«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը. «Գասպարյան Օնիկ. պաշտո՞ն, թե՞ Հայրենիք:
     Երբ խոսքը գնում է Հայրենիքի հանդեպ պարտավորությունների կատարման կամ չկատարման մասին, Գասպարյան Օնիկն առաջարկում է «ԱԺ-ում կազմակերպել ՓԱԿ ձեւաչափով քննարկում 2020 թվականի պատերազմի եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ»:
     Սակայն, երբ խոսքը գնում է ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պաշտոնի մասին, Գասպարյան Օնիկն այդ պաշտոնի համար պայքարում է ՀՐԱՊԱՐԱԿԱՎ` դատարանում (ՎԴ/2267/05/21, ՎԴ/2014/05/21, ՎԴ/2029/05/21):
     Այդպես ազնիվ չէ: Պաշտոնը Հայրենիք չէ, իսկ Հայրենիքը պաշտոն չէ:
     Թեպետ, արդարության համար նշեմ, որ թե′ Հայրենիքը, թե′ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել: Մեկը դատարանում, մյուսը` անդրկուլիսներում»:

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ ապրիլի 21-ին ժամը 09:00-ից մինչև ապրիլի 22-ի ժամը 09:00-ն կդադարեցվի Աճանան, Նորաշենիկ ,Սյունիք գյուղերի, Գաղթականների, ք.Կապան, Շահումյան փողոցի ջրամատակարարումը:

Ապրիլի 20-ին ժամը 18:00-ից մինչև ապրիլի 21-ի ժամը 18:00-ն կդադարեցվի ք.Մեծամոր 2 Թաղամասի ջրամատակարարումը:

Ապրիլի 21-ին ժամը 07:00- 12:00-ն կդադարեցվի ք.Եղվարդ Երեվանյան փողոցի ջրամատակարարումը:

Կարգելվի ձախ շրջադարձը Երևանի Հովսեփ Էմինի փողոցից դեպի Դավթաշենի կամուրջ

Կարգելվի ձախ շրջադարձը Երևանի Հովսեփ Էմինի փողոցից դեպի Դավթաշենի կամուրջ

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ ապրիլի 22-ից կարգելվի ձախ շրջադարձը Երևանի Հովսեփ Էմինի փողոցից դեպի Դավթաշենի կամուրջ։
     Քաղաքապետարանը երթևեկության մասնակիցներին առաջարկում է նշված հատվածում երթևեկությունը շարունակելու համար կատարել աջ շրջադարձ դեպի Այգեկցու փողոց, այնուհետև Վաղարշյան փողոցով շարունակել երթևեկությունը դեպի Դավթաշենի կամուրջ: Միաժամանակ կարգելվի կանգառը Հովսեփ Էմինի փողոցից մինչև Այգեկցու փողոց տանող ճանապարհահատվածում:

«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել

«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել

«Ականատես» դիտորդական առաքելությունը հայտնում է. «Միջոցառմանը ուղղորդված մասնակցության վերաբերյալ
     2026 թվականի ապրիլի 19-ին Գյումրու Վարդանանց հրապարակում տեղի է ունեցել «Խաղաղության ձայնը» երաժշտական փառատոնը, որի շրջանակներում ելույթ է ունեցել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ «Վարչաբենդ» խումբը։
     «Ականատես» դիտորդական առաքելության դիտորդների կողմից արձանագրվել է մարդկանց ուղղորդված մասնակցություն միջոցառմանը։
     Մասնավորապես, առաքելությանը փոխանցված տեղեկությունների համաձայն, Ախուրյան համայնքի ենթակայության տակ գտնվող նախադպրոցական ուսումնական հաստատությունների անձնակազմերին հրահանգվել է ապահովել պարտադիր ներկայություն միջոցառմանը։ Ըստ տեղեկությունների, աշխատակիցներից պահանջվել է նաև կազմակերպել տեղափոխումը սեփական տրանսպորտային միջոցներով։
     Զուգահեռաբար, առաքելությունը տեղեկություններ է ստացել նաև կրթական այլ հաստատությունների ուղղորդման վերաբերյալ։ Ահազանգերի համաձայն՝ իշխող Քաղաքացիական պայմանագիր կուսակցության Գյումրիի գրասենյակի ներկայացուցիչների կողմից Ախուրյան համայնքի դպրոցների տնօրինություններին տրվել են համապատասխան ցուցումներ՝ մանկավարժական կոլեկտիվների մասնակցությունը համերգին ապահովելու նպատակով։
     «Ականատեսն» արձանագրում է, որ քաղաքական լծակների կիրառումը ուսումնական հաստատությունների, նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատողների կամքի վրա ներազդելու նպատակով խաթարում է քաղաքական մրցակցության հավասարությունը և հակասում ժողովրդավարական գործընթացների սկզբունքներին։
     Հատկանշական է, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից վարչական ռեսուրսի չարաշահումը սահմանվում է որպես անհիմն առավելություն, որը ձեռք է բերվել որոշակի կուսակցությունների կամ թեկնածուների կողմից իրենց պաշտոնեական դիրքը կամ պետական կառույցների հետ կապերը օգտագործելու միջոցով՝ ընտրությունների արդյունքների վրա ազդելու նպատակով։
     «Ականատեսը» վերահաստատում է իր կոչը բոլոր քաղաքական ուժերին և պատասխանատու անձանց՝ ձեռնպահ մնալ քաղաքացիների ազատ կամարտահայտման վրա ճնշումներից կամ անուղղակի ազդեցություններից։
     «Ականատես» դիտորդական առաքելության նպատակն է հանրային անկողմնակալ հսկողության միջոցով նպաստել ազատ և արդար ընտրությունների անցկացմանը, ընտրական գործընթացների օրինավորությանը: «Ականատես»-ը գործում է անկախ՝ պահպանելով անկողմնակալության սկզբունքը և զերծ մնալով այնպիսի գործողություն կատարելուց, որը կարող է մեկնաբանվել որպես աջակցություն, քարոզչություն կամ հակաքարոզչություն ընտրություններին մասնակցող որևէ կուսակցության (կուսակցությունների դաշինքի) օգտին կամ դեմ»:

«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան

«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան

Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հրապարակվել է Եվրոպայում և արաբական աշխարհի երկրներում 1990-2022 թթ․ բնակչության փոփոխության քարտեզը։ Այն ներկայացնում է բնակչության աճի կամ նվազման տարբեր տեմպեր․ կանաչը՝ ցույց է տալիս աճը, իսկ կարմիր երանգները՝ անկումը:
     Քարտեզից ակնհայտ է դառնում, որ արաբական աշխարհի երկրներում բնակչության զգալի աճ է գրանցվել․ Իրաքում՝ +151.4% Սաուդյան Արաբիայում՝+127.5%, Եգիպտոսում՝ +94.1%:
     Հետաքրքիր է, որ պատրեազմող Իսրայելի բնակչությունը նույնպես այս ընթացքում ավելի քան կրկնապատկվել է:
     Մինչդեռ Արևելյան Եվրոպայում բնակչության անկում է արձանագրվել։ Ուկրաինայում՝ -28.9%, Բոսնիայում՝ -28.9%, Լատվիայում՝-28.6%, Բուլղարիայում՝-25.3%։ Ինչպես նշված է քարտեզի կից վերուծության մեջ՝ այս անկումը բնորոշ է հետխորհրդային և բալկանյան շատ պետությունների, որոնք հաճախ բախվում են արտագաղթի, ցածր ծնելիության մակարդակի և ծերացող բնակչության հետ։
     Արևմտյան Եվրոպայի մի շարք երկրնրեում աճ է արձնագարվել՝ Մեծ Բրիտանիա՝ +16.9%, Ֆրանսիա՝+17.1% և Իսպանիա՝ +22.4%։ Այս ցուցանիշները համարվում են բնակչության չափավոր աճ, որը պայմանավորված է միգրացիայի և կայուն ծնելիության մակարդակի համադրությամբ։ Սկանդինավյան երկրներում, ինչպիսիք են Նորվեգիան +31% և Շվեդիան՝ +22.1%, նույնպես բնակչության աճ է գրանցվել, Իսլանդիա՝ +52%, Իռլանդիա՝+45.7%, Շվեյցարիա՝+31.3%;։
     Այս փոքր երկրները Արևմտյան և Հյուսիսային Եվրոպայում ամենամեծ աճն են գրանցել, որը բացատրվում է տնտեսական բարձր աճով։
     Մինչ Եվրոպայի մեծ մասը բնակչության անկման առջև է կանգնած, արաբական աշխարհում արձանագրվում է արագ և մեծ աճ, որը կարելի է վերագրել ավելի բարձր ծնելիության մակարդակին, երիտասարդ բնակչությանը և տարածաշրջանային միգրացիային։
     Ադրբեջանում բնակչության աճի ցուցանիշը 41․7% է կազմել, Վրաստանում՝ անկումը ՝ -22,7%, Հայաստանի դեպքում բնակչության անկում է գրանցված, սակայն քարտեզում մեր երկրի թվերը չեն երևում։
     Սա՛ է Հայաստանի անվտանգության հիմնական խնդիրը՝ բնակչության թվի անկումը, որը, ցավալիորեն, միշտ արձանագրվում է ՀՀ բոլոր կառավարիչների օրոք»:

Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները

Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները

Ռոսավիացիան (Դաշնային օդային տրանսպորտի գործակալությունը) վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները և չեղարկել է ռուսական ավիաընկերություններին ուղղված խորհրդատվությունը դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ և այնտեղից ետ ուղղություններով տոմսերի վաճառքը կասեցնելու վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է տրանսպորտի նախարարության մամուլի ծառայությունը։

Իրանի, ԱՄԷ-ի և Պարսից ծոցի այլ երկրների վրայով թռիչքները մասամբ սահմանափակվել են քաղաքացիական թռիչքների համար՝ հակամարտության սրման պատճառով։ Իրանի, ԱՄՆ-ի և Իսրայելի միջև լարվածությունը սկսվել է 2026 թվականի փետրվարի վերջին։

Սարյան փողոցում ժամը 21:00-ից հետո ավտոմեքենաներ կայանելն արգելվում է

© 2011-2026 Սոուշըլ Մեդիա ՍՊԸ
Նորություններ Հայաստանից, Արցախից (Լեռնային Ղարաբաղ) և աշխարհից

Նյութերի հրապարակումն առանց խմբագրության գրավոր թույլտվության արգելվում է:
Կայքի նյութերի մասնակի/ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց ՄԱՄՈՒԼ.ամ-ին հղման արգելվում է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Չարենցի 1:

Լրահավաք
Հեռ.` +374 (10) 55-20-59
Էլ. փոստ` info@mamul.am

Գովազդ
Հեռ.` +374 (91) 99-22-02
Էլ. փոստ` marketing@mamul.am

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երբ 2016 թվին տեղափոխվեցի Արցախ՝ Մարդու իրավունքների պաշտպանի առաքելության, սկսեցի ուսումնասիրել ադրբեջանա-թուրքական քարոզչական նառատիվները հայերի մասին։ Կարմիր թելով անցնում էր մի միտք՝ հայերը պատիվ ու սրբություն չունեն, հանուն նյութականի՝ պատրաստ են ուրանալ ամեն ինչ։ Այս նառատիվը ներկայացնող բազում տեքստերից մեկում, լավ եմ հիշում՝ մի ուշագրավ միտք կար՝ հանուն փողի ու բիզնեսի՝ հայերը պատրաստ են ուրանալ նույնիսկ սեփական անունը։
     Այս զզվելի տեքստերի վրա ծիծաղում էի։ Մտածում էի՝ էս ի՞նչ ստեր են հորինել մեր ազգի մասին։
     Ցավոք, վերջին տարիներին առիթ ունեմ կոնկրետ օրինակներով համոզվել, որ առանձին մարդկանց պարագայում դժվար է վիճել թշնամական քարոզիչների հետ։
     Ժամանակին հայի անունը բարձր պահած Արթուր Աբրահամի պարագայում նույն վիճակն է։ Հանուն ինչ-որ շինթույլտվության՝ նա ուրացել է մինչև իսկ սեփական անունը։
     Դե ինչ, ընդունենք ի գիտություն ու գնանք առաջ։ Փաստենք, որ մեր երեխաներին ճիշտ դաստիարակելու համար ունենք հերթական լավ օրինակը. բարձր անուն վաստակելն ավելի հեշտ է, քան այդ անունը բարձր պահելը։
     Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր։ Շարքային մի ձելեց էր»:

«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան

«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան

Բլոգեր Արամ Գևորգյանի ֆեյսբուքյան գրառումը. «2019-ին Արթուր Աբրահամը Ռոբերտ Քոչարյանի ծնունդն էր շնորհավորում, բանտից շուտափույթ ազատում մաղթում։
     2020 թվականի հոկտեմբերի 1-ին Բեռլինում հայ համայնքի կազմակերպած ակցիայի ժամանակ հայտարարում էր. «Հայաստան չունենք ոչ մեկին տալու, Արցախ չունենք ոչ մեկին տալու, Արցախը մերն է»։
     2020 թվականի նոյեմբերի 1-ին ֆեյսբուքում ֆլեշմոբի էր մասնակցում Արթուրը, գրում էր. «Ճանաչո՞ւմ ես ինձ, ճանաչի՛ր ինձ, ես Արցախն եմ»։
     2023 թվականի օգոստոսի 6-ին Արթուրն աշխարհին ու ՄԱԿ-ին կոչ էր անում բացել Լաչինի ճանապարհը։
     Այսօր՝ պատերազմից, նիկոլի բերած արհավիրքից, Արցախի կորստից ու ուրացումից հետո նույն Արթուր Աբրահամը քծնում է նիկոլին ու շնորհակալություն հայտնում իր անունով ինչ որ մարզահամալիրի կառուցման համար, որի դեռ ՀԻՄՆԱՐԿԵՔԻ արարողությունն է եղել այսօր։
     «Ես ձեզանից աշխարհի չափ շնորհակալ եմ պարոն վարչապետ, խոսքերով չեմ կարող ասել։ Բոլորը ձեզ սիրում են, որովհետև դուք սիրում եք սենց մարդկանց մեջ մտնել։ Անկեղծ եմ ասում՝ չեմ ասում 100 տոկոսը, 70-80 տոկոսն այստեղ ձեզ սիրում են»,- նիկոլին քծնել է Արթուրը։
     Ի՞նչ է ստացվում. մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն ա պետք, որպեսզի մոռանան Արցախը, ուրանան Արցախի բռնագաղթը, մոռացության մատնի Արցախի գոյությունը։
     Բարով վայելես Արցախի ուրացման գնով ձեռք բերածդ շինթույլտվությունդ, Արթուր ջան»: