Քաղավիացիայի կոմիտեն թռիչքների արգելքի վերաբերյալ հայտարարություն է տարածել

Քաղավիացիայի կոմիտեն թռիչքների արգելքի վերաբերյալ հայտարարություն է տարածել

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնում է․ «Հաշվի առնելով 2026թ. մայիսի 3-ից մինչև մայիսի 5-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում կայանալիք լայնամասշտաբ միջոցառումները (ԵՔՀ 8-րդ գագաթնաժողով, ՀՀ-ԵՄ գագաթնաժողով, Երևանյան երկխոսություն), և օտարերկրյա մեծաթիվ պատվիրակությունների մասնակցությունը նշված միջոցառումներին՝ տեղեկացնում ենք, որ 2026թ. մայիսի 3-ից 5-ը, ելնելով անվտանգության նկատառումներից, ՀՀ օդային տարածքում արգելվում է ընդհանուր նշանակության ավիացիայի, այդ թվում քաղաքացիական անօդաչու օդանավերի ցանկացած բնույթի թռիչքների իրականացումը»։

«Իշխանությունը չպետք է պատկանի հարուստ մարդկանց»․ Խաչատուր Սուքիասյան (տեսանյութ)

«Իշխանությունը չպետք է պատկանի հարուստ մարդկանց»․ Խաչատուր Սուքիասյան

«Դա իմ որոշումն է եղել, քաղաքական թիմի, ոչ մեկի հետ չեմ քննարկվել»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք առաջիկա ընտրություններում իր չառաջադրվելը քաղաքական թիմի որոշումն է եղել։

Նա նաև հավելեց, որ այդ հարցը չի քննարկել նաև Նիկոլ Փաշինյանի հետ և իր չառաջադրվելու հարցը կապ չունի վարչապետի այն հայտարարության հետ, թե գործարարներ ու օլիգարխներ կառավարության մեջ չպետք է լինեն։

«Իշխանությունը չպետք է պատկանի հարուստ մարդկանց,- ընդգծեց Սուքիասյանը։- Նրանք կարող են մանդատ ունենալ, եթե փորձ ունեցող մարդիկ են, բայց երբ որ ուզում են իշխանություն վերցնել, դա արդեն․․․ «Տնտեսվարողի, բիզնեսմենի գիտակցությունը, որպես այդպիսին, և պետական համակարգի կառավարումը տարբեր բաներ են։ Դու պետք է շատ լավ բիզնեսը հասկանաս, որպես կառավարիչ, բայց դու պետք է այլ սկզբունքներից կառավարես երկիրը, որպես պետական գործիչ։ Երբ որ մասնավորն է գալիս, ինքը պետական ինստիտուտների դերը, նշանակությունը, խստությունը, բյուրոկրատիայի աստիճանը չի գիտակցում։ Որովհետև մասնավորը, ինքը որոշումներ է կայացնում, ինքն է կորցնում, իսկ պետությունը չի կարող այդպես, որովհետև պետությունը բոլորինն է», – նշեց Սուքիասյանը։

ՌԴ-ն ու Ադրբեջանը համաձայնության են եկել AZAL-ի ինքնաթիռի կործանման հարցի շուրջ

ՌԴ-ն ու Ադրբեջանը համաձայնության են եկել AZAL-ի ինքնաթիռի կործանման հարցի շուրջ

Ռուսաստանն ու Ադրբեջանը հասել են հետևանքների վերաբերյալ համապատասխան համաձայնության` կապված 2024 թվականին Ակտաուի մոտակայքում AZAL ավիաընկերության ինքնաթիռի կործանման հետ, ասվում է ՌԴ և Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։

«Կողմերը հասել են հետևանքների պատշաճ կարգավորման, այդ թվում՝ փոխհատուցման հարցի վերաբերյալ` կապված 2024 թվականի դեկտեմբերի 25-ին Ակտաու քաղաքի մոտ AZAL-ին պատկանող Embraer 190 ինքնաթիռի կործանման հետ, որը տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության օդային տարածքում ՀՕՊ համակարգի ոչ միտումնավոր գործողության արդյունքում», – ասվում է ՌԴ դիվանագիտական ​​​​գերատեսչության կայքում տեղադրված համատեղ հայտարարության մեջ։

«Ֆիլմը տեղադրվել է յութուբյան ալիքում, հուսամ` Պասկևիչյանը ներողություն կխնդրի». Վասակ Դարբինյան (տեսանյութ)

«Ֆիլմը տեղադրվել է յութուբյան ալիքում, հուսամ` Պասկևիչյանը ներողություն կխնդրի». Վասակ Դարբինյան

«Հանրային հեռարձակողի խորհրդի» նախագահ Վասակ Դարբինյանը գրել է. ««Հանրային հեռարձակողի խորհրդի» համաձայնությամբ «Հանրային հեռուստաընկերություն»-ն իր յութուբյան պաշտոնական էջում տեղադրել է Տիգրան Պասկևիչյանի «Անկախության մեր ճանապարհը» ֆիլմը։
     Հուսամ՝ Պասկևիչյանը տարրական պարկեշտություն կունենա և հրապարակավ ներողություն կխնդրի բոլոր նրանցից, որոնց հանիրավի մեղադրել էր իր ֆիլմն արգելելու և գրաքննելու մեջ, զազրախոսել, զրպարտել ու վիրավորել՝ հալածյալի կերպարանք առնելով և հանրությանը մոլորեցնելով։
     Ազնիվ կլինի, եթե ներողություն խնդիր նաև հանրությունից»։

«Ռուսաստանի հետ ձեռք են բերվել ռազմավարական նշանակության պայմանավորվածություններ». Նիկոլ Փաշինյան

«Ռուսաստանի հետ ձեռք են բերվել ռազմավարական նշանակության պայմանավորվածություններ». Նիկոլ Փաշինյան

«Մի տերմին կա, ո՞նց էր կոչվում` օտարերկրյա գործակալ… Ոչ թե շպիոնաժը նկատի ունեմ այլ… Վերջը` էդ գործունեությունն ա ծավալում, այսինքն, փորձ ա անում հրահրել ՀՀ-ՌԴ կոնֆլիկտ` այդ կոնֆլիկտի վրա ձեռները տաքացնելու համար: Ես անհնար եմ համարում նման բան:

Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններն այսօր գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա, քան երբևէ եղել են։

Նայեք ՀՀ և ՌԴ ղեկավարների հանդիպումների, հեռախոսազանգերի, այցերի և այլնի դինամիկաները և համեմատեք նախորդող շրջանի հետ։ Ընդ որում, այս նույն ձևաչափով ես լիարժեք կապի մեջ եմ ՌԴ նախագահի հետ»,-ասաց նա։
     Նա նաև հայտնեց, որ Ռուսաստանի հետ ձեռք են բերվել ռազմավարական նշանակության պայմանավորվածություններ, որոնց ազդեցությունը շուտով զգալի կլինի:
     Նրանք, ովքեր ուզում են խաթարել Հայաստան-Ռուսաստան բարեկամությունը, էդ մարդիկ պարզապես «ինաստրաննի ագենտ են»:

«Ռուսաստանի հետ ձեռք են բերվել ռազմավարական նշանակության պայմանավորվածություններ». Նիկոլ Փաշինյան

«Ռուսաստանի հետ ձեռք են բերվել ռազմավարական նշանակության պայմանավորվածություններ». Նիկոլ Փաշինյան

«Մի տերմին կա, ո՞նց էր կոչվում` օտարերկրյա գործակալ… Ոչ թե շպիոնաժը նկատի ունեմ այլ… Վերջը` էդ գործունեությունն ա ծավալում, այսինքն, փորձ ա անում հրահրել ՀՀ-ՌԴ կոնֆլիկտ` այդ կոնֆլիկտի վրա ձեռները տաքացնելու համար: Ես անհնար եմ համարում նման բան:

Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններն այսօր գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա, քան երբևէ եղել են։

Նայեք ՀՀ և ՌԴ ղեկավարների հանդիպումների, հեռախոսազանգերի, այցերի և այլնի դինամիկաները և համեմատեք նախորդող շրջանի հետ։ Ընդ որում, այս նույն ձևաչափով ես լիարժեք կապի մեջ եմ ՌԴ նախագահի հետ»,-ասաց նա։
     Նա նաև հայտնեց, որ Ռուսաստանի հետ ձեռք են բերվել ռազմավարական նշանակության պայմանավորվածություններ, որոնց ազդեցությունը շուտով զգալի կլինի:
     Նրանք, ովքեր ուզում են խաթարել Հայաստան-Ռուսաստան բարեկամությունը, էդ մարդիկ պարզապես «ինաստրաննի ագենտ են»:

«ԹՐԻՓՓ-ի հետ կապված պրոցեսները ոչ միայն չեն դանդաղել, այլև արագացել են». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

«ԹՐԻՓՓ-ի հետ կապված պրոցեսները ոչ միայն չեն դանդաղել, այլև արագացել են». Նիկոլ Փաշինյան

«ԱՄՆ-ից ամենաբարձր մակարդակով ստացել ենք հավաստիացումներ, որ ԹՐԻՓՓ նախագիծն ինչպես եղել, այնպես էլ շարունակում է մնալ առաջնահերթություն Միացյալ Նահանգների համար»,- այս մասին ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«ԹՐԻՓՓ-ի հետ կապված պրոցեսները ոչ միայն չեն դանդաղել, այլև արագացել են։ Երկու կողմերն էլ ցանկություն ունեն հնարավորինս ամենաարագ ժամկետներում դա իրականացնել»,- ընդգծեց Փաշինյանը։

«Փորձ է անում հրահրել ՀՀ-ՌԴ կոնֆլիկտ, էդ կոնֆլիկտի վրա ձեռները տաքացնելու համար»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

«Փորձ է անում հրահրել ՀՀ-ՌԴ կոնֆլիկտ, էդ կոնֆլիկտի վրա ձեռները տաքացնելու համար»․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանի դիտարկմանն այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները հայտարարում են՝ եթե Նիկոլ Փաշինյանը վերընտրվի, ՀՀ-ում տնտեսական պատերազմ է սկսվելու, ընդգծեց․ «Ինձ այդ խոսույթն ակնհայտ է դարձնում, որ գործ ունենք օտարերկրյա գործակալի հետ։ Փորձ է անում հրահրել ՀՀ-ՌԴ կոնֆլիկտ, էդ կոնֆլիկտի վրա ձեռները տաքացնելու համար։ Ես անհնար եմ համարում այդպիսի բանը։

2018-ին, 2021-ին հիշո՞ւմ եք ինչեր էին ասում․․․ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններն այսօր գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա․․․ Մենք ԵԱՏՄ անդամ երկիր ենք և 5 երկրներից մեկն ենք, որ որոշումներ է կայացնում։ Այդ մարդիկ, ովքեր սադրանքներ են անում, ուզում են ԵԱՏՄ-ն կաթվածահար անել, ուզում են ԵԱՏՄ-ն, որպես կազմակերպություն, ոչնչացնել, որպեսզի փրկեն իրենց ունեցվածքը, մեկ է, չեն փրկի։ Ավելի լավ է ԵԱՏՄ-ն սադրանքների մեջ չներքաշեն»։

«

«Նա մինչև տարվա վերջ աղքատանալու է». Նիկոլ Փաշինյան

«Նա մինչև տարվա վերջ աղքատանալու է». Նիկոլ Փաշինյան

ՔՊ-ական պատգամավոր Լիլիթ Մինասյանն ԱԺ-ում դիմեց Նիկոլ Փաշինյանին. «Ընդդիմության արհեստական առաջնորդներից մեկը մի ուղերձ էր հրապարակել, որում նշվում էր, որ ՀՀ-ն աղքատանալու է, քանի որ, եթե ընտրվի Նիկոլ Փաշինյանը, Հայաստանը տնտեսական պատերազմների մեջ է մտնելու Ռուսաստանի դեմ»:

«Ձեր նշած բազմաքաղաքացին ինքն իր մասին է խոսել, քանի որ ես կանխատեսում եմ, որ նա մինչև տարվա վերջ աղքատանալու է: Իրենից մեծ-մեծ պարտավորություններ որ ստանձնել է, դրանք չկատարելու արդյունքում իրա նոմինալ ունեցածն իր ձեռից առնվելու ա: Եվ նա իր կողմից կառավարվող բանի դարդն ա լացում: Հայաստանի Հանրապետությունում արդեն տեսաք` ինչ եղավ, ուրիշ տեղեր է′լ ավելի են լինելու»,- սպառնաց վարապետը:

«Ինչո՞ւ Քոչարյանի գլխավորած դաշինքը ոչ մի սոցիոլոգիական հետազոտությամբ 8 տոկոսի շեմը չի հաղթահարում»․ Միհրան Հակոբյան

«Ինչո՞ւ Քոչարյանի գլխավորած դաշինքը ոչ մի սոցիոլոգիական հետազոտությամբ 8 տոկոսի շեմը չի հաղթահարում»․ Միհրան Հակոբյան

Քաղաքական վերլուծաբան Միհրան Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Գիտե՞ք՝ ինչու Քոչարյանի գլխավորած դաշինքը ոչ մի սոցիոլոգիական հետազոտությամբ 8 տոկոսի շեմը չի հաղթահարում: Որովհետև մարդիկ ապուշ չեն, որ կրկին անգամ քվեարկեն մեկին, ով խոստացել էր «կրել», բայց պարտվեց, ավելին՝ 5 տարի «բոքսի տանձիկ» աշխատեց Նիկոլի համար:
     Անշուշտ, ես հասկանում եմ, որ մի ամբողջ ժողովրդի ապուշի տեղ դնելու մենաշնորհը Նիկոլը հոր տնից չի բարել, բայց Քոչարյանի պարագայում իրավիճակը 10 անգամ ավելի խայտառակային է:
     Խայտառակային է, որովհետև բոլորի աչքի առաջ «կրած» Քոչարյանը 5 տարվա մեջ զբաղվել է 3 գործով՝ 5 տարիներից 2.5 տարին անցկացրել է Հունաստանում, յուրային մեդիաներին տարին 1-2 վերլուծական հարցազրույց է տվել ոչ մի բանի մասին (ներկա ստանալու համար) և իր աղբաբերան ռուսկախոս պառավների տելեգրամյան ալիքներով տարածել է, որ «Նիկոլին Սերժը բերեց» (թեև «Նիկոլ վարչապետ» ցույցերին իր ազգուտակն էր մասնակցում):
     Մենակ Մոսկվայում վեր ընկած Քոչարյանի շտաբի պետ Սողոմոնյան Վիկտորին կարող էր թվալ, որ նախորդ 5 տարիների Քոչարյանի այս անփառունակ գործունեությունը կարող է քաղաքական հետևանքներ չունենալ: Ավելին՝ մենակ մոսկվաբնակ կրետինին կարող էր թվալ, որ Նիկոլի «բոքսի տանձիկ» Քոչարյանը ձայներ խնդրելու համար դեռ երես ունի և պետք է անձամբ մասնակցի ընտրությանը:
     Իհարկե, այս ամենի մասին կարելի էր ընդհանրապես չխոսել, բայց չի կարելի չխոսել, երբ կա վերահաս վտանգ: Իսկ այդ վտանգը Ռոբերտ Քոչարյանն է, ով իր անձով չի կարողանալու հաղթահարել դաշինքի համար նախատեսված 8 տոկոսի շեմն ու այդ փոշիացված ձայներով վերարտադրելու է Նիկոլին:
     Հետևանքները, երևի հասկանում եք, թե ինչպիսին են լինելու…»։