«Ատելություն գեներացնելը ունի երկու սայր». Արա Պողոսյան

«Ատելություն գեներացնելը ունի երկու սայր». Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսուքյան իր էջում գրել է․ «Ատելություն գեներացնելը ունի երկու սայր՝ մի սայրով դո՛ւ ես հարվածում, իսկ մյուսով՝ քեզ։
     Ես միայն ափսոսում եմ, որ ատելություն տարածելու համար գործիք են դարձել կանայք՝ մայրեր, քույրեր, տատիկներ։ Ժամանակներ կային, երբ կնոջ ներկայությամբ հայհոյանք տվողներին սատկացնում էինք, որովհետև կինը սրբություն էր նոռմալ, բանական տղամարդու համար։
     Հիմա մենք ենք ամաչում կանանց անեծքներից ու հայհոյանքներից։ Հաճախ հայհոյող կանանց էջերում կարելի է գտնել թոռների, երեխաների նկարներ․․․ ու այդ կանայք անիծում ու հայհոյում են իրենց զավակների, թոռների ու գուցե ծոռների տարիքի մարդկանց․․․
     Տղամարդիկ, որ միշտ համարվում էին խոսքի ու պատվի մարդիկ, այսօր դարձել են շարքային բամբասկոտ, հայհոյող ու անիծող․․․ Չէ, դուք պատկերացրեք՝ տղամարդը անիծում է մեկ այլ տղամարդու․․․ մեր հասարակությունը, կամ ընդհանրապես՝ առողջ հասարակությունը, նման վարքագիծ չէր դրսևորի․․․
     Մի՛ զարմացեք, որ այսօր այդքան հեշտ կարելի է ակնատես լինել սպանությունների՝ ամենահիմար պատճառներով, որովհետև այդ սպանությունները ձեր տարածած ատելության ու նվաստացման հետևանքն են․․․
     Դադարե՛ք ատելություն տարածել, ո՛չ մի քաղաքական գործիչ, ո՛չ մի ուրիշ մարդ արժանի չի, որ դուք ատեք միմյանց, որովհետև վաղը նրանք կփոխվեն, իսկ դուք իրար եք նայելու, դեռ տարիներով ձեր գրախ հայհոյանքով են ձեզ կերակրելու․․․
     Ատելությունն ունի երկու սայր՝ մի սայրով դո՛ւ ես հարվածում, իսկ մյուսով՝ քեզ»։

«Զվարթնոց»-ը հորդորում է թռիչքի ժամը պլանավորելիս հաշվի առնել Իսակովի պողոտայի խցանումները

«Զվարթնոց»-ը հորդորում է թռիչքի ժամը պլանավորելիս հաշվի առնել Իսակովի պողոտայի խցանումները

Դեպի «Զվարթնոց» օդանավակայան տանող Իսակովի պողոտայում իրականացվում են լայնածավալ ճանապարհային աշխատանքներ, որոնք կարող են առաջացնել երթևեկության ժամանակավոր խցանումներ։

Այս մասին հայտնում է օդանավակայանն ու խնդրում ուղևորությունը նախապես պլանավորել և օդանավակայան ներկայանալ ժամանակին՝ հաշվի առնելով հնարավոր ուշացումները։
     «Չվերթի հաշվառումը սկսվում է թռիչքի սահմանված ժամից 3 ժամ առաջ և փակվում է թռիչքից 1 ժամ առաջ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հայաստանի բանկերը մեծ գումարներ են պարտքով տալիս պետությանը, այդ թվում` թոշակային ֆոնդերից

Հայաստանի բանկերը մեծ գումարներ են պարտքով տալիս պետությանը, այդ թվում` թոշակային ֆոնդերից

«Հետք»-ը գրում է. «Հայաստանի բանկերը վերջին տարիներին մեծ գումարներ են պարտքով տալիս պետությանը։ Քաղաքացիների՝ կուտակային կենսաթոշակային ֆոնդերում հավաքված ապագա թոշակներից ևս պարտք է տրվում պետությանը։

Մեր տեսանյութերից մեկում պատմել ենք, թե ներկա դրությամբ 14 միլիարդ դոլարը գերազանցած պետական պարտքն ինչպես է կուտակվել և ինչ բեռ է դարձել պետական բյուջեի համար։ Իշխանությունները հավաստիացնում են, որ պարտքը կառավարելի է և նպաստում է տնտեսական աճին, ընդդիմախոսները՝ մատնանշում ռիսկերը։

Ինչպես պարզել ենք, վերջին տարիներին Հայաստանի պետական պարտքի աճը պայմանավորված է հիմնականում ներքին պարտքով։ Սա այն գումարն է, որը Կառավարությունը պարտք է իր երկրի քաղաքացիներին, բանկերին և կազմակերպություններին։

Այս անգամ ուսումնասիրել ենք, թե ովքեր են Հայաստանի պարտատերերը՝ ինչպես ներքին, այնպես էլ՝ արտաքին պարտքի գծով։

Ներքին պարտք. բանկերը Հայաստանի Հանրապետության գլխավոր պարտատերերն են

Ֆինանսների նախարարությունը նախընտրում է ավելի շատ հենվել ներքին պարտքի վրա, քանի որ այն վերցնում է հայկական դրամով, և արտարժութային ռիսկեր չեն առաջանում (ՀՀ դրամով)։ Բացի այդ, տոկոսները մնում են երկրի ներսում և կարող են խթանել տնտեսությունը։ Սակայն, այս համակարգը ունի նաև թերություններ՝ բարձր տոկոսադրույքներ և խոշոր ֆինանսական կառույցների հնարավոր ազդեցություն։

Ինչպես նշեցինք, ներքին պարտքը ձևավորվում է հիմնականում ռեզիդենտների գնած պետական գանձապետական պարտատոմսերից։ Ներքին պարտքի ոչ մեծ մաս են կազմում ռեզիդենտների գնած արտարժութային պարտատոմսերը։

Ընդհանուր առմամբ, ըստ Ֆինանսների նախարարության և ԿԲ-ի հրապարակած վիճակագրության, 2026 թվականի փետրվարի վերջի դրությամբ Հայաստանը մոտ 2.9 տրլն դրամի (7.6 մլրդ ԱՄՆ դոլար)՝ ՀՀ դրամով ներգրավված պարտք ունի, որը հենց պետական պարտատոմսերն են։

Այս պարտքի հիմնական մասը՝ 2.6 տրլն դրամը, ձևավորվել է ռեզիդենտների գնած պետական գանձապետական պարտատոմսերի արդյունքում։ Մնացածը ոչ ռեզիդենտներն են գնել։

Ինչպե՞ս է սա աշխատում. պետությունը ներքին պարտք է վերցնում հիմնականում պետական պարտատոմսերի թողարկմամբ՝ թողարկում է արժեթղթեր, որոնք գնում են բանկերը, տարբեր ֆոնդեր, իրավաբանական անձինք կամ սովորական քաղաքացիներ։ Փոխարենը պետությունը խոստանում է պայմանավորված ժամկետում վերադարձնել գումարը և վճարել տոկոսները։

Իսկ ո՞վ է պետությանը 2.6 տրլն դրամի պարտք տվել։ Դրանք, մեծ մասամբ, ոչ թե հասարակ քաղաքացիներ են, այլ՝ խոշոր ֆինանսական կառույցներ։

Այսպես, առաջին տեղում բանկերն են։ Կենտրոնական բանկի տվյալներով՝ փետրվարի վերջի դրությամբ պետությունը բանկերին պարտք է 1.6 տրլն դրամ։ Նշված ամսվա դրությամբ այն կազմում է Հայաստանի պետական պարտատոմսերի 57%-ը։

Ակնհայտ է, որ վերջին հինգ տարիներին բանկերի գնած պետական պարտատոմսերի ծավալը կամ ավելի պարզ ասած՝ պետությանը տրված պարտքն անշեղորեն և բավականին տեսանելի տեմպով աճել է։ Եվ կարելի է պնդել, որ Հայաստանի ամբողջ պետական պարտքի աճի վրա դա էական ազդեցություն է ունեցել։

Համեմատության համար նշենք, որ հինգ տարի առաջ՝ 2021 թվականի սկզբի դրությամբ պետության պարտքը բանկերին կես տրիլիոն դրամի չափով է եղել։

Ստորև գրաֆիկում կարող եք տեսնել այդ միտումները, ինչպես նաև պետությանը պարտք տված մյուս հատվածների ցուցանիշները, որոնց ևս այս հոդվածում անդրադարձել ենք։

Հիշեցնենք, որ պետությունը նոր պարտքերին զուգահեռ մարում է հին պարտքերի մի մասը։ Այս տվյալները պատկերում են նշված պահին եղած պարտքերը։ Այսինքն՝ երբ պարտքի որևէ մասն արդեն մարված է, այն տվյալ օրվա վիճակագրության մեջ այլևս չի ներառվում»։
     Առավել մանրամասն` սկզբնաղբյուրում:

«Լիբանանն ու Իսրայելը համաձայնության են եկել. սա կլինի իմ 10-րդը». Թրամփ

«Լիբանանն ու Իսրայելը համաձայնության են եկել. սա կլինի իմ 10-րդը». Թրամփ

Լիբանանն ու Իսրայելը համաձայնության են եկել 10-օրյա հրադադարի շուրջ, որը ուժի մեջ կմտնի Երևանի ժամանակով ժամը 1:00-ին: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն այս մասին հայտարարել է TruthSocial սոցիալական ցանցում։

«Հրադադարը կսկսվի…

Ես հենց նոր հիանալի զրույցներ ունեցա Լիբանանի բարձր հարգանքի արժանացած նախագահ Ջոզեֆ Աունի և Իսրայելի վարչապետ Բիբի Նեթանյահուի հետ։

Այս երկու առաջնորդները համաձայնության են եկել, որ իրենց երկրների միջև ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ հասնելու համար նրանք պաշտոնապես կսկսեն 10-օրյա հրադադար Արևելյան ժամանակով ժամը 17:00-ին։

Ես հանձնարարել եմ փոխնախագահ Ջ.Դ. Վենսին և պետքարտուղար Ռուբիոյին, ինչպես նաև Շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Դեն Ռասին Քեյնին համագործակցել Իսրայելի և Լիբանանի հետ՝ երկարատև ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ հասնելու համար։

Իմ պատիվն էր աշխարհում 9 պատերազմ լուծելը, և սա կլինի իմ 10-րդը, այնպես որ եկեք ԱՆԵՆՔ ԴԱ»,- գրել է Թրամփը։

«Երկրով մեկ է ծառերի ողբ է, լսող չկա». Քրիստինա Վարդանյան (լուսանկար)

«Երկրով մեկ է ծառերի ողբ է, լսող չկա». Քրիստինա Վարդանյան

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից լուսանկարներով. «Երևանը, ցավոք սրտի, շատ վատ օրինակ է ամբողջ Հայաստանի համար։ Ծառերի հետ աշխատողների տոտալ անգրագիտության համար բոլորս առողջությամբ ենք վճարում։ Երկրով մեկ է ծառերի ողբ է, լսող չկա։ Նման «էտը» դատավճիռ է։
     Նկարները Վանաձորից են։

Կբացվի «Ինքնություն, հիշողություն և վերապրում. հայ երեխաները ցեղասպանության ընթացքում» ցուցադրությունը

Կբացվի «Ինքնություն, հիշողություն և վերապրում. հայ երեխաները ցեղասպանության ընթացքում» ցուցադրությունը

Ապրիլի 18-ին ժամը 13:00-ին Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի Ժանսեմի անունը կրող պատկերասրահում տեղի է ունենալու «Ինքնություն, հիշողություն և վերապրում. հայ երեխաները ցեղասպանության ընթացքում» ժամանակավոր ցուցադրության բացումը, որը համակարգել և համադրել են աշակերտական երեք խմբեր՝ ՀՑԹԻ աշխատակիցների մենթորությամբ:

Այդ օրը նրանք ցուցահանդես-վաճառքի կհանեն նաեւ իրենց ձեռագործ աշխատանքները՝ տիկնիկներ, գոտիներ ու վերամշակված թղթեր, որ պատրաստել են «Հավաքական հիշողություն. երիտասարդների ներգրավումը համակարգողական (կուրատորական) գործունեության մեջ» (COREM) ծրագրի շրջանակում անցկացված գործնական պարապմունքի ընթացքում: Ծրագիրը, որի նպատակն է դեռահասներին ակտիվորեն ներգրավել 20-րդ դարի ցեղասպանությունների դասավանդման և դրանց մասին հիշողության պահպանման մեջ, մեկնարկել է 2025 թ. սեպտեմբերին՝ Իսպանիայի Պոմպեու Ֆաբրա համալսարանի և ՀՑԹԻ համագործակցությամբ:

Մասնակից 27 աշակերտները՝ Երևանի չորս դպրոցներից (Արգիշտի Առաջին արքայի անվան հ. 61 հիմնական դպրոց, Նելսոն Ստեփանյանի անվան թիվ 71 հիմնական դպրոց, Լև Տոլստոյի անվան թիվ 128 հիմնական դպրոց, Արմեն Հովհաննիսյանի անվան թիվ 194 հիմնական դպրոց, ևս երկու համակարգող աշակերտ «Արալեզ» ՀԿ-ից), ծրագրի մեկնարկի օրը լսել են «Հայ երեխաների բռնի ձուլումը ցեղասպանության ընթացքում» դասախոսությունը, իսկ վերջին օրը՝ ապրիլի 24-ին, կմասնակցեն ամփոփիչ առցանց հանդիպման ծրագրի մյուս մասնակից երկրների՝ Լեհաստանի ու Բոսնիա և Հերցեգովինայի մասնակից երեխաների հետ:

ՌԴ-ն Գերմանիան անվանել է Ուկրաինայում հակամարտության գլխավոր հովանավոր

ՌԴ-ն Գերմանիան անվանել է Ուկրաինայում հակամարտության գլխավոր հովանավոր

Գերմանիան դարձել է «պատերազմի» և Ուկրաինայի ռազմականացման գլխավոր հովանավորը, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։
     «Գերմանիան դարձել է պատերազմի գլխավոր հովանավորը, Ուկրաինայի ռազմականացման գլխավոր հովանավորը։ Դրա մասին են վկայում նաև Բեռլինում հրապարակված տվյալները՝ Ուկրաինայի զինված ուժերի կարիքների համար Գերմանիային հատկացված միջոցների չափի վերաբերյալ», – ասել է նա։

Զախարովայի խոսքով՝ Բեռլինի «սերն Ուկրաինայի քաղաքացիների և ընդհանուր առմամբ Ուկրաինայի նկատմամբ» արտահայտվում է Կիևին ցուցաբերվող աջակցության մեջ, որը նա անվանել է «մահացու առատաձեռնություն»։ Զախարովան նշել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Գերմանիան անվանել է «Ուկրաինայի գլխավոր պաշտպանական գործընկեր»։

«Պարզ ասած՝ Գերմանիան Զելենսկու գլխավոր գործընկերն է Ուկրաինայի քաղաքացիների մահապատժի հարցում», – ասել է նա։

«Ջերմուկ գրուպ»-ի աշխատակցին հրահանգել են սեփական մեքենայով մասնակցել Փաշինյանի ավտոերթին

«Ջերմուկ գրուպ»-ի աշխատակցին հրահանգել են սեփական մեքենայով մասնակցել Փաշինյանի ավտոերթին

«Իշխանություն» լրատվականը «Ջերմուկ գրուպ» ընկերության աշխատակցից ահազանգ է ստացել այն մասին, որ աշխատավայրում հրահանգել են՝ կիրակի օրը անձնական մեքենանայով մասնակցել Նիկոլ Փաշինյանի կազմակերպած ավտոերթին։ «Ասել են՝ շարասյան հետ կիրակի մեկնենք Գյումրի, որ շատ երևան։
     Սեփական մեքենաներով գնալն էլ նրա համար է, որ տպավորություն լինի, թե մեր կամքով ենք մասնակցել ավտոերթին»,- պատմեց ընկերության առաքիչներից մեկը։
     Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտնել էր, որ կիրակի օրը, ապրիլի 19-ին, մեծ ավտոերթով նշելու են Հյուսիս–հարավ ավտոճանապարհի Աշտարակ–Գյումրի հատվածի բացումը։
     Հիշեցնենք, որ «Ջերմուկ գրուպը» պատկանում է ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանին, ում որդին Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանն է։ Այս հանգամանքն ինքնին վկայում է այն մասին, որ խոսքը կամավոր մասնակցության առաջարկի մասին չէ։

«Ջերմուկ գրուպ»-ի աշխատակցին հրահանգել են սեփական մեքենայով մասնակցել Փաշինյանի ավտոերթին

«Ջերմուկ գրուպ»-ի աշխատակցին հրահանգել են սեփական մեքենայով մասնակցել Փաշինյանի ավտոերթին

«Իշխանություն» լրատվականը «Ջերմուկ գրուպ» ընկերության աշխատակցից ահազանգ է ստացել այն մասին, որ աշխատավայրում հրահանգել են՝ կիրակի օրը անձնական մեքենանայով մասնակցել Նիկոլ Փաշինյանի կազմակերպած ավտոերթին։ «Ասել են՝ շարասյան հետ կիրակի մեկնենք Գյումրի, որ շատ երևան։
     Սեփական մեքենաներով գնալն էլ նրա համար է, որ տպավորություն լինի, թե մեր կամքով ենք մասնակցել ավտոերթին»,- պատմեց ընկերության առաքիչներից մեկը։
     Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտնել էր, որ կիրակի օրը, ապրիլի 19-ին, մեծ ավտոերթով նշելու են Հյուսիս–հարավ ավտոճանապարհի Աշտարակ–Գյումրի հատվածի բացումը։
     Հիշեցնենք, որ «Ջերմուկ գրուպը» պատկանում է ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանին, ում որդին Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանն է։ Այս հանգամանքն ինքնին վկայում է այն մասին, որ խոսքը կամավոր մասնակցության առաջարկի մասին չէ։

Վրաստանը նոր վիզա է մտցնում հեռավար աշխատողների համար

Վրաստանը նոր վիզա է մտցնում հեռավար աշխատողների համար

Վրաստանը փոփոխություններ է ընդունել, որոնք հատուկ վիզա են մտցնում արտասահմանյան ընկերություններում հեռավար աշխատող օտարերկրացիների համար: Այն տրամադրվում է մեկ տարի ժամկետով, հաղորդում է NewsGeorgia-ն:

Այս վիզաները նախատեսված են այսպես կոչված թվային քոչվորների համար՝ մասնագետների, ովքեր իրենց աշխատանքում օգտագործում են ժամանակակից տեխնոլոգիաներ և հաճախ փոխում են իրենց բնակության վայրը՝ ճանապարհորդելով աշխարհով մեկ: DemandSage վերլուծական ընկերության տվյալներով՝ նման մարդկանց ընդհանուր թիվը 2025 թվականի սկզբին կհասնի 40 միլիոնի:

«Օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի մասին» թարմացված օրենքի համաձայն՝ C5 վիզան նախատեսված է Վրաստան զբոսաշրջության նպատակով մուտք գործող և երկրից դուրս գտնվող ընկերությունում աշխատող անձանց համար: Թույլտվությունը տարածվում է նաև դիմորդի ամուսինների և անչափահաս երեխաների վրա: Վիզան կարող է մերժվել պետության ներգաղթային քաղաքականության հիման վրա, և որոշումը չի կարող բողոքարկվել: