Լարված մթնոլորտ Մերձավանում․ Վալոդյա Գրիգորյանի գործով մեղադրյալի ընտանիքը վերադարձել է համայնք

Լարված մթնոլորտ Մերձավանում․ Վալոդյա Գրիգորյանի գործով մեղադրյալի ընտանիքը վերադարձել է համայնք

«ԱրմԼուր»-ին հայտնի է դարձել, որ Մերձավանում լարված մթնոլորտ է։ «Բանն այն է, որ Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալ Գևորգ Հարությունյանի ընտանիքը վերադարձել է համայnք, ինչը համայնքում լարվածության ու զայրույթի պատճառ է դարձել։
     Ըստ տուժողների հարազատների՝ համայնքում մինչ օրս չեն հաշտվում Վալոդյա Գրիգորյանի ողբերգական մահվան հետ, ու սպանության գործով Գևորգ Հարությունյանի հայտարարությունները դատարանում, որ իբր ինքը չի սպանել Վալոդյա Գրըգորյանին ու վախից է մեղքը ընդունել, ավելի են թեժացրել առկա լարված իրավիճակը»,- գրել է լրատվամիջոցը։

«Հորմուզի նեղուցին նավերի մոտեցումը կդիտարկվի որպես հակառակորդի հետ համագործակցություն»․ ԻՀՊԿ

«Հորմուզի նեղուցին նավերի մոտեցումը կդիտարկվի որպես հակառակորդի հետ համագործակցություն»․ ԻՀՊԿ

Իրանը նախազգուշացրել է նավերին զերծ մնալ Հորմուզի նեղուցին մոտենալուց։

«Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերը հայտարարել են, որ Հորմուզի նեղուցին նավերի մոտեցումը կդիտարկվի որպես հակառակորդի հետ համագործակցություն»,- հաղորդում է Press TV-ն՝ հղում անելով պաշտոնական հայտարարությանը։

«Հորմուզի նեղուցին նավերի մոտեցումը կդիտարկվի որպես հակառակորդի հետ համագործակցություն»․ ԻՀՊԿ

«Հորմուզի նեղուցին նավերի մոտեցումը կդիտարկվի որպես հակառակորդի հետ համագործակցություն»․ ԻՀՊԿ

Իրանը նախազգուշացրել է նավերին զերծ մնալ Հորմուզի նեղուցին մոտենալուց։

«Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերը հայտարարել են, որ Հորմուզի նեղուցին նավերի մոտեցումը կդիտարկվի որպես հակառակորդի հետ համագործակցություն»,- հաղորդում է Press TV-ն՝ հղում անելով պաշտոնական հայտարարությանը։

«Բագրատ Սրբազանն ինքն իրեն զրկել է Սուրբ Պատարագի Հաղորդության խորհրդից»․ Սերգեյ Հարությունյան

«Բագրատ Սրբազանն ինքն իրեն զրկել է Սուրբ Պատարագի Հաղորդության խորհրդից»․ Սերգեյ Հարությունյան

Փաստաբան Սերգեյ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Քիչ առաջ դուրս եկա Երևան-Կենտրոն քրեակատարողական հիմնարկից, ուր այցելել էի Բագրատ Սրբազանին: Վստահ եմ, որ տեղյակ եք ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության նոր որոշման մասին, որին արդեն իսկ արձագանքել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը: Այս պատճառով Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է Սուրբ Պատարագի Հաղորդության խորհրդից` իր ամենաթանկից: Հավելեմ, որ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության այս նոր «քաղաքականությունը» ոչ միայն անարգում է Հայոց Եկեղեցու դավանորդների կրոնական զգացմունքները, այլև խախտում է «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածը, համաձայն որի՝ «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին իրավունք ունի ունենալու մշտական հոգևոր ներկայացուցիչ […] ազատազրկման վայրերում […]»։

«Պատերազմի ագռավն ու պարտություն բերողը հենց ինքն է՝ Նիկոլ Փաշինյանը»․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)

«Պատերազմի ագռավն ու պարտություն բերողը հենց ինքն է՝ Նիկոլ Փաշինյանը»․ Անդրանիկ Թևանյան

«Փաշինյանը պատերազմի ու պարտության կուսակցության միակ առաջնորդն է»,- այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է

«Հայաստան» կուսակցության նախագահ, ԲՀԿ ընտրացուցակի երկրորդ համար Անդրանիկ Թևանյանը։ Նա ֆեյսբուքյան ուղիղ եթերում նշել է․ «Նիկոլ Փաշինյանը վախենում է կորցնել իշխանությունն ու ընկնել Սաակաշվիլու օրը։ Քանի որ ինքը վախեցած է, փորձում է մեր ժողովրդին վախեցնել պատերազմով։ Նա իր ընդդիմախոսներին և մասնավորապես ինձ անվանում է «պատերազմի կուսակցության գաղափարախոս»։ Իրականությունն այն է, որ պատերազմի ագռավը, պատերազմ ու պարտություն բերող ուժի ղեկավարը հենց ինքն է՝ Նիկոլ Փաշինյանը»,- նշել է Թևանյանը։

«

Թրամփը խորհրդակցություն է անցկացրել Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակի վերաբերյալ

Թրամփը խորհրդակցություն է անցկացրել Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակի վերաբերյալ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը հանդիպում է անցկացրել՝ քննարկելու Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակը և Իրանի հետ բանակցությունները, հաղորդում է Axios-ը՝ հղում անելով աղբյուրներին։
     «Նախագահ Թրամփը շաբաթ առավոտյան Սպիտակ տան իրավիճակների սենյակում հանդիպում է անցկացրել՝ քննարկելու Հորմուզի նեղուցում ստեղծված վերջին ճգնաժամը և Իրանի հետ բանակցությունները, հայտնել են երկու ամերիկացի պաշտոնյաներ», – գրում է լրատվամիջոցը։

Հանդիպմանը մասնակցել են փոխնախագահ Վենսը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն, պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը և ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը:

«Հայտնի ձայնագրության մեջ խոսում եմ Հայրենականի վետերան 103-ամյա Ռոզալիա Աբգարյանի հետ»․ Գոհար Ղումաշյան (տեսանյութ)

«Հայտնի ձայնագրության մեջ խոսում եմ Հայրենականի վետերան 103-ամյա Ռոզալիա Աբգարյանի հետ»․ Գոհար Ղումաշյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում նշել է․ «Մեծ պաշտոններով, բայց փոքր հոգիներով քպ-ականներն իմ դեմ արշավ են սկսել՝ փորձելով արատավորել իմ անունը։ Բայց ծայրահեղ ստորությունն այն է, որ թե ՔՊ-ական պատգամավորներ, թե նախարարներ, թե աշխատակազմի ղեկավար աշխատող պաշտոնյան շատ լավ գիտեն, որ հայտնի ձայնագրության մեջ ես խոսում եմ վաստակավոր ուսուցչուհի, Հայրենական մեծ պատերազմի վետերան, լեգենդար Ռոզալիա Աբգարյանի հետ, ում ես ցանկացել եմ, իր ծննդյան օրվա կապակցությամբ, հեռուստացույց նվիրել․․․

2018 թվականին հիմնադրել և մինչ օրս ղեկավարում եմ «Հայաստանի անմահ գունդ» հայրենասիրական հ/կ-ն։ Ես եմ առաջին անգամ անցկացրել մայիսի 9-ին կայացած ապաքաղաքական, հայրենասիրական «Անմահ գունդ» քայլերթը։ Ամենամյա քայլերթերին մեծ ոգևորությամբ մասնակցել են նախագահ Արմեն Սարգսյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, մի շարք ՔՊ-ական պատգամավորներ, մի շարք ընդդիմադիր պատգամավորներ․․․ Այս տարիներին օգնել եմ պետության կողմից անուշադրության մատնված հայ վետերաններին։ Շուրջ 10 տարի մտերմաբար օգնել եմ նաև միակ հայ կին վետերան Ռոզալիա Աբգարյանին։ Ձայնագրության մեջ ես խոսում եմ տիկին Ռոզալիայի ծննդյան նվերի մասին, բայց իմ իրավաբանները խորհուրդ չտվեցին, որ ես նրան նվիրեմ ո՛չ հեռուստացույց, ո՛չ էլ գումար։ Ես այցելեցի նրան միայն քաղցրավենիքով․․․ Եվ դատարանը ևս դրա մասին տեղյակ է։ Ի՞նչ ընտրակաշառքի մասին կարող է լինել խոսքը, երբ 103 տարեկան տիկին Ռոզալիան նույնիսկ քայլել չի կարողանում․․․

Պատմությունը ջնջելու փորձ անողները տնային կալանք են տվել Սիմոն Նիկոլայի Եսայանին, ում հետ ես խոսում էի հեռախոսով։ Նա Հայրենական մեծ պատերազմի վետերանների միավորման նախագահն է։ Այն մարդիկ, ովքեր 2018-ին նկարվում էին վետերանների հետ, այսօր փորձում են ծաղրել նրանց և անտեսել նրանց վաստակը։ Ահա, թե ով եք դուք, անպատիվ մեծապատիվներ, իսկ այսպես կոչված գործը, ինչպես դուք հասկացաք, նախընտրական գործընթացի հետ որևէ կապ չունի։

Թույլ չեմ տա, որ արատավորեն հայ կնոջը և հայ վետերաններին»։

«ՀՀ գլխավոր լուզերը առանց հիմքի պնդում է, որ Անդրանիկ Թևանյանը «պատերազմի գաղափարախոս» է»․ Սուրեն Սուրենյանց

«ՀՀ գլխավոր լուզերը առանց հիմքի պնդում է, որ Անդրանիկ Թևանյանը «պատերազմի գաղափարախոս» է»․ Սուրեն Սուրենյանց

Փաշինյանի լաբիրինթոսային մղձավանջը
     Նիկոլ Փաշինյանը նախ մի սուտ է հորինել «պատերազմի կուսակցության» մասին ու հետո սկսել է «քուջուջ» անել ընդդիմադիր համամասնական ցուցակներում՝ «պատերազմի գաղափարախոս» պեղելու նպատակով:
     Հիմա, Հայաստանի գլխավոր լուզերը պնդում է, իհարկե՝ առանց հիմքի ու փաստի, որ ԲՀԿ համամասնական ցուցակի երկրորդ համար Անդրանիկ Թևանյանը «պատերազմի գաղափարախոս» է:
     Ստախոսության մեջ Փաշինյանին բռնացելու համար մեծ ջանքեր չեն պահանջվում. նրա խոսքում ճշմարտություն գտնելու համար է մեծ տաղանդ անհրաժեշտ:
     Բայց այստեղ մի լուրջ հոգեբանական խնդիր կա. այսօրվա պացիֆիստ Փաշինյանը անհավասար մարտի է բռնվել նախապատերազմյան «պատերազմի հրձիգ» Փաշինյանի հետ: Էս դաժան տրանսֆորմացիայի լաբիրինթոսում Փաշինյանն անհաջող անդրադարձ է կատարել ԲՀԿ-ին ու Թևանյանին՝ թերևս չմարսելով այն ակնհայտ փաստը, որ մեր թիմի «Երաշխավորված խաղաղության» մոդելը մերկացրել իր ուրացման քաղաքականությունը:
     Ախր, շատ անհաջող բան է ստացվում, երբ իշխանության արևածագին իրեն «Տիգրան Մեծ» երևակայողը իշխանության մայրամուտին մի անօգնական «Ցռան Վերգոյի» կերպարի էլ չի ձգում:
     Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, ապա թե՜ Գագիկ Ծառուկյանի և թե՛ մեր թիմի բոլոր խոսնակների հարցազրույցները ու ելույթները երաշխավորված խաղաղության, պատերազմի էջն անշրջելիորեն փակելու, խեղճությունը հաղթահարելու և կայուն զարգացման մասին են:

«Հանրային քաղաքականությունները պետք է խթանեն կրծքով կերակրումը․ օրենքնե՛ր կարդացեք»․ Զառա Հովհաննիսյան

«Հանրային քաղաքականությունները պետք է խթանեն կրծքով կերակրումը․ օրենքնե՛ր կարդացեք»․ Զառա Հովհաննիսյան

Իրավապաշտպան, հրապարակախոս Զառա Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հատուկ այն կանաց համար, որոնք «պաշտպանված մայրություն» կոնցեպտը փոխարինում են «կրծքերի զբաղվածություն» գռեհիկ արտահայտությամբ։
     Հայաստանի իրավական համակարգում գործում է մայրության և մանկության հատուկ պաշտպանություն՝ որպես սոցիալական պետության կարևոր բաղադրիչ։
     Սա նշանակում է, որ պետությունը պարտավոր է ստեղծել պայմաններ, որոնք թույլ են տալիս համատեղել մայրությունն ու աշխատանքը, մայրությունը դիտվում է ոչ միայն անձնական, այլ նաև հանրային արժեք և հանրային քաղաքականությունները պետք է խթանեն կրծքով կերակրումը՝ որպես երեխայի առողջ զարգացման հիմք։
     Հիմա, երբ ԱԺ պատգամավորի մանդատ եք ստանում և մթագնում է առողջ տրամաբանությունը, մի քիչ էլ օրենքներ կարդացեք այն պետության, որի անունից գործում եք»։

Կիևում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով 6 մարդ զոհվել է, 16-ը՝ վիրավորվել

Կիևում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով 6 մարդ զոհվել է, 16-ը՝ վիրավորվել

Ինչպես արդեն հայտնել ենք՝ ահաբեկչություն է տեղի ունեցել Կիևում․ անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրա։

Վլադիմիր Զելենսկին հայտնել է կրակոցների հետևանքով 5 զոհի և 10 վիրավորի մասին։

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն պարզաբանել է, որ վիրավորների թիվը հասել է 15-ի։
     Կլիչկոն հայտարարել է, որ Կիևի հրաձգության հետևանքով վիրավորված անձանցից մեկը մահացել է հիվանդանոցում՝ այդպիսով զոհերի թիվը հասել է վեցի։