«Ընդդիմադիր ուժերը աշխատանքի ծանրության կենտրոնը տեղափոխել են հանրության հետ ուղիղ աշխատանքի և երկխոսության դաշտ». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հկոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «

🔥 Պետք է նկատել, որ Նիկոլ Փաշինյանը նախօրեին կարողացավ իրեն բնորոշ հմտությամբ շեղել հանրային ուշադրությունը խորհրդարանում կառավարության ծրագրի կատարման հաշվետվությունից, այդ հաշվետվությունը ուղեկցելով ընդդիմության ուժերի եւ նրանց աջակցող հանրության հասցեին այնպիսի արտահայտություներով, որոնք լցրեցին ինֆորմացիոն հոսքերը:

Այդ հարցում Փաշինյանի հմտության անգերազանցելիությունը կարծես թե վեր է կասկածից:

Մինչդեռ, օրինակ նույն խորհրդարանում նախօրեին եղավ թերեւս մի աննախադեպ ելույթ՝ Հայյաստան խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյյրան Օհանյանի ելույթը: Ավելին, ըստ իս, խորհրդարանական հնգամյա գործունեության ընթացքում դա Օհանյանի թերեւս ամենաարդյունավետ եւ հաջողված ելույթն էր:

Իսկ աննախադեպ էր այն հանգամանքի բերումով, որ կարծես թե առաջին անգամ Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ 44-օրյա պատերազմում ճակատի ճեղքումն ու առաջխաղացումը դեպի Շուշի, տղի է ունեցել այն հատվածում, որը եղել է ոչ թե Արցախի ՊԲ, այլ Հայաստանի գլխավոր շտաբի եւ ըստ այդմ Գերագույն գլխավոր հրամանատարի այսպես ասած իրավասության ու տնօրինման ներքո, ըստ հաստատված կառավարման կարգի:

Այլ կերպ ասած, Սեյրան Օհանյանը ազդարարում է, որ 44-օրյա պատերազմի ընթացքում տապալումը եղել է Հայաստանի ռազմա-քաղաքական ղեկավարության անմիջական պատասխանատվության ներքո գտնվող գոտում, հետեւաբար պատերազմի հետեւանքի համար պատասխանատու եւ մեղավոր շրջանակը հենց այդտեղ է:

Սա իսկապես շատ լուրջ քաղաքական հայտարարություն է, որպիսին, կրկնեմ, չեմ հիշում թե եղել է մինչ այժմ: Մամուլի, պատերազմի մասնակիցների տարբեր գնահատականների, տարբեր մեկնաբանական կամ վերլուծական դիտարկումների շրջանակում՝ գուցե,, թերեւս, բայց որ խորհրդարանի խմբակցության ղեկավարը անի այդպիսի ուղիղ հայտարարություն, ինքս համենայն դեպս չեմ հիշում:

Այստեղ էլ հասկանալի է, թե ինչու՞ էր Փաշինյանին պետք բոլորովին այլ թեմայով կրակը վերցնել իր վրա: Եվ ինչու՞ էր դա պետք իշխող խմբակցության տարբեր այլ ներկայացուցիչների:

Ահա հենց այս առումով է, որ արդեն տեւական ժամանակ պարբերաբար արտահայտում եմ այն միտքը, որ գործող իշխանությունն անելու է առավելագույնը՝ ընտրական պրոցեսի առաջատար մասնակիցներին «շեղելու» եւ ավանդական «սեւ-սպիտակ» սխեմայի դաշտ բերելու համար: Այդ դաշտում է ներկայիս իշխանության «հարատեւության» գրավականը, որը մեծագույն ռիսկ է Հայաստանի հանրապետության համար:

Մինչդեռ, ընդդիմադիր ուժերի առավելությունը ներկայումս այն է, որ նրանք վերջապես կարողացել են դուրս գալ «սեւ-սպիտակ» դիմակայության դաշտից եւ պարզապես իշխանության հետ կռվելու փոխարեն, աշխատանքի ծանրության կենտրոնը տեղափոխել են հանրության հետ ուղիղ աշխատանքի եւ երկխոսության դաշտ: Սրան նպաստող առանցքային գործոն, ինչպես առիթ եմ ունեցել ասելու, եղել է Սամվել Կարապետյանի մուտքը պրոցես: Դա բերել է լիովին ննոր իրավիճակ, որի ներքո նաեւ դիրքավորվել են մյուս ուժերը:

Եվ սա է, որ այսպես ասած նախաձեռնության կորստի տագնապալի զգացում է առաջացրել կառավարող քաղաքական ուժի շրջանում: Հետեւաբար, այդ էպատաժային՝ թվում է թե նյարդային պոռթկումները, իրականում միանգամայն հաշվարկված եւ պլանավորված քայլեր են նախաձեռնությունը վերադաձնելու ուղղությամբ:

Ահա այստեղ է ներկայումս պայքարի «մեխը»»:

«Մարդկանց պետք է բացատրել՝ սա իրադարձությունների վրա իրենց ազդելու վերջին ու ամենակարևոր հնարավորությունն է». Վահե Հովհաննիսյան

«Այընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ապաքաղաքական ընտրություն չի լինում. կարևոր անելիքի մասին
     Նիկոլը շատ լավ գիտի, որ երեք առաջատար ընդդիմադիր ուժերի՝ «Ուժեղ Հայաստանի», ԲՀԿ-ի և «Հայաստան» դաշինքի համատեղ վարկանիշն այս պահին մոտ է 50 տոկոսին։ Դա նշանակում է, որ նա առնվազն 1 մլն մարդու այսօր վիրավորել է։
     Հասկանալով է արել։ Չի´ քաշվել, չի´ խորշել, չի վախեցել՝ մեկ պարզ պատճառով. այս պահին ակտիվ պայքարողների թիվը բավարար քանակի չէ։ Ընդհանուր հանրային ֆոնը եթե նկատի ունենանք՝ նրա իշխանությունն արդեն պարտվել է, բայց փոփոխությունների մեքենան դեռ բավարար հզորության չէ։ Նիկոլը սա շատ լավ գիտի։
     Մշտապես դիտորդ շերտերը, «ով հաղթի՝ նրա կողմը» անցնողները, «քաղաքականությամբ չզբաղվողները», չկողմնորոշվածները դեռ շատ են։ Փոփոխություններ ուզողները, երազողները՝ նույնպես, բայց նրանց հավասարակշռում են պրոցեսներին չմասնակցողները, «շառից փորձանքից հեռու» մնացողները, իրենց մասնակցությունը չտեսնողները։
     Սա գուցեև ազգային հատկանիշ է, բայց նաև՝ հիմնական ընդդիմադիր ուժերի՝ առայժմ ոչ բավարար մենեջմենթի արդյունք։
     Ընդդիմադիր ուժերը պիտի հիմա իրենց ուժերն առավելապես կենտրոնացնեն ընտրողի հետ անկեղծ ու դինամիկ աշխատանքի վրա։
     Ակտիվ հանրային շերտերն էլ իրենց հերթին, անկախ քաղաքական նախասիրություններից, պիտի աշխատեն իրենց մտերիմ ապաքաղաքական շրջանակների հետ։ Մարդկանց պետք է բացատրել, որ սա իրադարձությունների վրա իրենց ազդելու վերջին ու ամենակարևոր հնարավորությունն է։
     Մենք սա ասում էինք 2020-ին՝ մինչև պատերազմը, զգուշացնում էինք 2021թ. ընտրություններին ընդառաջ, ահազանգում էինք 2022-ի աշնանը, երբ Նիկոլը միանձնյա ստորագրեց Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին հայտարարությունը ու արդեն հետո՝ շրջափակման ամբողջ ընթացքում։ Ցավոք, մեր հասարակությունը սովորել է իրադարձությունները պոստ-ֆակտում արձանագրողի իր դերին, որքան էլ այդ իրադարձությունները ողբերգական լինեն ու անմիջականորեն առնչվեն յուրաքանչյուրիս։
     Այնպես որ, հանրային բոլոր շրջանակների հետ ակտիվ աշխատանքի ամենապատասխանատու փուլը պետք է համարել բացված։ Մեր բոլորի խնդիրն է՝ ներգրավել բավարար քանակի ակտիվ քաղաքացիների»:

«Փաշինյանի նյարդը այն է, որ ընդդիմություն կա արդեն թվերով և հավաքական ժողովրդով». Վլադիմիր Մարտիրոսյան

Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Փաշինյանի նյարդը նրանից չէ, որ կա ընդդիմություն։ Նրա նյարդը այն է, որ ընդդիմություն կա արդեն թվերով և հավաքական ժողովրդով:
     Փաշինյանն այսօր մեդիայում դեռ հեգեմոն է, սոցիալական ցանցերում՝ նույնպես։ Գետնի վրա էլ աշխատանքը հսկայական է՝ գյուղ առ գյուղ, ավտոբուս առ ավտոբուս, համայնք առ համայնք: Կարծես կա նաև տնային աշխատանք կաբինետներից դուրս գալու և ներկայանալու: Թոշակների բարձրացում, բուժապահովագրության թեմա, երիտասարդական PR ակցիաներ, անվերջ լայվեր, կենցաղային տեսարաններ, «մարդկանց մեջ լինելու»,«մարդկանցից մեկը լինելու» բեմադրություններ և այլն։ Արտաքինից թվում է՝ ամեն ինչ աշխատում է։
     Բայց խնդիրը հետևյալն է: Այս ամենը այլևս չի տալիս այն արդյունքը, որը պետք է ըստ պլանավորածի տար: Եթե հիմա՝ նախընտրական պիլոտայինում չի տալիս, չի տալու նաև պաշտոնական ընտրարշավում: Նյարդը էստեղից է: Որովհետև մեդիայում հաղթելը դեռ չի նշանակում մարդկանց վստահությունը վերականգնել հողի վրա: Փաշինյանը կարող է մնալ ամենաշատ խոսվող և քննարկվող դեմքը։ Կարող է ունենալ ամենաշատ եթերը, ամենաշատ ռեսուրսը, ամենաշատ ադմինիստրատիվ հնարավորությունը։ Բայց եթե այդ ամենից հետո վարկանիշի դինամիկա չկա, ուրեմն խնդիրը ոչ թե աշխատանքի ծավալի մեջ է, ոչ էլ աշխատանքի էֆեկտիվության, այլ սպառվածության և ավարտական կարծիքի, որը ձևավորվել է նրա վերաբերյալ:
     Եվ սա հենց այն կետն է, որտեղ սկսվում է իրական նյարդայնությունը: Խնդիրը այն է, որ ընդդիմադիր դաշտում արդեն կան ուժեր, որոնք ոչ միայն անցնում են շեմը, այլ նաև միասին վերցրած սկսում են ունենալ քաղաքական և թվային ծանրություն, ինչը այս իշխանության նախնական հաշվարկների մեջ և գործընթացի կառավարելիության առումով խնդիր է դառնում:
     Եվ հենց այստեղ է ծնվում նոր ռադիկալ նարատիվը՝ «Պատերազմի եռագլուխ կուսակցություն»։
     Սա պատահական ձևակերպում չէ։ Սա վախի կառավարման տեխնոլոգիա է։
     Որովհետև Ուժեղ Հայաստանը, Հայաստան դաշինքը և Բարգավաճ Հայաստանը, եթե իրոք հավաքական վտանգ ու մրցակից չլինեյին՝ Փաշինյանը նրանց մասին չէր խոսի այսքան ագրեսիվ, այսքան անձնական և այսքան նյարդային։
     Իշխանությունը միշտ ամենաշատը հարվածում է նրան, ումից այդ փուլում ամենաշատն է վախենում։ Այսինքն՝ Փաշինյանի նոր հռետորաբանությունը իրականում մեկ բան է ասում: Նա արդեն ունի և տեսնում է այն ամենաթարմ և նոր տվյալներն ու թվերը, որը քաղաքական հանրությունը դեռ ամբողջությամբ չի տեսնում։ Նա արդեն հասկանում է, որ այդ ուժերը ոչ միայն անցնելու ռեսուրս ունեն, այլ նաև կարող են միասին վերցրած ունենալ ավելի մեծ ընտրական կշիռ, քան կարելի էր կանխատեսել և կանխել, իսկ իր դինամիկան լճացել է:
     Այդ պատճառով էլ նա այլևս չի ասում՝ «ընտրեք մեզ, որովհետև … » այլ ասում է՝ «մյուսներին չընտրեք, որովհետև…»։ Սա բացահայտ շանտաժ է:
     Եվ որքան շատ է կրկնվում այդ շանտաժը, այնքան ավելի ակնհայտ է դառնում, որ իրական խնդիրը այլևս այն չէ, թե Փաշինյանը կմնա՞ առաջին ուժը։
     Իրական խնդիրը այն է, որ նա այլևս չի կարողանում մնալ միակ հեգեմոն ուժը, նույնիսկ այսքան շատ, այսքան հաճախ, այսքան մոտ լինելով հանրային կյանքին: Հենց սա է նրա ամենամեծ քաղաքական նյարդը, ինչը նա կառավարել որևէ կերպ առայժմ չի կարողանում, իսկ մյուս բոլոր լուծումները ռադիկալ են, որոնք էլ իրենց հերթին ռիսկային են:
     P.S. Ընդդիմությունն ահռելի եզրակացություններ ունի անելու Փաշինյանի արագություններից, ահռելի ֆրոնտ ունի աշխատելու, ահռելի հակափաշինյանական ձայն կա քաղաքական կապիտալիզացման ենթակա: Էդ սոցիոլոգիայից պետք է վազն անցնել ու զբաղվել ՔԱՂԱՔԱԿԱՆՈւԹՅԱՄԲ ՀՈՂԻ ՎՐԱ:
     Կարելի է երկար Ձեզ առաջարկել, որպես խնդրի լուծում: Եկել է ժամանակը, որ խնդրեք ու ավելի մոտենաք ընտրողին՝ նրանց ում պետք է մեծարեք, հարգեք, հերոսացնեք, խնդրեք, այո ԽՆԴՐԵՔ, որ լուծումը տեսնեն Ձեր և իրենց միջոցով համատեղ ու միասին, որպես ընտրող և ընտրվող»:

«Սրանք ատում են հայի տեսակը»․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. «Իշխող ուժի օդիոզ դեմքերը չեն հանդուրժում այլակարծությունը և վիրավորանքներ են հասցնում մեր հասարակությանը, որովհետև իրենց խնդիրը ոչ թե պետական կամ հանրային շահն է, այլ՝ ՀՀ-ում իշխանությունը օկուպացնելու միջոցով երրորդ երկրներին ծառայություններ մատուցելը։
     Սրանք ատում են հայի տեսակը, հատկապես նրանց, ովքեր գիտեն պաշտպանել սեփական իրավունքներն ու պաշտպանել մեր հասարակությունը՝ օտարածին արկածախնդիրներից։
     Սրանց զենքը վիրավորանքն է, կեղծիքը, զրպարտությունը, բռնությունն ու ոհմակային հարձակումը»։

Ձերբակալել են Սմբատ Լպուտյանին | Նորություններ Հայաստանից, Արցախից (Լեռնային Ղարաբաղ) և աշխարհից

Ձերբակալել են Սմբատ Լպուտյանին

«ԱրմԼուր»-ին հասած տեղեկությունների համաձայն, ձերբակալել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-տնօրեն Սմբատ Լպուտյանին։ Ինչ քրեական վարույթի շրջանակներում են նրան ձերբակալել, առայժմ հայտնի չէ։

Ըստ նախնական վարկածի, վերջինիս ձերբակալությունը կապ ունի Մանկավարժական համալսարանի շուրջ հարուցված քրեական վարույթների հետ։

Ձերբակալել են Մանկավարժական համալսարանի պրոռեկտորին ու նրա որդուն

«ԱրմԼուր»-ի տեղեկությունների համաձայն, քիչ առաջ ձերբակալվել են Մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Մ. Իսպիրյանը և նրա որդին։ Ըստ նախնական վարկածի՝ նրանք անցնում են ենթադրյալ կեղծիքի վարույթի շրջանակներում։