«Օրբանն այնպես էր փոխել օրենսգիրքը, որ թվում էր՝ իշխանափոխություն հնարավոր չէ». Ռոբերտ Քոչարյան

«Օրբանն այնպես էր փոխել օրենսգիրքը, որ թվում էր՝ իշխանափոխություն հնարավոր չէ». Ռոբերտ Քոչարյան

«Մեծ քաղաքականություն» փոդքասթի ժամանակ ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը անդրադարձել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի պարտությանն ընտրություններում. «16 տարում Օրբանը լուրջ փոփոխություններ է մտցրել ընտրական օրենսգրքում, լուրջ ազդեցություն է ունեցել դատական համակարգի վրա, սահմանադրական դատարան և այլն․ ընտրական օրենսգիրքը այնպիսի էր, որ բոլորին թվում էր, թե այս օրենսգրքով հնարավոր չէ իշխանությունը խախտել, բայց կուտակվեց դժգոհություն և այդ դժգոհությունն ուղղակի արտահայտվեց քվեներով՝ ընտրությունների արդյունքում»։

«Մեծ քաղաքականություն». փոդքաստ Ռոբերտ Քոչարյանի հետ (տեսանյութ)

«Մեծ քաղաքականություն». փոդքաստ Ռոբերտ Քոչարյանի հետ

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը և դաշինքի պատգամավորներ Ագնեսա Խամոյանն ու Աննա Գրիգորյանը խոսել են Իրանի շուրջ զարգացումների, Հայաստանի վրա դրանց ազդեցության մասին, անդրադարձել են Հայաստան-Հունգարիա հարաբերություններին և իշխանության քարոզարշավին։

«ԱԺ-ում ՍՄՍ-ով ՖԱՍ հրաման հնչեցրեց». Արման Աբովյան

«ԱԺ-ում ՍՄՍ-ով ՖԱՍ հրաման հնչեցրեց». Արման Աբովյան

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այն, ինչ այսօր տեղի էր ունենում ԱԺ-ում, ոչ այլ ինչ էր, քան ՍՄՍ-ով ՖԱՍ հրաման։ Թիրախն այս անգամ իմ գործընկեր Էլինար Վարդանյանն էր, որին Փաշինյանի հրահանգով նշանառության տակ էին առել Վահագն Ալեքսանյանն ու Ռուբեն Ռուբինյանը։
     Նախ, տղաներ ջան, ինչքան էլ իրար հերթ չտալով Գագիկ Ծառուկյանի անունը պատեհ-անպատեհ անունով շահարկեք, դրանից ձեր քաղաքական կշիռն ու լրջությունը չի ավելանալու, իզուր ձեզ էդքան մի կոտորեք։
     Երկրորդ՝ էդ որ անընդհատ խոսում եք տեղից տեղ տեղափոխվելուց՝ ձեզանից ո՞վ, ո՞նց և որտեղի՞ց հայտնվեց ՔՊ-ի կազմում, թե չէ տպավորություն է, որ բոլորդ ծնվել եք Նիկոլ Փաշինյանի անվան «ծննդատանը», իսկ քայլել սովորել ՔՊ-ի մսուր-մանկապարտեզում։
     Երրորդ՝ գուցե իմ հորդորը ուշացած ու հասցեական չէ, բայց տղամարդկությունը միայն անդրավարտիք հագնելը չէ ու կանանց թիրախավորելն էլ մղոններով հեռու է տղամարդկությունից։ Թեպետ, ում ինչ եմ ասում։
     Եվ ամենակարևորը՝ հարձակման հրահանգը, այն ՍՄՍ-ը, որը ստացել էիք՝ հայերեն էր, թե թուրքերեն»։

Մեսին գնել է ֆուտբոլային ակումբ | Նորություններ Հայաստանից, Արցախից (Լեռնային Ղարաբաղ) և աշխարհից

Մեսին գնել է ֆուտբոլային ակումբ

Արգենտինայի ազգային հավաքականի և «Ինտեր Մայամիի» ֆուտբոլիստ Լիոնել Մեսին գնել է կատալոնական «Կորնելյա» ակումբը, որը Իսպանիայի երրորդ դիվիզիոնի ակումբ է։
     Լուրը հայտարարվել է Կորնելյայի պաշտոնական կայքում։ Արգենտինացի հարձակվողն այժմ ակումբի բաժնետոմսերի 100%-ի սեփականատերն է։
     «Կորնելյան» գոյություն ունի 1951 թվականից։ Հիմնադրումից ի վեր ակումբը հիմնականում մրցել է տարածաշրջանային առաջնություններում։

Կատալոնացիների ամենամեծ նվաճումներից մեկը 2021 թվականի հունվարի 6-ին «Ատլետիկո Մադրիդի» նկատմամբ տարած 1-0 հաշվով հաղթանակն էր Իսպանիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակչում։

«Իրական հաշտեցման հասնելու համար Ադրբեջանում պահվող 19 հայերը պետք է ազատ արձակվեն». Ալեն Սիմոնյանի ելույթը (տեսանյութ)

«Իրական հաշտեցման հասնելու համար Ադրբեջանում պահվող 19 հայերը պետք է ազատ արձակվեն». Ալեն Սիմոնյանի ելույթը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովի ընդհանուր քննարկումներում։

Իր խոսում ԱԺ նախագահը ասել է․
     «Տիկի՛ն նախագահող,
     Ձե՛րդ գերազանցություններ,
     Հարգելի՛ գործընկերներ,
     Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,
     Ինձ համար մեծ պատիվ է ընդունել Թուրքիայի հրավերը եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի անունից հանդես գալ Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովում: Կցանկանայի նշել, որ քննարկվող՝ «Հույսի սերմանում, խաղաղության ապահովում եւ արդարության երաշխավորում ապագա սերունդների համար» թեմայի կարեւորությունը դժվար է գերագնահատել: Թույլ տվեք ասել մի ակնհայտ ճշմարտություն. ծաղկող ներկան եւ ապագան կառուցվում են հույսի, խաղաղության եւ արդարության հիմքերի վրա:
     Հայաստանի դեպքում հենց այս գաղափարն է ձեւավորում մեր քաղաքականությունը եւ ուղղորդում մեր գործողությունները: Մենք ձգտում ենք այնպիսի ապագայի, որտեղ բոլորը կունենան սոցիալական եւ տնտեսական բարեկեցության հավասար հնարավորություններ:
     Բայց ո՞վ է պարզապես երազում ավելի լավ ապագայի մասին եւ ո՞վ է իրականում այն կերտում: Ապագա սերունդները չեն կարող կառուցել այն աշխարհը, որը ժառանգելու են: Լավագույն դեպքում նրանք կարող են միայն վստահել մեզ, որ մենք խոհեմորեն գործենք իրենց անունից:
     Հույսը պահպանում է արդարության հանդեպ մեր ձգտումը եւ վստահելու կարողությունը: Մեր այսօրվա գործողությունները պետք է ծառայեն այդ վստահության կառուցմանը: Գալիք սերունդները պետք է հավատան, որ խաղաղությունը, որը մենք այսօր կառուցում ենք, տեւական է:

Չսխալվեք. մեր աշխարհի ճեղքերը խոր ու լուրջ են: Մենք խորապես մտահոգված ենք Իրանում ստեղծված իրավիճակով, եւ իմ աղոթքներն ուղղված են Իրանի ժողովրդին: Լիբանանի ճգնաժամը եւս չի կարելի անտեսել: Անշուշտ, մեր առջեւ ծառացած փորձությունը ծանր է: Սակայն ո՞վ, եթե ոչ մենք, ունենք ուժ եւ բարոյական պարտավորություն՝ բուժելու մեր աշխարհը:

Հայաստանը լիովին ընդունում է իր այդ պատասխանատվությունը:

2025 թվականին Հայաստանի, Ադրբեջանի եւ ԱՄՆ-ի առաջնորդների կողմից ստորագրված համաձայնագրից հետո մեր տարածաշրջանում խաղաղություն է տիրում: Սա, իրապես, մեծագույն նվաճում է: Սակայն մեր տեսլականն ավելի լայն է: Մենք հրավիրում ենք Թուրքիային դառնալու գործընկեր եւ միանալու մեզ խաղաղության կտավը հյուսելու գործում: Այս նպատակով մենք պատրաստ ենք խորացնել մեր հարաբերությունները Թուրքիայի հետ:
     Տասնամյակների անվստահությունից ու թշնամանքից հետո Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վստահության ձեւավորման նոր դարաշրջան է սկսվել: Այս առաջընթացն ամրապնդելու ջանքերն այժմ ուղղված են հաղորդակցությունների ամրապնդմանը եւ տեղում խաղաղությունն արդյունավետորեն իրականության վերածելու ապահովմանը:
     «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի իրականացումը եւս մեկ կարեւոր հանգրվան է: Այս նախաձեռնությունը նպատակ ունի միաժամանակ զարգացնելու տարածաշրջանային կապերը եւ ընդլայնելու միջազգային առեւտրային ուղիները:
     Հիմնված լինելով ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ իրավասության սկզբունքների վրա՝ ԹՐԻՓՓ-ն ունի Հարավայի Կովկասում եւ դրա սահմաններից դուրս կայունությունը, տնտեսական համագործակցությունը եւ բարգավաճումը խթանելու ներուժ:
     Կարգավորման հուսադրող նշաններն անհերքելի են: Տարիների ընթացքում առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առեւտուրը սկսել է ձեւավորվել: Ադրբեջանական ապրանքների ներմուծումը Հայաստան խորհրդանշական եւ գործնական քայլ է տնտեսական կապերի վերականգնման տեսանկյունից: Սրանք խաղաղության արդյունքներն են՝ շոշափելի բարելավումներ, որոնք անմիջականորեն օգուտ են բերում մեր ժողովրդին:
     Միեւնույն ժամանակ, դեռեւս առկա են լուրջ մարդասիրական խնդիրներ, որոնք պետք է լուծվեն: Վստահության ամրապնդումը շարունակելու եւ իրական հաշտեցման հասնելու համար Ադրբեջանում պահվող 19 հայերը պետք է ազատ արձակվեն եւ վերամիավորվեն իրենց ընտանիքների հետ, իսկ անհետ կորած մյուս անձանց ճակատագրերը պետք է պարզվեն:

Հարգելի՛ գործընկերներ,

Հիմա առաջնահերթությունները սահմանելու ժամանակն է, եւ ապագա սերունդների բարօրության համար մենք դրանք պետք է ընտրենք իմաստուն կերպով: Եվ ովքե՞ր են հաջորդ սերունդները: Նրանք մեր երեխաներն ու թոռներն են: Մեր սուրբ պարտականությունն է արժանի լինել նրանց՝ թողնելով ոչ թե պատերազմի, այլ խաղաղության ժառանգություն»։

«Ստալինի ժամանակ էլ էին մարդկանց «մեղավոր» հռչակում դեռ դատարան չհասած». Ռոբերտ Ամստերդամ

«Ստալինի ժամանակ էլ էին մարդկանց «մեղավոր» հռչակում դեռ դատարան չհասած». Ռոբերտ Ամստերդամ

Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի անդամ, միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը գրել է․

«Հետևելով Հայաստանում այսօրվա լայնամասշտաբ ձերբակալությունների ընթացքին, տեսնելով, թե ինչպես են ինչ-որ «ձայնագրությունների» հիման վրա մարդկանց պիտակավորում՝ ակամա զուգահեռներ եմ անցկացնում պատմության ամենամութ՝ Ստալինյան ժամանակաշրջանի հետ։
     Այն ժամանակ էլ էին մարդկանց «մեղավոր» հռչակում դեռ դատարան չհասած. պարզապես պետք էր համատարած վախի մթնոլորտ ստեղծել։

Բայց եկեք հասկանանք, թե իրականում ինչ է թաքնված այս ամենի հետևում։ Դեռ ոչինչ ապացուցված չէ, դեռ չկա դատարանի ոչ մի օրինական վճիռ, բայց մարդկանց արդեն թիրախավորում են, նրանց անունները հանրայնացնում են լուրերով՝ փորձելով կոտրել «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների և նրանց համակիրների կամքը։

Սա բռնաճնշման դասական ձեռագիր է, երբ օրենքը ծառայեցվում է քաղաքական նպատակներին։

Իմ տարիների փորձը հուշում է՝ երբ պետությունը սկսում է գործել նման շտապողականությամբ ու ցուցադրական կոշտությամբ, նշանակում է՝ իրական նպատակը ոչ թե արդարադատությունն է, այլ քաղաքական հակառակորդին ամեն գնով լռեցնելը»։

«Ստալինի ժամանակ էլ էին մարդկանց «մեղավոր» հռչակում դեռ դատարան չհասած». Ռոբերտ Ամստերդամ

«Ստալինի ժամանակ էլ էին մարդկանց «մեղավոր» հռչակում դեռ դատարան չհասած». Ռոբերտ Ամստերդամ

Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի անդամ, միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը գրել է․

«Հետևելով Հայաստանում այսօրվա լայնամասշտաբ ձերբակալությունների ընթացքին, տեսնելով, թե ինչպես են ինչ-որ «ձայնագրությունների» հիման վրա մարդկանց պիտակավորում՝ ակամա զուգահեռներ եմ անցկացնում պատմության ամենամութ՝ Ստալինյան ժամանակաշրջանի հետ։
     Այն ժամանակ էլ էին մարդկանց «մեղավոր» հռչակում դեռ դատարան չհասած. պարզապես պետք էր համատարած վախի մթնոլորտ ստեղծել։

Բայց եկեք հասկանանք, թե իրականում ինչ է թաքնված այս ամենի հետևում։ Դեռ ոչինչ ապացուցված չէ, դեռ չկա դատարանի ոչ մի օրինական վճիռ, բայց մարդկանց արդեն թիրախավորում են, նրանց անունները հանրայնացնում են լուրերով՝ փորձելով կոտրել «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների և նրանց համակիրների կամքը։

Սա բռնաճնշման դասական ձեռագիր է, երբ օրենքը ծառայեցվում է քաղաքական նպատակներին։

Իմ տարիների փորձը հուշում է՝ երբ պետությունը սկսում է գործել նման շտապողականությամբ ու ցուցադրական կոշտությամբ, նշանակում է՝ իրական նպատակը ոչ թե արդարադատությունն է, այլ քաղաքական հակառակորդին ամեն գնով լռեցնելը»։

Ռուսաստանն «Աբինսկ» բեռնանավով ուկրաինական ցորեն է մատակարարել Իսրայելին

Ռուսաստանն «Աբինսկ» բեռնանավով ուկրաինական ցորեն է մատակարարել Իսրայելին

Ապրիլի 16-ին, հինգշաբթի օրը, Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը հաղորդագրություն է ուղարկել իր ուկրաինացի գործընկեր Անդրեյ Սիբիհային՝ տեղեկացնելով, որ անհնար է ռուսական «Աբինսկ» բեռնատար նավը Հայֆայի նավահանգստում կալանավորել, քանի որ նավն արդեն լքել էր նավահանգիստը։ Այս մասին իր բլոգում հայտնել է Իսրայելի «12-րդ ալիք»-ի և «Աքսիոս»-ի լրագրող Բարակ Ռավիդը։
     Ռավիդի խոսքով՝ Սաարը ափսոսանք է հայտնել, որ Ուկրաինայի հարցումը ուշացել է։ Սակայն Ռավիդը նշում է, որ Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը նավի ժամանման մասին տեղյակ է եղել նավահանգստում նրա ժամանումից երկու շաբաթ առաջ։

Խոսքը վերաբերում է ռուսական բեռնատար նավին, որը, ըստ ուկրաինական կողմի, Հայֆա է հասցրել Ուկրաինայի օկուպացված տարածքներից արտահանված ավելի քան 43,000 տոննա ցորեն։

Մարտին ուկրաինական հետախուզությունը հետևել է նավի` Սև ծովից դուրս գալու նախապատրաստական ​​աշխատանքներին և նյութերը փոխանցել է Ուկրաինայի գլխավոր դատախազությանը։ Ապրիլի 8-ին Ուկրաինայի դատարանն օրդեր է տվել բեռնատար նավը կալանավորելու համար։

Մարտի 27-ին Իսրայելում Ուկրաինայի դեսպան Եվգենի Կորնիյչուկը հանդիպել է Երուսաղեմում Արտաքին գործերի նախարարության ղեկավարության հետ, հանձնել հավաքված տվյալները և զգուշացրել, որ նավի մուտքը Իսրայելի նավահանգիստ կհամարվի պատժամիջոցների խախտում: Նավի` Հայֆայի նավահանգիստ մուտք գործելուց հետո Ուկրաինայի գլխավոր դատախազը հանդիպել է Կիևում Իսրայելի դեսպան Միխայիլ Բրոդսկու հետ և փոխանցել միջազգային իրավական օգնության և բեռնատարի կալանման պաշտոնական խնդրանքը։

Ապրիլի 15-ին բեռնատարը լքել է Հայֆայի նավահանգիստը: Հանրային հասանելի AIS հետևորդների համաձայն՝ նավը ուղևորվում է դեպի Դարդանելի նեղուց։

Իսրայելի իշխանությունները պաշտոնապես չեն հայտարարել, թե արդյոք բեռնաթափումը տեղի է ունեցել, սակայն անուղղակի ապացույցները, այդ թվում՝ նավի ակոսը, ենթադրում են, որ այն լքել է Հայֆան՝ հավանաբար առանց հացահատիկի իր բեռի։

Սիրիայի հարավում տեղի են ունեցել մի շարք պայթյուններ

Սիրիայի հարավում տեղի են ունեցել մի շարք պայթյուններ

Սիրիայի հարավում գտնվող Քարֆա գյուղում տեղի են ունեցել մի շարք պայթյուններ:

Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ պայթյունները գյուղում խոշոր հրդեհ են առաջացրել։ Պայթյունի պատճառի, ինչպես նաև զոհերի թվի և ավերածությունների ծավալի վերաբերյալ տեղեկությունները ճշտվում են։

«Տիգրան Ավինյա′ն, արի′ անվճար խորհուրդ եմ տալիս». Արեն Ափիկյան (տեսանյութ)

«Տիգրան Ավինյա′ն, արի′ անվճար խորհուրդ եմ տալիս». Արեն Ափիկյան

Բիզնես խորհրդատու Արեն Ափիկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Տիգրան Ավինյա′ն, արի′ անվճար խորհուրդ եմ տալիս: Ուրեմն, էն որ դեղինի տակ անցնում կանգնում են ու փակում խաչմերուկը, էդ դու ճիշտ ես ասում: Էն որ ՀՀ վարորդների կեսն էլեմենտար ճանապարհային կանոնները չգիտեն, ոչ մի խոսք: Բայց դուք դա փոխել չեք կարող: Հատկապես` ընտրություններից առաջ:
     Հիմա նայի դուք ինչ պիտի անեք: Էս երկրորդ նկարը մեծացրու, նայի ու «Գուգլ»-ում գրի «вафельная разметка на перекрестке»: Հատուկ քո համար թողել եմ յութուբյան լինկ: Ուշադիր նայի` ինչի համար ա ու գնացեք տենց գծեր գծելու: Բայց գծելը քիչ ա, հետո պիտի վերահսկեք ու տուգանեք: Հետևողական լինեք, կարողա մի 2 տարում էդ խնդիրը լուծվի: Ափսոս` դուք արդեն իշխանության չեք լինի, բայց մի լավ բան արած կլինես»: