«Բացատրություններ կտաս իշխանափոխությունից հետո»․ Ոսկան Սարգսյան

«Բացատրություններ կտաս իշխանափոխությունից հետո»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իմ վաղեմի ծանոթ, հայրենակից, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանն առաջարկել է
     է ԱԺ-ում 44-օրյայի վերաբերյալ փակ ձևաչափով քննարկում կազմակերպել 2020թ. պատերազմի և հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ քննարկմանը ներգրավելով այդ ժամանակ պաշտոնավարած քաղաքական և ռազմական առանցքային պաշտոններ զբաղեցրած անձանց, ինչպես նաև պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տվյալներին առնչվելու համապատասխան թույլտվություն ունեցող քաղաքական և հասարակական գործիչներին եւ զոհված ու անհետ կորած զինծառայողների հարազատներին։ Նա հայտարարել է, որ պատրաստ է զինված ուժերին վերաբերելի մասով ներկայացնել մանրամասն և բազմակողմանի փաստարկված վերլուծություն։ Օնիկ Գասպարյան, հազարավոր տղերքին «գիտակցված զոհողության» եք տարել, հակառակորդի ռազմավարական օբյեկտները չեք խոցել, պատերազմի ժամանակ զորահավաք չեք արել, ուղիղ եթերում հարձակման գաղտնի օպերացիայի մանրամասները քննարկել եք, այդ և բազում այլ հարցերի պատասխանները պիտի տրվեն, նաև՝ քո կողմից։ Սակայն այդ պատերազմում մեր պարտության պատճառները քննած ԱԺ հանձնաժողովի եզրակացության ոչ գաղտնի մասը հանրությունից թաքցրած, պատերազմում պարտված, կապիտուլացված իշխանության օրոք նման քննարկում պետք չէ, բացատրություններ կտաս իշխանափոխությունից հետո»։

«Շենքերում փոխում են միջանցքների պատուհանները․ արդյո՞ք սա կաշառք չի»․ Նաիրի Հոխիկյան

«Շենքերում փոխում են միջանցքների պատուհանները․ արդյո՞ք սա կաշառք չի»․ Նաիրի Հոխիկյան

Լրագրող, հանրային գործիչ Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երևանի բազմաթիվ բազմաբնակարան շենքերում արագ տեմպերով փոխում են միջանցքների պատուհանները՝ փայտե հները հանելով ու տեղադրելով նոր եվրոլուսամուտներ։ Բնականաբար, քաղաքապետարանն է անում։
     Արդյո՞ք սա նախընտրական կաշառք չի իշխանության կողմից։
     Պատմեք, թե դուք իշխանության ինչ նախընտրական կաշառքի դեպքեր եք տեսնում»։

«Շենքերում փոխում են միջանցքների պատուհանները․ արդյո՞ք սա կաշառք չի»․ Նաիրի Հոխիկյան

«Շենքերում փոխում են միջանցքների պատուհանները․ արդյո՞ք սա կաշառք չի»․ Նաիրի Հոխիկյան

Լրագրող, հանրային գործիչ Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երևանի բազմաթիվ բազմաբնակարան շենքերում արագ տեմպերով փոխում են միջանցքների պատուհանները՝ փայտե հները հանելով ու տեղադրելով նոր եվրոլուսամուտներ։ Բնականաբար, քաղաքապետարանն է անում։
     Արդյո՞ք սա նախընտրական կաշառք չի իշխանության կողմից։
     Պատմեք, թե դուք իշխանության ինչ նախընտրական կաշառքի դեպքեր եք տեսնում»։

«Էն որ ասում էիք՝ Պռոշյանի կամեռայի տեղը բոլորը գիտեն, էդ կամեռա՞ն էր»․ Նիկոլ Փաշինյան

«Էն որ ասում էիք՝ Պռոշյանի կամեռայի տեղը բոլորը գիտեն, էդ կամեռա՞ն էր»․ Նիկոլ Փաշինյան

Արդեն հայտնել էինք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևան-Գյումրի ավտոերթի ժամանակ, Պռոշյան բնակավայրում գերազանցել էր արագությունը։ Ավելի ուշ անդրադառնալով տեղի ունեցածին, ասել է․ «Էդ որ էն օրն ասում էիք՝ Պռոշյանի կամեռայի տեղը բոլորը գիտեն, էդ կամեռա՞ն էր»։

«Ժամանակն է առերեսվել իրականության հետ և պայթեցնել շրջանառվող ստերը»․ Օնիկ Գասպարյան

«Ժամանակն է առերեսվել իրականության հետ և պայթեցնել շրջանառվող ստերը»․ Օնիկ Գասպարյան

168.am-ը ներկայացնում է Օնիկ Գասպարյանի հայտարարությունը. «Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական և հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ անձը։

Իրականությանը չհամապատասխանող լուրեր տարածող անձինք օգտագործում են այն հանգամանքը, որ ես, գերադասելով ազգային և պետական շահը, զերծ եմ մնում պատերազմին վերաբերող հարցերին հրապարակային պարզաբանումներ տալուց։ Հետևաբար, առաջարկում եմ Ազգային ժողովում կազմակերպել փակ ձևաչափով քննարկում 2020 թվականի պատերազմի և հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ քննարկմանը ներգրավելով այդ ժամանակահատվածում պաշտոնավարած քաղաքական և ռազմական առանցքային պաշտոններ զբաղեցրած անձանց, ինչպես նաև պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տվյալներին առնչվելու համապատասխան թույլտվություն ունեցող քաղաքական և հասարակական գործիչներին և զոհված ու անհետ կորած զինծառայողների հարազատներին։

Ժամանակն է առերեսվել իրականության հետ և պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները։ Պատրաստ եմ զինված ուժերին վերաբերելի մասով ներկայացնել մանրամասն և բազմակողմանի փաստարկված վերլուծություն»։

«Նկարվեցի՞նք, հա՞․ այ քեզ բան»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

«Նկարվեցի՞նք, հա՞․ այ քեզ բան»․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հայտարարարծ Երևան-Գյումրի ավտոերթի ժամանակ գերազանցեց արագությունը․ «Նկարվեցի՞նք, հա՞, բայց ինչի՞։ Այ քեզ բան»,- ասաց նա։

Ոստիկանական մեծաթիվ խմբեր են մեկնում Գյումրի (տեսանյութ)

Ոստիկանական մեծաթիվ խմբեր են մեկնում Գյումրի

Ոստիկանական մեծաթիվ խմբեր են մեկնում Գյումրի, որպեսզի ապահովեն Նիկոլ Փաշինյանի անվտանգությունը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ մեկնարկել է դեպի Գյումրի ավտոերթը։

Երևան-Գյումրի ավտոերթը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)

Երևան-Գյումրի ավտոերթը՝ ուղիղ միացմամբ

Մեկնարկել է դեպի Գյումրի ավտոերթը։

Հիշեցնենք՝ օրեր առաջ Նիկոլ Փաշինյանն իր էջում մասնավորապես գրել էր․ «Ապրիլի 19-ին մեծ ավտոերթով նշում ենք Հյուսիս–հարավ ավտոճանապարհի Աշտարակ-Գյումրի հատվածի բացումը։
     Մասնակցության համար, բնականաբար, պետք է ներկայանալ ավտոմեքենայով, բայց իհարկե, մեքենայի մեջ կարող են լինել ուղևորներ։
     Ավելին, անհրաժեշտ է առնվազն մեկ ուղևոր՝ ուղղորդողի կարգավիճակով, որովհետև երթը կարգավորվելու է իմ ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում և վարորդի կողքի նստատեղին պետք է նստած լինի ուղղորդողը, որպեսզի հետևի եթերին և տեղեկատվություն փոխանցի վարորդին։
     Երթի մասնակից համարվելու են միայն գրանցված ավտոմեքենաները։
     Իսկ պլանը հետևյալն է․ գնում ենք Գյումրի, Գյումրիում այցելում ենք թանգարաններ, եկեղեցիներ, սրճարաններ, ռեստորաններ, զբոսնում ենք Գյումրիում, շփվում ենք։
     Ժամը 17․00-ին Վարդանանց հրապարակում տեղի է ունենալու համերգ, որտեղ ելույթ է ունենալու նաև «Վարչաբենդը»։
     Վերադարձը տեղի է ունենալու ոչ երթով»։

Շրջանների զգալի մասում սպասվում է անձրև (լուսանկար)

Շրջանների զգալի մասում սպասվում է անձրև

Երևան քաղաքում՝

Ապրիլի 19-21-ին ժամանակ առ ժամանակ, 23-ին կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, ապրիլի 20-ին՝ ինտենսիվ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում մինչև 15-18մ/վ արագությամբ։ Ապրիլի 22-ին, 23-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Եղանակը Երևանում

Եղանակը Երևանում

Հանրապետության տարածքում`

Ապրիլի 19-ի ցերեկը, 20-21-ին, 23-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ։ Ապրիլի 19-ի երեկոյան ժամերին, 20-ին առանձին շրջաններում տեղումները կլինեն ինտենսիվ։ Ապրիլի 20-21-ին տեղումները լեռնային շրջաններում գիշերը և առավոտյան ժամերին կլինեն թաց ձյան տեսքով։ Ապրիլի 22-ին, 23-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
     Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 16-19մ/վ արագությամբ:
     Օդի ջերմաստիճանն ապրիլի 19-20-ի գիշերային ժամերին աստիճանաբար կբարձրանա ևս 3-5աստիճանով, 20-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով։

Եղանակը ՀՀ մարզերում

Եղանակը ՀՀ մարզերում

Երևան քաղաքի ապրիլի 19-ի բազմամյա կլիմայական տվյալներ

Օդի առավելագույն ջերմաստիճան 20.0°C (2014թ.)
     Օդի նվազագույն ջերմաստիճա – 1.1°C (1980թ.)
     Օդի միջին օրական ջերմաստիճան 13.4°C

Եղանակի կանախատեսումներին կարող եք ծանոթանալ նաև այստեղ։

«Ովքե՞ր են «փոշիացնում» ընտրողների քվեները»․ Կարեն Հեքիմյան

«Ովքե՞ր են «փոշիացնում» ընտրողների քվեները»․ Կարեն Հեքիմյան

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ովքե՞ր են «փոշիացնում» ընտրողների քվեները:
     Հայաստանի բնակչության շրջանում շատ ակտիվ տարածվում է մի թեզ, ըստ որի, ընտրություններին մասնակցող կուսակցությունները «փոշիացնում են ընդդիմության ձայները»: Այսինքն, ապրիորի կա ինչ-որ ընդդիմություն, որի ձայները մնացածը փորձում են տանել` «փոշիացնել»:
     Նախ` փաստենք, որ Հայաստանում բացի ՀՅԴ-ից, որևէ այլ քաղաքական միավոր չունի շոշափելի կայուն ընտրազանգված: Այդ մասին համոզվելու համար բավական է ուսումնասիրել ընտրությունների արխիվները: Այդ նույն արխիվներն ուսումնասիրելու ընթացքում կարելի է համոզվել նաև, որ ՀՀ 1-ին, 2-րդ և 3-րդ նախագահների ստացած քվեներն ուղիղ համեմատական են վերջիններիս պաշտոնավարման հետ: Այլ կերպ ասած` կա պաշտոն, կա ընտրազանգված և հակառակը: Նույնը` ԲՀԿ-ի մասով: Ստացվում է` եթե ապրիորի իրեն հռչակած ընդդիմությունը չունի կայուն ընտրազանգված, ապա մնացած կուսակցություններն ի՞նչն են «փոշիացնելու»:
     Բացի դրանից` ակնհայտ է, որ ապրիորի իրեն հռչակած ընդդիմությունն ինքն է իր ձայները «փոշիացնում»: Վստահ եմ` ԱԺԲ-ին կամ Մարության Հայկին ընտրողը երբեք ՀՀ 2-րդ նախագահի գլխավորած դաշինքին չի ընտրելու, սակայն Ծառուկյան Գագիկին ընտրողը մեծ հավանականությամբ Սամվել Կարապետյանին կամ Քոչարյան Ռոբերտին կընտրեր: Հիմա ո՞վ և ո՞ւմ ձայներն է փոշիացնում:
     Ի դեպ, «ձայների փոշիացման» մասով անհնար է չհիշեցնել 2018 թվականի իրադարձությունները և փաստել, որ Փաշինյան Նիկոլն ընտրվեց Ծառուկյան Գագիկի, ՀՅԴ-ի (բացառությամբ մեկ պատգամավորի) և ՀՀԿ-ի «գործարար» պատգամավորների քվեներով: Բա ընտրողների ձայները «փոշիացնելը» հո պոզով և պոչով չէ՞:
     Այնուամենայնիվ, եկեք մի կողմ դնենք անցյալը և տրամաբանենք: Ո՞ւմ օգտին կքվեարկի այն քաղաքացին, որը երբեք ձայն չի տա ՀՀ 1-ին, 2-րդ և 3-րդ նախագահներին և վերջիններիս հետ փոխկապակցված միավորներին: Վերջինս կա՛մ չի գնա ընտրության, կա՛մ կքվեարկի իր հայացքներին առերևույթ համապատասխանող ինչ-որ կուսակցությանը: Սակայն, արդյո՞ք այդ կուսակցությանը կարելի համարել «ձայն փոշիացնող» կուսակցություն: Չէ՞ որ, եթե այն չմասնակցեր ընտրություններին, ապա նույն ընտրություններին չէր մասնակցի նաև այն քաղաքացին, որը երբեք ձայն չէր տա ՀՀ 1-ին, 2-րդ և 3-րդ նախագահներին և վերջիններիս հետ փոխկապակցված միավորներին: Դրանից ո՞վ կշահեր: Վստահեցնում եմ` «ապրիորի ընդդիմությունը» չէր շահելու:
     Խնդիրն ունի մեկ այլ կողմ ևս: Արդյո՞ք ՀՀ 1-ին, 2-րդ և 3-րդ նախագահները և վերջիններիս հետ փոխկապակցված միավորները պետք է ընդմիշտ «ապրիորի ընդդիմության» կարգավիճակ ունենան: Այդ դեպքում ո՞րն է բազմակուսակցականության իմաստը: Սա շատ լուրջ խնդիր է: Նորանկախ Հայաստանի քաղաքական ասպարեզում շուրջ 35 տարի շարունակ մենք չնչին բացառությամբ նույն դեմքերին ենք տեսնում: Միգուցե տարբեր վարիացիաներով, սակայն նույն դեմքերին: Հենց նոր մարդիկ են հայտնվում այդ «նույնները» վերջիններիս մեղադրում են «ձայներ փոշիացնելու» մեջ: Ըստ «նույնների», միայն իրենք են ճիշտ, մնացածը` «ձայն փոշիացնող են»: Իսկ միգուցե հենց իրենք` «նույններն են» «ձայն փոշիացնողը»: Փաստերը հենց դրա մասին են վկայում: Ամեն դեպքում, եթե քաղաքական միավորը կայուն ընտրազանգված ունի «ձայներ փոշիացնելու» մասին չի մտածի»: