«Ինքը բուժման կարիք ունի»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)

«Ինքը բուժման կարիք ունի»․ Սամվել Կարապետյան

«Չեն ուզում մասնակցեմ ընտրական գործընթացներին՝ անձամբ»,- այս մասին այսօր դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ անդրադառնալով հարցին, թե իր կարծիքով՝ ինչո՞ւ են իշխանություններն իրեն պահում անազատության մեջ։

Հարցին՝ իր մասնակցությունը կարո՞ղ է նպաստել իր քաղաքական ուժի հաղթանակին՝ Կարապետյանն արձագանքեց․ «Իհարկե»։

Անդրադառնալով դիտարկմանը, որ ըստ Նիկոլ Փաշինյանի՝ եթե «Ուժեղ Հայաստան»-ը գա իշխանության՝ պատերազմ կլինի, Սամվել Կարապետյանը նշեց․ «Ինքը բուժման կարիք ունի»։

Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվեց 3 ամսով

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, բարերար Սամվել Կարապետյանի տնային կալանքը դատարանը երկարաձգեց 3 ամսով: Այս մասին դատարանից հայտնում է «24նյուզ»-ի թղթակիցը:

«Կյանքում ոչ մի անգամ չեմ թաքնվել ուրիշ մարդկանց հետևում. Սամվել Կարապետյան

«Իմ ամբողջ կյանքում ես միշտ անձամբ եմ պատասխան տվել թե իմ խոսքերի համար, թե իմ արարքների համար, ոչ մի անգամ չեմ թաքնվել ուրիշ մարդկանց հետեւում»,- «Նյուզ»-ի փոխանցմամբ, այս մասին դատարանում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։

«Այս բոլոր քննարկումները, մեղադրանքները նույնիսկ վիրավորական եմ համարում։ Ես բացարձակ կապ չունեմ այս քննարկումների հետ, բացարձակ չեմ ճանաչում այդ մարդկանց, ում մասին այսօր խոսքը գնում է։ Այն մարդիկ, ովքեր աշխատում են մեր ընկերություններում, նրանք մեր գործընկերներ են համարվում, ոչ թե ստրուկներ։ Նրանք, իրենց կանայք, երեխաները իրավունք ունեն զբաղվել ցանկացած գործունեությամբ, նրանց միակ պարտականությունը պատվով կատարել այն հանձնարարությունները, որը մենք դնում ենք իրենց առաջ, դրանից դուրս բոլորը իրավունք ունեն ցանկացած գործունեությամբ զբաղվեն»,- ասել է Կարապետյանը։

«Սա ուղղիղ հայհոյանք է հարյուր հազարավոր քաղաքացիների հասցեին»․ Արթուր Սուքոյան

Պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Այսօր Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից վիրավորեց բոլոր այն քաղաքացիներին, որոնք իրենց ձայնը տվել են կամ տալու են «Հայաստան դաշինք»-ին, «Ուժեղ Հայաստան»-ին և «ԲՀԿ»-ին՝ անվանելով այդ ընտրողներին «շուն ու շանգյալ»։
     Ես երկար ժամանակ մեր ուժի հասցեին հնչեցվող վիրավորանքներին վերաբերվել եմ սառնությամբ։ Բայց սա արդեն այլ է։ Սա ուղղիղ հայհոյանք է հարյուր հազարավոր քաղաքացիների հասցեին։
     Եվ հիմա իսկապես բարդ ընտրության առաջ եմ՝
     մի կողմից պարտավոր եմ արձագանքել, և ոչ միայն,
     մյուս կողմից՝ հարգելով հետևորդներիս՝ չեմ կարող ինձ թույլ տալ հանրային հարթակում հնչեցնել հայհոյանքներ սրա հասցեին։
     Սիրելի ընդդիմությանը ընտրողներ, այս գրառումս ընդունեք իբրև ուղիղ հայհոյանք Նիկոլ Փաշինյանին, իսկ թե կոնկրետ ինչ հայհոյանք էր գրածս, թողնում եմ ձեր ծայրաստիճան վառ երևակայությանը»։

«Հայաստանը պատրաստ է բացել սահմանը, բայց դա կախված է թուրքական կողմից». Վահան Կոստանյան

Քաղաքական և տեխնիկական առումով Հայաստանը պատրաստ է ցանկացած պահի բացել հայ-թուրքական սահմանը, բայց դա կախված է թուրքական կողմից, հայտարարել է Անթալիայի դիվանագիտական ֆորումում այս տարի Հայաստանը ներկայացնող փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը՝ պատասխանելով CNN TÜRK-ի հարցին, թե հնարավո՞ր է, որ հայ-թուրքական սահմանը բացվի մինչև Հայստանում նշանակված ընտրությունները։ Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը:

«Վահան Կոստանյանը ճիշտ նույն պատասխանն է տվել նաև Անկարայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ հարցին:

Անթալիայի դիվանագիտական ֆորումին 2022-ից հետո առաջին անգամ Հայաստանը ներկայացված չէ արտգործնախարարի մակարդակով: Կոստանյանն այսօր այնտեղ հանդիպել է իր թուրք պաշտոնակցի հետ, քննարկել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր:

Արդեն չորս տարի է, ինչ Երևանն ու Անկարան հաշտեցման հերթական փորձն են սկսել, բայց կողմերի գլխավոր պայմանավորվածությունը՝ երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանի բացումը, թղթի վրա է: Հայկական կողմը դեռ 2023-ին էր հայտնել, որ հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետը պատրաստ է շահագործման, այս տարեսկզբին թուրքական լրատվամիջոցները գրեցին՝ գրեթե պատրաստ է նաև Ալիջանի անցակետը: Բայց կրկին որևէ կոնկրետ քայլ սահմանի բացման ուղղությամբ չեղավ»,- գրում է լրատվամիջոցը:

«ԱՄՆ-ն կշարունակի Իրանի նավահանգիստների շրջափակումը, մինչև Թեհրանի հետ գործարքը 100%-ով չավարտվի». Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի նավահանգիստների շրջափակումը շարունակում է գործել՝ չնայած Հորմուզի նեղուցի բացմանը, և կշարունակվի մինչև Թեհրանի հետ կնքված համաձայնագրի լիարժեք իրականացումը։

«Հորմուզի նեղուցը լիովին բաց է և պատրաստ է շահագործման և լիարժեք տարանցման, սակայն ծովային շրջափակումը կմնա ամբողջ ուժով, քանի որ այն ազդում է միայն Իրանի վրա, մինչև մեր իրանական գործարքը 100%-ով ավարտվի։ Այս գործընթացը պետք է շատ արագ ընթանա, քանի որ կետերի մեծ մասի շուրջ արդեն համաձայնություն է ձեռք բերվել», – գրել է Թրամփը TruthSocial սոցիալական ցանցում։

«Իրանի որոշումը խրթին դիվանագիտական հանգույցի մաս է, ոչ թե հանգուցալուծում»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Իրանի «նվերը» Եվրոպային:

Իրանի ԱԳ նախարար Արաղչին ասել է, որ Հորմուզի նեղուցը բաց է բոլոր առեւտրային նավերի համար՝ Իսրայելի ու Լիբանանի միջև հաստատված հրադադարի ժամանակահատվածում: Ինչպես հայտնի է, հրադադարը տասնօրյա է: Ի՞նչ կլինի տասը օր անց, պարզ չէ:

Պարզ է մի բան, որ Իրանը փաստորեն լավ նվեր է անում Եվրոպային, քանի որ հայտարարությունից հետո զգալի նվազել է նավթի գինը, ինչպես նաև կա էներգետիկ ռեսուրսների տեղափոխման ռեժիմի որոշակի դյուրացում: Իհարկե մտածել, թե հարցերը լուծված են, կիլինի միամիտ: Մյուս կողմից, հնարավոր է Թեհրանը գործել է Պեկինի խորհրդով կամ հորդորով: Բոլոր պարագաներում, Իրանի որոշումն անկասած բավականին խրթին դիվանագիտական հանգույցի մաս է, այլ ոչ թե նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակի հանգուցալուծում»: