«Աղերսում եմ պաշտոնից հեռացնել և կարգալույծ անել Անուշավան եպիսկոպոսին»․ Սամվել դպիր Գրիգորյան

«Աղերսում եմ պաշտոնից հեռացնել և կարգալույծ անել Անուշավան եպիսկոպոսին»․ Սամվել դպիր Գրիգորյան

Սամվել դպիր Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ԱՂԵՐՍԱԳԻՐ ՎԵՀԱՓԱՌ ՀԱՅՐԱՊԵՏԻՆ ԿԱՐԳԱԼՈՒՅԾ ԱՆԵԼ ԵՐԵՎԱՆԻ Ս․ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ ԵԿԵՂԵՑՈՒ ՏԵՍՈՒՉ ԱՆՈՒՇԱՎԱՆ ԵՊԻՍԿՈՊՈՍԻՆ
     Վեհափառ Տեր,
     ԱՂԵՐՍՈւՄ ԵՄ պաշտոնից հեռացնել և կարգալույծ անել Երևանի Ս․Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու տեսուչ Անուշավան եպիսկոպոսին հաշվի առնելով հետևյալ հանգամանքները.
     1․ Սուրբ Հարության տոնին իր իսկ ձեռամբ Երևանի Ս․Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մատուցված «պատարագին» անձամբ հերթական անգամ չի հնչեցրել Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունը, կրկին փաստելով, որ ապստամբ պառակտիչ է։
     2․ Դրանով նա չի անսացել ԽՈՏՈՐՅԱԼ ութ սրբազաններին (որոնցից մեկը ինքն է) ս․թ․ փետրվարի 17-19-ը անցկացված Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Եպիսկոպոսաց հավաքի հորդորին՝ ՁԵՌՆՊԱՀ ՄՆԱԼ հակականոնական գործողություններից, ջլատող քայլերից ու անջատողական դրսևորումներից, որոնք սպառնում են առաջացնել հերձված՝ տկարացնելով Եկեղեցու առաքելությունը մեր հավատավոր ժողովրդի կյանքում։
     3․ Ցուցաբերել է եպիսկոպոսին և, ընդհանրապես, քրիստոնյա մարդուն անվայել վարքագիծ։ Ըստ հավաստի աղբյուրների հղմամբ մամուլում տարածված տեղեկատվության Սուրբ Հարության տոնի նույն օրը, այն էլ եկեղեցու ներսում, Անուշավան եպիսկոպոսը ծեծի է ենթարկել եկեղեցու սարկավագներից մեկին: Դա հանդիսանում է եկեղեցական կանոնների և քրիստոնեական բարոյախոսության կոպտագույն խախտում։
     4․ Չի համապատասխանում եպիսկոպոսի Նոր Կտակարանյան կերպարին, որով եպիսկոպոսը պետք է լինի «․․․ հեզ, խոհեմ, պարկեշտ, ․․․ ոչ նախատող, ոչ բռնացող, այլ՝ հանդարտաբարոյ, ոչ կռուազան, ոչ փողասէր, ․․․ այլ նա պէտք է ունենայ բարի վկայութիւն նաե՛ւ դրսեցիներից, որպէսզի չլինի թէ ընկնի նախատինքի տակ եւ սատանայի որոգայթների մէջ» (Ա Տիմ․ 3։2-7):
     5․ Չի համապատասխանում եպիսկոպոսի Աստվածաշնչյան կերպարին, ըստ որի «․․.պէտք է, որ եպիսկոպոսն անբասիր լինի, որպէս Աստծու տնտես. ոչ յանդուգն, ոչ բարկացող, ոչ անարգող, ոչ կռուարար, ոչ շահասէր․․» (Տիտ 1:7):
     6․ Ըստ Առաքելական ԾԹ (ԾԸ) ԻԵ կանոնի անգամ մեղանչած հավատացյալներին կամ կռվարար անհավատներին հարվածած եպիսկոպոսին, ով դրա միջոցով ցանկանում է վախեցնել նրանց՝ հրամայվում է կարգալույծ անել։ Նաև հիմնավորվում է․ «որովհետև Տերը մեզ ոչ մի տեղ նման բան չսովորեցրեց, այլ ընդհակառակը՝ Նրան հարվածեցին, բայց Ինքը ոչ մեկին չհարվածեց, Նրան նախատեցին, բայց Ինքը փոխարենը ոչ մեկին չնախատեց, Նա չարչարվեց, բայց ոչ մեկին չսպառնաց»։
     7. Կանոնագրքի բոլոր շերտերը՝ Առաքելական, Տիեզերական և Հայաստանյայց ժողովների, միակամ են, որ հոգևորականը, ով ֆիզիկական ցավ է պատճառել կամ հարվածել է մարդուն, կորցնում է իր ձեռքերի սրբությունը և պետք է կարգալույծ արվի։ Այդպիսի ձեռքը իրավունք չունի դիպչելու Քրիստոսի Մարմնին և Արյանը՝ Սուրբ Հաղորդությանը։
     8․ Անտեսել է 2025թ. նոյեմբերի 25-ին հայաստանյան եպիսկոպոսների և թեմակալ առաջնորդների ժողովի որոշումները (հղումը՝ մեկնաբանությունում), ըստ որի իր արարքը ենթակա է խստագույն պատժի, եթե նա չզղջա և չսրբագրի իր հակականոնական ընթացքը սահմանված կարգով, սակայն որը նա փաստացի չի արել։
     9․ Իր խոտորյալ վարքով խաթարում է Ս․Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր միջավայրը։ Եկեղեցու ոչ մի հոգևորական, այդ թվում գրեթե բոլոր սարկավագները չեն ցանկացել սպասարկել և մասնակցել իր մատուցած հակականոնական «պատարագին»։ Ստիպված կանչվել է Արարատյան Հայրապետական թեմի Ս․ Խաչ եկեղեցու հովիվ տ․Զգոն քահանան ու այլ եկեղեցիներից սարկավագ/դպիրներ։ Նման եպիսկոպոսը չի կարող լինել այդ եկեղեցու տեսուչ։
     10․ Անտեսել և խախտել է Հայոց կանոնագրքի Անտիոքի ժողովի ՄԾԱ (ՄԽէ) ԺԱ կետը:
     10.1. Ըստ այդ կանոնի` եթե որևէ եպիսկոպոս, քահանա, սարկավագ կամ հոգևորական դասի այլ անդամ՝ առանց տվյալ թեմի եպիսկոպոսի և առավել ևս առանց եպիսկոպոսապետի՝ մեր դեպքում Կաթողիկոսի կամքի ու գրավոր թույլտվության ցանկացած հարցով դիմի թագավորին (աշխարհիկ իշխանության ղեկավարին), ապա այդպիսին թող մատնանշվի, կարգալույծ արվի և մերժվի ոչ միայն եկեղեցական հաղորդակցությունից, այլև այն պատվից (աստիճանից), որն ուներ։
     10.2. Ըստ կանոնի այդպիսի մեկը պետք է մատնացույց արվի ժողովրդի առաջ, որ հոտը չմոլորվի նրա հետևից գնալով: Նա պետք է զրկվի իր պաշտոնից՝ թեմի առաջնորդությունից, կարգալույծ արվի և դասվի աշխարհականների շարքը: Կանոնախախտ եպիսկոպոսը նաև պետք է մերժվի իր եղբայրների կողմից։ Կեղծ օրակարգերով եկեղեցու նվիրապետական կարգի դեմ դավադիր և տիրադավ մղումներով ապստամբած կղերականը Եկեղեցու պատմության մեջ մնալու է ոչ թե որպես առաջնորդ, այլ որպես եկեղեցադավ։
     11. Կարգալույծների ու հերձվածողների հետ համակարգել է 18.12.2025թ. Մայր Աթոռի վրա գրոհը, նախապես միանալով սադրիչ հայտարարությանը:
     12. Իր հակականոնական ընթացքը մեծագույն գայթակղություն է դարձել եկեղեցու տիրանվեր քահանաների, սարկավագների, դպիրների և հավատավոր հոտի համար, իսկ դա ըստ Ավետարանում Տիրոջ խոսքի` ծանրագույն մեղք է»։

«Իրանը համաձայնել է ԱՄՆ-ին փոխանցել հարստացված ուրանը»․ Թրամփ (տեսանյութ)

«Իրանը համաձայնել է ԱՄՆ-ին փոխանցել հարստացված ուրանը»․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը համաձայնել է 2025 թվականի հունիսին հարվածների ենթարկված օբյեկտներից հարստացված ուրանը փոխանցել ԱՄՆ-ին:

«Նրանք համաձայնել են մեզ վերադարձնել միջուկային փոշին, որը խորը գետնի տակ է B-2 ռմբակոծիչներով մեր կողմից հասցված հարվածների պատճառով», – ԱՄՆ առաջնորդի խոսքերն է մեջբերում The Washington Post-ը:

Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ Թրամփն օգտագործում է «միջուկային փոշի» արտահայտությունը «նկարագրելու համար հարստացված ուրանը, որը, ըստ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության, թաղված է խորը գետնի տակ՝ Իսլամական Հանրապետությունում միջուկային հիմնական օբյեկտների վրա ամերիկյան հարվածների հետևանքով»։

«Մենք շատ բաների մասին ենք պայմանավորվել Իրանի հետ։ Եվ ես կարծում եմ, որ շատ դրական բան տեղի կունենա», – հավելել Է Թրամփը։

Աբովյանի նախկին ղեկավար Կարապետ Գուլոյանից կբռնագանձվի շուրջ 1 մլրդ 300 մլն դրամ, բանկի 2000 բաժնետոմս, անշարժ գույք

Աբովյանի նախկին ղեկավար Կարապետ Գուլոյանից կբռնագանձվի շուրջ 1 մլրդ 300 մլն դրամ, բանկի 2000 բաժնետոմս, անշարժ գույք

ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնում է․ «Վճռաբեկ դատարանը մասնակի բավարարել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի բողոքը՝ օրինական ուժ տալով Հակակոռուպցիոն առաջին ատյանի դատարանի դատական ակտին։

Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչությունը հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Կարապետ Գուլոյանի (Կոտայքի մարզի Աբովյան համայնքի նախկին ղեկավար) և նրան փոխկապակցված անձանց։

Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի հուլիսի 1-ին կայացված վճռով ՀՀ գլխավոր դատախազության կողմից ներկայացված հայցն՝ ընդդեմ Կարապետ Մուրադի Գուլոյանի, Ռոզա Գագիկի Ծառուկյանի, երրորդ անձինք «Աբովյան սիթի» և «Բելգլաս» ՍՊԸ-ների՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին, բավարարել էր մասնակի։

Այսպիսով, օրինական ուժի մեջ մտած դատավճռով հօգուտ Հայաստանի Հանրապետության Կարապետ Մուրադի Գուլոյանից և Ռոզա Գագիկի Ծառուկյանից՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքեր, հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի՝

Կոտայքի մարզի Առինջ գյուղի Պ. Սևակ թաղամասի 14-րդ փողոցի թիվ 8 հասցեի անշարժ գույքի՝ ապօրինի ճանաչված մասը՝ անշարժ գույքի շուրջ 90%-ը.
     Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Տանձաղբյուր փողոցի 29/2 հողամասն՝ ամբողջությամբ.
     «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲ ընկերության 2.000 հատ բաժնետոմս.
     2021 թվականին «Բելգլաս» ՍՊԸ-ին տրամադրված 294.900 ԱՄՆ դոլար փոխառության չվերադարձված մասի՝ 264.000 ԱՄՆ դոլարի պահանջի իրավունքը:

Վերոնշյալից բացի, Կարապետ Մուրադի Գուլոյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի նաև՝

934.000 դրամ՝ որպես «ԷԼԵԿՏՐԱՄՈՆՏԱԺ» ԲԲ ընկերության` 2019 թվականին ձեռք բերված 267 բաժնետոմսերի արժեք.
     1.227.490.966 դրամ՝ որպես Կարապետ Գուլոյանի օրինական եկամուտներով չհիմնավորվող ծախս, որն ունի ապօրինի ծագում, 2007-2022 թվականների ընթացքում փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել.
     58.120.147 դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդ, որը հանդիսանում է ապօրինի ծագում ունեցող գույքերի վերափոխման կամ օգտագործման արդյունքում առաջացած գումար»։

«Ինչո՞ւ Հայաստանը բանակցային հարթակ տրամադրելու առաջարկով հանդես չեկավ»․ Էդմոն Մարուքյան

«Ինչո՞ւ Հայաստանը բանակցային հարթակ տրամադրելու առաջարկով հանդես չեկավ»․ Էդմոն Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի թելեգրամյան գրառումը․ «Ինքնիշխան լինելը ենթադրում է ամբիցիաներ ունենալ և փորձել բավարարել դրանք

Ինչո՞ւ պետք է ԱՄՆ–Իրան բանակցություններն անցկացվեն Իսլամաբադում, այլ ոչ թե Երևանում, երբ Հայաստանը Խաղաղության խորհրդի անդամ է, իսկ իշխանական քարոզչության համաձայն՝ «Փաշինյանը Թրամփի հետ լավ է»։

Բոլորի համար ակնհայտ էր, որ մինչև հրադադարի կնքումը Միացյալ Նահանգները երկխոսության եզրեր էին փնտրում, բայց ՀՀ իշխանություններն անտարբեր գտնվեցին։ Այնինչ ամեն օր կրկնում են, թե իբր տարածաշրջանում «խաղաղության խաչմերուկ» են կառուցում, բայց երբ այդ խաչմերուկը «այրում է», ոչ մի քայլ չեն ձեռնարկում իրավիճակը շտկելու համար։

Այն ֆոնին, երբ խոսվում է մեր երկրի «եվրաինտեգրման» մասին, որպես Իրանի հարևան և բարեկամ պետություն, ինչո՞ւ Հայաստանը բանակցային հարթակ տրամադրելու առաջարկով հանդես չեկավ։

Ինքնիշխանությունն այդպես է դրսևորվում, երբ պետությունն ամբիցիաներ ունի և փորձում է դրանք բավարարել, ոչ թե սպասում է, թե Ալիևը և Էրդողանը ինչ նոր պահանջներ կներկայացնեն՝ դրանք արագացված կարգով կյանքի կոչելու համար»։

«Մայրաքաղաքում նվազագույն խնդիրներ չլուծող իշխանությունը խոստումներ է շռայլում». Տիգրան Աբրահամյան

«Մայրաքաղաքում նվազագույն խնդիրներ չլուծող իշխանությունը խոստումներ է շռայլում». Տիգրան Աբրահամյան

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մայրաքաղաքում նվազագույն խնդիրներ չլուծող իշխանությունը պոռոտախոսությամբ և պատանեկան ինքնավստահությամբ խոստումներ է շռայլում։
     Ի՞նչ եք արել այս ողջ ընթացքում. հայրենիք եք հանձնել, ձեր արկածախնդրությամբ հազարավոր զոհերի հանգեցրել, Հայաստանը նետել երրորդ աշխարհի երկրների շարքում։
     Սրա-նրա ձեռքի գործիք եք դարձել՝ ՀՀ շահը զոհաբերելով այլոց առաջնահերթություններին։
     Ու դեռ խոսում են, ուրախ-զվարթ վազվզում․ դեռ չեն հասցրել ժողովրդի կյանքն ամբողջությամբ խորտակել»:

«Մեր թիմակիցներից 6 հոգու նկատմամբ տնային կալանք է կիրառվել». Գոհար Մելոյան (տեսանյութ)

«Մեր թիմակիցներից 6 հոգու նկատմամբ տնային կալանք է կիրառվել». Գոհար Մելոյան

«Մեր թիմակիցներից 7-ի նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել: Կալանքի կիրառման 7 միջնորդություններից 6-ի պարագայում տնային կալանք է կիրառվել, մեկի պրագայում միջնորդությունը մերժվել է»,-ֆեյսբուքյան եթերով հայտնել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը:

«Սա Իրանի երկրորդ հաղթանակն է»․ Հենրիխ Դանիելյան

«Սա Իրանի երկրորդ հաղթանակն է»․ Հենրիխ Դանիելյան

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ռազմական գործողությունների ընթացքում ձևավորված էական առավելությունը Իրանի օգտին ստեղծեց նոր իրողություն, որի պայմաններում հրադադարի հաստատումը դարձավ օբյեկտիվորեն անխուսափելի։ Սա վկայում է ոչ միայն իրավիճակային հաջողության, այլև ռազմավարական հաշվարկի արդյունավետության մասին։
     Հետագա փուլում Թեհրանը կարողացավ այդ արդյունքը համակարգված կերպով տեղափոխել դիվանագիտական հարթակ՝ հասնելով իր առաջնային պահանջի քաղաքական ամրագրմանը՝ Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցմանը։
     Արդյունքում ձևավորվեց երկակի ձեռքբերում․
     ռազմական առավելությունը վերափոխվեց ինստիտուցիոնալացված քաղաքական արդյունքի, ինչը էապես ուժեղացնում է Իրանի դիրքերն ու ազդեցությունը տարածաշրջանային ուժային բալանսում։
     Ըստ էության, սա Իրանի երկրորդ հաղթանակն է՝ արդեն դիվանագիտական դաշտում»։

«Իսրայելը շարունակել է հարձակումները Լիբանանի հարավի վրա հրադադարի ռեժիմի հաստատումից հետո». #NNA

«Իսրայելը շարունակել է հարձակումները Լիբանանի հարավի վրա հրադադարի ռեժիմի հաստատումից հետո». #NNA

Իսրայելական բանակը շարունակել է հրետակոծել Լիբանանի հարավը՝ կեսգիշերին հրադադարի հայտարարումից հետո, հաղորդում է Լիբանանի Ազգային տեղեկատվական գործակալությունը։

Նշվում է, որ Իսրայելը գնդակոծել է Լիբանանի հարավում գտնվող Խիամ և Դբեյբին քաղաքները՝ կիրառելով գնդացիրներ։ Նաև հաղորդվել է անօդաչու թռչող սարքերի հարձակումների մասին՝ Արևմտյան Բեքաայի շրջանում։

Լիբանանի բանակը հաստատել է Իսրայելի կողմից հրադադարի ուժի մեջ մտնելուց հետո հարձակումները և կոչ է արել երկրի հարավային մասի բնակիչներին չվերադառնալ իրենց տները։

Գեներալ-մայոր Արտակ Տոնոյանին դատի են տվել. «Հրապարակ»

Գեներալ-մայոր Արտակ Տոնոյանին դատի են տվել. «Հրապարակ»

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ զինվորական դատախազությունը քաղհայց է ներկայացրել Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարան՝ ընդդեմ Սուրեն Պապիկյանի նախկին խորհրդական, խաղաղապահ ուժերի բրիգադի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Արտակ Տոնոյանի։
     Դատախազությունը նրանից պահանջում է պետությանը պատճառած վնասի փոխհատուցում։ Մեզ չհաջողվեց կապ հաստատել Տոնոյանի փաստաբանի հետ, որպեսզի ճշտենք, թե կոնկրետ ինչ վնասի մասին է խոսքը։ Գեներալ-մայոր Արտակ Տոնոյանը, հիշեցնենք, նախորդ տարի էր ազատվել Պապիկյանի խորհրդականի պաշտոնից, ՊՆ-ից պատճառաբանել էին, թե դա պայմանավորված է կենսաթոշակի անցնելով, սակայն մամուլը գրել էր, որ ազատման դիմում գրելուց մեկ օր առաջ Պռոշյան գյուղում «Չաղ Ռուստամ» մականվամբ քրեական հեղինակության տան մոտ գտնվող կամրջի տակ մահվան ելքով միջադեպի շրջանակում իր որդու կալանավորումն է պատճառ հանդիսացել հապճեպ և ինքնակամ հեռանալու։ Հիմա, փաստորեն, գտել են, որ նա նաեւ պետությանը վնասներ է պատճառել։

Ի՞նչ է խնդրել Ռոբերտ Քոչարյանը Պուտինին․ «Հրապարակ»

Ի՞նչ է խնդրել Ռոբերտ Քոչարյանը Պուտինին․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Վերջին փոդքաստում Ռոբերտ Քոչարյանը հպանցիկ ասաց, որ հանդիպել է ՌԴ նախագահի հետ, սակայն չմանրամասնեց։ Մեր տեղեկություններով՝ զրույցն ավելի շատ բողոքի և պատասխանատվությունն ուրիշների վրա բարդելու փորձ է եղել։ Քոչարյանը ներկայացրել է, թե ինչ «անհավանական հաջողությունների» կարող էր հասնել, եթե իրեն չխփեին սերժականները, ու չհայտնվեր Սամվել Կարապետյանը։ Ապա թվարկել է, թե իր կարծիքով ինչ սխալներ է թույլ տալիս նորաստեղծ «Ուժեղ Հայաստանը», որից ողջ ընդդիմությունն է տուժում, և ոչ մեկը չի հաղթելու, այդ թվում՝ «Ուժեղ Հայաստանը»։
     Վերջում էլ խնդրել է Վիկտոր Սողոմոնյանին նշանակել ՌԴ Հայերի միության նախագահ, որպես հիմնավորում շեշտելով, որ Արա Աբրահամյանը խիստ բացասաբար է տրամադրված Կարապետյանի նկատմամբ, հետևաբար, ընտրություններին ոչ միայն չի աջակցի, այլեւ նույնիսկ կարող է խանգարել։ Վստահեցրել է, որ Սողոմոնյանի միջոցով կանի ամեն հնարավորը, որ «Ուժեղ Հայաստանը» հնարավորինս շատ ձայներ հավաքի։

Մեր տեղեկությունների համաձայն, ՌԴ նախագահը տեղում հանձնարարել է հատուկ ծառայություններին՝ սկսել Վիկտոր Սողոմոնյանի ստուգման գործընթացը, ակնարկելով, որ վերջնական որոշումը կախված է դրա արդյունքներից։ Ըստ նույն աղբյուրի՝ Արա Աբրահամյանն այլևս չի կարողանում գտնել որեւէ մեկին, որն իր համար կմիջնորդի Պուտինի մոտ, եւ գրեթե համակերպվել է Հայերի միությունը կորցնելու մտքի հետ։ Սակայն, հաշվի առնելով, որ ՌԴ-ում նման գործընթացներն արագ չեն ընթանում, նա դեռ հույս ունի, որ մինչև ընտրություններն իրեն չեն դիպչի։ Իսկ եթե ընտրություններից հետո Փաշինյանը հաղթի, իրավիճակն այնքան կփոխվի, որ իր գոյության մասին կմոռանան և ավելի լուրջ հարցեր կլուծեն, օրինակ՝ հայ գործարարների ունեցվածքը խլելու, Հայաստան-Ռուսաստան առևտրաշրջանառությունը դադարեցնելու հարցերը»։