«Եվրոպական անվտանգության ճարտարապետությունից ԱՄՆ-ի դուրս գալը կարող է կործանարար լինել»․ Ֆիդան

«Եվրոպական անվտանգության ճարտարապետությունից ԱՄՆ-ի դուրս գալը կարող է կործանարար լինել»․ Ֆիդան

«Ընթանում են քննարկումներ այն ​​հարցի շուրջ, թե ինչպես կառավարել կամ մեղմացնել ԱՄՆ-ի հնարավոր դուրս գալը «եվրոպական անվտանգության ճարտարապետությունից»,- այս մասին այսօր հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, հաղորդում է Reuters-ը։

Նա քննարկման մանրամասները չի ներկայացրել, բայց նշել է, որ ամերիկյան զորքերի դուրսբերումը կարող է «ավերիչ» լինել Եվրոպայի համար, եթե այն իրականացվի չհամակարգված ձևով։

«Ակտիվորեն քննարկում ենք, թե ինչպես կառավարել կամ մեղմացնել ԱՄՆ-ի դուրս գալը եվրոպական անվտանգության ճարտարապետությունից՝ ոչ ամբողջությամբ։ Նույնիսկ մասնակի դուրսբերումը շատ կործանարար կլիներ Եվրոպայի համար, եթե այն չկատարվեր համակարգված ձևով»,- ասել է Ֆիդանը Թուրքիայի հարավային Անթալիա նահանգում կայացած դիվանագիտական ​​ֆորումում։

«Ես կողմ եմ, պատրաստ եմ «փսիխո» հանձնելու»․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)

«Ես կողմ եմ, պատրաստ եմ «փսիխո» հանձնելու»․ Ռոբերտ Քոչարյան

«Ի՞նչ կարծիքի եք՝ երկրի ղեկավար ընտրվելուց, նշանակելուց առաջ անհրաժե՞շտ չէ բժշկական այնպիսի ստուգում, որ այսպիսի ղեկավար չունենանք: Կիսահիվանդ մարդը ղեկավարում է երկիրը, ու մենք ոչինչ անել չենք կարող»,-Վանաձորում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ դիմելով ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանին՝ քաղաքացիներից մեկն այս հարցն ուղղեց։

Ի պատասխան՝ Քոչարյանը նշեց․ «Ես կողմ եմ, պատրաստ եմ այդ «փսիխո»-ն հանձնելու։ Չգիտեմ՝ ուրիշների պատրաստակամությունն ինչպիսին է, բայց լրիվ ընդունում եմ, որովհետև սա իսկապես պրոբլեմ է։ Հետո կան մարդիկ, որոնց մոտ սահմանային է՝ սեզոնային՝ մեկ-մեկ էս կողմ է, մեկ-մեկ՝ էն կողմ․ ինչպես ասում են՝ յանը տանում ա, բերում, տանում-բերում»։

«Պետք է ուղղակի շան տեղ չդնել»․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)

«Պետք է ուղղակի շան տեղ չդնել»․ Ռոբերտ Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանն այսօր Վանաձորում քաղաքացիների հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանը նախօրեին ընդդիմությանը ձայն տվող քաղաքացիներին ամենաբարձր ամբիոնից թիրախավորել է՝ անվանելով «շուն ու շանգյալ», նշել է․ «Ես չեմ կարող այդ բառապաշարին իջնել։ Մի բառ օգտագործելու եմ՝ պետք է ուղղակի շան տեղ չդնել։ Քանի որ ես շուն պահող եմ, վատ իմաստով չեմ ասում»։

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր․ «Եթե ես հիմա ասեմ՝ կարող է «Ուժեղ Հայաստանը» «Հայաստան» դաշինքն ու ԲՀԿ-ն անցնեն խորհրդարան, նշանակում է՝ ես իմ մտքով անցկացնեմ, որ ՀՀ-ում այդքան շուն ու շանգյալ կա, որ կարա իրենց օգտին քվեարկի»։

«Սմբատ Լպուտյանն ազատ է արձակվել՝ չբացակայելու արգելքով». Ռուբեն Մելիքյան (տեսանյութ)

«Սմբատ Լպուտյանն ազատ է արձակվել՝ չբացակայելու արգելքով». Ռուբեն Մելիքյան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է, որ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-տնօրեն Սմբատ Լպուտյանը Հակակոռուպցիոն կոմիտեից ազատ է արձակվել՝ չբացակայելու արգելքով։ Նրան երկու մեղադրանք է առաջադրվել։

«Մեղադրանքները վերաբերում էին խարդախության օժանդակությանը և պաշտոնական կեղծիքին… Լպուտյանը որևէ դիտավորյալ արարք չի կատարել, այլ մանրամասներ չեմ կարող հայտնել՝ կաշկանդված լինելով նախաքննական գաղտնիքով»,- նշել է փաստաբանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ձերբակալել են Սմբատ Լպուտյանին, ըստ նախնական վարկածի, նրա ձերբակալությունը կապ ունի Մանկավարժական համալսարանի շուրջ հարուցված քրեական վարույթների հետ։

Հրդեհ՝ Նուբարաշենի աղբավայրի հարևանությամբ | Նորություններ Հայաստանից, Արցախից (Լեռնային Ղարաբաղ) և աշխարհից

Հրդեհ՝ Նուբարաշենի աղբավայրի հարևանությամբ

Այսօր՝ ապրիլի 18-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Նուբարաշեն աղբավայրի հարևանությամբ կուտակված՝ խոտանված անվադողերով պատված տարածքում։ Ժամը 15:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նուբարաշենի աղբավայրում հրդեհ է բռնկվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրշեջներին հաջողվել է կանխել կրակի տարածումը և մարել այն։ Այս պահին իրականացվում են հետախուզական աշխատանքներ՝ կրակի օջախները հայտնաբերելու և մարելու համար։
    
    

«ՀՀ քաղաքացին պետք է ընտրի ինքնախաբեությունը կամ փոփոխությունների հույսը»․ Արտակ Զաքարյան

«ՀՀ քաղաքացին պետք է ընտրի ինքնախաբեությունը կամ փոփոխությունների հույսը»․ Արտակ Զաքարյան

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հերթական խորհրդարանական ընտրություններից առաջ, Հայաստանում ստեղծվել է ունիկալ իրավիճակ։
     Մի կողմում Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն են՝ իրենց իշխանության տարիներին «վաստակած» պարտություններով, կորուստներով, ներքին պառակտումներով, ձախողված ծրագրերով և այդ ամենի՝ «Խաղաղության» փաթեթավորման փորձերով։
     Մյուս կողմում՝ ազգային օրակարգի վրա հենված ընդդիմադիր ուժերն են՝ համալրված նոր սերնդով, ապագայի ծրագրերով, արժանապատիվ, ուժեղ և անվտանգ Հայաստանի տեսլականով, հայկական պետականության վերելքի ու միջազգային դիրքերի վերականգնման հեռանկարով, ինչպես նաև ստեղծված կործանարար ընթացքի դեմ անհաշտ պայքարով։
     Այլ ընտրություն՝ պրակտիկորեն չկա։
     ՀՀ քաղաքացին կամ պետք է ընտրի ինքնախաբեությունը, և հաջորդ հնգամյակում ականատես լինի, թե ինչպես են իր երբեմնի զարգացող պետությունը դարձնում թույլ, պատերազմի վախի տակ գոյատևող, մաշվող ու հայաթափվող երկիր։
     Կամ պետք է ընտրի փոփոխությունների հույսը, և հաջորդ հնգամյակում ականատես լինի իրավիճակի փոփոխության, անվտանգային երաշխիքների, ուժի և արժանապատվության վրա հենված կայուն խաղաղության, համազգային միասնության ու պետության արտաքին դիրքերի ամրացմանը։
     Վերջերս մի քանի սոցհարցումների տվյալներ էի ուսումնասիրում, և ինձ անկեղծորեն ուրախացրեց հետևյալ փաստը։ Դա երևում է նաև սովորական մարդկային շփումներում։
     Մեր երկրի երիտասարդության մեծամասնությունը չի ընդունում այն բանաձևը, որն առաջարկում է Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն։ Պետությանը հասցված տարածքային ու անվտանգային ցավալի կորուստների կողքին՝ նրանց չի բավարարում հեռավոր գյուղի ասֆալտը, գույնզգույն վերանորոգումներն ու այս կամ այն ոլորտի կոսմետիկ “նորարարությունները”։ Նրանք չեն ցանկանում մոռանալ իրենց ազգային արժանապատվությունն ու ոգեղեն զարթոնքը, և չեն ցանկանում խաբվել կառավարության մակերեսային ու ցուցափեղկային քաղաքականությամբ։
     Նրանց ուժեղ երկիր է պետք, որը կերաշխավորի երիտասարդի առաջիկա 20-30 տարիների կայուն զարգացման, անվտանգ ու արժանապատիվ կյանքի, ներքին ու արտաքին ներդրումների վրա կառուցված ամուր տնտեսության, ու կյանքի տարբեր փուլերում ազատ ինքնադրսևորման իրական հնարավորությունները։ Նրանց անհրաժեշտ է, որ իրենց երկրում երաշխավորված լինեն ազգային պետությանը բնորոշ հոգևոր-մշակութային արժեքների ու ազգային ինքնության պահպանման բոլոր բաղադրիչները։ Նրանք իսկապես ուզում են իրենց երկրի տերը լինել, ոչ թե իրենց կյանքը դասավորեն հարևան ադրբեջանցիների կամ թուրքերի “պատկերացումների” ու պահանջների շրջանակներում։
     Երիտասարդության մոտեցումն ինձ վստահեցնում է, որ Հայաստանի Հանրապետությունն ապագա ունի, վերականգնվելու և ուժեղանալու շանսեր ունի, պետականությունն ու ինքնիշխանությունն ամրացնելու ներքին մղում ունի, ազգային արժեքների ու շահերի վրա հենված մտածողություն ունի։ Եվ ամենակարևորը՝ երիտասարդության մեծամասնությունը պրագմատիկ է, և չի տրվում քարոզչական մանիպուլյատիվ լոզունգներին ու ստերին»:

«Ամեն ինչում ձախողված Նիկոլ Փաշինյանին մնում է միայն հարուստների վրա մուննաթ գալ». Ոսկան Սարգսյան

«Ամեն ինչում ձախողված Նիկոլ Փաշինյանին մնում է միայն հարուստների վրա մուննաթ գալ». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Պետբյուջեն, միլիարդավոր դոլար վարկերը պարգևավճարներով, մեկ անձից հրատապ գնումներով, Ջենիֆեր Լոպեսի համերգով մսխել են
     Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում մուննաթ է եկել հարուստների վրա, ասելով․ «Հարկը մեր բոլորի բարեկեցությունն է՝ ամենահարուստից սկսած, ամենաաղքատից վերջացրած։ Մարդը կարա «Բենթլի» և «Ռոլս ռոյս» ունենա, բայց մեկ է, ինչքան էլ հարուստ լինես, չես կարող քեզ համար առանձին Երևան–Սևան մայրուղի ունենաս։ Եթե շատ են ասում, որ հարուստ են, դե թող իրենց համար օդանավակայան կառուցեն և Հայաստանի օդանավակայաններից չօգտվեն։ Էլ չեմ ասում, որ եթե կառավարությունը այդ ճանապարհները չկառուցի, ձեր «Բենթլիներից» հետևի ստոպ–ֆառն ա մնալու»։
     Գույքահարկն ու այլ հարկեր, տուրքեր մեծապես բարձրացրել են,մանր ու միջին գործարարների հանդեպ հարկային տեռոր են կիրառում, որ հավաքագրված պետական բյուջեն մսխեն անարդյունավետ աշխատող պաշտոնյաներին միլիարդավոր դրամ պարգևավճարներ տալով, իրենք իրենց պետբյուջեի հաշվին ճոխ պարգևատրելով, իշխանությանը մոտ կանգնածներից, առանց մրցույթի, մեկ անձից հրատապ գնումներով, Ջենիֆեր Լոպեսի 6 միլիոն դոլարանոց համերգով, Նիկոլ Փաշինյանի խմբի հեծանվավազքերով։ Փաշինյանն իր իշխանության 8 տարում պետական պարտքը 6,8 միլիարդ դոլարից 15,5 միլիարդ դոլար է սարքել, սակայն տնտեսական ոչ մի մեծ ծրագիր չի իրականացրել։ Հասարակ կամուրջ անգամ չեն կարողանում սարքել, Խաշթառակի կամուրջը և Սյունիքում կամուրջներն իրանական ընկերություններն են կառուցում։ Միայն ճանապարհներ են ասֆալտապատել, քանի որ Նիկոլ Փաշինյանի խոստովանությամբ՝ իրենք ասֆալտ շատ են սիրում, սակայն իրենց արած ասֆալտը շատ տեղերում անորակ է, քանդվում է։ Ամեն ինչում ձախողված Նիկոլ Փաշինյանին մնում է միայն հարուստների վրա մուննաթ գալ, քանի որ իր չկայացած, տգետ, նախանձ համակիրներին դա դուր է գալիս, ինքն էլ իր խասյաթի համաձայն իր մեղքն ուրիշների վրա է գցում»:

«Բանակում խնդիրները ոչ տեսել են, ոչ էլ ուզում են տեսնել». Ժաննա Ալեքսանյան

«Բանակում խնդիրները ոչ տեսել են, ոչ էլ ուզում են տեսնել». Ժաննա Ալեքսանյան

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նիկոլ Փաշինյանն այսօր խոսել է բանակում մահվան դեպքերի մասին՝ դրանք բոլորովին չկապելով բանակի և բանակի ներսում տիրող մթնոլորտի հետ։ «Ես համոզմունք ունեմ, որ դա կապված է մեր կրթական համակարգի հետ՝ սկսած մանկապարտեզից», ասել է Փաշինյանը։ Ինքնասպանության դեպքերը Փաշինյանը կապել է «մեր երեխաների հոգեբանական դիմակայունության խնդիրների հետ», էլի ոչ մի կապ բանակում առկա խնդիրների հետ։ Մի քանի տարի առաջ ՊՆ փոխնախարար ունեին Գաբրիել Բալայան անունով, որը բանակում կատարվող ինքնասպանությունների մասին ասում էր․տանը զենք չունեն ինքնասպան լինեն, գալիս են էստեղ են ինքնասպանություն գործում։ Փաշինյանի ասածը նույն տրամաբանության մեջ է։ Բայց այսօրվա նրա խոսքում հուսադրող մի բան կար, ասում է «հանձնարարական եմ տվել՝ դուրս բերել ապացուցված ինքնասպանությունների դեպքերը․․․․», տեսնենք ապացուցված քանի ինքնասպանության դեպք կբերեն։ Ապացուցված բառն այստեղ գերակայող է։ Ծնողների մեծ մասի բողոքը հենց չապացուցված ինքնասպանությունների մասին է։ Կարծում եմ Փաշինյանը լավ տեղյակ է այս մասին։ Բանակում խնդիրները ոչ տեսել են, ոչ էլ ուզում են տեսնել»:

Ապրիլի 19-ին երթևեկությունը որոշ հատվածներում ժամանակավորապես կսահմանափակվի

Ապրիլի 19-ին երթևեկությունը որոշ հատվածներում ժամանակավորապես կսահմանափակվի

ՀՀ ՆԳՆ ոստիկանությւոնը հայտնում է. «Հայտարարություն․ ավտոերթով պայմանավորված՝ երթևեկությունը որոշ հատվածներում ժամանակավորապես կսահմանափակվի
     Հարգելի՛ քաղաքացիներ,
     ապրիլի 19-ին տեղի ունենալիք ավտոերթով պայմանավորված՝ ժամը 8․00-ից երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի Մ-1 ճանապարհի՝ Մ-1-Ուջան բնակավայր տանող ճանապարհների հատման հատվածից մինչև Գյումրիի «Շիրակ» օդանավակայան հատվածում։
     Մասնավորապես, երթի մասնակից անձանց համար երթևեկությունը կթույլատրվի միայն ուղիղ, իսկ մյուս անձանց համար միայն աջ, այնուհետև երթևեկությունը կկազմակերպվի հանդիպակաց ուղղությամբ՝ մեկ երթևեկելի գծով։
     ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է հետևել ժամանակավոր ճանապարհային նշաններին և վահանակներին։
     Հարգելի՛ քաղաքացիներ, խնդրում ենք ապրիլի 19-ին՝ ժամը 8:00-ից 14:00-ն ընկած ժամանակահատվածում, նշված ճանապարհահատվածով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
     Պատճառված անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը»:

Ապրիլի 19-ին երթևեկությունը որոշ հատվածներում ժամանակավորապես կսահմանափակվի

Ապրիլի 19-ին երթևեկությունը որոշ հատվածներում ժամանակավորապես կսահմանափակվի

ՀՀ ՆԳՆ ոստիկանությւոնը հայտնում է. «Հայտարարություն․ ավտոերթով պայմանավորված՝ երթևեկությունը որոշ հատվածներում ժամանակավորապես կսահմանափակվի
     Հարգելի՛ քաղաքացիներ,
     ապրիլի 19-ին տեղի ունենալիք ավտոերթով պայմանավորված՝ ժամը 8․00-ից երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի Մ-1 ճանապարհի՝ Մ-1-Ուջան բնակավայր տանող ճանապարհների հատման հատվածից մինչև Գյումրիի «Շիրակ» օդանավակայան հատվածում։
     Մասնավորապես, երթի մասնակից անձանց համար երթևեկությունը կթույլատրվի միայն ուղիղ, իսկ մյուս անձանց համար միայն աջ, այնուհետև երթևեկությունը կկազմակերպվի հանդիպակաց ուղղությամբ՝ մեկ երթևեկելի գծով։
     ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է հետևել ժամանակավոր ճանապարհային նշաններին և վահանակներին։
     Հարգելի՛ քաղաքացիներ, խնդրում ենք ապրիլի 19-ին՝ ժամը 8:00-ից 14:00-ն ընկած ժամանակահատվածում, նշված ճանապարհահատվածով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
     Պատճառված անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը»: