«Գերմանիայի միլիտարիզացիայի ուղին ունենալու է իր բացասական հետևանքները»․ Գարիկ Քեռյան

«Գերմանիայի միլիտարիզացիայի ուղին ունենալու է իր բացասական հետևանքները»․ Գարիկ Քեռյան

Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը. «Վերջին հինգ վեց տարվա միջազգային իրադարձությունները, հատկապես ուկրաինական և իրանական կոշտ պատերազմական ճգնաժամերի հետ կապված, առաջ են բերում լուրջ մտահոգություններ արևմտյան ժողովրդավարական վարչակարգերի քաղաքականության շուրջ: Գործի և խոսքի, իրական նպատակների և բարձրագոչ հռետորաբանության միջև շատ մեծ խզում կա: Այս հանգամանքը հատկապես երևում է Գերմանիայի օրինակով: 20-րդ դարում, լինելով երկու համաշխարհային պատերազմների նախաձեռնողների առաջին շարքում, այս երկիրը պատմական մեծ պատասխանատվության բեռ է կրում մոտ 200 միլիոն զոհերի և ցեղասպանության համար: Գերմանիան նաև հսկայական կորուստներ է կրել և տարածքային, և մարդկային և նյութական առումներով: Գերմանական պատմական հայրենիքի տարածքի մոտ քառասուն տոկոսը այսօր իրենը չեն, դրանք անվերադարձ կորսված են և գտնվում են հարևան պետությունների կազմում: Գերմանական ոգու և ազգային խորհրդանիշ Քյոնիգսբերգն արդեն Կալինինգրադ է: Թվում էր, թե պատմության այս դասերն հաշվի առնելով՝ ինտելեկտուալ շատ բարձր մակարդակի վրա գտնվող գերմանական քաղաքական միտքը այլևս չպետք է կրկնի անցյալի կործանարար սխալները: Բայց ցավոք, այսօր ռազմատենչ հռետորաբանությամբ առանձնանում է կանցլեր Մերցը, նաև նրա նախորդ՝ Շոլցը: Ուկրաինայում անհեռանկար պատերազմը շարունակելու, գերմանական բանակի կարողությունների բազմապատկման և Ռուսաստանի հետ բախման շունչն անընդհատ շեշտադրվում նրանց քաղաքական քայլերում: Դեռ 19-րդ դարում ամենախելոք գերմանացին՝ Բիսմարկը, զգուշացնում էր ռուսների հետ բախման վտանգի մասին: Հնարավոր չէ հաղթել Ռուսաստանին, սա էր նրա ուղերձը ապագա սերունդներին: Գերմանացիները չպետք է մոռանան, որ Կանցլեր Հելմուտ Քոլը կարողացավ հասնել երկրի միավորմանը մեծամասամբ շնորհիվ Կրեմլի հետ ճիշտ քաղաքականության: Նրանք պետք է միշտ հիշեն, որ Կանցլեր Գերհարդ Շրյոդերը Ռուսաստանից ստացվող էներգակիրների ծավալների ավելացմամբ միայն ապահովեց տնտեսական մեծ վերելքը: Այնինչ պատժամիջոցներին միանալով՝ երկիրն ընկղմվում է դեինդուստրալիզացիայի մեջ: Շատ զարմանալի է, որ իրատես չեն բեռլինյան ղեկավարները, հաճախ ընկնում են Բրյուսելի թելադրանքի տակ: Համոզված եմ, որ Գերմանիայի միլիտարիզացիայի ուղին ունենալու է իր բացասական հետևանքները»:

«Պետք է պատասխանատվություն ստանձնել ջահել սերնդի զոհաբերման համար ու հեռանալ»․ Լիլիթ Բլեյան (տեսանյութ)

«Պետք է պատասխանատվություն ստանձնել ջահել սերնդի զոհաբերման համար ու հեռանալ»․ Լիլիթ Բլեյան

Երգչուհի Լիլիթ Բլեյանի ֆեյսբուքյան էջում գրել է․․ «Հայաստանում մահապատիժ չկա, ընդամենը պետք է քաղաքական պատասխանատվություն ստանձնել Արցախի կորստի ու ջահել սերնդի զոհաբերման համար ու հեռանալ»։

Նշենք, որ այսօր ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանն ասել է․ «Եթե ժողովուրդը որոշի, որ ես պետք է կանգնեմ գնդակահարության պատի տակ՝ ես կկանգնեմ»։

«Գրեթե ամեն օր շների հարձակումներից տուժածներ են տեղափոխվում Գորիսի ԲԿ»․ Արև Աբելյան

«Գրեթե ամեն օր շների հարձակումներից տուժածներ են տեղափոխվում Գորիսի ԲԿ»․ Արև Աբելյան

Լրագրող Արև Աբելյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Երեկ շան կծածի հետևանքով Գորիսի ԲԿ բերված 9-ամյա երեխային երկար ժամանակ չէին կարողանում հանգստացնել։ Շունը հարձակվել էր ու մեջքից կծել նրան։ Համոզված եմ՝ երեխայի լացը միայն ֆիզիկական ցավից չէր. դա նաև վախի, սթրեսի և ծանր հոգեբանական ապրումների հետևանք էր։
     Ցավալի իրականություն է, բայց գրեթե ամեն օր շների հարձակումներից տուժածներ են տեղափոխվում ԲԿ։ Լինում են օրեր, երբ արձանագրվում է 2–3 նման դեպք։
     Գորիս քաղաքում և ընդհանրապես Սյունիքի մարզում թափառող շների խնդիրը շարունակում է մնալ չլուծված և դարձել է իրական վտանգ՝ հատկապես երեխաների համար։ Տարիներ շարունակ այս հարցը չի ստանում համակարգային լուծում։
     Պարոն Առուշ Առուշանյան,, չնայած պարբերաբար կազմակերպում եք հավաքներ, բայց վստահ եմ, որ հավաքող կազմակերպությունները օրինակ Վայոց Ձորից հավաքած շներին են բերում բաց թողնում այստեղ։ Այսինքն՝ արդյունքը ակնհայտ չէ․ մարդիկ շարունակում են բախվել նույն վտանգին, իսկ թափառող շներն օր օրի տարբեր թաղամասերում ավելանում են։
     Պարոն Արմեն Խաչատրյան, անհրաժեշտ է, որ Ազգային ժողովի մակարդակով հարցը ստանա հստակ օրենսդրական կարգավորում, քանի որ սա խնդիր է ոչ միայն Սյունիքում, այլ ամբողջ Հայաստանում։
     Հ.Գ. Կրկին հորդորում եմ շնասերներին չդարձնել այս հարցը զգացմունքային հակադրության թեմա։ Եթե սիրում եք կենդանիներին՝ հոգ տարեք նրանց մասին։ Առաջարկս նույնն է. տարեք պահեք ձեր տներում։ Իսկ երեխաներին ու առհասարակ բոլորին հեռու պահեք տրավմաներից ու սթրեսներից ու միևնույն ժամանակ ապահովեք մարդկանց անվտանգությունը։
     Մեր հասարակության ամենաբարձր արժեքը մարդն է, և մենք պարտավոր ենք պաշտպանել նրան՝ հատկապես երեխաներին»։

«Ինչքան պիտի շեֆիդ լակեյաբար ծառայող լինես ու պլինտուզի մակարդակի ուղեղ ունենաս, որ ծաղրես մայրությունը»․ Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)

«Ինչքան պիտի շեֆիդ լակեյաբար ծառայող լինես ու պլինտուզի մակարդակի ուղեղ ունենաս, որ ծաղրես մայրությունը»․ Նաիրա Զոհրաբյան

«Ակնհայտ վախի մթնոլորտ է տիրում, Նիկոլ Փաշինյանը անցել է վախի ինչ-որ մի կատաստրոֆիկ փուլի, համատարած ձերբակալություններ են, անհասկանալի ձայնագրությունների հիման վրա կանանց են բերման ենթարկում, տնային կալանքներ են տալիս․․․ Իրենց քաղաքական թիմը հիմնական գործը թողած՝ տեսաուղերձներով սպառնում է՝ «սաղդ նստելու» եք»,- այս մասին «24Նյուզ»-ի եթերում նշեց ԱԺ նախկին պատգամավոր, հասարակական-քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով վերջին օրերի իրադարձություններին։

«ՔՊ-ական մի տիկին, ով հավակնում է դառնալ ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, անբարոյական մեկնաբանություն է անում կրծքով կերակրող կնոջ հասցեին։ Ինչքա՞ն պիտի կինը պլինտուզի տակ պառկած լինի, ինչքան պիտի պլինտուզի մակարդակի ուղեղ ունենաս, ինչքան պիտի քո շեֆին լակեյաբար ծառայող լինես, որ այսպես աջուձախ անվանարկես քաղաքական ընդդիմախոսներին՝ անգամ չխնայելով կանանց և անգամ ծաղրելով մայրությունն ու կրծքով կերակրելը»,- նշեց Զոհրաբյանը՝ հավելելով, որ այս ամենը իշխանության վախի սուբլիմացիան է՝ «իրենց վախերը փորձում են հաղթահարել՝ ահուսարսափ տարածելով»։

«Հարկ եմ վճարում, որ աշխատավարձ ստացող ոստիկանը կարգ պահի, ոչ թե հողիս մեջ աղբ թափի»․ Կարինե Փանոսյան

«Հարկ եմ վճարում, որ աշխատավարձ ստացող ոստիկանը կարգ պահի, ոչ թե հողիս մեջ աղբ թափի»․ Կարինե Փանոսյան

Հասարակական գործիչ Կարինե Փանոսյանի գրառումը. «Ես սա չէի անի, եթե գոնե մեկը ոստիկաններից ներողություն խնդրեր։
     Ամերիկայի դեսպանատան և Իսակովի արձանի հարևանությամբ ճանապարհային աշխատանքներ են ընթանում։ 10 րոպե առաջ անցնում եմ այդտեղով, ու մի ոստիկան ձեռքի աղբը (հավանաբար պլաստիկե կամ թղթե բաժակ) նետում է ծառի տակ` փոսի մեջ։
     Կանգնում եմ ու նեղսրտում, թե Դուք` օրենքի աշխատակից, որ մեզ օրինակ պիտի ծառայեք և այլն․․․, իսկ նա ժպտալով, թե. «Ըլնում ա»։
     Քշում եմ առաջ, կանգնում կարմիր լույսի տակ։ Հավաքված այլ խումբ կա ոստիկանների։ Կարմիրը երկար է։ Նրանցից մեկին խնդրում եմ` մոտենալ։ Մի ոստիկանուհի` շատ բարեհամբույր ու ժպտալով մոտենում է, բողոքս լսում ու ասում. «Թեթև տարեք։ Պատահում ա»։
     Այդ ինչպե՞ս է պատահում։ Ո՞նց է պատահում, որ օրենքին ծառայողը, հերիք չի, հասարակական կարգ է խախտում, ու փոխանակ ասի՝ կհայտնեմ վերադասին, ասում է` թեթև տարեք։
     Ես հարկ եմ վճարում, որ աշխատավարձ ստացող ոստիկանը կարգ պահի, ոչ թե հողիս մեջ աղբ թափի։
     Այս մեքենան այդ խմբերից մեկինն էր։ Մնացածը թող պարզեն իրենց վերադասերը»։

«Իրանի և ԱՄՆ-ի միջև շարունակվում է հռետորաբանական պատերազմը»․ Վարդան Ոսկանյան

«Իրանի և ԱՄՆ-ի միջև շարունակվում է հռետորաբանական պատերազմը»․ Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանի թելեգրամյան գրառումը․ «Իրանի և ԱՄՆ-ի միջև շարունակվում է հռետորաբանական պատերազմը, և այս համատեքստում Իրանի խորհրդարանի նախագահ Ղալիբաֆը շատ կոշտ հայտարարություններով է հանդես եկել՝ ԱՄՆ-ի նախագահին մեղադրելով սոցիալական ցանցում կեղծ պնդումներ անելու մեջ։

Ղալիբաֆը նշել է, որ «Հորմուզի նեղուցի բաց կամ փակ լինելը և դրա վրա տարածվող կարգավորումները որոշում է մարտադաշտը, այլ ոչ թե՝ սոցիալական ցանցերը»։

Իրանն ի մոտո ճանաչող ցանկացած անձ գիտե, որ իրանցիների հետ սպառնալիքի, պահանջների և պարտադրանքի լեզվով խոսելն անարդյունավետ է, քանի որ նրանց հնարավոր է համոզել, նրանց հետ կարելի է պայմանավորվել, բայց նրանց պարտադրելն, ըստ էության, անհնարին է։

Եվ երբ ԱՄՆ-ի հերթական պաշտոնյան նույնիսկ բանակցություններից հետո զարմանում է, թե ինչո՞ւ իրանցիները չեն վախենում և տուրք չեն տալիս սպառնալիքներին, պահանջներին, վերջնագրերին և պարտադրանքի փորձերին, ապա դա նշանակում է, որ նրա՝ ներկայիս Իրանի մասին պատկերացումները, մեղմ ասած, հիմնսզուրկ են»։

«Իրանի և ԱՄՆ-ի միջև շարունակվում է հռետորաբանական պատերազմը»․ Վարդան Ոսկանյան

«Իրանի և ԱՄՆ-ի միջև շարունակվում է հռետորաբանական պատերազմը»․ Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանի թելեգրամյան գրառումը․ «Իրանի և ԱՄՆ-ի միջև շարունակվում է հռետորաբանական պատերազմը, և այս համատեքստում Իրանի խորհրդարանի նախագահ Ղալիբաֆը շատ կոշտ հայտարարություններով է հանդես եկել՝ ԱՄՆ-ի նախագահին մեղադրելով սոցիալական ցանցում կեղծ պնդումներ անելու մեջ։

Ղալիբաֆը նշել է, որ «Հորմուզի նեղուցի բաց կամ փակ լինելը և դրա վրա տարածվող կարգավորումները որոշում է մարտադաշտը, այլ ոչ թե՝ սոցիալական ցանցերը»։

Իրանն ի մոտո ճանաչող ցանկացած անձ գիտե, որ իրանցիների հետ սպառնալիքի, պահանջների և պարտադրանքի լեզվով խոսելն անարդյունավետ է, քանի որ նրանց հնարավոր է համոզել, նրանց հետ կարելի է պայմանավորվել, բայց նրանց պարտադրելն, ըստ էության, անհնարին է։

Եվ երբ ԱՄՆ-ի հերթական պաշտոնյան նույնիսկ բանակցություններից հետո զարմանում է, թե ինչո՞ւ իրանցիները չեն վախենում և տուրք չեն տալիս սպառնալիքներին, պահանջներին, վերջնագրերին և պարտադրանքի փորձերին, ապա դա նշանակում է, որ նրա՝ ներկայիս Իրանի մասին պատկերացումները, մեղմ ասած, հիմնսզուրկ են»։

Հրապարակվել է ՀԱԿ-ի նախընտրական ցուցակը


Հրապարակվել են Ազգային Ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի ընտրություններին Հայ Ազգային Կոնգրես կուսակցության ընտրական ցուցակի առաջին վաթսուն թեկնածուների անունները.1. Լևոն Զուրաբյան2. Արամ Մանուկյան3….

«Նիկոլը չի թաքցնում, որ տանելու է ԿԳԲ-ի պադվալ, սնանկացնի»․ Արգիշտի Կիվիրյան

«Նիկոլը չի թաքցնում, որ տանելու է ԿԳԲ-ի պադվալ, սնանկացնի»․ Արգիշտի Կիվիրյան

Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Նիկոլը չի էլ թաքցնում, որ իր հակառակորդ նեոբուրժուաներին ընտրություններից հետո կուլակաթափ ա անելու։ Մարդը ողջ օրը բաց տեքստով ասում ա, թե բա դառնալու եք բոմժ։ Խելքը գլխին մարդն այս պարագայում էլեմենտար ինքնապաշտպանության բնազդից ելնելով ու գիտակցելով, որ հեղափոխություն անելու համար իրենք ո՛չ խելք ունեն, ո՛չ հմտություն, ո՛չ էլ դուխ, կփորձեր այդ գործից հասկացող մարդ գտնել, ֆինանսավորեր, որ այդ մարդիկ հեղափոխություն անեն։ Բայց սրանք ընկած մինչև վերջ փորձում են վերջին լոխերին հավատացնել, թե բա ընտրություններով իրենք կկրեն Նիկոլին։ Արա, ինքնաբնաջնջման եք գնում, ոնց որ Բաքվում նստածները, ովքեր մինչեւ վերջ փորձեցին Արցախում մնալ իշխանության, ֆիկտիվ զիջեցին իշխանությունը իրենց մանկամիտ մանկլավիկին, բայց այդպես էլ չթողեցին որ այլ մարդ մոտենա իշխանությանը ու գուցե փորձի իրավիճակը հետողորմյա անել ։ Ոնց որ նրանց տարան Բաքու, ձեզ էլ Նիկոլը տանելու ա ԿԳԲ-ի պադվալ, ու այն կարգի ա սնանկացնելու, որ տնեցիք չկարողանան անգամ ձեզ պերեդաչի բերեն…
     P. s. Գուցե բարին էլ սա ա»։

Լարված մթնոլորտ Մերձավանում․ Վալոդյա Գրիգորյանի գործով մեղադրյալի ընտանիքը վերադարձել է համայնք

Լարված մթնոլորտ Մերձավանում․ Վալոդյա Գրիգորյանի գործով մեղադրյալի ընտանիքը վերադարձել է համայնք

«ԱրմԼուր»-ին հայտնի է դարձել, որ Մերձավանում լարված մթնոլորտ է։ «Բանն այն է, որ Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալ Գևորգ Հարությունյանի ընտանիքը վերադարձել է համայnք, ինչը համայնքում լարվածության ու զայրույթի պատճառ է դարձել։
     Ըստ տուժողների հարազատների՝ համայնքում մինչ օրս չեն հաշտվում Վալոդյա Գրիգորյանի ողբերգական մահվան հետ, ու սպանության գործով Գևորգ Հարությունյանի հայտարարությունները դատարանում, որ իբր ինքը չի սպանել Վալոդյա Գրըգորյանին ու վախից է մեղքը ընդունել, ավելի են թեժացրել առկա լարված իրավիճակը»,- գրել է լրատվամիջոցը։