«Իմ խնդիրը այն չի, որ այդքան շատ խոսում ենք Արարատի մասին, այլ այն, որ մեր տարածքային ամբողջականությունը չենք գնահատում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

«Իմ խնդիրը այն չի, որ այդքան շատ խոսում ենք Արարատի մասին, այլ այն, որ մեր տարածքային ամբողջականությունը չենք գնահատում». Նիկոլ Փաշինյան

«Իմ խնդիրը այն չի, որ մենք այդքան շատ խոսում ենք Արարատի մասին: Ուզում եմ բոլորիս հիշեցնեմ, որ ՀՀ-ում կա Արարատի մարզ, կա Արարատ բնակավայր, Արարատ համայնք: Իմ խնդիրն այն է, որ մենք մեր տարածքային ամբողջականությունը չենք գնահատում, չենք տեսնում գիծը՝ պետության և ոչ պետության միջև: Ես նման հարց չեմ բարձրացնում ձեր ասածի հետ կապված»,- ճեպազրույցի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փա՛շինյանը՝ ի պատասխան հարցի, թե արդյոք տեսնում եք անհրաժեշտություն՝ ՀՀ զինանշանից հեռացնելու Արարատի նշանը:

«Ես բարձրացնում եմ հարց մեր պետության և պետական ատրիբուտների, մեր տարածքային ամբողջականությունը պաշտպանելու անհրաժեշտության մասին, իսկ դրա կարևոր ատրիբուտներից մեկը նաև հարևանների տարածքային ամբողջականությունը ընդունելն է»,- հավելել է վարչապետը:

«Հոգեբանական դիմակայության հետ խնդիր ունենք». Նիկոլ Փաշինյանը՝ բանակում ինքնասպանությունների մասին (տեսանյութ)

«Հոգեբանական դիմակայության հետ խնդիր ունենք». Նիկոլ Փաշինյանը՝ բանակում ինքնասպանությունների մասին

«Ես համոզմունք ունեմ, որ դա կապված է մեր կրթական համակարգի հետ՝ սկսած մանկապարտեզից»-ճեպազրույցի ժմանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնով հնչած դիտարկմանը, թե այս տարվա հունվարի 14-ին, փետրվարի 26-ին, ապրիլի 2-ին, ապրիլի 14-ին բանակում խաղաղ պայմաններում զոհեր են գրանցվել։

«Ես մի քանի անգամ նշված դեպքերից հետո աշխատանքային խոսակցություն եմ ունեցել ԿԳՄՍ նախարարի հետ, ասելով, որ մենք պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնենք մեր երեխաների հոգեբանական դիմակայունությանը։ Երբ ես դեպքերի մեջ փորձում եմ խորանալ, ես ուղղակի սարսափում եմ այն մտքից, թե ինչը կարող է հանգեցնել ինքնասպանություն գործելու որոշման։ Դա ուղղակի վկայում է, որ մենք հոգեբանական դիմակայունության հետ խնդիրներ ունենք։

Իհարկե, պատճառահետևանքային կապերը չեմ տեսել, որովհետև կարող է վիճակագրությունը այս մասին չխոսի։ Ես Անվտանգության խորհրդի վերջին նիստում հանձնարարական եմ տվել՝ դուրս բերել ապացուցված ինքնասպանությունների դեպքերը, այնքան դեպքեր, որոնք իրենք կարող են արդեն որպես տվյալ մշակելու հնարավորություն ստեղծել, և տեսնել, թե արդյոք կա՞ն ինչ-որ կրկնվող հատկանիշներ»,- նշել է Փաշինյանը։

ՀԱԿ-ը ներկայացրել է նախընտրական ցուցակը՝ ՀՀ ԱԺ առաջիկա ընտրություններում (տեսանյութ)

ՀԱԿ-ը ներկայացրել է նախընտրական ցուցակը՝ ՀՀ ԱԺ առաջիկա ընտրություններում

«Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը այսօրվա համագումարում հրապարակել է նախընտրական ցուցակը՝ ՀՀ ԱԺ առաջիկա ընտրություններում։

Լևոն Զուրաբյաննը ցուցակում առաջին համարն է։ Նրան հաջորդում են Արամ Մանուկյանը, Տաթև Զորյանը, Սամվել Աբրահամյանը, Ավետիս Ավագյանը, Եվա Ադամյանը, Ալեքսան Հակոբյանը, Արամ Բաղրամյանը, Լիլիկ Թառլամազյանը, Մամիկոն Կանոյանը։

«Ունենք անձանց հաստափոր տրցակ, ովքեր գործում են այլ երկրների օրակարգով». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

«Ունենք անձանց հաստափոր տրցակ, ովքեր գործում են այլ երկրների օրակարգով». Նիկոլ Փաշինյան

«Ձեզ համար ուզում եմ գաղտնիք բացահայտել. մենք ունենա անձանց բավականին հաստափոր տրցակ, ովքեր, մեր մարմինների գնահատմամբ և ձեռքբերված տվյալներով, գործում են այլ երկրների օրակարգով»,- ճեպազրույցի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ եթե այդ մարդիկ դեռ ազատության մեջ են, դա նշանակում է, որ իրենք դեռևս այդ լրտեսության գիծը չեն հատել, բայց գործում են այդ տրամաբանության մեջ: «Երբ որ արդեն գծեր կհատվեն, կլինի հակազդեցություն: Ես այդ մարդկանց ցուցակը ունեմ՝ անուն-ազգանուններով»,- նշել է Փաշինյանը:

«Զեղծարարները շարունակում են կիրառել «5G կապի» թարմացման անվան տակ գործող հափշտակությունների մեթոդը». Կիբեռոստիկանություն

«Զեղծարարները շարունակում են կիրառել «5G կապի» թարմացման անվան տակ գործող հափշտակությունների մեթոդը». Կիբեռոստիկանություն

ՀՀ ՆԳՆ կիբեռոստիկանությունը հայտնում է. «ԶԳՈՒՇԱՑՈՒՄ. «5G կապի» թարմացման անվան տակ տարվող հեռախոսազրույցները ընդհատեք

​Զեղծարարները շարունակում են կիրառել «5G կապի» թարմացման անվան տակ գործող հափշտակությունների մեթոդը։

Ձեզ զանգահարում են և ներկայանում որպես բջջային օպերատորի աշխատակից, համոզում են, թե անհրաժեշտ է հեռախոսում տեղադրել հատուկ հավելված (ծրագիր)՝ 5G կապն ակտիվացնելու կամ կարգավորելու համար: Ծրագիրը տեղադրելուց հետո հանցագործները ստանում են ձեր հեռախոսի հեռակա կառավարման հնարավորություն, մուտք են գործում ձեր բանկային հավելվածներ և հափշտակում գումարը:

​ԿԱՐԵՎՈՐ Է ՀԻՇԵԼ.

Երբեք մի՛ տեղադրեք անծանոթների կողմից առաջարկվող հավելվածներ
     Բջջային օպերատորները երբեք հեռախոսազանգի միջոցով չեն պահանջում տեղադրել կողմնակի ծրագրեր:
     Կասկածելի զանգ ստանալիս անմիջապես անջատեք հեռախոսը և զանգահարեք ձեր օպերատորի պաշտոնական թեժ գծին:

​Եղե՛ք իրազեկված և պաշտպանված»:

«Հույս ունեմ՝ առաջիկայում Գյումրի օդանավակայանում թուրքական ավիաընկերության կողմից թռիչքներ կիրականավցվեն». Նիկոլ Փաշինյան

«Հույս ունեմ՝ առաջիկայում Գյումրի օդանավակայանում թուրքական ավիաընկերության կողմից թռիչքներ կիրականավցվեն». Նիկոլ Փաշինյան

«Վաղուց ժամանակն է, որ հայ, ադրբեջանցի և թուրք պաշտոնյաների շփումները մեզ համար լինեն աշխատանքային առօրյա գործունեության ընդհանուր ընկալման մեջ»,-ճեպազրույցի ժամանակ նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նրան, որ վերջին շրջանում ԱԺ նախագահն այցելելեց Ստամբուլ, ԱԳ նախարարը՝ Անթալիա, արդյոք հայ–թուրքական սահմանը բացելու հարցում առաջընթաց կա։

«Ինչ վերաբերում է պրոցեսներին, նոր բան չկա ասելու, ինչ որ նախկինում ասել եմ, այդ տրամաբանության մեջ են։ Բայց ամենօրյա աշխատանք է տեղի ունենում, մենք փորձում ենք հնարավորություններ գտնել, նաև տարբեր ուղղություններով զարգացնելու հարաբերություններ։ Եթե չեմ սխալվում, թուրքական ավիաընկերությունները սկսել են թռիչքներ Հայաստանի Հանրապետություն, և այդ պայմանավորվածությունը մենք ձեռք ենք բերել Չինաստանում Թուրքիայի նախագահի հետ ունեցած հանդիպման ժամանակ, երբ ինքը ասաց, որ եթե Հայաստանը դեմ չի, «Թուրքական ավիաուղիները» կարող են Երևան թռիչքներ իրականացնել։ Մենք հույս ունենք, որ առաջիկայում նաև Գյումրի օդանավակայանում թռիչքներ կիրականացվեն թուրքական ավիաընկերություններից որևէ մեկի կողմից։ Պրոցեսը գնում է։ Ինձ համար հարցը այն չէ, որ տեղի կունենա սահմանի բացումը և Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի ստորագրումը, ինձ համար հարցը նա է, թե ե՞րբ դա տեղի կունենա։ Մենք աշխատում ենք այնպես անել, որ դա հնարավորինս շուտ տեղի ունենա»,–ասել է Փաշինյանը։

«Իրոք բուժման կարիք ունեմ, հարբուխ եմ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

«Իրոք բուժման կարիք ունեմ, հարբուխ եմ». Նիկոլ Փաշինյան

«Ճիշտն ասած իրոք բուժման կարիք ունեմ, որովհետև մի միչ հարբուխ եմ, որը տասը օրից ավել չի անցնում: այնպես որ շնորհակալ եմ իմ առողջկան վիճկով յդպես հետաքրքրվելու համար»,- ճեպազրույցի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով երեկ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի արտահայտությանը, որ «Փաշինյանը բուժման կարիք ունի»: