«Տարօրինակ զանգեր ենք ստանում»․ Ռոման Երիցյան

«Տարօրինակ զանգեր ենք ստանում»․ Ռոման Երիցյան

Փաստաբան Ռոման Երիցյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Տարօրինակ զանգեր ենք ստանում թե՛ ես, թե՛ քաղաքացիության ընդունման հարցով նախկինում արցախցիներին աջակցած մեր աշխատակիցները։ Զանգահարողները ներկայանում են որպես արցախցիներ և փորձում են ինչ-որ աջակցություն խնդրել՝ միաժամանակ շեշտելով, թե իրենց ձայնն անպայման տալու են Սամվել Կարապետյանին։
     Այո՛, հենց այդպես էլ ասում են։
     Հարգելի՛ բանսարկուներ, արցախցու բարբառը նմանակելն այդքան էլ հեշտ գործ չէ։ Մի փորձեք, պարզապես «պալիտ եք լինում»։
     Իսկ քաղաքացիություն ընդունած արցախցին իր ընտրությունը կատարելու է գիտակցված ու առանց որևէ նախապայմանների։ Եվ այդ ընտրությունը լինելու է «Ուժեղ Հայաստան» կուսակցության օգտին։
     Ինչո՞ւ։
     Որովհետև դա ընտրություն է արժանապատվության, անվտանգության և կայուն ապագայի օգտին»։

«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)

«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում

ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցել է Ստամբուլում հրավիրված Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովի աշխատանքներին: Վեհաժողովի ընթացքում ելույթ է ունեցել ԱԺ պատվիրակության անդամ Հասմիկ Հակոբյանը: «Մեծ պատիվ է այս վեհաժողովին դիմել մի թեմայով, որը մեր սերնդի համար բարոյական հրամայական է: Ես Հայաստանից եմ, մի երկրից, որը շարժվում է դեպի կայունության նոր դարաշրջան: 2025 թվականի օգոստոսի 8-ին մենք շրջեցինք պատմական էջ. Ադրբեջանի հետ ստորագրված համատեղ հռչակագիրն ավելին էր, քան պարզապես կարեւոր իրադարձություն: Այն փոխադարձ ինքնիշխանության հանձնառություն էր՝ ամրագրված 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրում: Այսօր, տասնամյակների ընթացքում առաջին անգամ, արդեն գրեթե երկու տարի է մեր սահմաններին զոհեր չեն եղել: Զենքերի լռությունը մեր հույսի ամենահզոր ուղերձն է:

Հույսը դառնում է տեւական, երբ այն իրական օգուտներ է բերում: «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման» (ԹՐԻՓՓ) ծրագրի միջոցով մենք Հարավային Կովկասը վերածում ենք հաղորդակցության հանգույցի: Անցյալ տարվա նոյեմբերին Ադրբեջանից բեռնատար գնացքը հասավ Հայաստան Վրաստանի տարածքով՝ 1991 թվականից ի վեր առաջին անգամ: Մենք նաեւ պատրաստ ենք նպաստել Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ տարանցիկ փոխադրումներին՝ հավատալով, որ փոխկախվածությունը թշնամանքի լավագույն հակաթույնն է:

Իմ կառավարությունն ընդունել է «Իրական Հայաստանի» տեսլականը՝ մի պետություն, որը խարսխված է իր՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններում: Դիվանագիտությունն ընտրելով՝ մենք նաև ապահովել ենք մեր քաղաքացիների վերադարձը գերությունից:

Մոտենալով 2026 թվականի հունիսի խորհրդարանական ընտրություններին՝ մեր նպատակն է խաղաղությունն ու ժողովրդավարությունը դարձնել անշրջելի: Մենք հասկացել ենք, որ մեր ճակատագրերը փոխկապակցված են: Եթե մենք չապահովենք մեր խաղաղությունը, ոչ ոք դա չի անի: Հայաստանը պատրաստ է կառուցել ապագա, որտեղ սահմանները խոչընդոտներ չեն, այլ համագործակցության դարպասներ»,- ասել է պատգամավորը:

7․5 մագնիտուդով երկրաշարժ Ճապոնիայում․ 171 հազար մարդու տարհանում է հայտարարվել (տեսանյութ)

7․5 մագնիտուդով երկրաշարժ Ճապոնիայում․ 171 հազար մարդու տարհանում է հայտարարվել

Ճապոնիայում 7,5 մագնիտուդով երկրաշարժից հետո 171 հազար մարդու տարհանում է հայտարարվել, հայտնում է NHK-ը։ Այդ պահին Իվատե պրեֆեկտուրայի մերձակայքում ցունամիի առավելագույն բարձրությունը կազմում է 80 սանտիմետր։

«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան

«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Խաղաղությունը չի կարող պայմանավորված լինել մեր ներքին քաղաքական ինքնակառավարման հարցերին վերաբերվող Ադրբեջանի պահանջների կատարմամբ։
     Մեզ ոչ ոք իրավունք չունի դնելու ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ու ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ միջև ընտրություն կատարելու անհրաժեշտության առջև։
     Իրականում այդպիսի ընտրություն չկա. կորցնես ինքնիշխանությունդ, կկորցնես նաև խաղաղությունը։
     Մեր նպատակը Թուրքիայի և Ադրբեջանի հետ ինքնիշխան խաղաղության հաստատումն է, որի իրագործման համար էլ ակնկալում ենք մեր քաղաքացիների վստահության քվեն»։

«Նիկոլ Փաշինյանը շուն-շանգյալ է անվանում քաղաքացիներին․ ձեզ չանհանգստացրե՞ց այդ հանգամանքը»․ հարց՝ Անահիտ Մանասյանին (տեսանյութ)

«Նիկոլ Փաշինյանը շուն-շանգյալ է անվանում քաղաքացիներին․ ձեզ չանհանգստացրե՞ց այդ հանգամանքը»․ հարց՝ Անահիտ Մանասյանին

«Նիկոլ Փաշինյանն ասել է, որ «չեմ կարող իմ մտքով անցկացնել, որ Հայաստանում էդքան շուն ու շանգյալ կա, որ կարող է նրանց օգտին քվեարկել»՝ նկատի ունենալով ընդդիմադիր ուժերին։ Սա ուղիղ թիրախավորո՞ւմ չէր ընդդիմադիր զանգվածին, ձեզ չանհանգստացրե՞ց այդ հանգամանաքը»,- ճեպազրույցի ժամանակ լրագրողը հարց ուղղեց ՄԻՊ Անահիտ Մանասյանին։ «Իհարկե, ոչ զգայուն խոսքերի առկայությունը մեր հաստատությանը անհանգստացնում է, սակայն չկա մի դերակատար, ով չօգտագործի արգելված խոսքի տեսակներ։

Չեմ կարող կոչ չանել քաղաքական դերակատարներին, որպեսզի, նույնիսկ եթե իրենց օգտագործած խոսքը չի հանգեցնելու պատասխանատվության, որովհետև չի հատում վտանգավորության սահմանը, միևնույն է իրավունքների տեսանկյունից շատ կարևոր է, որ նրանք զերծ մնան այդ խոսքերից և զգայուն լինեն»,- ի պատասխան նշեց Մանասյանը։

«Քննադատում են աշխարհի ռինգերում Հայաստանին ճանաչում բերողին»․ Մկրտիչ Իսրայելյան

«Քննադատում են աշխարհի ռինգերում Հայաստանին ճանաչում բերողին»․ Մկրտիչ Իսրայելյան

Լրագրող Մկրտիչ Իսրայելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Թրիքների ժամանակաշրջան ենք ապրում։ Նրանք ովքեր կյանքում երկու բառ գրել չեն իմացել՝ քննադատում են նրան, որը աշխարհի ռինգերում Հայաստանին ճանաչում է բերել։ Նրանք, ում սկի սեփական տանեցիք բանի տեղ չեն դնում, քննադատում են նրան՝ ով համաշխարհային հզոր ռինգերում հազարավոր մարդկանց է ոտքի կանգնացրել ու ծափահարել տվել Հայաստանի դրոշի համար։ Քննադատում են Արթուր Աբրահամին նրանք, ովքեր իրենց քուչում իրենց պատիվը չեն կարողանում պահել»։

«Առաջիկա ընտրություններում չեմ մասնակցելու որպես պատգամավորության թեկնածու»․ Անի Սամսոնյան

«Առաջիկա ընտրություններում չեմ մասնակցելու որպես պատգամավորության թեկնածու»․ Անի Սամսոնյան

ԼՀԿ նախկին անդամ, նախկին պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Առաջիկա հունիսի 7-ի պառլամենտական ընտրություններում ես չեմ մասնակցելու որպես պատգամավորության թեկնածու:
     Իմ նպատակային քաղաքական գործունեությունս կվերսկվի հունիսի 7-ից հետո:
     Իսկ այն հարցին, թե ում կարելի է ընտրել, դեռ ծանրութեթև անելու ժամանակ կա: Կկիսվեմ իմ մտքերով հունիսի 6-ին»:

«Հարցին պետք է մոտենալ առավելագույն լրջությամբ»․ Միհրան Մախսուդյան

«Հարցին պետք է մոտենալ առավելագույն լրջությամբ»․ Միհրան Մախսուդյան

Պահեստազորի գնդապետ, «Սրբազան պայքար»-ի աջակից Միհրան Մախսուդյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իմ սիրելի՛ հայրենակիցներ, տեսնում եմ, որ տարբեր տեսակետներ եք արտահայտում Օնիկ Գասպարյանի թեմայով։ Սակայն կարևոր եմ համարում ընդգծել՝ այս հարցին պետք է մոտենանք առավելագույն լրջությամբ և պատասխանատվությամբ։
     Պետք է հասկանալ, որ գեներալից պահանջել միայն հրապարակային հայտարարություններ՝ կարող է վտանգավոր հետևանքներ ունենալ։ Գոյություն ունի իրական ռիսկ, որ իշխանությունները կօգտվեն նման հայտարարությունից՝ նրան մեղադրելու ռազմական գաղտնիք հրապարակելու մեջ և գործ հարուցելու նպատակով։
     Ուստի կոչ եմ անում բոլորիս՝ զերծ մնալ շտապողական ու չհաշվարկված պահանջներից և հարցին մոտենալ սառը դատողությամբ։ Այստեղ կարևոր է ոչ թե աղմուկը, այլ՝ խոհեմ ու պատասխանատու քայլերը»։

«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)

«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան

«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել, որովհետև տարբեր լուրեր էին շրջանառվում, ինքը դրանց պետք է պատասխանի»,- «Նյուզ»-ի եթերում ասել է Պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ արձագանքելով հարցին, թե ինչու է Օնիկ Գասպարյանը որոշել հիմա խոսել։ Դիտարկմանը, թե արդյոք դա կապ ունի ԱԺ-ում իր հայտարարության հետ, Օհանյանը պատասխանել է․ «Իմ վրդովմունքն այն էր, որ փոխանակ իրենք պատասխանատվություն կրեն, դեռ ավելին՝ Փաշինյանն իր խոսքի մեջ ասում է, որ գեներալներն են փախել։ Եթե գեներալները փախել են, ապա փախել են իր գլխավորությամբ և ինքը պարտավոր է ասել, թե ո՞ր գեներալն է փախել։ Եթե Փաշինյանը չի տալիս նրանց անունները, ովքեր փախել են, նշանակում է, որ ինքը մշտապես առաջնորդվել և այսօր էլ առաջնորդվում է ստի և կեղծիքի գաղափարով»,- մանրամասնել է Օհանյանը։

«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո

«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո

Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի, հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ «Հաղթող այստեղ չի լինի։ Առայժմ մի փոքր հաղթել է խաղաղությունը, բայց այն շատ փխրուն է։ Այն դեռ պետք է փայփայել և հասնել իրական խաղաղության։ Շատ բան կախված կլինի Դոնալդ Թրամփից»,- ասել է նա՝ RT-ին տված հարցազրույցում։

«Կարծես, այնուամենայնիվ, Թրամփը հասկացել է, որ այլևս չի կարելի առաջ գնալ, փորձանք կլինի»,- նշել է Լուկաշենկոն։