«Եթե իսկապես խաղաղության կողմնակից եք, ինչո՞ւ եք դեմ երաշխավորված խաղաղության հայեցակարգին»․ Արման Աբովյան

«Եթե իսկապես խաղաղության կողմնակից եք, ինչո՞ւ եք դեմ երաշխավորված խաղաղության հայեցակարգին»․ Արման Աբովյան

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Լոգիկան և հիշողությունը փոխկապակցված երևույթներ են, և այս որակների բացակայությունը մարդու մոտ հանգեցնում է բավական տարօրինակ փոխակերպումների։
     Օրինակ՝ նույն Նիկոլ Փաշինյանը հանկարծ սկսեց խոսել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակի «երկրորդ համարի» մասին (այսինքն՝ Անդրանիկ Թևանյանի) և պնդել, թե հենց այդ փաստն է իբր ցույց տալիս, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պատերազմի կուսակցություն է։
     Թարմացնենք Փաշինյանի և նրա կողմնակիցների հիշողությունը։ Ուշադիր նայեք ձեր կուսակցության և ձեր ընտրական ցուցակի առաջին դեմքերին և բարձրաձայն ասեք՝ ով որ կուսակցությունից է եկել և որտեղից է հայտնվել այսպես կոչված «կարկառուն հեղափոխականների» շարքերում, և միայն դրանից հետո խոսեք այլ կուսակցությունների «երկրորդ համարների» մասին։
     Եվ վերջում՝ մի փոքր էլ «թարմացնենք» թավշիստների տրամաբանությունը։
     Կուսակցության ղեկավարը, որի կառավարման ընթացքում Հայաստանը պարտություն կրեց պատերազմում, կորցրեց Արցախը, դարձավ հազարավոր լուսավոր տղաների զոհվելու պատճառ, և իր վարած քաղաքականությամբ անում է ամեն ինչ, որպեսզի նույն Ադրբեջանը ցանկացած պահի անարգել հարվածի Հայաստանին, հիմա խոսում է այն մասին, թե իբր ինքն է բերել խաղաղություն, իսկ մյուսները (մասնավորապես «Բարգավաճ Հայաստանը») բերում են պատերազմ։
     Սա կատակ չէ, սա արտահայտվում էր սրանց կողմից դեմքի լուրջ արտահայտությամբ։
     Բայց մի րոպե…եթե դուք իսկապես խաղաղության կողմնակից եք, ապա ինչո՞ւ եք կտրականապես դեմ «Առաջարկ Հայաստանին» հարթակի շրջանակում առաջարկվող երաշխավորված խաղաղության հայեցակարգին։
     Խնդրում եմ պատասխանեք, մի՛ ամաչեք»։

«Տրանսպորտային բարեփոխումներն ամբողջությամբ տապալածները փորձում են թեմայից շեղել»․ Գրիգոր Իսկանդարյան

«Տրանսպորտային բարեփոխումներն ամբողջությամբ տապալածները փորձում են թեմայից շեղել»․ Գրիգոր Իսկանդարյան

«Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Քաղաքային իշխանությունը տապալածները․
     Տիգրան Ավինյանն այսօր գլուխ էր գովում, թե տրանսպորտի ուղեվարձի հավաքագրումներն աճել են։ Բայց օրեր առաջ, խիստ նյարդայնանալով թերհավաքագրումներից, իրեն պատառոտում էր գործակարգավարական նիստի ժամանակ՝ վարորդներին լարելով ուղևորներին դեմ ու նրանց միջև վիճաբանություններ սադրելով։
     Բացի սա, տրանսպորտային բարեփոխումներն ամբողջությամբ տապալածները փորձում են թեմայից շեղող հայտարարություններ անել և անհեթեթ մտքեր արտահայտել։ Բայց դե մենք դրանց ուշադրություն չենք դարձնում․ մեզ առավել հետաքրքրում են քաղաքացիների կարծիքները քաղաքային տրանսպորտի վերաբերյալ։ Իսկ այդ կարծիքները խիստ բացասական են։
     Այ տապալվածնե՛ր, նախ սրա մասին մտածեք՝ ձեր չեղած վարկանիշի շրջանակներում, հետո նոր խոսեք։ Թեև ձեր դեպքում լռելը, ամոթից գետինը մտնելը և միայն ինքներդ ձեր վրա մուննաթ գալը լավագույն որոշումը կլիներ»։

Ահաբեկչություն՝ Կիևում․ կան զոհեր | Նորություններ Հայաստանից, Արցախից (Լեռնային Ղարաբաղ) և աշխարհից

Ահաբեկչություն՝ Կիևում․ կան զոհեր

Ուկրաինայի Ազգային ոստիկանությունը ապրիլի 18-ին, շաբաթ օրը հայտնել է, որ անհայտ անձը կրակ է բացել Կիևում մարդկանց վրա։ Այնուհետև հարձակվողը փախել է սուպերմարկետ՝ պատանդներ վերցնելով։

Ուկրաինայի ներքին գործերի նախարար Իգոր Կլիմենկոն հայտնել է, որ հանցագործը սպանվել է հատուկ նշանակության ուժերի կողմից խանութի վրա հարձակման ժամանակ։

«Նա մարդկանց պատանդ է վերցրել և կրակ է բացել ոստիկանների վրա։ Կան զոհեր և վիրավորներ, որոնց թիվը ճշտվում է», – հայտարարել է Կլիմենկոն։

«Մայիսի 3-5-ը Երևանում մի շարք ճանապարհահատվածներ փակ կլինեն»․ ՆԳՆ

«Մայիսի 3-5-ը Երևանում մի շարք ճանապարհահատվածներ փակ կլինեն»․ ՆԳՆ

ՆԳՆ Ոստիկանությունն իրազեկում է․ «Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման շրջանակում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ․
     Մայիսի 3-5-ը Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման և անցկացման արարողակարգային միջոցառումների շրջանակում Երևանում նախատեսվում են երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ․ փակ կլինեն մի շարք ճանապարհահատվածներ։
     Խնդրում ենք հետևել ՆԳՆ ոստիկանության ցուցումներին, անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունն ու շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։
     Երթևեկության սահմանափակումների մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»։

Պայթյուն Նուբարաշենի աղբավայրում. տնօրենն ու աշխատակիցը այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց

Պայթյուն Նուբարաշենի աղբավայրում. տնօրենն ու աշխատակիցը այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր՝ ապրիլի 18-ին, առեղծվածային ու արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նուբարաշենի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված Նուբարաշեն աղբավայրում պայթյուն-հրդեհ է տեղի ունեցել և կան տուժածներ։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։ Նշված վայրից 2 հոգի, որոնցից մեկը ծայրահեղ ծանր վիճակում, տեղափոխվել են մեկն՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն, մյուսը՝ Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ աղբավայրի պահակակետի հարևանությամբ գտնվող սանհանգույցի լույսը վառելիս պայութն է տեղի ունեցել։ Վիրավորներն աղբավայրի տնօրեն 36-ամյա Սարգիս Խաչատրյանն է և աղբավայրի աշխատակից 54-ամյա Էդիկ Միսակյանը։

«Փաշինյանի իշխանության գալուց հետո իր մանկության ընկերները, եղբորորդին, աներձագը պաշտոն ստացան»․ Արմեն Հովասափյան

«Փաշինյանի իշխանության գալուց հետո իր մանկության ընկերները, եղբորորդին, աներձագը պաշտոն ստացան»․ Արմեն Հովասափյան

«Ի դեպ՝ ընկերներ ունենալու և նրանց պաշտոն նշանակելու հետ կապված։
     Եթե տեղյակ չեք՝ ասեմ, որ էսօր Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր, թե՝ «ոչ մեկը չի կարող ասել, թե ես իմ ընկերներին կամ բարեկամներին պաշտոն եմ նշանակել, կամ գործ տվել․ ինչի՞ ես ընկերներ չունե՞մ»։
     Հիմա ասեմ․ Փաշինյանի իշխանություն գալուց հետո վերջինիս ընկեր համարվող Վահե Ղազարյանը նշանակվեց ոստիկանապետ, ապա ՆԳ նախարար, նրա մանկության ընկերներ Ղալումյան եղբայրները՝ Հայկը (նաև քավոր) և Վահեն նշանակվեցին՝ Իջևանի քաղաքապետ, պատգամավոր, հիմա էլ Տավուշի մարզպետ։
     Եթե Ղազարյանը համակարգի մարդ էր ու կարող է արդարանալ, թե երկարամյա ծառայությունն է հաշվի առել, ապա հավելեմ, որ Ղալումյան եղբայրները երբեք պետական պաշտոն, մինչև Փաշինյանի գալը, չեն ունեցել։
     Փաշինյանի եղբորորդի Սիփանը նախորդ գումարման ԱԺ պատգամավոր էր, դե իսկ լեգենդար աներձագի մասին, թերևս, չարժե անդրառանալ։
     Հ.գ. Անգլերեն «սովորացրած» Մակունցն էլ՝ ձեզ փեշքեշ»:

Կա հարկ՝ կա պետություն, չկա հարկ՝ չկա պետություն»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Կա հարկ՝ կա պետություն, չկա հարկ՝ չկա պետություն»․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Կա հարկ՝ կա պետություն, չկա հարկ՝ չկա պետություն:
     Հանդիպում՝ «ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիա»-ի անդամների և փոքր և միջին ձեռնարկատերերի հետ»:

«Կա հարկ՝ կա պետություն, չկա հարկ՝ չկա պետություն, կա հարկ՝ կան հարցեր, որոնք լուծված են կամ լուծվում են, չկա հարկ՝ ուրեմն ոչ մի հարց չի լուծվում: Հետևաբար, ընդհանուր առմամբ, մեր ընկալումն այդ տրամաբանության մեջ է և այն տրամաբանության մեջ, որ հարկային քաղաքականությունը պետք է մարդկանց խթանի, որպեսզի նրանք ավելի շատ արդյունք գեներացնեն և ավելի շատ հարկ վճարեն, որովհետև եթե դա տեղի չունենա, նշանակում է, որ զարգացում տեղի չի ունենում»,- հանդիպման ընթացքում ընդգծել է վարչապետը։

«Ծպտյալ ՔՊ-ականներ կան. Վարդենիսի համայնքապետը ընդդիմադիրի դիմակը հանել է»․ Լիա Սարգսյան

«Ծպտյալ ՔՊ-ականներ կան. Վարդենիսի համայնքապետը ընդդիմադիրի դիմակը հանել է»․ Լիա Սարգսյան

Լրագրող Լիա Սարգսյանի ֆեյսբուքյան էջում գրել է․ «Զգուշացե՛ք` «ծպտյալ» ՔՊ-ականներ կան. Վարդենիսի համայնքապետը ընդդիմադիրի դիմակը հանել է։
     «Իշխանություն» լրատվականը տեղեկություններ է ստացել առ այն, որ Վարդենիսի համայնքապետ Ահարոն Խաչատրյանը վերջնագիր է ներկայացրել ընդդիմադիր վարչական ղեկավարներին՝ պահանջելով ենթարկվել և աջակցել ՔՊ-ին: «Շատ ուղիղ հասկացրել է՝ հակառակվողները կզրկվեն պաշտոններից»,-պատմեց վարչական ղեկավարներից մեկը:
     Վարդենիսի համայնքապետ Ահարոն Խաչատրյանը, ով մինչև վերջերս փորձում էր ներկայանալ որպես ընդդիմադիր, իրականում արդեն շատ բաց գործում է Նիկոլ Փաշինյանի քաղաքական օրակարգով։ Վարդենիսում արդեն ակնհայտ է դարձել, որ նա վաղուց է կապվել ՔՊ-ի հետ և այժմ արդեն ոչ միայն չի փորձում այդ կապը թաքցնել, այլև բացահայտ գործում է այն ընդդիմադիր մարդկանց դեմ, որոնց պայքարի շնորհիվ նա դարձավ համայնքապետ։ Մարդիկ լավ են հիշում 2021 թ․ դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններն ու այն դիմադրությունը, որը ցուցաբերվեց Վարդենիսի ՏԻՄ-ն ամեն կերպ զավթել փորձող ՔՊ-ական «կլանի» դեմ։
     Վարդենիսցիների դժգոհությունը գնալով աճում է։ Նրանք նշում են, որ իրենց առօրյա խնդիրները շարունակում են մնալ չլուծված․ տրանսպորտի բացակայություն, ենթակառուցվածքների վատ վիճակ, 35 գյուղերի մեկուսացվածություն և ընդհանուր անտեսվածություն։ Խաչատրյանը հայտարարել էր, թե Վարդենիսում միլիարդավոր ներդրումներ են իրականացվել, մինչդեռ բնակիչները նշում են, որ իրականում տեսանելի արդյունքներ չկան, իսկ կատարված աշխատանքների որակը ցածր է։ Օրինակ, նոր ասֆալտապատ ճանապարհները մի քանի ամսում արդեն ճաքեր են տալիս։
     Ի դեպ, Ահարոն Խաչատրյանի այս կտրուկ «ճամբարափոխությունը» լուրջ դժգոհություն է առաջացրել ոչ միայն ընդդիմադիր «Միասնական Վարդենիս» խմբակցության, այլև իր իսկ գլխավորած դաշինքի որոշ ավագանիների շրջանում, ովքեր դեմ են ՔՊ-ի քաղաքականությանը։
     Չնայած նրան, որ նա ընդունված չէ ո՛չ ավագանու տարբեր խմբակցությունների, ո՛չ տեղական ՔՊ-ականների, ո՛չ էլ համայնքի բնակիչների մեծ մասի կողմից, այնուամենայնիվ, ըստ տեղեկությունների, առանց այլևայլության նա պատրաստվում է գլխավորել ՔՊ Վարդենիսի նախընտրական շտաբը։
     Վարդենիսում նրա այս քայլը շատերի կողմից ընկալվում է որպես բացահայտ դավաճանություն։ Բնակիչների շրջանում ձևավորված է այն կարծիքը, որ Խաչատրյանը չի արդարացրել վստահությունը և այլևս չի ներկայացնում համայնքի շահերը, իսկ նրա նկատմամբ հարգանքն ու վստահությունը համայնքում գրեթե զրոյացել են։
     Ահարոն Խաչատրյանը Գեղարքունիքի ՔՊ-ական փոխմարզպետ Վահան Զարոյանի քավորն է, ինչը, ըստ շատերի, ևս մեկ անգամ ցույց է տալիս նրա իրական քաղաքական դիրքավորումը և կապերը իշխանության ներսում։ Այսօր համայնքում շատերը համոզված են, որ նա դեռ սկզբից էր կանգնած ՔՊ-ի կողքին, պարզապես խաբել է ընտրողներին՝ իշխանության գալու համար։ Վարչական լծակների կիրառումը, աշխատակիցների վրա ճնշումները և առաջիկա խորհրդարանական ընտրությունների հետ կապված նրա վարքագիծը միայն ավելի են ամրապնդում այդ համոզմունքը։
     Հիշեցնենք՝ 2021 թվականի դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում, տևական մղձավանջից, դատական քաշքշուկներից ու Նիկոլ Փաշինյանի իշխանության կողմից Վարդենիսի ՏԻՄ-ը զավթելու երկար ու բազմաբնույթ փորձերի ձախողումից հետո, Վարդենիս համայնքի «Ահարոն Խաչատրյան» եւ «Միասնական Վարդենիս» ուժերը ներկայացնող ավագանու անդամները 2022 թվականի մարտի 16-ին հրավիրեցին ավագանու արտահերթ նիստ եւ Վարդենիս համայնքի ղեկավար ընտրեցին Ահարոն Խաչատրյանին»։