««Բաժանվածություն» օպերացիան համարվում է կատարված»․ Արմեն Հովասափյան

««Բաժանվածություն» օպերացիան համարվում է կատարված»․ Արմեն Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Տածյա հաոո․
     «Բաժանվածություն» օպերացիան համարվում է կատարված՝ առաքելությունն ավարտված է։
     Հիմի ջոգեցի՞ք, թե էս 2 ամիսն ինչ գեղեցիկ դիսկուրսի թեմա էին գցել, որ ֆուլ քննարկվի։
     Դե ինչ՝ պարոնայք երդված ատենակալներ, նիստը շարունակվում է․․․»։

Ռոմանոս Պետրոսյանը՝ հնարավոր պաշտոնանկության լուրերի մասին (տեսանյութ)

Ռոմանոս Պետրոսյանը՝ հնարավոր պաշտոնանկության լուրերի մասին

ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով իր հնարավոր պաշտոնանկության մասին լուրերին՝ ասել է․ «Չկա նման բան․ օրենքի ուժով եմ նշանակված ու վարչական ակտով միայն պիտի իմ լիազորությունները կասեցվեն, իսկ նման ակտ սպասվում է նոր լիցենզիայի տրամադրման պահին, իսկ դա տեղի կունենա այն դեպքում, երբ պետականացվի վերջնական ու 100 տոկոս բաժնետոմսերն անցնեն պետական սեփականության»։

«Նիկոլի հրաժարականի հետևից ինչո՞ւ չգնացիք»․ Տիգրան Քոչարյան

«Նիկոլի հրաժարականի հետևից ինչո՞ւ չգնացիք»․ Տիգրան Քոչարյան

Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մարդուն հանրայնորեն ասում են, իրա պատասխանատվության գոտիով թշնամին սողոսկել է մինչև Շուշի, ասում ա եկեք ԱԺ-ում փակ քննարկում անենք։
     Ասում են Գենշտաբի պետի ընդունած որոշումներով ու նիկոլի հաստատմամբ է ադրբեջանցիների առաջխաղացումը եղել, ասում եք եկեք ԱԺ փակ ռեժիմով քննարկենք։
     Լավ, էս մարդկանց հետ ինչ ա կատարվում, որ ճանճն ա գալիս կծում, ու կամքից ու բանականությունից զրկում։
     Նոյեմբերի 10-ին ինչո՞ւ նիկոլին տարաք բունկերում պահեցիք։
     Հրաժարականի հետևից ինչու չգնացի՞ք, ինչն էր պակաս, բացի կամքից ու հետևողականությունից։
     Ինչու պաշտոնանկությունը տարաք վարչական դատարան քննարկելու։
     Ասում ա ժամանակն է առերեսվել իրականության հետ։
     Առերեսվենք։
     Օնիկ Գասպարյան, Արցախը չկա ու տղերքն էլ չկան։
     ՉԿԱՆ»։

«Աննան հետ է եկե՞լ»․ օգտատերերի արձագանքը (տեսանյութ)

«Աննան հետ է եկե՞լ»․ օգտատերերի արձագանքը

Առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական տեսանյութն էր տեղադրել՝ «Բարի լույս, լավ օր և սիրում եմ բոլորիդ» գրառմամբ։ Դիտելով կադրերը՝ օգտատերերը գրել են․ «Հետևում Աննան էր անցնո՞ւմ, հետ է եկե՞լ, թե՞ Աննան չէր։ Վերամիավորվե՞լ են»։

«Իշխանությունը փորձում է քաղաքական պայքարը փոխարինել շինծու «կաշառքի գործերով»»․ Մարիաննա Ղահրամանյան

«Իշխանությունը փորձում է քաղաքական պայքարը փոխարինել շինծու «կաշառքի գործերով»»․ Մարիաննա Ղահրամանյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը գրում է․ «Իշխանությունը փորձում է քաղաքական պայքարը փոխարինել շինծու «կաշառքի գործերով» ու վախի մթնոլորտով։
     Չի՛ ստացվելու։
     Վերջին օրերի հետապնդումների ֆոնին, մեր թիմակիցները ստանում են կասկածելի, ակնհայտորեն ուղղորդված զանգեր ու նամակներ՝ նյութական օգնության խնդրանքներով ու տարբեր կասկածելի առաջարկներով։
     Տարօրինակ մի զանգ ստանում է մայրս, որին առաքիչ ներկայացած մի տղամարդ դիմում է անունով, հայտնում, թե ինձ համար առաքանի ունի` ժամացույցի տուփի նման ինչ-որ բան, որը անձամբ ինձ պիտի փոխանցի։ Հետո գրում ու զանգում է իմ համարին ու ասում, թե մեր ուժին վերաբերող կարևոր տեղեկություն ունի հայտնելու ու, որ հետո ուշ կլինի…։ Երբ հետաքրքրվում եմ, թե որտեղի՞ց հեռախոսահամարս, ասում է «մեզ համար դժվար չի գտնել»։
     Ի գիտություն, Չե՛նք տրվելու սադրանքներին։
     Շարունակելու ենք մեր ճանապարհը՝ ավելի կուռ, ավելի ուժեղ, ավելի վճռական»։

«Գյումրեցի կնոջ պատասխանը քաղաքագիտական բոլոր վերլուծություններից ուժեղ էր»․ Գեղամ Մանուկյան

«Գյումրեցի կնոջ պատասխանը քաղաքագիտական բոլոր վերլուծություններից ուժեղ էր»․ Գեղամ Մանուկյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նիկոլական գլխավոր թեզի մասին գյումրեցի կնոջ համապարփակ պատասխանը բոլոր քաղաքագիտական վերլուծություններից ավելի ուժեղ ու փաստարկված էր՝ «Հագի պիջակը ուզեն, կհանե, կուդա, ըդիգ խաղաղությո՞ւն է, 8 տարի է՝ կտառապենք ձեռը…»»։

«Հագի պիջակն ուզեն, կհանե, կուդա, ըդիգ խաղաղությո՞ւն է»․ գյումրեցի (տեսանյութ)

«Հագի պիջակն ուզեն, կհանե, կուդա, ըդիգ խաղաղությո՞ւն է»․ գյումրեցի

«8 տարի տառապում ենք իր ձեռքը»,- լրագրողների հետ զրույցում ասել է գյումրեցի կինը՝ խոսելով Նիկոլ Փաշինյանի մասին։ «Ասում է՝ խաղաղություն եմ բերել, ի՞նչ խաղաղություն։ Պահանջում են հագի պիջակը, հանում, տալիս է, դա խաղաղությո՞ւն է»,- հավելել է նա։

«Հնարավորություն չունեմ». Միքայել Սրբազանը՝ քաղաքական գործընթացներին հետևելու մասին (տեսանյութ)

«Հնարավորություն չունեմ». Միքայել Սրբազանը՝ քաղաքական գործընթացներին հետևելու մասին

Շիրակի թեմի առաջնորդ, տնային կալանքի տակ գտնվող Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն այսօր կիրակնօրյա պատարագի է մասնակցում թեմի առաջնորդանիստ եկեղեցում։ «Նյուզ»-ի հարցին՝ քաղաքական գործընթացներին հետևո՞ւմ եք, Սրբազանը պատասխանել է. «Հնարավորություն չունեմ»։

Իրանը հայտնել է հակամարտության ընթացքում 3500 զոհի մասին

Իրանը հայտնել է հակամարտության ընթացքում 3500 զոհի մասին

ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտության ընթացքում մոտ 3500 իրանցի է զոհվել, ISNA-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Իրանի «Նահատակների և վետերանների հիմնադրամի» ղեկավար Հեմադ Մուսավին։

Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը սկսեցին հարվածներ հասցնել Իրանում գտնվող թիրախներին։ Ապրիլի 8-ին Վաշինգթոնն ու Թեհրանը հայտարարեցին երկշաբաթյա հրադադարի մասին։