
Ընթացիկ տարվա մարտին Ադրբեջանն առաջին անգամ ապրանքներ է ներմուծել Հայաստանից՝ 960 ԱՄՆ դոլարի չափով։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է այդ երկրի Պետական մաքսային կոմիտեն։
Նշվում է, այս տարվա առաջին եռամսյակում Ադրբեջանը Հայաստան է արտահանել 5,757 միլիոն դոլարի արտադրանք։ Այդ ծավալից 1,537 միլիոն դոլարը բաժին է ընկում մարտ ամսին։