«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո

«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո

Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի, հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ «Հաղթող այստեղ չի լինի։ Առայժմ մի փոքր հաղթել է խաղաղությունը, բայց այն շատ փխրուն է։ Այն դեռ պետք է փայփայել և հասնել իրական խաղաղության։ Շատ բան կախված կլինի Դոնալդ Թրամփից»,- ասել է նա՝ RT-ին տված հարցազրույցում։

«Կարծես, այնուամենայնիվ, Թրամփը հասկացել է, որ այլևս չի կարելի առաջ գնալ, փորձանք կլինի»,- նշել է Լուկաշենկոն։

«Ընտրության գնալուց առաջ լավ հիշեք այս պատկերները»․ Մանուել Մանուկյան

Ակտիվիստ Մանուել Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Պատերազմում վիրավորված տղերք…Նայեք առաջին նկարին՝ մեր նախկին ՊՆ նախարար Սեյրան Օհանյանն է։Նայեք երկրորդ…

«Քոչարյանական քարոզչական կոյուղու կեղտաջրերը կրկին վարարել էին»․ Արմեն Աշոտյան

«Քոչարյանական քարոզչական կոյուղու կեղտաջրերը կրկին վարարել էին»․ Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Քոչարյանական քարոզչական կոյուղու կեղտաջրերը գիշերը կրկին վարարել էին։
     Չգիտեմ, թե որքան փող է ծախսվում երկրորդ նախագահի թիմի կողմից նման թափոնների շահագործման վրա, սակայն ակնհայտ է, որ այդ փողն աշխատում է հենց Ռոբերտ Քոչարյանի դեմ։
     Մեծ խելք պետք չէ հասկանալու համար, որ ինչքան նման կոյուղատարներով թիրախավորեք Հանրապետականին, Սերժ Սարգսյանին, ինձ և իմ ընկերներին, այդքան մեր պատասխանը լինելու է ուղղված հենց Ռոբերտ Քոչարյանին։
     Չէ՞ որ երբ մեկի շունը վրադ հաչում է կամ փորձում կծել, ապա դրա պատասխանատուն այդ չորքոտանիները չեն, այլ շան տերը, հատկապես, երբ անձամբ է խրախուսում նման դվարնյագաների»։

«Վեդիում տեղի են ունենում հակաիրավական գործընթացներ»․ Արփինե Խաչատրյան (տեսանյութ)

«Վեդիում տեղի են ունենում հակաիրավական գործընթացներ»․ Արփինե Խաչատրյան

«Վեդիում տեղի են ունենում հակաիրավական գործընթացներ»,- այսօր ասուլիսի ժամանակ հայտնել է ԱԺ նախկին պատգամավոր Իշխան Խաչատրյանի դուստրը՝ Արփինե Խաչատրյանը։ «Վեդի քաղաքի ամենահին դպրոցը, որը երկար տարիներ ծառայել է որպես դպրոց, այնուհետև՝ փախստականների համար կեցավայր, վերակառուցվել է հորս կողմից և ծառայել որպես քոլեջ, որը գործել է մինչև 2018թ․։ Այդ տարածքում կառուցել է ևս մեկ կառույց, որը ծառայել է որպես նրա գրասենյակ, այնուհետև այնտեղ գործունեություն եմ ծավալել ես՝ որպես Հրուշակագործների համահայկական միավորում ՀԿ նախագահ։ Գործունեությունն ընդլայնելու համար բանակցություններ սկսեցինք գույքի կառավարման կոմիտեի հետ՝ այդ տարածքները տրամադրելու իմ գործունեության համար։ Բանակցությունները տևեցին մի քանի տարի, բայց 2025թ․ հուլիսի 24-ին պարզվեց, որ կառավարությունը տարածքը նվիրաբերել է Վեդի համայնքին, որ ծառայի որպես կոմունալ ՀՈԱԿ, առանց մեզ տեղյակ պահելու»,- մանրամասնել է Խաչատրյանը։ «Փետրվարի 6-ին Վեդու համայնքապետարանի աշխատակիցները՝ ոստիկանների ուղեկցությամբ ներս են խուժել տարածք, կոտրել դռները, փոխել դռների փականները և ասել, որ դեռ կպարզենք՝ ներսի գույքը ձերն է, թե մերն է։ Ես չեմ կարող հստակ ասել՝ հատուկ, թե պատահմամբ է բաց թողնվել գրասենյակի պատուհաններից մեկը, բայց փետրվարի 28-ին դպրոցահասակ երեխաներ են ներս մտել ու 3 ժամ շարունակ ավիրել գույքը։ Այդ օրը կեսօրին ահազանգել են հայրիկիս, որ տարածքն այրվում է, այցելել են հրշեջները՝ ոստիկանների հետ միասին, այդ ամենը տեսել, ակտ կազմեել, բայց ոչ մի բան չի արվել»,- նշել է Արփինե Խաչատրյանը։

Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հետախուզում է հայտարարվել

Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հետախուզում է հայտարարվել

Գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրվի նկատմամբ հայատարվել է հետախուզում. Radar Armenia-ի հարցման ի պատասխան հայտնել են Գլխավոր դատախազությունից։

«2025 թվականի դեկտեմբերի 25-ին մեղադրյալ գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ հատուկ վերանայման բողոքի քննության արդյունքում վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը»,- նշել են դատախազությունից։

«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե

«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար։ Այս մասին Անթալիայի դիվանագիտական ​​ֆորումի շրջանակներում Trend-ին տված հարցազրույցում հայտնել է Լատվիայի ԱԳ նախարար Բայբա Բրաժեն։

Նա նշել է, որ իր երկիրը ողջունում է 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգթոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ ձեռք բերված համաձայնությունները:

«Դրանք նշանակալի առաջընթաց են արձանագրում տասնամյակներ տևած հակամարտության ավարտի ճանապարհին։ Լատվիան լիովին աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, որի շրջանակներում մենք տեսնում ենք երկու կողմերի շարունակական կառուցողական ներգրավվածությունը։ Լատվիան կարևոր է համարում, որ միջազգային հանրությունը նպաստի և աջակցի այս գործընթացին։ Խաղաղության պայմանագրի ստորագրումը զգալի ներդրում կունենա Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգության, կայունության, ինչպես նաև բարգավաճման ապահովման գործում, միաժամանակ նոր հնարավորություններ բացելով Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար, այդ թվում՝ փոխկապակցվածության ոլորտում»,- ասել է արտգործնախարարը։

«44-օրյա պատերազմի առաջին օրը Ադրբեջանը ոչնչացրել է ՀՕՊ համալիրների մոտ 30%-ը»․ Այսեր Ղազարյան (տեսանյութ)

«44-օրյա պատերազմի առաջին օրը Ադրբեջանը ոչնչացրել է ՀՕՊ համալիրների մոտ 30%-ը»․ Այսեր Ղազարյան

Անտառագետ, ՇՄ նախկին փոխնախարար Այսեր Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար, ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռամիզ Թաիրովի պաշտոնական հայտարարության համաձայն 44-օրյա պատերազմի միայն առաջին օրը նրանք ոչնչացրել են մեր ՀՕՊ համալիրների մոտ 60%-ը: Բայց վերհանված, հենց իրենց կողմից փաստագրված տեսանյութերի համաձայն 44-օրյա պատերազմի առաջին օրերին ԱՀ ՊՆ ՀՕՊ համալիրներից ոչնչացվել է 11 միավոր 9K33 OSA-AKM, որոնցից աշխատանքային վիճակում է եղել 9-ը միավորը և 3 միավոր 9K35 Strela-10: Այսինքն՝ պատերազմի առաջին օրը ոչնչացվել է ՀՕՊ համալիրների մոտ 30%-ը»:

«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան

«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին՝ նրան մեղադրելով հատկապես Ադրբեջանի գործած հանցանքները և հակաիրանական գործողությունները կոծկելու համար։
     Իրանցի հայտնի վերլուծաբան Էհսան Մովահեդիանը տարածել է տեսանյութ՝ գրելով․ «Իրանի ճանապարհների նախարարությունում կայացած հանդիպման ժամանակ Փեզեշքիանը բացահայտ խոսում է Աֆղանստանից, Պակիստանից և Իրաքյան Քրդստանից Իրանի տարածք թշնամու ուժեր ներթափանցելու պլանների մասին, բայց նա դիտավորյալ կամ ակամա բաց է թողնում Բաքվում իր ազգակիցների կողմից Իրանի դեմ հարձակումների մասին»։
     Հատկապես 2025-ի ամառվանից Իրանում ավելի մեծ թափ է հավաքել երկրի նախագահի նկատմամբ անվստահությունը։ Քաղաքական ուժերը, փորձագետները, ժողովուրդը ընդհանուր առմամբ Փեզեշքիանին համարում են թուրքական ազդեցության գործակալ, որը խանգարում է Իրանին՝ կոշտ դիրքորոշում որդեգրել Ադրբեջանի նկատմամբ։
     Չնայած դրան՝ Ադրբեջանը ամեն հնարավոր առիթով վնասում է Իրանին ինչպես դիվանագիտական, այնպես էլ ռազմական առումով։ Իրանում մշտապես խոսում են այն մասին, որ երկրի նախկին նախագահ Ռեիսին ոչ թե եղանակի պատճառով ավիավթարի զոհ է դարձել, այլ նրա ուղղաթիռը ոչնչացրել են գրավյալ Արցախի հարավում տեղակայված իսրայելական հատուկ ջոկատայինները։
     Վերջերս էլ շարունակ լուրեր են տարածվում Իրանում, որ Իսրայելի դրոնները և կործանիչները թռիչքներ կատարում են հենց Ադրբեջանի տարածքից»։