«Վերականգնե՛ք Փարաքար համայնքի անդորրը»․ բողոքի ակցիա՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)

«Վերականգնե՛ք Փարաքար համայնքի անդորրը»․ բողոքի ակցիա՝ ուղիղ միացմամբ

«Վերականգնեք Փարաքար համայնքի անդորրը», «Տեղափոխեք Գևորգ Հարությունյանի ընտանիքը Փարաքարից» պաստառներով, սպանված Վալոդյա Գրիգորյանի հարազատները, ընկերները բողոքի ակցիա են իրականացնում։

«Նիկոլի հերթական անգրագետ կադրն ա, ասում ա՝ Շիրակը քաղաք ա»․ Արամ Մանուկյան (տեսանյութ)

«Նիկոլի հերթական անգրագետ կադրն ա, ասում ա՝ Շիրակը քաղաք ա»․ Արամ Մանուկյան

Ակտիվիստ Արամ Մանուկյանը տեսանյութ է տարածել իր էջում՝ կից գրառմամբ․ «Նիկոլի հերթական անգրագետ կադրն ա, ինքն էլ ոչ ավել, ոչ պակաս` Արմավիրի մարզպետը։
     Ասում ա՝ Շիրակը քաղաք ա։
     Անգրագետ շուն ու շանգյալնի»։

«Իրար սնուցելով՝ շարունակում են փորել Հայաստանի գերեզմանափոսը»․ Միքայել Մինասյան

«Իրար սնուցելով՝ շարունակում են փորել Հայաստանի գերեզմանափոսը»․ Միքայել Մինասյան

ՀՀ նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը գրում է․ «Ռոբերտ Քոչարյանն ու Նիկոլ Փաշինյանը աներևակայելի նման են իրար։ Այդ նմանությունը պատահական չէ, ոչ էլ մակերեսային։ Այն սկսվել է այն պահից, երբ նրանք կանգնած էին հակառակ բևեռներում, միմյանց դեմ էին պայքարում և կառուցում իրենց քաղաքական ինքնությունները։ Բայց այդ երկար դիմակայության ընթացքում նրանք, բառի բուն իմաստով, դարձան հայելային կերպարներ՝ դեմ առ դեմ կանգնած, բայց արդեն գրեթե նույնական։
     Նիկոլ Փաշինյանը սկսեց նմանվել Ռոբերտ Քոչարյանին դեռ 2000-ականներին՝ նրա դեմ քաղաքականապես անպտուղ, անարդյունավետ և ինքնամաշ պայքարի տարիներին։ Ռոբերտ Քոչարյանն էլ սկսեց նմանվել Նիկոլ Փաշինյանին 2019-ից հետո, երբ նույնքան անարդյունավետությամբ, փակուղային համառությամբ և քաղաքական անպտղությամբ սկսեց պայքարել Նիկոլի դեմ։
     Գտնվելով տարբեր բևեռներում՝ նրանք ի վերջո դարձան նույն քաղաքական էությունը՝ տարբեր երանգներով։ Մեկը թուրքահպատակ դիկտատոր է, որ թքած ունի ժողովրդի վրա՝ չնայած իշխանության եկավ ժողովրդի ալիքի վրա։ Մյուսը՝ ռուսահպատակ, որն արհամարհում է հենց Հայաստանը՝ ղեկավարելով այն 10 տարի։
     Ռոբերտ Քոչարյանը պետական գործիչ է եղել։ Միշտ։ Բայց հենց այդտեղ է ողբերգությունը։ Նա երբեք չի ճանաչել ժողովրդին, երբեք չի հասկացել, թե ինչ է իրական իշխանությունը՝ ոչ թե որպես միահեծան լծակ, այլ որպես հանրային վստահության ծանր պատասխանատվություն։ Այդ իսկ պատճառով նրա կառավարման տարիները դարձան իշխանության մասին ամենավատ պատկերացումների, ամենախորքային վախերի և ամենագարշելի դրսևորումների խորհրդանիշը։ Արդյունքում, ժողովրդի գիտակցության մեջ պետության ընկալման հիմքում նստեց ոչ թե պետության արժանապատվությունը և հավաքական ձեռքբերման գաղափարը, այլ Ռոբերտ Քոչարյանի իշխանության ամենամութ խտացումները։ Պետությունը ժողովրդի աչքում վերածվեց ոչ թե ընդհանուր տան, այլ ընտրյալների փակ ռեսուրսի, հնարավորությունների գաղտնի պահոցի, մի համակարգի, որից օգտվում են միայն յուրայինները։ Հայ ժողովուրդը նեղացավ պետությունից, օտարվեց պետությունից, վիրավորվեց պետությունից։ Մինչդեռ հայկական պետությունն ինքնին երբեք այնքան վատը չէր, որքան այն արտացոլվում ու խեղվում էր Ռոբերտ Քոչարյանի անձի, վարքի ու կառավարման մշակույթի մեջ։
     Նիկոլ Փաշինյանը, հակառակը, չէր ճանաչում պետությունը։ Նա գալիս էր ժողովրդի միջից, ժողովրդի ծոցից, ժողովրդի լեզվով ու հռետորաբանությամբ։ Բայց հենց այդ պատճառով էլ դարձավ ժողովրդի ամենավատ դրսևորումների մարմնավորումը։ Իհարկե, ժողովուրդն այդքան վատը չէ և երբեք այդքան վատը չի եղել։ Բայց Նիկոլ Փաշինյանը մարմնավորում է այն հատկանիշները, որոնք բոլորը գիտեն, տեսել են, բայց նախընտրել են չնկատել, շրջանցել, չառերեսվել։ Նա այն հայելին է, որի մեջ հասարակությունը հրաժարվում է նայել, որովհետև այնտեղ երևում է ոչ թե իր առաքինությունը, այլ իր անկարգությունը, իր չարությունը, նախանձը, իր կուտակած ատելությունն ու քաղաքական անչափահասությունը։
     Այս երկուսը ճակատագրականորեն հանդիպեցին 2008 թվականի մարտի 1-ին. մեկը հրահրեց արնահեղությունը, իսկ մյուսը պատրաստակամորեն ընդունեց մարտահրավերը: Այդ օրից այս երկուսի ճակատագրերը միմյանց մեջ մխրճվեցին: Եվ մինչև օրս, իրար ատելով, բայց նաև իրարով սնվելով, իրարից ուժ ստանալով, իրարով արդարանալով՝ նրանք շարունակում են սպանել այս երկիրը և բարոյապես քայքայել այս ժողովրդին։
     Նրանք իսկապես չափազանց շատ են նմանվել իրար։ Այդ երկար պայքարի, այդ թունավոր փոխադարձ գոյության արդյունքում Նիկոլ Փաշինյանը գրեթե ամբողջությամբ կրկնօրինակում է Ռոբերտ Քոչարյանի իշխանության ռեպրեսիվ տրամաբանությունը, նրա կառավարման մեթոդները, ճնշման գործիքակազմը։ Իսկ Ռոբերտ Քոչարյանը նույն Նիկոլ Փաշինյանին բնորոշ քաղաքական անպտղությամբ, նույն փակուղային համառությամբ, նույն հանրային մերժումը չընկալելու ունակությամբ շարունակում է իր պայքարը՝ չհասկանալով մի պարզ ճշմարտություն. ինչպես 2000-ականներին ժողովուրդը կանգնած չէր Նիկոլ Փաշինյանի թիկունքին, այնպես էլ այսօր ժողովուրդը կանգնած չէ Ռոբերտ Քոչարյանի թիկունքին։
     Այս երկուսը նման են նույնիսկ իրենց ամենախորքային հավակնություններով։ Երկուսն էլ, բացահայտ թե քողարկված, զրկում են Հայաստանը ինքնիշխանությունից։ Մեկը պատրաստ է Հայաստանը դարձնել թրքահպատակ գոյացություն, մյուսը՝ ռուսահպատակ կցորդ։ Մեկը ներկայանում է Սուլթանի բարեկամ, մյուսը՝ Ցարի միակ հայ ընկեր։ Բայց էությունը նույնն է՝ երկուսն էլ պատրաստ են Հայաստանի ինքնուրույնությունը զոհաբերել սեփական իշխանական հավակնությունների զոհասեղանին։
     Նրանց վարքագիծն էլ է նույնը։ Երկուսի թիկնազորների մահաբեր արկածներն արդեն վաղուց մրցում են անպատժելիության և սառնասրտության աստիճանով։ Երկուսն էլ անհանդուրժող են ազատ խոսքի, ազատ մտքի, ազատ մամուլի նկատմամբ։ Երկուսի համար քաղաքական մրցակցությունը վաղուց դադարել է լինել գաղափարների պայքար և վերածվել է միայն ատելության կազմակերպված արտադրության՝ հանուն սեփական իշխանության:
     Երկուսն էլ անհավատ են։ Եվ երկուսն էլ արհամարհում են պատմությունը։ Ոչ թե չեն հասկանում այն, այլ նվաստացնում են այն՝ մեկը պետական ցինիզմով, մյուսը՝ անգրագետ մակերեսայնությամբ։ Երկուսի համար էլ պատմությունը փորձ չէ, դաս չէ, պատասխանատվություն չէ։ Այն ընդամենը գործիք է՝ հերթական մանիպուլյացիայի, ճառի, ինքնարդարացման համար։ Երկուսն էլ չեն ճանաչում ու չեն սիրում Սփյուռքին, ամեն ինչ արեցին հայաստանցիներին Սփյուռքից օտարացնելու համար։ Սփյուռքահայերին զրկեցին ընտրելու իրավունքից, հետո՝ ֆիզիկապես արգելելով նրանց մուտքը հայրենիք։ Երկուսն էլ Հայաստանի քաղաքացիներին ընկալում են որպես հպատակ։
     Մի կարևոր նկատառում։ Այս դիտարկումները վերաբերում են այսօրվա՛ Ռոբերտ Քոչարյանին և այսօրվա՛ Նիկոլ Փաշինյանին։ Խոսքը այն նախագահի մասին չէ, որը կառավարում էր 20 տարի առաջ, և ոչ էլ այն հեղափոխականի մասին, որն իշխանության եկավ 8 տարի առաջ։ Խոսքը նրանց ներկայի՛ս քաղաքական կերպարների մասին է՝ այլասերված, ձևափոխված, սեփական երբեմնի ինքնություններից հեռացած կերպարների։
     Երբ այսօր մարդիկ Ռոբերտ Քոչարյանին անվանում են «մարդ-պետություն»՝ քչերը և հիմնականում վճարովի ջանասիրությամբ, նրանք մոռանում են մի պարզ փաստ. ոչ այդ պետությունն այլևս կա, ոչ էլ այդ մարդը։ Այդ մարդը փոխվել է։ Եվ փոխվել է դեպի վատը՝ դեպի քաղաքական ռևանշիզմ, դեպի սպառված ամբիցիա, դեպի ժամանակից դուրս մնացած ծանր ստվեր։
     Երբ մարդիկ դեռ շարունակում են Նիկոլ Փաշինյանին ընկալել որպես հեղափոխական բարեփոխիչ, նրանք պարզապես չեն ցանկանում առերեսվել իրականությանը։ Չեն ցանկանում ընդունել, որ այդ հեղափոխությունը ոչ միայն ձախողվեց, այլև սեփական ներսից ծնել է իր հակապատկերը։ Իսկ նրա գլխավոր հեղափոխականը ոչ թե փոփոխություն և բարեկեցություն բերեց, այլ արյունալի դավաճանություն, պատմական խայտառակություն, որից հետո վերածվեց հերթական իշխանամոլ ղեկավարի, որը հեղափոխության անունով ընդամենը վերարտադրեց այն ամենը, ինչի դեմ ենթադրաբար պայքարում էր։
     Իսկ այսօր նրանք՝ իրար պահելով, իրար սնուցելով, շարունակում են փորել Հայաստանի գերեզմանափոսը։ Մեկը գոյություն ունի այնքան ժամանակ, որքան գոյություն ունի մյուսը։ Եվ եթե 2021-ին դեռ հնչում էր հարցը՝ արդյոք Ռոբերտ Քոչարյանը գիտակցաբա՞ր է գնում ընտրության Նիկոլ Փաշինյանի հետ, ապա ֆիասկոյից, դրան հաջորդած հնգամյա լռությունից ու անգործությունից հետո այդ հարցն այլևս ակտուալ չէ։ Այն վաղուց ունի իր հստակ պատասխանը․ Ռոբերտ Քոչարյանը շատ լավ հասկանում է, թե ինչ է անում։ Նրանք երկուսն էլ ամեն ինչ շատ լավ հասկանում են»։

«Զգում եք չէ՞, թե ինչ վարպետորեն է խաղում ձեր/մեր էմոցիաների վրա»․ Արա Պողոսյան

«Զգում եք չէ՞, թե ինչ վարպետորեն է խաղում ձեր/մեր էմոցիաների վրա»․ Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Զգում եք չէ՞, թե ինչ վարպետորեն է խաղում ձեր/մեր էմոցիաների վրա։
     Բայց էստեղ մի կարևոր բան էլ կար, որ նա հասկացավ.
     -Եթե այլ պաշտոնյաների դեպքում իշխանությունից դուրս գալուց հետո ատելությունը մարդկանց մոտ դրա հետ նվազում էր ու ի վերջո մարդիկ մոռանում էին, ապա իշխող զույգի պարագայում այդպես չէր:
     Ո՞վ է այսօր հիշում Հովիկ Աղազարյանի, Հակոբ Ասլանյանի հակահայկան, հակապետական հայտարարությունները հիշում, ո՞վ է այսօր հիշում Արթուր Դավթյանին, կամ Արգիշտին, կամ Բադասյանին…համարյա ո՛չ ոք, իսկ ատելություն նրանց նկատմամբ գրեթե չի մնացել։
     Նույնիսկ Ալենին ու Միրզոյան Արոյին երևի մարդիկ ավելի հեշտ կմոռանան…
     Իսկ ահա առաջին զույգի դեպքում կարծես թե սա չաշխատեց` անձնական դրաման, կամ ընտանեկան «ողբերգության» բեմադրությունը կողմերից և ոչ մեկի դեպքում չտվեց նույն սպասելի էֆֆեկտը` մոռացության և ռեաբիլիտացիայի։
     Հիմա առաջին զույգը սա արդեն գիտի, ու մշակելու է նոր փորձարկումներ` իրենց համար սա կյանքի ու մահվան հարց է, այնինչ ընդդիմությունը դեռևս խնդիրը դիտարկում է լոկ շախմատի խաղի դիտանկյունից, այլ ո՛չ թե գոյաբանական…»։

«Ամոթ էն գյումրեցուն, ով տականքին պիտի ձայն տա»․ քաղաքացի (տեսանյութ)

«Ամոթ էն գյումրեցուն, ով տականքին պիտի ձայն տա»․ քաղաքացի

Արդեն հայտնել էինք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում է։ Լրագրողների հետ զրույցում բնակիչներից մեկն ասաց․ «Էդ երես ունի, եկել է Գյումրի, հա՞։ Ամոթ էն գյումրեցուն, ով էս տականքին պիտի ձայն տա»։

«Ինչո՞ւ է վարչապետի նախկին կինն օգտվում կառավարական ամառանոցից»․ Լիա Սարգսյան

«Ինչո՞ւ է վարչապետի նախկին կինն օգտվում կառավարական ամառանոցից»․ Լիա Սարգսյան

Լրագրող Լիա Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հասկանալի է, որ Նիկոլ Փաշինյանի այս տեսանյութը պատահական նկարված չէ, և առնվազն այն հնարավոր էր փոխել, եթե իսկապես Աննա Հակոբյանի՝ կառավարական ամառանոցում գտնվելու փաստը հանրությունից թաքցնելու ցանկություն լիներ։
     Բայց եկեք խոսենք այն մասին, թե ինչու է վարչապետի նախկին կինը, ով չունի պետական պաշտոնյայի կնոջ կարգավիճակ, օգտվում կառավարական ամառանոցից, որի ծախսերը հոգում է հասարակ ժողովուրդը։
     Պետական առանձնատունը տրամադրվում է վարչապետին՝ որպես պաշտոնատար անձի, և բնականաբար՝ նաև նրա ընտանիքին։ Բայց նրանք ամուսնալուծված են, հետևաբար Աննա Հակոբյանը այլևս իրավական իմաստով չի համարվում Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամը։
     Վարչապետի աշխատակազմը «Կառավարական առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ին այս տարի հատկացրել է 621 մլն 340 հազար 100 դրամ՝ առանձնատների սպասարկման և կեցության ապահովման համար։
     Այս գումարը հասարակ ժողովրդի քրտինքն ու տանջանքն է, որը, փաստացի, անխնա վատնվում է։
     Ի դեպ, Աննա Հակոբյանը երբեք Նիկոլ Փաշինյանի օրինական կինը չի եղել, սակայն մշտապես ապրել է կառավարական ամառանոցում»։

Գյումրիում ստորագրահավաք է անցկացվում (տեսանյութ)

Գյումրիում ստորագրահավաք է անցկացվում

Գյումրիում ստորագրահավաք է անցկացվում՝ Միքայել Սրբազանին տնային կալանքից ազատելու համար։ «Գնում եմ մասնակցեմ եկեղեցու մոտ նախաձեռնված ստորագրահավաքին, որպեսզի այլևս չհետապնդվի մեր սրբազանը»,- լրագրողների հետ զրույցում ասաց ավագանու անդամ Կարեն Սիմոնյանը։ «Չի կարելի եկեղեցականին հետապնդել»,- նշեց նա։

Գյումրիում ստորագրահավաք է անցկացվում (տեսանյութ)

Գյումրիում ստորագրահավաք է անցկացվում

Գյումրիում ստորագրահավաք է անցկացվում՝ Միքայել Սրբազանին տնային կալանքից ազատելու համար։ «Գնում եմ մասնակցեմ եկեղեցու մոտ նախաձեռնված ստորագրահավաքին, որպեսզի այլևս չհետապնդվի մեր սրբազանը»,- լրագրողների հետ զրույցում ասաց ավագանու անդամ Կարեն Սիմոնյանը։ «Չի կարելի եկեղեցականին հետապնդել»,- նշեց նա։

«Սեյրան Օհանյանի խոսքն ԱԺ-ում շատ խորն էր»․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ)

«Սեյրան Օհանյանի խոսքն ԱԺ-ում շատ խորն էր»․ Արթուր Խաչատրյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սեյրան Օհանյանի խոսքն Ազգային ժողովում շատ խորն էր: Գեներալը հստակ նշեց, թե թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը…. Ու, թերևս, սա է այն հիմնական պատճառներից մեկը, որ նիկոլական պատգամավորները չուզեցին կամ չկարողացան 44-օրյա պատերազմում պարտության պատճառներն ու հանգամանքներ բացահայտել:
     Օհանյանը նաև հիշեցրեց, որ այն օրերին Արցախում գտնվող նիկոլական պատգամավորներն այնտեղ էին նկարվելու, այլ ոչ թե հարց լուծելու համար…»։

««Բաժանվածություն» օպերացիան համարվում է կատարված»․ Արմեն Հովասափյան

««Բաժանվածություն» օպերացիան համարվում է կատարված»․ Արմեն Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Տածյա հաոո․
     «Բաժանվածություն» օպերացիան համարվում է կատարված՝ առաքելությունն ավարտված է։
     Հիմի ջոգեցի՞ք, թե էս 2 ամիսն ինչ գեղեցիկ դիսկուրսի թեմա էին գցել, որ ֆուլ քննարկվի։
     Դե ինչ՝ պարոնայք երդված ատենակալներ, նիստը շարունակվում է․․․»։