեցին Իրան, որպեսզի Իրանի ղեկավարությունը կարողանար ծախսել գումարը ըստ ցանկության։ Դրա համար նրանք դատարկեցին Վաշինգթոնի, Վիրջինիայի և Մերիլենդի բանկերում առկա բոլոր կանխիկ պահուստները։ Բանկիրները հետագայում ասացին, որ երբեք նման բան չեն տեսել։

Ավելին, հարյուրավոր միլիարդավոր դոլարներ արգելաբացվեցին և վճարվեցին Իրանին։ Եթե ես չպատռեի այս «գործարքը», միջուկային զենքը վաղուց կօգտագործվեր Իսրայելի և ամբողջ Մերձավոր Արևելքի դեմ, այդ թվում՝ մեր սիրելի ամերիկյան ռազմական բազաների։

Կեղծ լրատվական գործակալությունները և «լրագրողները», ինչպիսին է Washington Post-ի Դեյվիդ Իգնատիուսը, դեռևս սիրում են գովաբանել JCPOA-ն, չնայած նրանք… լավ գիտեք, որ դա վտանգավոր ամոթ էր մեր երկրի համար։ Եթե գործարքը կնքվի Թրամփի օրոք, այն կապահովի իրական խաղաղություն, անվտանգություն և ապահովություն՝ ոչ միայն Իսրայելի և Մերձավոր Արևելքի, այլև Եվրոպայի, Ամերիկայի և ամբողջ աշխարհի համար։

Սա կլինի մի համաձայնագիր, որով ամբողջ աշխարհը կհպարտանա, այլ ոչ թե այն տարիների ամոթն ու նվաստացումը, որը մենք ստիպված ենք եղել կրել անգործունակ և վախկոտ ղեկավարության պատճառով։

Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ։ Գործերը շատ լավ են ընթանում, մեր զինված ուժերը ցույց են տալիս զարմանալի արդյունքներ։ Եթե կարդաք կեղծ լուրերը՝ ձախողվող New York Times-ը, բացարձակապես սարսափելի և զզվելի Wall Street Journal-ը կամ գրեթե լուծարված, բարեբախտաբար, Washington Post-ը, կմտածեք, որ մենք պարտվում ենք։

Թշնամին լիովին շփոթված է։ Նրանք նույն «հաղորդագրություններն» են ստանում լրատվամիջոցներից, բայց նրանք լիովին գիտակցում են իրականությունը. նրանց նավատորմը լիովին ոչնչացված է, նրանց ռազմաօդային ուժերը ստիպված են թաքնվել մութ թռիչքուղիներում, նրանք գրեթե չունեն հակահրթիռային կամ հակաօդային սարքավորումներ, նախկին առաջնորդների մեծ մասն արդեն հեռացել է (և տեղի է ունեցել ռեժիմի փոփոխություն)։ Եվ ամենակարևորը՝ ՇՐՋԱՓԱԿՈՒՄԸ, որը մենք չենք վերացնի մինչև «ԳՈՐԾԱՐՔ» չլինի, ամբողջությամբ ոչնչացնում է Իրանը։

Նրանք օրական կորցնում են 500 միլիոն դոլար։ Սա անկայուն թիվ է, նույնիսկ կարճաժամկետ հեռանկարում։ Հակաամերիկյան կեղծ լուրերի լրատվամիջոցները հուսահատորեն ցանկանում են, որ Իրանը հաղթի, բայց դա երբեք տեղի չի ունենա, որովհետև ես իշխանության գլուխ եմ։ «Ինչպես այս ոչ հայրենասեր մարդիկ իրենց ողջ սահմանափակ էներգիան ներդրեցին ընտրություններում ինձ դեմ պայքարելու մեջ, նրանք հիմա նույնն են անում Իրանի հետ։ Արդյունքը նույնն է լինելու՝ այն արդեն իսկ այդպես է», – գրել է Թրամփը TruthSocial սոցիալական ցանցում։

Ալեքսանդրա Գրիգորյանը՝ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր


Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր: Այս մասին տեղեկացնում են ֆեդերացիայից:Վրաստանի Բաթում քաղաքում ընթացող Եվրոպայի…

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը. «Գասպարյան Օնիկ. պաշտո՞ն, թե՞ Հայրենիք:
     Երբ խոսքը գնում է Հայրենիքի հանդեպ պարտավորությունների կատարման կամ չկատարման մասին, Գասպարյան Օնիկն առաջարկում է «ԱԺ-ում կազմակերպել ՓԱԿ ձեւաչափով քննարկում 2020 թվականի պատերազմի եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ»:
     Սակայն, երբ խոսքը գնում է ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պաշտոնի մասին, Գասպարյան Օնիկն այդ պաշտոնի համար պայքարում է ՀՐԱՊԱՐԱԿԱՎ` դատարանում (ՎԴ/2267/05/21, ՎԴ/2014/05/21, ՎԴ/2029/05/21):
     Այդպես ազնիվ չէ: Պաշտոնը Հայրենիք չէ, իսկ Հայրենիքը պաշտոն չէ:
     Թեպետ, արդարության համար նշեմ, որ թե′ Հայրենիքը, թե′ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել: Մեկը դատարանում, մյուսը` անդրկուլիսներում»: