«Ինչ-որ արարած միտումնավոր ծառի տակ անցք է բացել և քիմիական նյութ լցրել». Էդուարդ Հայրումյան

«Ինչ-որ արարած միտումնավոր ծառի տակ անցք է բացել և քիմիական նյութ լցրել». Էդուարդ Հայրումյան

Ակտիվիստ Էդուարդ Հայրումյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից լուսանկարներով. «Հաղորդում հանցագործության մասին։
     Երևանի քաղաքապետարանին և ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին.
     Երևանի Կենտրոն վարչական շրջանի Արշակունյաց պողոտայում, Երևան մոլի դիմացի մայթին, ինչ-որ արարած միտումնավոր ծառի տակ անցք է արել և ինչ որ քիմիական նյութ լցրել, բնականաբար ծառը չորացնելու նպատակով։
     Լուսանկարն արվաել և ինձ է ուղարկվել այսօր»:

«Փաշինյանն ուզում է մարդկանց հետ չշփվի Կարապետյանը, իսկ ինքը կամերայի հետևը նրա մասին բամբասի»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)

«Փաշինյանն ուզում է մարդկանց հետ չշփվի Կարապետյանը, իսկ ինքը կամերայի հետևը նրա մասին բամբասի»․ Նարեկ Կարապետյան

«Մի մարդ, ով Ազգային ժողովում հերոսանում է, դուխ չի անում՝ երես առ երես հանդիպի Սամվել Կարապետյանի հետ»,- այս մասին դատարանի բակում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանը՝ անդրադառնալով Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգելու որոշմանը։

«Ֆեյսբուքով, հեռուստատեսությամբ նա հոխորտում է, իրեն թույլ է տալիս արտահայտություններ, որ վայել չեն հավասարակշռված, ճիշտ հայ տղամարդուն, ու դրանից հետո երբ հայտնվում է մարդ, ով իրեն արժանի պատասխան է տալիս, վախենում է՝ երես առ երես հանդիպել նրա հետ, վախենում է, որ հայ ժողովուրդը կհանդիպի նրա հետ, վախենում է Կարապետյանից․․․

Ու այսօր դատարանը կատարել է այն, ինչի մասին երազել է Փաշինյանը՝ երեք ամիս երկարաձգել է Կարապետյանի տնային կալանքը։ մեզանից ուզում են խլել փոփոխության այլընտրանքը․․․ Փաշինյանն ուզում է չթողնել, որ մարդկանց հետ շփվի Կարապետյանը, ինքը կամերայի հետևը Կարապետյանի մասին ստեր է պատմի, բամբասի։ Եթե տղամարդավայել պայքարի է պատրաստ, ինչո՞ւ է փախնում։

«ԱՄՆ-ն ու Իրանը կարող են մոտ ժամանակներս համաձայնագիր ստորագրել»․ #Reuters

«ԱՄՆ-ն ու Իրանը կարող են մոտ ժամանակներս համաձայնագիր ստորագրել»․ #Reuters

ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնագիրը կարող է ձեռք բերվել մոտ ժամանակներս: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով Պակիստանի անվտանգության ոլորտի աղբյուրին։

Նրա խոսքով՝ կողմերն առաջընթաց են գրանցել կուլիսային դիվանագիտության շրջանակներում, իսկ կողմերի միջև առաջիկա հանդիպումը կարող է հանգեցնել համաձայնագրի ստորագրման։ Աղբյուրը նշել է, որ կողմերը նախ կստորագրեն փոխըմբռնման հուշագիր, որին կհաջորդի համապարփակ համաձայնագիր 60 օրվա ընթացքում։ Կողմերն արդեն ձեռք են բերել սկզբունքային պայմանավորվածություններ, մինչդեռ տեխնիկական մանրամասները կհամաձայնեցվեն ավելի ուշ:

Դիվանագիտական շրջանակների աղբյուրը Reuters-ին հայտնել է, որ առանցքային միջնորդական դեր է խաղում Պակիստանի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ասիմ Մունիրը, ով բանակցություններ է վարում Թեհրանում և կարողացել է առաջընթաց գրանցել մի շարք բարդ հարցերի շուրջ:

«Ռուսաստանը ուղղորդում է միայն Փաշինյանին, ինձ ուղղորդում է հայ ժողովուրդը»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)

«Ռուսաստանը ուղղորդում է միայն Փաշինյանին, ինձ ուղղորդում է հայ ժողովուրդը»․ Սամվել Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանն այսօր դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով դիտարկմանը, որ շարունակվում է իր անազատությունը, և իշխանությունը հայտարարում է, թե նահանջելու տեղ չունի, նշեց․ «Դուք իրենց կստիպեք, որ ունենան»։

Հարցին, թե այդ առնչությամբ ի՞նչ մտահոգություններ ունի իշխանությունը, Կարապետյանն արձագանքեց․ «Դե իրենց հարցրեք, ես ի՞նչ գիտեմ, վախենում են․․․»։

Դիտարկմանը, որ Փաշինյանի խոսքով՝ իրեն Ռուսաստանից են ուղղորդում քաղաքականությամբ զբղվել, Սամվել Կարապետյանն արձագանքեց․ «Ռուսաստանը միայն ուղղորդում է Փաշինյանին, ինձ ուղղորդում է հայ ժողովուրդը»։

«Լիբանանում ՀՀ դեսպանությունը շարունակում է աշխատել արտակարգ ռեժիմով». ՀՀ ԱԳՆ

«Լիբանանում ՀՀ դեսպանությունը շարունակում է աշխատել արտակարգ ռեժիմով». ՀՀ ԱԳՆ

ԱԳն մամուլի խոսնակ Անի Բադալյանը հայտնում է. «Լիբանանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը շարունակում է աշխատել արտակարգ ռեժիմով՝ ապահովելով անհրաժեշտ խորհրդատվություն և հյուպատոսական ծառայությունների մատուցումը:
     Շարունակում են գործել դեսպանության կողմից գործարկված թեժ գծերը՝ +961 3 157 305, +961 3 536 041:
     Լիբանանի օդային տարածքը բաց է. շաբաթական երկու անգամ իրականացվում են Բեյրութ-Երևան ուղիղ չվերթներ։
     Պարբերաբար անցկացվում են հանդիպումներ Լիբանանում գտնվող ՀՀ քաղաքացիների հետ՝ զարգացումների հետևանքով առաջացող հնարավոր մարտահրավերների շրջանակը և ըստ անհրաժեշտության լրացուցիչ աշխատանքները քննարկելու նպատակով։
     Ապրիլի 17-ին ՀՀ ԱԳՆ-ն ողջունել է Լիբանանում 10-օրյա հրադադարի հաստատումը, որն իրականություն դարձավ ԱՄՆ նախագահի միջնորդական ջանքերի շնորհիվ և կարևոր քայլ է իրավիճակի լարվածության նվազեցման ուղղությամբ: ԱԳՆ-ն հույս է հայտնել, որ այս զարգացումը կնպաստի տարածաշրջանում համապարփակ և տևական խաղաղության հաստատմանը՝ կողմերի տարածքային ամբողջականության հարգմամբ»:

«Այս անարդարությունները ստիպեցին քաղաքականությամբ զբաղվել»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)

«Այս անարդարությունները ստիպեցին քաղաքականությամբ զբաղվել»․ Սամվել Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հարցին, որ ինքը հայտարարել էր, թե քաղաքականությամբ չի զբաղվելու, ինչո՞ւ քաղաքական հայտ ներկայացրեց, Կարապետյանը պատասխանեց․ «Այս անարդարությունները ստիպեցին»։

Թրամփը հայտարարել է, որ արգելել է Իսրայելին հարվածել Լիբանանին

Թրամփը հայտարարել է, որ արգելել է Իսրայելին հարվածել Լիբանանին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ արգելել է Իսրայելին հարվածել Լիբանանին, և որ նման բան այլևս չի կրկնվի։

«Իսրայելն այլևս չի ռմբակոծի Լիբանանը։ ԱՄՆ-ն նրանց ասել է, որ դա չանեն։ Այնպես որ, բավական է», – գրել է Թրամփը TruthSocial սոցիալական ցանցում։

«Այս իշխանություններից ուրիշ որոշում անհնար էր սպասել»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)

«Այս իշխանություններից ուրիշ որոշում անհնար էր սպասել»․ Սամվել Կարապետյան

«Այս իշխանություններից, իհարկե, ուրիշ որոշում անհնար էր սպասել»,- այս մասին այսօր դատարանում լրագրողների հետ զրույցում նշեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ անդրադառնալով դատարանի որոշմանը, որով իր տնային կալանքը երկարաձգվեց երեք ամսով:

«Ինչ սպասում էինք, այն էլ տեղի ունեցավ»,- հավելեց Կարապետյանը։

«Մեր շանսերը գնահատում ենք ուղիղ 100 տոկոս». Սամվել Կարապետյան (տեսանյութ)

«Մեր շանսերը գնահատում ենք ուղիղ 100 տոկոս». Սամվել Կարապետյան

«Մեր շանսերը գնահատում ենք ուղիղ 100 տոկոս»,- դատական նիստից հետո դատարանի դահլիճում լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը:

«Իսկ եթե այդ 100 տոկոսը չլինի, պատրաս՞ստ եք ընդդիմություն աշխատել»,- հարց ուղղվեց նրան, ինչին Կարապետյանն արձագանքեց. «Չի կարա չլինի»: