«Եթե այս իշխանությունները իսկապես հաջողեն, կունենանք ոչ թե ԱԺ, այլ Միլլի Մեջլիս». Արմեն Ռուստամյան (տեսանյութ)

«Եթե այս իշխանությունները իսկապես հաջողեն, կունենանք ոչ թե ԱԺ, այլ Միլլի Մեջլիս». Արմեն Ռուստամյան

«Եթե չհաջողվի ընդդիմությանը իշխանության գալ, նրանք նորից վերցնելո՞ւ են մանդատները, գալու են նորից Նիկոլ Փաշինյանիի ընդդիմությո՞ւն», ճեպզրույցի ժամանակ հարց է ուղղվել ԱԺ «հայաստան» խմբակցությն պատգամավոր Արմեն Ռուսստամյանին:

Ն պատասխանել է. «Ժամանակը կգա, կխոսենք, ես հիմա դրա մասին չեմ կարող ասել: Բայց եթե այս իշխանությունները իսկապես հաջողեն, մենք կունեննք ոչ թե խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձևավորված ԱԺ, այլ՝ Միլլի Մեջլիս: Թող որոշեն՝ այդ Միլլի Մեջլիսում աշխատելը իմաստ ունի՞, թե՞ չէ: Սա կորոշեն ընտրություններից հետո»:

«Կոմբայնանման սարք կա, մի քիչ փող տվեք, էդ սարքից բերեն, պրծնենք էդ փոսերի ցավից»․ Հովիկ Աղազարյան (տեսանյութ)

«Կոմբայնանման սարք կա, մի քիչ փող տվեք, էդ սարքից բերեն, պրծնենք էդ փոսերի ցավից»․ Հովիկ Աղազարյան

«Երևանում և էլի ուրիշ տեղերում այդ տխրահռչակ փոսերը որ կան, հաշվարկե՞լ եք արդյոք, թե յուրաքանչյուր ընտանիք այդ փոսերից ինչքան վնաս է ստացել, նախարարությունը հաշվարկե՞լ է արդյոք, թե այդ փոսերի պատճառով ինչքան են հայտնվում խցանման մեջ․․․ Եվ մյուս հարցը՝ ասֆալտապատման աշխատանքների որակը ստուգելու հետ կապված ինչ-որ առաջընթաց ունե՞նք, թե՞ չունենք, որովհետև ո՞նց կարելի է էսօր ասֆալտ անել, հաջորդ տարի հանդիպել էդպիսի փոսերի»,- Կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին տարեկան զեկույցի ներկայացման ժամանակ ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանն այս հարցն ուղղեց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանին։

Նախարարի պատասխանից հետո Աղազարյանն արձագանքեց․ «Զարգացած երկրներում կոմբայնանման սարք կա, փոսը լինում է, երկու ժամ հետո չի լինում, էդքան փող ունեք, մի քիչ փող տվեք, էդ սարքից բերեն, պրծնենք էդ ցավից»․

Փաշինյանը հեռվից բղավեց` ասելով․ «Հարցրեք՝ ասֆալտի սե՞րմ ա ցանում էդ կոմբայնը»։

Բերման են ենթարկվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության 14 անդամներ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)

Բերման են ենթարկվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության 14 անդամներ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

Ինչպես հայտնել էինք՝ բերման են ենթարկվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներ, այդ թվում կանայք։ Կուսակցության ներկայացուցիչներն այս պահին Հակակոռտուպցիոն կոմիտեի մոտ են՝ իրավիճակին ծանոթանալու համար։ «Այս պահին 14 անձ բերման է ենթարկվել։ Իմ տվյալներով՝ նույն անհեթեթ մեղադրանք է՝ բարեգործության արգելիքի հետ կապված, նույնը, ինչ առաջադրվել էր Գոհար Ղումաշյանին։ Սա փորձ է քրեական գործիքակազմով փորձլ վախեցնել մեզ և խոչնդոտել մեր գործունեությանը։Սա նաև փորձ է իշխող ուժի համար իրբև հիմքեր ապահովել, որպեսզի չգրանցեն մեր ուժը, բայց նշեմ, որ մենք կանգ չենք առնելու»,- լրագրողների հետ զրույցում հայտնեց կուսակցության մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը։

Իրանի և Պակիստանի ներկայացուցիչներն այսօր կհանդիպեն՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելու ջանքերի շրջանակներում (տեսանյութ)

Իրանի և Պակիստանի ներկայացուցիչներն այսօր կհանդիպեն՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելու ջանքերի շրջանակներում

Այսօր իրանցի պաշտոնյաները և Պակիստանի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ասիմ Մունիրը բանակցություններ կանցկացնեն Թեհրանում՝ քննարկելու այն հաղորդագրությունները, որոնք փոխանակվել են Իրանի և ԱՄՆ-ի միջև Պակիստանում բանակցությունների ձախողումից հետո: Այս մասին հաղորդում է CNN-ը՝ հղում կատարելով Tasnim-ին։

Իրանը Պակիստանի միջոցով հաղորդագրություններ է փոխանակում ԱՄՆ-ի հետ՝ Թեհրանի և Վաշինգթոնի միջև բանակցությունների երկրորդ փուլ անցկացնելու դիվանագիտական ​​ջանքերի ակտիվացման ֆոնին։

Նշվում է, որ Մունիրը, ով գլխավոր միջնորդներից է, ժամանել է Թեհրան և հանդիպել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ: Պակիստանի ռազմական պաշտոնյաների խոսքով՝ Մունիրի պատվիրակությունը իր հետ բերել է Վաշինգթոնից ստացված ուղերձը:

Հանդիպումից հետո հրապարակված հաղորդագրության մեջ Արաղչին նշել է, որ «շատ ուրախ է» Մունիրին Իրանում ողջունելու համար և վերահաստատել է Իրանի հանձնառությունը «տարածաշրջանում խաղաղության և կայունության խթանմանը»։

«Ատոմակայանը հաջորդ 10 տարիներին ևս էներգահամակարգում պահելու նպատակով միջոցառումներ են իրականացվում»․ Դավիթ Խուդաթյան (տեսանյութ)

«Ատոմակայանը հաջորդ 10 տարիներին ևս էներգահամակարգում պահելու նպատակով միջոցառումներ են իրականացվում»․ Դավիթ Խուդաթյան

«ՀՀ-ում էլեկտրաէներգիայի սպառումն ավելացել է, այն կազմում է 7,2 մլրդ կիլովատտ/ժամ, աճը կազմել է 6,6 տոկոս։ Ընդհանուր էլեկտրաէներգիայի արտադրանքի աճը կազմել է 6,7 տոկոս»,- Ազգային ժողովում Կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին տարեկան զեկույցի ժամանակ հայտնեց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։

Նախարարը նաև նշեց, որ

Մեծամորի ատոմակայանի ժամկետի երկարացման ծրագիրը շարունակվում է. «Այս պահին շահագործման ժամկետի երկարացման ծրագրով միջոցառումներ են իրականացվում՝ ատոմակայանը հաջորդ 10 տարիների համար ևս էներգահամակարգում պահելու նպատակով»։

«Բերման են ենթարկվել գործընկերներս»․ Գոհար Մելոյան (տեսանյութ)

«Բերման են ենթարկվել գործընկերներս»․ Գոհար Մելոյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ «Հրատապ․․․
     Բերման են ենթարկվել գործընկերներս, այդ թվում՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության կին թեկնածու և մեր համակիրները։
     Առավոտվանից խոչընդոտում են փաստաբանների մուտքը։
     Ուղևորվում ենք Հակակոռուպցիոն կոմիտե (հասցե՝ Մոսկովյան 1)․․․
     Ավելի եք մոտիվացնում մարդկանց՝ նորմալ իրավական երկրում ապրելու համար պայքարել»։

«Խոստովանենք՝ 2021-ի մեր նախընտրական ծրագիրը եղել է պսևդոդաշնակցական նախընտրական ծրագիր»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

«Խոստովանենք՝ 2021-ի մեր նախընտրական ծրագիրը եղել է պսևդոդաշնակցական նախընտրական ծրագիր»․ Նիկոլ Փաշինյան

«Եկեք ի վերջո խոստովանենք, որ 2021-ի մեր նախընտրական ծրագիրը եղել է միջին վիճակագրական, պսևդոդաշնակցական նախընտրական ծրագիր, և մենք այդ ծրագրով գնացել ենք ժողովրդի մոտ, և ժողովուրդը այդ ծրագիրը մի կողմ է դրել և մեզ ավանդել է ուրիշ օրակարգ:

Նրբությունն այն է, որ մենք հենց ժողովրդից սերող քաղաքական մեծամասնություն ենք: Մենք պորտալարով կապված ենք ժողովրդի հետ: Մենք չենք կարող այդ պատգամը չլսել, և այս սոցիալ-հոգեբանական փոփոխությունը ժողովուրդն է արել, պատվիրել, մենք էլ իրականացրել ենք»,- Կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին տարեկան զեկույցի ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս կբնորոշի Նիկոլ Փաշինյանը հաջորդ մանդատը, որը ՔՊ-ն առաջիկա ընտրություններին խնդրելու է ժողովրդից, Փաշինյանը նշեց․ «Մեր կարգախոսն է՝ «տե՛ր կանգնիր խաղաղությանը», և պետք է խաղաղության մանդատին տեր կանգնի, այն ի կատարումն հանձնի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը»։ Նա նաև ընդգծեց, որ առաջիկա մանդատը պետք է լինի խաղաղության մանդատ, խաղաղությունը սովորական դարձնելու մանդատ և խաղաղությունը ինստիտուցիոնալ դարձնելու մանդատ:

Ադրբեջանն առաջին անգամ ապրանքներ է ներմուծել Հայաստանից

Ադրբեջանն առաջին անգամ ապրանքներ է ներմուծել Հայաստանից

Ընթացիկ տարվա մարտին Ադրբեջանն առաջին անգամ ապրանքներ է ներմուծել Հայաստանից՝ 960 ԱՄՆ դոլարի չափով։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է այդ երկրի Պետական ​​մաքսային կոմիտեն։

Նշվում է, այս տարվա առաջին եռամսյակում Ադրբեջանը Հայաստան է արտահանել 5,757 միլիոն դոլարի արտադրանք։ Այդ ծավալից 1,537 միլիոն դոլարը բաժին է ընկում մարտ ամսին։

«Էս ի՞նչ շարժ է՝ գալիս-գնում են․ եկեք գրանցվեք, գնացեք, վարկ կունենաք, վերջին 2 ամիսն է մնացել»․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմությանը (տեսանյութ)

«Էս ի՞նչ շարժ է՝ գալիս-գնում են․ եկեք գրանցվեք, գնացեք, վարկ կունենաք, վերջին 2 ամիսն է մնացել»․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմությանը

«Էս ի՞նչ շարժ ա, ընդդիմությունը սենց գալիս-գնում է, գալիս գնում է»,- այսօր ԱԺ-ում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նկատի ունենալով դահլիճում ընդդիմության բացակայությունը։ «Գրանցվում են՝ որպեսզի աշխատավարձ ստանան, բայց գնում են, որպեսզի չմասնակցեն նիստին, մենք 5 տարի է այդ շարժն ենք տեսնում»,- արձագանքելով վարչապետին՝ ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ ավելացնելով, որ եթե պատգամավորները չեն գրանցվում՝ այդ նիստի համար աշխատավարձից զրկվում են, ուստի ընդդիմադիրները գրանցվում են, որ չզրկվեն աշխատավարձից։ «Ոնց որ «Պտտվիր, կյանքի կառուսել» երգը լինի՝ ստեղից մտնում են, դուրս են գալիս, մտնում են՝ դուրս են գալիս։ Դե ճիշտ են անում, ժողովուրդ ջան, եկեք գրանցվեք, ընդդիմության մյուս ներկայացուցիչներին կոչ եմ անում գալ-գրանցվել, եկեք գրանցվեք՝ գնացեք։ Վարկ բան կունենաք փակելու, չգիտեմ, կարող ա բենզինը թանկացած լինի, էլ չեմ ասում գնաճի մասին եք խոսում, վերջին 2 ամիսն ա մնացել։ Ուղղակի ոքեշնչված եմ ընդդիմությունից»,- հեգնեց վարչապետը։

«Էս ի՞նչ շարժ է՝ գալիս-գնում են․ եկեք գրանցվեք, գնացեք, վարկ կունենաք, վերջին 2 ամիսն է մնացել»․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմությանը (տեսանյութ)

«Էս ի՞նչ շարժ է՝ գալիս-գնում են․ եկեք գրանցվեք, գնացեք, վարկ կունենաք, վերջին 2 ամիսն է մնացել»․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմությանը

«Էս ի՞նչ շարժ ա, ընդդիմությունը սենց գալիս-գնում է, գալիս գնում է»,- այսօր ԱԺ-ում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նկատի ունենալով դահլիճում ընդդիմության բացակայությունը։ «Գրանցվում են՝ որպեսզի աշխատավարձ ստանան, բայց գնում են, որպեսզի չմասնակցեն նիստին, մենք 5 տարի է այդ շարժն ենք տեսնում»,- արձագանքելով վարչապետին՝ ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ ավելացնելով, որ եթե պատգամավորները չեն գրանցվում՝ այդ նիստի համար աշխատավարձից զրկվում են, ուստի ընդդիմադիրները գրանցվում են, որ չզրկվեն աշխատավարձից։ «Ոնց որ «Պտտվիր, կյանքի կառուսել» երգը լինի՝ ստեղից մտնում են, դուրս են գալիս, մտնում են՝ դուրս են գալիս։ Դե ճիշտ են անում, ժողովուրդ ջան, եկեք գրանցվեք, ընդդիմության մյուս ներկայացուցիչներին կոչ եմ անում գալ-գրանցվել, եկեք գրանցվեք՝ գնացեք։ Վարկ բան կունենաք փակելու, չգիտեմ, կարող ա բենզինը թանկացած լինի, էլ չեմ ասում գնաճի մասին եք խոսում, վերջին 2 ամիսն ա մնացել։ Ուղղակի ոքեշնչված եմ ընդդիմությունից»,- հեգնեց վարչապետը։