
Խարդախության համար ներկայումս կալանքի տակ գտնվող ռուսաստանաբնակ, էթնիկ ադրբեջանցի փաստաբան Էլման Փաշաեւի ավտոմեքենան հանվել է աճուրդի։ Ավտոմեքենան Range Rover մակնիշի է։ Այս մասին հայտնում է Mash տելեգրամյան ալիքը։ Գույքը առգրավվել է 24 թվականի սեպտեմբերին՝ ունեցած չմարված պարտավորությունների վճարումն ապահովելու որոշման շրջանակում։ Փաստաբանի ընդհանուր չվճարված պարտքը կազմել է 36,5 միլիոն ռուբլի, որոնց «արմատները» հասնում են մինչեւ 2012 թվական։