«Պատերազմի եռագլուխ դևը Փաշինյան-Ալիև-Էրդողան դևն է». Քրիստինե Վարդանյան (տեսանյութ)

«Պատերազմի եռագլուխ դևը Փաշինյան-Ալիև-Էրդողան դևն է». Քրիստինե Վարդանյան

«Մենք ասում ենք, որ չկա պատերազմի կուսակցություն, բայց ես վերջերս հասկացա, որ սխալ ենք ասում: Հայաստանում իրականում կա պատերազմի կուսակցություն, դա իշխող կուսակցություն է։ Էդ պատերազմի կուսակցությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորած կուսակցությունն է»,- Վանաձորում կայացած նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։ «Հայաստանում կա մի հատ կուսակցություն, ով ասում է, որ Հայաստանի տիրապետության տակ կան ադրբեջանական տարածքներ: Եթե պատերազմ է մեր վրա որևէ մեկը բերում, այ սենց հայտարարություններն են բերում: Նիկոլ Փաշինյանից բացի Հայաստանում պատերազմի առիթ տվող չկա, ու եթե կա եռագլուխ դև պատերազմի, այդ Նիկոլ Փաշինյան–Իլհամ Ալիև–Էրդողան եռագլուխ դևն է»,–հավելել է նա։

«Հորմուզի նեղուցում կրակոցներ են հնչել». #Reuters

«Հորմուզի նեղուցում կրակոցներ են հնչել». #Reuters

Հորմուզի նեղուցում կրակոցներ են հնչել, հայտնում է Reuters-ը:

Հաղորդվել է, որ առնվազն երկու նավի վրա կրակ են բացել, որոնք փորձել են անցնել կողքով։

Բացի այդ, մոտ 20 նավ շրջվում է և ուղղություն է վերցնում դեպի Օման, այն բանից հետո, երբ Իրանը հայտարարեց նեղուցի փակման մասին։

«Վաղն էլ կարող է հայտարարել՝ ով հաջողակ է, թող իր պետությունն առանձին կառուցի». Արմեն Հովասափյան

«Վաղն էլ կարող է հայտարարել՝ ով հաջողակ է, թող իր պետությունն առանձին կառուցի». Արմեն Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կառավարության նիստն եմ նայում․ 42 րոպե «քննարկվում» էր Հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին հարցը, որն իրականում վերածվեց նախընտրական քարոզարշավի հերթական շոուի։
     Փաշինյանն այս անգամ «մեծն տնտեսագետի» դիմակով էր, փորձում էր մարդկանց համոզել, թե որքան լավ բան է հարկ վճարելը։ Տարբեր օրինակներ ու զուգահեռներ էր անցկացնում՝ ասելով, որ «մենք չենք սիրում հարկ վճարել, քանի որ դարերով հարկահանները մեզ կեղեքել են․ դարերով ուրիշ կայսրությունների ենք հարկ տվել ու վախեցել, բայց հիմա մեր երկրին պետք է հարկ տանք»։
     Ավելին՝ ուղիղ 3 անգամ կրկնեց, թե այդ հարկերից գոյացած գումարները բյուջեով ինչի վրա են ծախսվում՝ ասֆալտի, դպրոցի, հիվանդանոցի, կրթության, ուսուցիչների աշխատավարձերի և այլն։ Այսինքն «մեծն կոմբինատորը» հերթական անգամ մարդկանց «ծախում» է այն, ինչը պետության բուն պարտականությունն է, և այստեղ իրականում ոչ մի օրիգինալ ու յուրահատուկ բան չկա։
     Այս թեմայի հետ կապված՝ փորձեց Հռոմի պապից ավելի կաթոլիկ երևալ, և թեմային միացավ Հովհաննիսյան Վահեն (ֆինանսների նախարար), ու կրկնեց, թե՝ «քանի որ մինչև 2018-ն էլ են մարդիկ կեղեքվել հարկերով, դրա համար էլ վախենում են»։ Էժան ու փոքրոգության դասական դրսևորում։
     Հիմա ամենակարևորը․ Փաշինյանը Փաշինյան չէր լինի, եթե ձեռքի հետ չասեր, որ «սրանից հետո ով ասում է՝ հարուստ եմ, ուժեղ եմ, թող իր համար ճանապարհ կառուցի, օդանավակայան կառուցի, ուր գնում է՝ միայն իր կառուցած ճանապարհով գնա»։
     Էս մարդիկ գենետիկ ատելություն ունեն հարուստ, առավել ևս՝ ուժեղ մարդկանց նկատմամբ։ Դա լրիվ «արդարացված» է, քանի որ իրենք իրենց ողջ կյանքում ոչ մի արժեք չստեղծած, մարգինալ հոգեբանությամբ ապրածներ են։
     Էս նույն տրամաբանությամբ վաղը կարող է հայտարարել՝ ով հաջողակ է, թող իր պետությունն առանձին կառուցի, որովհետև ստեղ խնդիրը ոչ թե հարուստն է, այլ հաջողության նկատմամբ վերաբերմունքը։
     Հ.գ. Թե բա՝ «կարող ա՞ ես ընգեր չունեմ»: Մնում ա ջոգենք՝ էտ ովքե՞ր են»:

Իրանը վերականգնել է Հորմուզի նեղուցի ռազմական վերահսկողությունը

Իրանը վերականգնել է Հորմուզի նեղուցի ռազմական վերահսկողությունը

Իրանը վերականգնել է Հորմուզի նեղուցի նկատմամբ ռազմական վերահսկողությունը, հայտարարել է Իրանի զինված ուժերի կենտրոնական շտաբի խոսնակ Հազրաթ Խաթամ ​​ալ-Անբիան։ Նրա խոսքերը հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը։

Նրա խոսքով՝ սա պայմանավորված է նրանով, որ ամերիկացիները «շարունակում են զբաղվել ծովահենությամբ և ծովային կողոպուտով՝ այսպես կոչված շրջափակման պատրվակով»։

«Այս պատճառով Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողությունը վերադարձել է նախկին վիճակին, և այս ռազմավարական նեղուցը գտնվում է զինված ուժերի խիստ կառավարման և վերահսկողության ներքո», – ասվում է հայտարարության մեջ։

«Անգրագիտություն». Քրիստինա Վարդանյան | Նորություններ Հայաստանից, Արցախից (Լեռնային Ղարաբաղ) և աշխարհից

«Անգրագիտություն». Քրիստինա Վարդանյան

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Ծառերի «երիտասարդացման» դատավճիռը կոնկրետ օրինակներով։
     Անգրագիտություն, որ կենդանի օրգանիզմին կյանք արժե։
     Այսօր ամբողջ Հայաստանով նման «էտն է» արվում»:

«Թեհրանը դեռևս չի համաձայնվել ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջորդ փուլին». #Tasnim

«Թեհրանը դեռևս չի համաձայնվել ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջորդ փուլին». #Tasnim

Թեհրանը դեռևս չի համաձայնվել ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջորդ փուլին, հաղորդում է տեղական Tasnim լրատվական գործակալությունը։

Պատճառներից մեկը Թրամփի հայտարարությունն է Իրանի նավահանգիստների շարունակական շրջափակման մասին: Այն նաև կապված է բանակցություններում ԱՄՆ պահանջների հետ:

Ընդգծում է, որ Վաշինգտոնի կողմից չափազանց պահանջներից հրաժարվելը երկխոսության շարունակման գլխավոր պայմանն է։ Հակառակ դեպքում, Թեհրանը մտադիր չէ ժամանակ վատնել «ձգձգված և ապարդյուն» բանակցությունների վրա, նշվում է հոդվածում։

«Իրանի հետ գործակցության մեր պատկերացումը ռազմավարական է. ուզում ենք լոգիստիկ շղթաները ընդլայնել». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

«Իրանի հետ գործակցության մեր պատկերացումը ռազմավարական է. ուզում ենք լոգիստիկ շղթաները ընդլայնել». Նիկոլ Փաշինյան

«Մենք այլընտրանքներ, ընդհանուր առմամբ, ձևավորում ենք, բայց Իրանի հետ գործակցության մեր պատկերացումը ռազմավարական է, և մենք ուզում ենք Իրանի տարածքով մեր լոգիստիկ շղթաները, հնարավորությունները ընդլայնել, և նաև այս առումով է շատ կարևոր է TRIPP նախագծի իրագործումը, որովհետև դրա արդյունքում մենք երկաթուղային կապ կստանանք Իրանի հետ, որի պարագայում ապրանքների ներկրումը Հայաստան և Հայաստանից ապրանքների արտահանումն էականորեն կհեշտանա»,-ճեպազրույցի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Իրանի շուրջ ծավալվող իրադարձությունների, մասնավորապես՝ Հորմուզի նեղուցի վերաբերյալ ընթացող գործընթացների հետևանքով ստեղծված կամ հնարավոր տնտեսական ու լոգիստիկ ճգնաժամային սցենարներին ու հնարավոր այլ ալընտրանքային ուղիների որոնմանը։

«Մենք վստահ ենք, որ ապրանքների դեֆիցիտ մենք չենք ունենա։ Գնաճն ուրիշ խնդիր է, որովհետև եթե ծագման կետում այդ ապրանքի գինն աճում է, ապա դրա վրա մեր ազդեցության հնարավորությունները սահմանափակ են»,-նշել է Փաշինյանը։

«ՌԴ-ի հետ կա համաձայնություն ռազմատեխնիկական պայմանավորվածությունները կյանքի կոչելու վերաբերյալ». Նիկոլ Փաշինյան

«ՌԴ-ի հետ կա համաձայնություն ռազմատեխնիկական պայմանավորվածությունները կյանքի կոչելու վերաբերյալ». Նիկոլ Փաշինյան

«Մենք ՌԴ-ի հետ ռազմատեխնիկական համագործակցություն ունենք, ունեցել ենք, որը ինչ-որ մի ժամանակ էականորեն կա՛մ ընդհատվել էր, կա՛մ քչացել էր: Մենք, այո ունենք պայմանավորվածություն, որ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները իրագործենք», – ճեպազրույցի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: