Ի՞նչ է խնդրել Ռոբերտ Քոչարյանը Պուտինին․ «Հրապարակ»

Ի՞նչ է խնդրել Ռոբերտ Քոչարյանը Պուտինին․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Վերջին փոդքաստում Ռոբերտ Քոչարյանը հպանցիկ ասաց, որ հանդիպել է ՌԴ նախագահի հետ, սակայն չմանրամասնեց։ Մեր տեղեկություններով՝ զրույցն ավելի շատ բողոքի և պատասխանատվությունն ուրիշների վրա բարդելու փորձ է եղել։ Քոչարյանը ներկայացրել է, թե ինչ «անհավանական հաջողությունների» կարող էր հասնել, եթե իրեն չխփեին սերժականները, ու չհայտնվեր Սամվել Կարապետյանը։ Ապա թվարկել է, թե իր կարծիքով ինչ սխալներ է թույլ տալիս նորաստեղծ «Ուժեղ Հայաստանը», որից ողջ ընդդիմությունն է տուժում, և ոչ մեկը չի հաղթելու, այդ թվում՝ «Ուժեղ Հայաստանը»։
     Վերջում էլ խնդրել է Վիկտոր Սողոմոնյանին նշանակել ՌԴ Հայերի միության նախագահ, որպես հիմնավորում շեշտելով, որ Արա Աբրահամյանը խիստ բացասաբար է տրամադրված Կարապետյանի նկատմամբ, հետևաբար, ընտրություններին ոչ միայն չի աջակցի, այլեւ նույնիսկ կարող է խանգարել։ Վստահեցրել է, որ Սողոմոնյանի միջոցով կանի ամեն հնարավորը, որ «Ուժեղ Հայաստանը» հնարավորինս շատ ձայներ հավաքի։

Մեր տեղեկությունների համաձայն, ՌԴ նախագահը տեղում հանձնարարել է հատուկ ծառայություններին՝ սկսել Վիկտոր Սողոմոնյանի ստուգման գործընթացը, ակնարկելով, որ վերջնական որոշումը կախված է դրա արդյունքներից։ Ըստ նույն աղբյուրի՝ Արա Աբրահամյանն այլևս չի կարողանում գտնել որեւէ մեկին, որն իր համար կմիջնորդի Պուտինի մոտ, եւ գրեթե համակերպվել է Հայերի միությունը կորցնելու մտքի հետ։ Սակայն, հաշվի առնելով, որ ՌԴ-ում նման գործընթացներն արագ չեն ընթանում, նա դեռ հույս ունի, որ մինչև ընտրություններն իրեն չեն դիպչի։ Իսկ եթե ընտրություններից հետո Փաշինյանը հաղթի, իրավիճակն այնքան կփոխվի, որ իր գոյության մասին կմոռանան և ավելի լուրջ հարցեր կլուծեն, օրինակ՝ հայ գործարարների ունեցվածքը խլելու, Հայաստան-Ռուսաստան առևտրաշրջանառությունը դադարեցնելու հարցերը»։

Արտաքին հետախուզական ծառայության պետի տեղակալի կինը՝ ՔՊ ցուցակում. «Ժողովուրդ»

Արտաքին հետախուզական ծառայության պետի տեղակալի կինը՝ ՔՊ ցուցակում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ԱԺ ՔՊ խմբակցության նախկին պատգամավոր Արման Բոշյանի կինը «հայտնվել» է ՔՊ 2026 թվականի նախընտրական ցուցակում։

ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Անուշիկ Ավետյանը, ով Արման Բոշյանի կինն է, ցուցակի 102-րդ համարն է։ Այն Բոշյանի, ով 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո այլևս հրաժարվեց լինել ՔՊ նախընտրական ցուցակում ու հեռացավ ակտիվ քաղաքականությունից։ Հիմա նրա կինը փոխնախարար է ու ցանկանում է պատգամավոր դառնալ։

Մենք ուսումնասիրեցինք ՔՊ նախընտրական ցուցակի 102-րդ համարում ընդգրկված Անուշիկ Ավետյանի պաշտոնեական հայտարարագիրը և հարակից տվյալները։
     Ավետյանը 2025 թվականի ապրիլի 2-ին նշանակվել է Հայաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալ։ Մինչ այդ, ինչպես պարզեցինք, 2021 թվականին նա զբաղեցրել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնականի պաշտոնը։

Հայտարարագրի համաձայն՝ Ավետյանը ունի Կոտայքի մարզի Առինջ համայնքում գտնվող կիսակառույց շինություն, որի 1/2 բաժնեմասը ձեռք է բերել 2019 թվականի հունիսի 11-ին՝ գնման միջոցով։ Նրա բանկային ավանդները կազմում են 110,000 և 60,000 ԱՄՆ դոլար, իսկ բանկային հաշիվների մնացորդները՝ 941,500 դրամ։ Կանխիկ միջոցներ չի հայտարարագրել»։

Մանրամասները՝ թերթի համարում։

«Մի «կույս» էլ դեռ թատրոն է խաղում, թե քըրչուփալասը հետ է վերադարձրել, բաժանվել, տուն է վարձել». Սաթիկ Սեյրանյան

«Մի «կույս» էլ դեռ թատրոն է խաղում, թե քըրչուփալասը հետ է վերադարձրել, բաժանվել, տուն է վարձել». Սաթիկ Սեյրանյան

Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ընտրակաշառքը շատ վատ, դատապարտելի երևույթ է: Ու կապ չունի այդ ընտրակաշառքի ծագման վայրը և տվողի հասցեն` Հայաստանի պետական բյուջե, Թուրքիա, Ադրբեջան, Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, առհասարակ` Եվրոպա, Ռուսաստան, թե այլ աշխարհագրական կետ:
     Հարցս հետևյալն է. ՔՊ խունտան իր ղեկավարով պետական բյուջեն լափում, մսխում, սեփական գրպանի պես օգտագործում է և անձնական նպատակներով, և քարոզարշավի, քաղաքական նպատակներով: Դրանից սնվում են հարյուրավոր իրենց ՀԿ-ներ, եվրոտասովշիկներ, ֆեյքային ՊՈԱԿ-ներ, որոնք գործի են դրվում հայ ժողովրդի, Հայաստանի դեմ: ՔՊ-ականները, որ ծակ գրպաններով ու ծակ գուլպաներով էին մինչև 2018թ. գունավոր հեղափոխությունը, հիմա միլիոններից, միլիարդներից են խոսում, գույք, ունեցվածք են ձեռք բերում ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում: Եվրոմիլիոններն ու եվրոմիլիարդները, որ տրվում են գրանտակերներին, նրանց և քպ-ականների հետ փախկապակցված անձանց ո՞վ պիտի հաշվի, ով պիտի վերահսկի` ում գրպաններն են գնում, ինչպես են ծառայում օտարների շահերին` ընդդեմ հայ ժողովրդի, Հայաստանի: Հանկարծ կույս չձևանաք, լայվ մտնող, ինտերվյուներ տվող, դրսի համար տխմար զեկույցներ ու ստատուսներ գրող կանայք և տղամարդիկ, այդ թվում` ունց-ով ավարտվող ազգանուններով… Էդ տենդերները կաշառք չե՞ն: Թե՞ թվարկածներս ընտրակաշառք չեն ու քրեորեն դատապարտելի չեն, երբ աշխատում եք պետության ներսում` պետության ու հայ ժողովրդի դեմ: Թե՞ այն միլիոնավոր եվրո-դոլարները, որ ստանում եք, մաքուր է: Մի հիբրիդային պայքար էլ ձեր դեմ պիտի մղենք:
     Հա, մեկ էլ երևի մաքուր փողեր են ձեզ սպասարկող մեդիաներին տրվող արևմտյան միլիոնները…
     Գալու է ժամանակը, երբ ոչ միայն անվանական են այս բոլորն ասվելու, այլև հատ-հատ նշվելու է, թե ով որ երկրի առնվազն ազդեցության գործակալն էր ու տարիներ շարունակ ինչ խնդիր էր լուծում, որտեղ ինչ է ձեռքբերել, ում անունով ու ինչ է գրանցել…
     Էդպիսի մի «կույս» էլ դեռ թատրոն է խաղում, թե քըրչուփալասը հետ է վերադարձրել, բաժանվել, տուն է վարձել ու իբր որևէ բանի հետ էլ կապ չունի: Լո՞ւրջ»:

«Ինչո՞ւ է Քոչարյանն այս հարցում ևս խաբում իր ենթականերին ու մյուսներին». Սամվել Ֆարմանյան

«Ինչո՞ւ է Քոչարյանն այս հարցում ևս խաբում իր ենթականերին ու մյուսներին». Սամվել Ֆարմանյան

ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՀՅԴ-ին
     1.) Հայաստանի աշխարհագրական դիրքն ու օրվա աշխարհաքաղաքականությունն էնպիսին է, որ աշխարհը ՉԻ թույլատրելու, որ Հայաստանում այսօր իշխանության գա ՀՅԴ-ն: Անգամ, եթե մեր ժողովրդի մեծամասնությունը գնար ՀՅԴ-ի հետևից: Դուք ինձանից լավ եք հասկանում, թե ինչ ի նկատի ունեմ:
     Սա լավ ու վատի, ճիշտ ու սխալի, արդարի ու անարդարի հարց չէ: Սա ռեալպոլիտիկ է՝ մաթեմատիկա է: Էլի ինձանից լավ եք հասկանում:
     2.) Հասկանո՞ւմ է էս պարզ բանը 10 տարի Հայաստանը ղեկավարած ու նրա արտաքին քաղաքականությունը վարած Ռոբերտ Քոչարյանը: 100 % այո՝ հասկանում է:
     3.) Այդ պարագայում ինչո՞ւ է Քոչարյանն այս հարցում ևս խաբում իր ենթականերին ու մյուսներին, թե ՀՅԴ-ով գնալով ընտրության, իբր, հավակնում է իշխանության:
     4.) Բանն այն է, որ Նիկոլին իշխանության ղեկին պահելու համար կենսական նշանակություն ունի ոչ միայն երկրի ներսում Նիկոլից նախընտրելի այլընտրանքի բացակայությունը, այլև արտաքին անվերապահ ու համակողմանի աջակցությունը՝ ԱՄՆ-ից Ռուսաստան ու ԵՄ, Անկարայից Բաքու:
     Ահա, հեծնելով ՀՅԴ-ին ու նրան տանելով քաղաքական ինքնասպանության, Քոչարյանը միջազգային հանրությանը մղում է ատամներով պահելու ու աջակցելու Նիկոլին. պահե՛ք Նիկոլին, քանի որ այլընտրանքը կարող է լինել բոլոր հարևանների հանդեպ տարածքային պահանջներ ունեցղ ՀՅԴ-ով իշխանության հավակնող Քոչարյանը:
     Իսկ հունիսի 7-ից հետո, երբ ՀՅԴ-ն իր ձեռքով արդեն դարձած կլինի արտախորհրդարանական ուժ, հիշե՛ք, նույն Քոչարյանը մենակ կթողնի ձեզ Նիկոլի քաղաքական բռնաճնշումների դեմ ու Պիղատոսի նման կլվանա ձեռքերը՝ կհաշվի նոր գործարքից ստացած քեշը:
     Խնդրում եմ, գտե՛ք տարբերակը, ձերբազատվե՛ք Քոչարյանից: Կամ մասնակցեք առանձին, որ հեշտությամբ հաղթահարեք 4 %-ի ընտրական շեմն ու մնաք խորհրդարանական ուժ կամ միացե՛ք Սամվել Կարապետյանին: Նժարին միայն ՀՅԴ-ի ճակատագիրը չէ:
     Քանի դեռ չի եկել հունիսի 8-ը»։

«Հայ-ռուսական հարաբերությունների պահպանումը` ռազմավարական անհրաժեշտություն». Մհեր Մելքոնյան

«Հայ-ռուսական հարաբերությունների պահպանումը` ռազմավարական անհրաժեշտություն». Մհեր Մելքոնյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայ-ռուսական հարաբերությունների շուրջ քննարկումներն այսօր պահանջում են առավել խորքային, հասուն և պատասխանատու մոտեցում։ Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ միջազգային հարաբերությունների համակարգը վերափոխման փուլում է, երբ ուժային բալանսները փոփոխվում են, և երբ փոքր պետությունների համար արտաքին քաղաքականության յուրաքանչյուր սխալ կարող է ունենալ բազմաշերտ և երկարաժամկետ հետևանքներ։
     Հայաստանի Հանրապետությունը գտնվում է աշխարհաքաղաքական բարդ հանգույցում։ Տարածաշրջանում առկա հակասությունները, շարունակվող անվտանգային մարտահրավերները, սահմանային լարվածությունը և տնտեսական խոցելիությունը ձևավորում են այնպիսի միջավայր, որտեղ պետության յուրաքանչյուր քայլ պետք է լինի առավելագույնս հաշվարկված և ռազմավարականորեն հիմնավորված։ Այս պայմաններում արտաքին քաղաքականությունը չի կարող լինել փորձարկումների կամ ներքաղաքական պայքարի գործիք․ այն պետք է կառուցվի պետական մտածողության, սթափ գնահատականի և երկարաժամկետ ազգային շահի հիման վրա։
     Այս համատեքստում հայ-ռուսական հարաբերությունները ունեն առանցքային և կառուցվածքային նշանակություն Հայաստանի համար։ Դրանք ձևավորվել են տասնամյակների ընթացքում և ներառում են անվտանգության, տնտեսական, էներգետիկ, հումանիտար և հասարակական ոլորտները՝ ստեղծելով փոխկապակցվածության այնպիսի մակարդակ, որը չի կարող անտեսվել կամ նսեմացվել։
     Անվտանգության ոլորտում Ռուսաստանի Դաշնության դերը երկար տարիներ եղել է համակարգաստեղծ։ Այն դիտարկվել է ոչ միայն որպես ռազմավարական գործընկեր, այլ նաև որպես Հայաստանի անվտանգության հիմնական երաշխավորներից մեկը։ Հայաստանի անվտանգության ճարտարապետության ձևավորման ընթացքում ռուսական ռազմական ներկայությունը և համագործակցության մեխանիզմները ունեցել են էական դեր տարածաշրջանային հավասարակշռության պահպանման գործում։ Հատկանշական է, որ տասնամյակներ շարունակ ռուսական սահմանապահ զորքերն են ծառայություն իրականացրել հայ-թուրքական պետական սահմանին, որը Հայաստանի համար ունի կենսական ռազմավարական նշանակություն։ Այս հանգամանքը վկայում է, որ հայ-ռուսական հարաբերությունները ունեն ոչ միայն քաղաքական, այլ նաև ինստիտուցիոնալ և անվտանգային խոր հիմքեր։
     Սակայն անվտանգությունը չի սահմանափակվում միայն ռազմական բաղադրիչով։ Այն ունի նաև սոցիալ-տնտեսական հիմք, որը Հայաստանի պարագայում սերտորեն կապված է Ռուսաստանի հետ հարաբերությունների հետ։ Տասնամյակներ շարունակ տասնյակ հազարավոր Հայաստանի քաղաքացիներ մեկնում են արտագնա աշխատանքի դեպի Ռուսաստանի Դաշնություն։ Նրանց ուղարկած դրամական փոխանցումները դարձել են Հայաստանի տնտեսության կարևորագույն բաղադրիչներից մեկը՝ ապահովելով հազարավոր ընտանիքների կենսապահովումը, նպաստելով ներքին սպառման պահպանմանը և մեղմելով սոցիալական լարվածությունը, հատկապես մարզերում։ Այս գործընթացը ունի համակարգային նշանակություն․ այն ոչ միայն տնտեսական, այլ նաև սոցիալական կայունության գործոն է։ Հետևաբար ցանկացած քաղաքական կամ հռետորաբանական քայլ, որը կարող է ազդել այդ գործընթացների վրա, պետք է դիտարկվի որպես ներքին կայունության ռիսկի աղբյուր։
     Առանձին կարևորություն ունի նաև սփյուռքի գործոնը։ Ռուսաստանի Դաշնությունում ապրող բազմահազարանոց հայկական համայնքը հանդիսանում է Հայաստանի համար կարևորագույն մարդկային, տնտեսական և մշակութային ռեսուրս։ Այդ համայնքը հանդես է գալիս որպես բնական կամուրջ երկու երկրների միջև՝ նպաստելով ներդրումային ծրագրերին, առևտրային կապերի զարգացմանը և հասարակական համագործակցության խորացմանը։ Սփյուռքի դերը նման հարաբերություններում հաճախ ունենում է ինստիտուցիոնալ նշանակություն՝ լրացնելով պետական մակարդակի համագործակցությունը։
     Տնտեսական ոլորտում ևս հայ-ռուսական հարաբերությունները ունեն ռազմավարական բնույթ։ Երկկողմ առևտրաշրջանառությունը կազմում է Հայաստանի արտաքին տնտեսական կապերի զգալի և առանցքային մասը, և հարյուրավոր ընկերություններ իրենց գործունեությունը կառուցել են ռուսական շուկայի վրա։ Այս տնտեսական կապերը ապահովում են աշխատատեղեր, ձևավորում հարկային մուտքեր և նպաստում երկրի տնտեսական շրջանառությանը։
     Այսպիսով ձևավորվում է փոխկապակցվածության բարդ և բազմաշերտ համակարգ, որտեղ անվտանգությունը, տնտեսությունը և սոցիալական կայունությունը փոխկապակցված են։ Նման համակարգերում ցանկացած անհաշվարկ կամ հուզական որոշում կարող է առաջացնել շղթայական բացասական հետևանքներ՝ ազդելով միաժամանակ մի քանի ոլորտների վրա։
     Հենց այս համատեքստում է անհրաժեշտ գնահատել հակառուսական հռետորաբանության սրման վտանգները։ Արտաքին քաղաքականությունը չի կարող կառուցվել հուզական արձագանքների, հիասթափությունների կամ ներքաղաքական շահերի վրա։ Այն պահանջում է հաշվարկ, պրագմատիզմ և ռազմավարական մտածողություն։ Փոքր պետությունների համար առաջնային խնդիր պետք է լինի ռիսկերի նվազեցումը և կայունության ապահովումը։ Այս տրամաբանության շրջանակում հակառուսական քարոզչությունը ոչ միայն չի լուծում առկա խնդիրները, այլ հակառակը՝ մեծացնում է ռիսկերը՝ ստեղծելով նոր անվտանգային, տնտեսական և սոցիալական մարտահրավերներ։
     Պետք է հստակ և առանց երկիմաստության արձանագրել․ նման բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում հակառուսական քարոզչությամբ զբաղվելը հղի է լուրջ և ծանր հետևանքներով Հայաստանի Հանրապետության համար։ Դա կարող է հանգեցնել անվտանգային հավասարակշռության խաթարմանը, արտաքին քաղաքական մանևրելու հնարավորությունների սահմանափակմանը, տնտեսական կապերի թուլացմանը և սոցիալական լարվածության աճին։
     Բացի այդ, նման հռետորաբանությունը վտանգավոր է նաև հասարակական տեսանկյունից։ Այն կարող է նպաստել բևեռացման խորացմանը, արտաքին քաղաքականության գաղափարականացմանը և ազգային միասնականության թուլացմանը։ Մինչդեռ Հայաստանի նման պետության համար ներքին համախմբումը հանդիսանում է անվտանգության կարևորագույն բաղադրիչներից մեկը։ Պետական պատասխանատվությունը պահանջում է, որ արտաքին քաղաքականությունը կառուցվի երկարաժամկետ ռազմավարական հաշվարկների վրա։ Հայաստանը կարիք ունի բազմավեկտոր, բայց հավասարակշռված քաղաքականության, որտեղ տարբեր ուղղություններով համագործակցությունը զարգանում է առանց գոյություն ունեցող հարաբերությունների կտրուկ խաթարման:
     Այս համատեքստում հայ-ռուսական հարաբերությունների պահպանումը և զարգացումը պետք է դիտարկվի ոչ թե որպես անցյալի իներտ շարունակություն, այլ որպես ապագայի ռազմավարական անհրաժեշտություն։ Խոսքը վերաբերում է հարաբերությունների արդիականացմանը՝ հիմնված փոխադարձ հարգանքի, իրատեսական գնահատականի և ազգային շահի գիտակցման վրա։ Միաժամանակ, կարևոր է ձևավորել այնպիսի հասարակական և քաղաքական միջավայր, որտեղ հակառուսական տրամադրությունները չեն արմատավորվում և չեն վերածվում երկարաժամկետ հակադրության։ Հանրային դիսկուրսի որակը և քաղաքական պատասխանատվությունը այստեղ ունեն առանցքային նշանակություն։
     Եզրափակելով՝ կարելի է արձանագրել, որ հայ-ռուսական հարաբերությունները շարունակում են մնալ Հայաստանի անվտանգության, տնտեսական կայունության և արտաքին քաղաքական հավասարակշռության հիմնասյուներից մեկը։ Դրանց նկատմամբ մոտեցումը պետք է լինի սթափ, հաշվարկված և պատասխանատու։
     Միայն այս ճանապարհով հնարավոր կլինի պահպանել պետական կայունությունը, նվազեցնել արտաքին և ներքին ռիսկերը և ապահովել Հայաստանի Հանրապետության անվտանգ և կայուն զարգացումը երկարաժամկետ հեռանկարում»։

Google-իը «սրտիկների» արշավ է գործարկել՝ Փանչ անունով մակակայի համար

Google-իը «սրտիկների» արշավ է գործարկել՝ Փանչ անունով մակակայի համար

Google-ը «սրտիկների» արշավ է գործարկել՝ Փանչ անունով հայտնի մակակայի համար, ով մոր կողմից լքվելուց հետո` որպես փոխարինող, օգտագործել է մեծ փափուկ խաղալիք օրանգուտան։

Եթե Google-ում ​​որոնեք «Punch the monkey» բառը, էջում կհայտնվեն Փանչի պատկերներով սրտեր, ինչպես նաև էջի ներքևի մասում կհայտնվի «հավանումների» հաշվիչ։

Փանչը ծնվել է հուլիսի 26-ին, բայց քանի որ մայրը նրան լքել է, նրան տեղափոխել են արհեստական կերակրման, և միայն այս տարվա հունվարի վերջին նրան վերադարձրել են խումբ: Փանչի կողքին միշտ կարելի է նկատել նրա «մայրիկին»՝ նարնջագույն փափուկ խաղալիք օրանգուտանին:

«Եթե Իսլամաբադում համաձայնագիր ստորագրվի, հնարավոր է` գնամ». Թրամփ

«Եթե Իսլամաբադում համաձայնագիր ստորագրվի, հնարավոր է` գնամ». Թրամփ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դիտարկում է Պակիստան այցելելու հնարավորությունը, եթե Իրանի հետ բանակցությունները հանգեցնեն հակամարտության դադարեցման համաձայնագրի։

Հինգշաբթի օրը Սպիտակ տանը լրագրողների հարցերին պատասխանելով՝ նա ասել է. «Ես կգնայի Պակիստան, այո։ Եթե Իսլամաբադում համաձայնագիր ստորագրվի, հնարավոր է` գնամ»։ Թրամփը հավելել է, որ նման նախաձեռնություն քննարկվում է նաև պակիստանյան կողմի հետ. «Նրանք ուզում են, որ ես գնամ»։ Սպիտակ տան ղեկավարը նաև գովաբանել է Պակիստանի մասնակցությունը հակամարտության կարգավորման հետ կապված դիվանագիտական ​​շփումներին։

Նրա խոսքով՝ երկրի ներկայացուցիչները կարևոր միջնորդական դեր են խաղում և ակտիվ ներգրավվածություն են ցուցաբերում բանակցային գործընթացում։

Թրամփը պակիստանցի բանակցողներին անվանել է «հրաշալի»՝ ընդգծելով նրանց ներդրումը կողմերի միջև երկխոսության մեջ։

Իսրայելական կողմը հայտնում է լիբանանյան հրթիռակոծությունների մասին

Իսրայելական կողմը հայտնում է լիբանանյան հրթիռակոծությունների մասին

Իսրայելական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ 25-ամյա տղամարդը ծանր վիրավորվել է Իսրայելի Կարմիել քաղաքի վրա Լիբանանից արձակված հրթիռային հարձակման հետևանքով։ Մի քանիսը թեթև վնասվածքներ են ստացել։

Նրանց տվյալներով՝ Իսրայելի Նահարիա և Կարմիել քաղաքներում գրանցվել է Լիբանանից մոտ 15 հրթիռային արձակում։

««ԹՐԻՓՓ»-ը չկա, մեխը ծռվել է». Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)

««ԹՐԻՓՓ»-ը չկա, մեխը ծռվել է». Ռոբերտ Քոչարյան

«ԹՐԻՓՓ-ը շատ մեծ հարցականի տակ է, և այս պատերազմը շատ-շատ հարցեր առաջացրեց ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ»,- «Մեծ քաղաքականություն» փոդքասթի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը;

Նա այս իրավիճակում չի տեսնում ԹՐԻՓՓ–ի պրակտիկ իրագործումը։

«Սա լրջագույն հարցեր կառաջացնի Իրանի հետ: Այն շարունակելու միակ տարբերակը ես տեսնում եմ այդ ֆորմատի ընդլայնումը՝ ներգրավելով Ռուսաստանին, Չինաստանին։ Ներգրավել որևէ երկիր, որը Իրանի կողմից բարեկամ երկիր է ընկալում։ Այլ տարբերակը պրոբլեմային է»,- ասաց Քոչարյանը։

Նրա խոսքով՝ եթե Իրանի նկատմամբ պատժամիջոցները հանեն, ապա Իրանի տարածքը դառնալու է տրանզիտի համար ամենահարմար և կարճ տարածքը դեպի Եվրոպա, որը գլոբալ հսկայական փոփոխություններ է բերելու։

«Չինաստան, Պակիստան, Իրան, Թուրքիա, Եվրոպա։ Ամենից կարճ մարշրուտն է լինելու։ Իսկ մենք շատ ավելի ուշադիր պետք է լինենք Իրանի հետ մեր հարաբերություններին։ Մենք ուղղակի չպետք է անենք քայլեր, որոնք կքանդեն այն հարաբերությունները, որոնք ձևավորվել են տարիների ընթացքում: Բայց այս իշխանությունը վարպետ է հարաբերություններ քանդելու մեջ։

Կարծում եմ՝ հիմա իրենք էլ են հասկանում, որ պրոբլեմներ ունեն, բայց քանի որ նախընտրական ժամանակաշրջան է, փորձելու են կառչել այն թեզերից, որոնց վրա արդեն ջանքեր են գործադրել, տարիներ շարունակ քարոզել են»,-հավելեց Քոչարյանը։

Քոչարյանի կարծիքով` ՀՀ իշխանությունները խնդրել են, որ ԱՄՆ-ից հայտարարեն, թե ԹՐԻՓՓ-ը դեռ ուժի մեջ է։

«Ուժի մեջ չէ. որպես քարոզչական գործիք՝ գուցե այո, բայց իրականում՝ ոչ: Չկա, այդ մեխը ծռվել է»,- ասաց նա։

«Օրբանն այնպես էր փոխել օրենսգիրքը, որ թվում էր՝ իշխանափոխություն հնարավոր չէ». Ռոբերտ Քոչարյան

«Օրբանն այնպես էր փոխել օրենսգիրքը, որ թվում էր՝ իշխանափոխություն հնարավոր չէ». Ռոբերտ Քոչարյան

«Մեծ քաղաքականություն» փոդքասթի ժամանակ ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը անդրադարձել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի պարտությանն ընտրություններում. «16 տարում Օրբանը լուրջ փոփոխություններ է մտցրել ընտրական օրենսգրքում, լուրջ ազդեցություն է ունեցել դատական համակարգի վրա, սահմանադրական դատարան և այլն․ ընտրական օրենսգիրքը այնպիսի էր, որ բոլորին թվում էր, թե այս օրենսգրքով հնարավոր չէ իշխանությունը խախտել, բայց կուտակվեց դժգոհություն և այդ դժգոհությունն ուղղակի արտահայտվեց քվեներով՝ ընտրությունների արդյունքում»։