«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին՝ նրան մեղադրելով հատկապես Ադրբեջանի գործած հանցանքները և հակաիրանական գործողությունները կոծկելու համար։
     Իրանցի հայտնի վերլուծաբան Էհսան Մովահեդիանը տարածել է տեսանյութ՝ գրելով․ «Իրանի ճանապարհների նախարարությունում կայացած հանդիպման ժամանակ Փեզեշքիանը բացահայտ խոսում է Աֆղանստանից, Պակիստանից և Իրաքյան Քրդստանից Իրանի տարածք թշնամու ուժեր ներթափանցելու պլանների մասին, բայց նա դիտավորյալ կամ ակամա բաց է թողնում Բաքվում իր ազգակիցների կողմից Իրանի դեմ հարձակումների մասին»։
     Հատկապես 2025-ի ամառվանից Իրանում ավելի մեծ թափ է հավաքել երկրի նախագահի նկատմամբ անվստահությունը։ Քաղաքական ուժերը, փորձագետները, ժողովուրդը ընդհանուր առմամբ Փեզեշքիանին համարում են թուրքական ազդեցության գործակալ, որը խանգարում է Իրանին՝ կոշտ դիրքորոշում որդեգրել Ադրբեջանի նկատմամբ։
     Չնայած դրան՝ Ադրբեջանը ամեն հնարավոր առիթով վնասում է Իրանին ինչպես դիվանագիտական, այնպես էլ ռազմական առումով։ Իրանում մշտապես խոսում են այն մասին, որ երկրի նախկին նախագահ Ռեիսին ոչ թե եղանակի պատճառով ավիավթարի զոհ է դարձել, այլ նրա ուղղաթիռը ոչնչացրել են գրավյալ Արցախի հարավում տեղակայված իսրայելական հատուկ ջոկատայինները։
     Վերջերս էլ շարունակ լուրեր են տարածվում Իրանում, որ Իսրայելի դրոնները և կործանիչները թռիչքներ կատարում են հենց Ադրբեջանի տարածքից»։

«Ինչպե՞ս անել, որ Նիկոլը հունիսի 7-ին հեռացվի»․ Սամվել Ֆարմանյան

ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Աղմկում են քոչենք: Ինքնամոռաց վիրավորում ու հայհոյում՝ ինչպես նիկոլները: Ինչո՞ւ: Որ աղմուկի մեջ թաղեն այս բանավեճը ծնած միակ հարցը՝ ինչպե՞ս անել, որ Նիկոլը հունիսի 7-ին հեռացվի:
     Ես, օրինակ, առաջարկում եմ ճանապարհային հետևյալ պարզ քարտեզը.
     1) Քոչարյանը դուրս է գալիս ընտրապայքարից և կոչ անում ՀՅԴ-ին ու մյուս բոլոր ընդդիմադիր ուժերին՝ իր օրինակով մի կողմ դնել սեփական ամբիցիաները, չգնալ ձայներ փոշիացնելու ռիսկի և համախմբվել էս պահին Նիկոլին հաղթելու ամենամեծ շանսերն ունեցող միակ ուժի՝ Սամվել Կարապետյանի շուրջ:
     2.) Քոչարյանի նման քայլից հետո երկրում ձևավորվում է լրիվ նոր քաղաքական մթնոլորտ ու ընդդիմության միավորման՝ մեկ ճակատ կազմելու հանրային լայն պահանջ: Դա նշանակում է հույս: Դա նշանակում է, որ ժողովուրդը կարող է արթնանալ: Մի խաբեք իրար՝ էսօր խորքային ժողովուրդը հիասթափված ու անտարեր է: Մյուս ուժերը նման մթնոլորտում ուղղակի չեն կարող իրենց հերթին դուրս չգալ ընտրապայքարից ու չմիավորվել Կարապետյանի շուրջ՝ Հայկ Մարության, Արման Թաթոյան, ՀԱԿ, Մարուքյան և այլն: Ի՞նչ պիտի ասեն, որ չկպնեն Կարապետյանին: Ի՞նչ:
     3.) Դրանից հետո ի՞նչ պետք է անի Գագիկ Ծառուկյանը: Սամվել Կարապետյանի հետ պետք է ստորագրի ընդդիմադիր մեկ ճակատ և կոորդինացիոն շտաբ ձևավորելու մասին հուշագիր՝ ֆիքսելով, որ ԱԺ անցնելուց հետո վարչապետ են ընտրում իրենցից ամենամեծ ձայներ ստացած ուժի թեկնածուին:
     Իսկ ինչո՞ւ Ծառուկյանը պիտի առանձին մասնակցի ընտրությանը, ոչ թե Քոչարյանի օրինակով դուրս գա ընտրապայքարից ու միանա Կարապետյանին: Որովհետև մեր օրենսդրությամբ ԱԺ-ում պետք է անվազն 3 ուժ ներկայացված լինի: Իսկ սոցհարցումներով 3-ով տեղում հենց Ծառուկյանն է: Մի բան, որ անզեն աչքով էլ տեսանելի է:
     Որպեսզի քոչարյանական մանկապարտեզից էլի լացի ձայներ չլսվեն, թե ինչու Ծառուկյա՜նը, ոչ թե Քոչարյա՜նը, բացատրեմ.
     ա.) Ծառուկյանի վարկանիշը ձեզանից մեծ է 45 %-ով, նրանցը 7.9 % է, ձերը՝ 5.5 %,
     բ.) Ծառուկյանը 3-րդ տեղով ԱԺ մտնելու համար պիտի հավաքի նվազագույնը 4 %, ինչը երաշխավորված է, իսկ դուք դաշինք եք՝ պիտի հավաքեք նվազագույնը 8 %, որը ոչ մի ձև չեք կարողանալու հավաքել: ՉԵՔ ԿԱՐՈՂԱՆԱԼՈՒ:
     գ.) Եթե Ծառուկյանը ևս առանձին չմասնակցի ու Քոչարյանի օրինակով դուրս գա ընտրապայքարից, շատ մեծ հավանականությամբ 3-րդ տեղում կհայտնվի Արամ Սարգսյանի ուժը: Արամն անգամ եթե չհաղթահարի 4 %-ի անցողիկ շեմը, Ծառուկյանի չմասնակցության դեպքում օրենքի ուժով կհայտնվի խորհրդարանում, ինչպես «Պատիվ ունեմ»-ը 2021 թ.: Իսկ թե Նիկոլ-Կարապետյան ընտրության դեպքում ում կողմը կանցնի Արամը՝ գիտեք: Ձեզ թվում է, Նիկոլը ի՞նչ հաշվարկով է Արամին էդքան վարչական ու քարոզչական լծակներ տվել էս ընթացքում:
     դ.) Ծառուկյանը նախընտրական փուլում կարող է իր կողմը քաշել հիասթափված ու անտարբեր մեծ թվով ընտրողների, անգամ քիչ թվով նիկոլականների: Դուք նման շանս չունեք: Հակառակը, Քոչարյանի առկայության դեպքում մեծ թվով լատենտ նիկոլականներ, որ հակառակ պարագայում չէին գնա ընտրության, հիմա կգնան տեղամաս ու կընտրեն Նիկոլին զուտ մեկ մոտիվացիայով՝ հանկարծ չլինի Քոչարյանը: Ինչպես 2021թ.:
     Ահա նման պարզ ու հասանելի մի քանի քայլով հունիսի 7-ին միավորված ընդդիմությունը՝ Կարապետյան և ԲՀԿ թևերով, ստանում է ձայների մեծամասնությունն ու, մենք դուրս ենք գալիս էս դժոխքից:
     Այս պարզ քայլերից հետո Նիկոլը՝
     1.) չի՞ գրանցում կամ գրանցումից հանում է Սամվել Կարապետյանին՝ ԲՀԿ-ն տեղում հայտարարում է, որ ինքը ևս չի մասնակցում ընտրություններին և իրավիճակը երկրում պայթում է… լինելու է մեծ փողոց ու հեղափոխություն: Եվրոպական կառույցները չեն կարող նման դեպքում Նիկոլի մեջքին կանգնել՝ Նիկոլով ձևավորելով դեմից արդեն ոչ լեգիտիմ իշխանություն:
     2.) պարտություն կրելով հունիսի 7-ին, կեղծո՞ւմ է արդյունքները՝ լինելու է էնպիսի փողոց ու հեղափոխություն, որ 2018թ. այբբենարանի հանդես թվա:
     Հիմա:
     Ո՞վ կարող է Քոչարյանից պարզել իր ծրագիրը:
     Թող Քոչարյանը կանգնի ու պարզ բացատրի, ասի չէ՝ Նիկոլին հեռացնելու Ֆարմանյանի ասած կամ այլ ծրագրրը սխալ են, անիրատեսական են, իսկ ճիշտը սա է՝
     A…
     B…
     C…
     Որի վերջում Նիկոլը հունիսի 7-ից հետո ոչ թե մնում է վարչապետ, իսկ ինքը 8-10 դեպուտատով հայտնվում է ԱԺ-ում՝ ևս 5 տարի դառնալով Նիկոլի բոքսի տանձիկը, այլ լուծվում է ՄԻԱԿ հարցը՝ հեռացվում է Նիկոլը:
     Ինչո՞ւ Քոչարյանը չի պատասխանում գոյություն ունեցող այս միակ ու ամենակարևոր հարցին:
     Ինչո՞ւ»:

«ՀԱՊԿ-ն չի շեղվի միջազգային իրավունքի նորմերից»․ Լավրով

«Ներկա ժամանակաշրջանում, երբ Արևմուտքն ավելի ու ավելի հաճախ և ավելի լայնորեն է դիմում ուժի անօրինական կիրառման, նեոգաղութային թելադրանքի և ուղղակի թալանի մեթոդների, ՀԱՊԿ անդամ պետությունները իրենց գործունեության նպատակները չեն փոխում և չեն վերանայում։ Մենք չենք շեղվի միջազգային իրավունքի համընդհանուր նորմերից, ընդհակառակը՝ կդիմադրենք դրանք խաթարելու փորձերին և կհակազդենք համաշխարհային գործերում անօրինականության պարտադրման փորձերին»,- հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալովՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստում։

«Գուշակեք՝ վերնազգեստը քանի չափս է վրան մեծ»․ Րաֆֆի Ասլանյան

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Գուշակեք, թե այս մարդու վերնազգեստը քանի չափս է վրան մեծ…։ Էությամբ փնթի մարդը չի կարող կառավարման մեջ լինել կոկիկ, պարտաճանաչ ու հավասարակշռված»։

«Սա ևս դավաճան է»․ Մանուել Մանուկյան

«Սա ևս դավաճան է»․ Մանուել Մանուկյան

Ակտիվիստ Մանուել Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Էս պահից սկսած հայտարարում եմ, որ Արթուրիկը չատլախ լակոտ է ինձ համար, թքած ունեմ սրա վրա, քամակ մտնող, քծնող, Արցախը ուրացածին գովեստի խոսքեր ասող դիշովկա։ Հազարավոր տղերքի արյուն ուրացող մի շակալ։ Մինչև այս պահը հարգել եմ որպես մարզիկ, բայց հիմա ասում եմ, որ սա ևս ինձ համար դավաճան է։ Թե բա՝ կմնա սերունդների համար, սերունդների համար քո այս տեսանույթը և նկարները կմնան, թե ոնց էիր քծնում և Ալիևի չմոյի քամակը մտնում, ով կոնկրետ ինձ ու իմ ընկերներին կռվի ժամանակ ծախեց հողի մեջ։
     Հենց այսպես պատռեք ձեր դիմակները մինչև վերջ և նիկոլի միակ լավ բանը դա էր, որի շնորհիվ ճանաչեցինք ձեր նման արյուն և հող ուրացող շակալների իրական էությունը, հակառակ դեպքում երբեք մեր մտքով չէր անցնի, որ դուք կարողա այսքան տականք լինեք, փողի մեռած շակալներ»։

«Երեք հարց՝ Ռոբերտ Քոչարյանին». Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը թելեգրամյան իր էջում գրել է․ «Երեք հարց՝ Ռ. Քոչարյանին.

1) Երբ Վանաձորում դրական արձագանք էր տալիս այն հարցին, որ Հայաստանը պետք է կիսանախագահական լինի, դա ի՞ր անձնական կարծիքն է, թե՞ նաև դաշինքի մաս կազմող ՀՅԴ-ի,
     2) Եթե Հայաստան դաշինքին հաջողվի հատել անցողիկ շեմը, պատգամավորները զբաղեցնելո՞ւ են իրենց հասանելիք պաշտոնները ԱԺ-ի հանձնաժողովներում, մասնակցելո՞ւ են նիստերին և մնացած օրենքով նախատեսված աշխատանքներին,
     3) Ինքն անձամբ գալո՞ւ է ԱԺ, թե՞ Հայաստան դաշինք ընտրողներն իրականում ՀՅԴ են ընտրում»: