Ծանրամարտի երիտասարդների առաջնությունում ՀՀ թիմերի կազմում հանդես կգա 10 մարզիկ

Ծանրամարտի երիտասարդների առաջնությունում ՀՀ թիմերի կազմում հանդես կգա 10 մարզիկ

Ծանրամարտի երիտասարդների առաջնությունում Հայաստանի կանանց և տղամարդկանց թիմերի կազմում հանդես կգա ընդհանուր առմամբ 10 մարզիկ:

Այս մասին հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան:

«Եգիպտոսի Իսմայիլիա քաղաքում մայիսի 2-8-ը կայանալիք երիտասարդների աշխարհի առաջնությունում` Հայաստանի հավաքականների կազմերը.
     Տղամարդկանց հավաքական.
     65 կգ` Արտուշ Գրիգորյան
     71 կգ` Նարեկ Գրիգորյան, Հովհաննես Հովհաննիսյան
     79 կգ` Նարեկ Մկրտչյան
     94 կգ` Վալերիկ Մովսիսյան
     110 կգ` Գրիգոր Ղազարյան
     +110 կգ` Գագիկ Մկրտչյան
     Երիտասարդների հավաքականի ավագ մարզիչ` Վիգեն Խաչատրյանը, երկրորդ մարզիչ` Վահրամ Գևորգյան
     Կանանց հավաքական.
     69 կգ` Մերի Միսակյան
     77 կգ` Աննա Ամրոյան
     86 կգ` Էմմա Պողոսյան
     Կանանց հավաքականի գլխավոր մարզիչ` Արտաշես Ներսիսյան, երկրորդ մարզիչը` Տարոն Թովմասյան»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մոտ 40 հազար աստերոիդ է մոտենում Երկրին

Մոտ 40 հազար աստերոիդ է մոտենում Երկրին

Աստղագետները գրանցում են Երկրամերձ տարածությունում հայտնաբերված օբյեկտների թվի կայուն աճ: Վերջին տվյալներով՝ մասնագետները նույնականացրել են շուրջ 40 հազար աստերոիդ, որոնց ուղեծրերն անցնում են Երկրի անմիջական հարևանությամբ:
     Ընդհանուր առմամբ, Արեգակնային համակարգում հայտնի աստերոիդների թիվն արդեն անցնում է 1 միլիոնից: Դրանց հիմնական մասը կենտրոնացված է Մարսի և Յուպիտերի ուղեծրերի միջև գտնվող Աստերոիդների գլխավոր գոտում: Սակայն գիտնականների առանձնահատուկ ուշադրության կենտրոնում են «Երկրամերձ աստերոիդները», որոնք մոտենում են մեր մոլորակին հարաբերականորեն փոքր հեռավորության վրա:
     Այս խմբի մեջ առանձնացվում են պոտենցիալ վտանգավոր օբյեկտները: Դրանք այն երկնային մարմիններն են, որոնց ուղեծրերը հատվում են Երկրի ուղեծրի հետ կամ մոտենում են դրան մինչև 7,5 միլիոն կիլոմետր հեռավորության վրա:
     Գիտնականների փոխանցմամբ՝ ներկայումս հայտնի է 154 պոտենցիալ վտանգավոր աստերոիդ, որոնց տրամագիծը գերազանցում է մեկ կիլոմետրը: Նման չափսերի օբյեկտի բախումը Երկրի հետ կարող է ունենալ գլոբալ աղետալի հետևանքներ, ուստի դրանց հետագիծը գտնվում է շուրջօրյա հսկողության տակ: Աստերոիդների թվի աճը կապված է ոչ թե դրանց քանակի իրական ավելացման, այլ դիտարկման տեխնիկական միջոցների կատարելագործման հետ, ինչը թույլ է տալիս նկատել նախկինում անտեսանելի մարմինները:

«Ինչքան էլ փորձեք նրան խանգարել, չի ստացվելու»․ Ոսկան Սարգսյան

«Ինչքան էլ փորձեք նրան խանգարել, չի ստացվելու»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Արտերկրում Սամվել Կարապետյանի ունեցվածքը ո՞վ է խլելու․
     Ազգային ժողովում ներկայացվող էժան թատրոնը վաղուց արդեն հետաքրքիր չէ։ Պատասխանելով ՔՊ-ական պատգամավորի հնչեցրած, Սամվել Կարապետյանի վերաբերյալ սարքովի հարցին՝ Նիկոլ Փաշինյանն ասել է․ «Ձեր նշած բազմաքաղաքացին ինքն իր մասին է խոսել, քանի որ կանխատեսում եմ, որ նա մինչև տարվա վերջ աղքատանալու է։ Իրենից մեծ-մեծ պարտավորություններ որ ստանձնել է, դրանք չկատարելու արդյունքում իրա նոմինալ ունեցածքն իր ձեռից առնվելու է։ Եվ նա իր կողմից կառավարվող բանի դարդն ա լացում։ Հայաստանի Հանրապետությունում արդեն տեսաք՝ ինչ եղավ, ուրիշ տեղեր էլ ավելի են լինելու»։
     Նիկոլ Փաշինյան, անցած տարի Սամվել Կարապետյանը սարքովի մեղադրանքով գտնվում էր կալանքի տակ, սակայն նրա ունեցվածքը 900 միլիոն դոլարով ավելացել է։ Քո բոլոր խոստումները, կանխատեսումները մինչև հիմա սուտ են դուրս եկել, այս մեկն էլ մյուսների նման չի իրականանալու։ Հայաստանում օրվա իշխանությունը զոռով, անօրեն կերպով Սամվել Կարապետյանից խլել է ՀԷՑ-ը, սակայն էդ զուռնի ձենը հետո է դուրս գալու։ Այլ երկրներում ո՞վ է խլելու Սամվել Կարապետյանի կողմից տարիներով աշխատածը։ Սամվել Կարապետյանին ճակատագրով վիճակված է Հայաստանն այս ծանր վիճակից, պարտության, հուսահատության ճահճից դուրս բերելու, դեպի զարգացում առաջնորդելու դժվար, բայց պատվաբեր գործը։ Ինչքան էլ փորձեք նրան խանգարել, չի ստացվելու»։

«Ինչքան էլ փորձեք նրան խանգարել, չի ստացվելու»․ Ոսկան Սարգսյան

«Ինչքան էլ փորձեք նրան խանգարել, չի ստացվելու»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Արտերկրում Սամվել Կարապետյանի ունեցվածքը ո՞վ է խլելու․
     Ազգային ժողովում ներկայացվող էժան թատրոնը վաղուց արդեն հետաքրքիր չէ։ Պատասխանելով ՔՊ-ական պատգամավորի հնչեցրած, Սամվել Կարապետյանի վերաբերյալ սարքովի հարցին՝ Նիկոլ Փաշինյանն ասել է․ «Ձեր նշած բազմաքաղաքացին ինքն իր մասին է խոսել, քանի որ կանխատեսում եմ, որ նա մինչև տարվա վերջ աղքատանալու է։ Իրենից մեծ-մեծ պարտավորություններ որ ստանձնել է, դրանք չկատարելու արդյունքում իրա նոմինալ ունեցածքն իր ձեռից առնվելու է։ Եվ նա իր կողմից կառավարվող բանի դարդն ա լացում։ Հայաստանի Հանրապետությունում արդեն տեսաք՝ ինչ եղավ, ուրիշ տեղեր էլ ավելի են լինելու»։
     Նիկոլ Փաշինյան, անցած տարի Սամվել Կարապետյանը սարքովի մեղադրանքով գտնվում էր կալանքի տակ, սակայն նրա ունեցվածքը 900 միլիոն դոլարով ավելացել է։ Քո բոլոր խոստումները, կանխատեսումները մինչև հիմա սուտ են դուրս եկել, այս մեկն էլ մյուսների նման չի իրականանալու։ Հայաստանում օրվա իշխանությունը զոռով, անօրեն կերպով Սամվել Կարապետյանից խլել է ՀԷՑ-ը, սակայն էդ զուռնի ձենը հետո է դուրս գալու։ Այլ երկրներում ո՞վ է խլելու Սամվել Կարապետյանի կողմից տարիներով աշխատածը։ Սամվել Կարապետյանին ճակատագրով վիճակված է Հայաստանն այս ծանր վիճակից, պարտության, հուսահատության ճահճից դուրս բերելու, դեպի զարգացում առաջնորդելու դժվար, բայց պատվաբեր գործը։ Ինչքան էլ փորձեք նրան խանգարել, չի ստացվելու»։

«Մի՞թե արժեր հասնել դատարան». Տիգրան Պասկևիչյան (տեսանյութ)

«Մի՞թե արժեր հասնել դատարան». Տիգրան Պասկևիչյան

Գրող, հրապարակախոս, ռեժիսոր Տիգրան Պասկևիչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հանրայինն իր «Յութուբ» ալիքում վերջապես տեղադրեց «Անկախության մեր ճանապարհը» ֆիլմը։ Մի՞թե արժեր հասնել դատարան, դատարանում չլսել ու հաշվի չառնել հարցի լուծման՝ իմ կողմից հնչեցված ամենահեշտ տարբերակը, այն է՝ տեղադրել ֆիլմը «Յութուբ»-ում, եւ փորձել ներկայացնել դա` որպես ՀՀԽ-ի առաջարկած լուծում։
     Շնորհակալ եմ Հայաստանի այն լրատվամիջոցներին, որոնք ակտիվորեն բարձրացրեցին ֆիլմի արգելման հետ կապված խնդիրները։ Շնորհակալ եմ ՖԲ-ի ընկերներին, Հայաստանի և Սփյուռքի տարբեր կազմակերպություններին ու անհատներին, որոնք աջակցեցին ինձ և միասնական ուժերով հասանելի դարձրեցին մեր պատմության կարևորագույն դրվագին վերաբերվող այս ֆիլմը։
     Վստահ եմ՝ միացյալ ուժերով ամեն խնդիր եք կարողանալու լուծել»:

Իտալիան կշարունակի տնտեսական ճնշում գործադրել Ռուսաստանի վրա

Իտալիան կշարունակի տնտեսական ճնշում գործադրել Ռուսաստանի վրա

Վլադիմիր Զելենսկու հետ Հռոմում բանակցություններից հետո Իտալիայի վարչապետ Ջորջո Մելոնին հայտարարել է, որ Իտալիան կշարունակի տնտեսական ճնշում գործադրել Ռուսաստանի վրա G7-ի և Եվրոմիության շրջանակներում՝ ուկրաինական հակամարտությունը լուծելու համար։

«Իտալիան մտադիր է իր դերը խաղալ համատեղ լուծումների հասնելու գործում, որոնք կհարգեն Կիևի ինքնիշխանությունը և կապահովեն Եվրատլանտյան դաշինքի համախմբվածությունը», – ասել է Մելոնին։

ԱՄՆ-ում մահացել է աշխարհի ամենածեր աղավնին

ԱՄՆ-ում մահացել է աշխարհի ամենածեր աղավնին

Ամերիկյան Սանֆորդ քաղաքում 44 տարեկան հասակում մահացել է Շուգար (Sugar) անունով աղավնին, որը պաշտոնապես գրանցված էր Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի ամենաերկարակյաց աղավնի։ Թռչունն ապրել է սովորական աղավնիներից կրկնակի երկար. նրա տերը՝ երաժիշտ Դուեյն Օրենդերը, հույս ուներ նշել թռչնի 50-ամյակը, սակայն Շուգարը կյանքից հեռացել է 44 տարեկան 72 օրական հասակում։
     Շուգարի պատմությունը սկսվել է դեռևս 1980-ականներին, երբ նա լույս աշխարհ է եկել հենց Օրենդերի տանը։ Այդ օրվանից ի վեր մարդն ու թռչունը եղել են անբաժան։ Տիրոջ խոսքով՝ եթե ինքը երկար ժամանակով բացակայում էր տանից, թռչունը տխրում էր և հրաժարվում սննդից։ 90-ականներին աղավնին զույգ է ունեցել՝ Ռոուզ անունով, որի մահից հետո նա այլևս երբեք ձայն չի հանել։
     Չնայած լռությանը՝ Շուգարը շատ էր սիրում երաժշտություն և հաճախ էր «պարում» տիրոջ նվագած մեղեդիների տակ։ Նա նույնիսկ հասցրել էր դառնալ «աստղ»՝ նկարահանվելով երկու երաժշտական տեսահոլովակներում։ Աղավնին ու տերը միասին նաև հեռուստացույց էին դիտում. Շուգարին հատկապես դուր էին գալիս խոհարարական հաղորդումները, որտեղ հաճախ էր հնչում իր անունը (Sugar — շաքար), և նա կարծում էր, թե հաղորդավարները հենց իրեն են դիմում։
     Շուգարը նախորդ ռեկորդը գերազանցել էր ավելի քան 15 տարով։ Գիտնականների և ռեկորդակիր թռչնի տիրոջ համոզմամբ՝ նման երկարակեցության գաղտնիքը ոչ միայն պատշաճ խնամքն էր, այլև մարդու և կենդանու միջև հաստատված ջերմ ու անխզելի կապը, որն ընդունակ է երկարացնել կյանքի տևողությունը։

«Ծովագյուղ» սուպերմարկետի մոտ բախվել են Երևան-Դիլիջան-Իջևան երթուղին սպասարկող «ГАЗель»-ը և «Москвич»-ը․ կան վիրավորներ

«Ծովագյուղ» սուպերմարկետի մոտ բախվել են Երևան-Դիլիջան-Իջևան երթուղին սպասարկող «ГАЗель»-ը և «Москвич»-ը․ կան վիրավորներ

Այսօր՝ ապրիլի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 74-րդ կմ հատվածում, «Ծովագյուղ» սուպերմարկետի մոտ բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 62-ամյա Մարութ Ս․-ի վարած «Москвич» մակնիշի և Երևան-Դիլիջան-Իջևան երթուղին սպասարկող, Երևանի բնակիչ 68-ամյա Գուրգեն Ս․-ի վարած «ГАЗель» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող գագիկ Շամշյանը՝ վթարի հետևանքով վարորդներից Մարութ Ս․-ն և 1 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն, իսկ «ГАЗель»-ում եղել են 12 ուղևորներ, որոնց շտապօգնության բժիշկները տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, սակայն վերջինները հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց։

Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի և վիրավորի ինքնությունը։

«Ի՞նչ կապ ունես դու ընդհանրապես սպորտի հետ, արդյո՞ք հայ մարզաշխարհն ընդունեց քեզ»․ Իվետա Տոնոյան

«Ի՞նչ կապ ունես դու ընդհանրապես սպորտի հետ, արդյո՞ք հայ մարզաշխարհն ընդունեց քեզ»․ Իվետա Տոնոյան

Նախկին պատգամավոր, ԲՀԿ մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը ֆեյսբուքյան էջում արձագանքել է վարչապետի աշխատակազմի ղեկավար, Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանի այսօրվա հայտարարությանը․ «Լավ կլիներ ինչ-որ մեկը Արայիկ Հարությունյանին հարց ուղղեր՝ դու իրավունք ունես Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ լինես, իսկ Գագիկ Ծառուկյանը իրավունք չո՞ւնի Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահը լինել։
     Ի՞նչ կապ ունես դու ընդհանրապես սպորտի հետ, ի՞նչ մարզական հետագիծ ունես, ծանրամարտի մասին ի՞նչ իմացություններ ունես։
     2004 թվականին, երբ Գագիկ Ծառուկյանը, 48 տարեկանում ստանձնում էր Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահի պարտականությունները և հայկական սպորտը գտնվում էր խայտառակ ծանր վիճակում՝ շատերն էին հարցնում՝ արդյո՞ք դա պետք է իրեն։ Մարզադպրոցները կիսաքանդ էին, ենթակառուցվածքները՝ ավերված, միջազգային ասպարեզում հաջողությունները՝ սակավ, մարզիկները՝ անտեսված։ Շատ մարզադպրոցներում անգամ տարրական պայմաններ չկային մարզվելու համար, մարզիկներն արտագաղթում էին, հայկական սպորտը կանգնած էր լուրջ մարտահրավերների առաջ։
     Բայց Գագիկ Ծառուկյանի դիրքորոշումը հստակ էր՝ սա իր պատվի և երկրի արժանապատվության հարցն է ու ոչ մի դժվարություն չի կարող վախեցնել։ Նրա պաշտոնավարման շուրջ երկու տասնամյակների ընթացքում կառուցվեցին և վերանորոգվեցին տասնյակ մարզադպրոցներ, ապահովվեցին մարզագույքով, արտագաղթած մարզիկներից շատերը հետ վերադարձան ու սկսեցին եռագույնի ներքո հանդես գալ, սահմանվեց մարզիկների խրախուսման ու պարգևատրման նոր մշակույթ։ Հայ մարզաշխարհը վերածնվեց, իսկ մեր աշխարհասփյուռ հայրենակիցները բազմաթիվ առիթներ ունեցան հպարտանալու մեր մարզիկների հաղթանակներով, մեր եռագույնը հազարավոր անգամներ բարձրացվեց միջազգային ամենահեղինակավոր հարթակներում ու հնչեց ազգային օրհներգը։
     Այս հաղթանակների ճնշող մեծամասնությունը միշտ մեր ծանրամարտիկներն են նվաճել, քանզի ծանրամարտը մեր ամենաշատ մեդալ բերող մարզաձևն է դարձել Գագիկ Ծառուկյանի տարիների քրտնաջան աշխատանքից ու ահռելի ներդրումներից հետո։
     Հիմա հարց Արայիկ Հարությունյանին՝ ո՞նց դու հայտնվեցիր Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում, ի՞նչ խոստումներ էիր տվել ծանրամարտի միջազգային ընտանիքում Հայաստանի դիրքերը բարելավելու մասին, որոնք այդպես էլ չկատարեցիր և ի վերջո՝ արդյո՞ք հայ մարզաշխարհը ընդունեց քեզ, որպես ֆեդերացիայի նախագահ։
     Հարցերս հռետորական չեն»։

«Ֆիլմը դիտողները կհասկանան, թե իշխանություններն ինչու չպետք է ցանկանային այն ցուցադրել». Վարդան Հարությունյան (տեսանյութ)

«Ֆիլմը դիտողները կհասկանան, թե իշխանություններն ինչու չպետք է ցանկանային այն ցուցադրել». Վարդան Հարությունյան

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը. «Դիտեցի Տիգրան Պասկևիչյանի ֆիլմը։ Այն ցուցադրելու համար Հանրային հեռուստաընկերությունը նախ պետք է դատարան մտներ, փորձեր դրա ցուցադրումն արգելել դատարանով, ապա հանրային ճնշման ներքո ընկրկեր ու ցուցադրեր։ Պետք է օրվա իշխանության ծառայամիտ կամակատարներն արդարացնեին ֆիլմի ցուցադրման արգելքը, ապա՝ հանրային ճնշման ներքո հեռանային գլխիկոր։ Աշխարհի բոլոր իշխանություններն էլ, որքան էլ դրանք վատը լինեն, ունեն ու ունենալու են պաշտպաններ։ Միշտ էլ կգտնվեն մարդիկ, որոնք հանուն ինքնահաստատման, հանուն մի կտոր հացի, հանուն սեփական բարեկեցության կարդարացնեն գործող իշխանության ցանկացած քայլ՝ կլինի անհամաձայնների գնդակահարություն, կլինի անհամաձայնների դատապարտում, կլինի ցենզուրա, թե սեփական երկրի կենսագրության մեկ հատվածը ներկայացնող ֆիլմի ցուցադրման արգելք։
     Ֆիլմը դիտողները, եթե կենտրոնանան, ապա կհասկանան, թե 2020-ի պարտությունից, 2021-ից, 2023-ից հետո գործող իշխանություններն ինչու չպետք է ցանկանային այն ցուցադրել։ Ֆիլմը պատմում է մեր հաջողությունների մասին, իսկ պարտություններ բերած, պարտություններներով ու նահանջներով սնվող իշխանություններն այն ընդունել չեն կարող։
     Բայց, թե՛ երեկ, թե՛ այսօր, մեկ բան հստակ է՝ հանրային ճնշումն անում է իր գործը։ Չլիներ այդ ճնշումը՝ չէր ցուցադրվի այս ֆիլմը։ Ուրեմն՝ կեցցե՛նք մենք։ Ուրեմն՝ կանք ու կլինենք մենք։ Մերն այսօրը չէ։ Անգամ վաղը՝ սպասվող ընտրություններից հետո եկող օրը մերը չէ։ Անկախ հանգամանքից, թե որ ուժը կընտրվի։ Մերը վաղվանից հետո եկող օրն է։ Այն դեռ գալու է»։