«Սա այլևս իրավական գործընթաց չէ, այլ բարոյականության անկում»․ Ռոբերտ Ամստերդամ | ՄԱՄՈՒԼ.ամ

«Սա այլևս իրավական գործընթաց չէ, այլ բարոյականության անկում»․ Ռոբերտ Ամստերդամ

Միջազգային իրավապաշտպան, փաստաբան Ռոբերտ Ամստերդամի ֆեյսբուքյան գրառումը․ «Այն, ինչ տեղի է ունենում Գոհար Ղումաշյանի հետ, դուրս է բանականության և մարդկայնության ցանկացած սահմաններից: Քաղաքական ուժի անդամին բերման են ենթարկել, և այս պահին քննվում է նրա կալանավորման միջնորդությունը՝ բարեգործական գործունեության իրականացման արգելքը խաթարելու անհեթեթ կասկածանքով։
     Սա բացահայտ հիշաչար վրեժխնդրություն է: Գոհարը նորածին երեխայի մայր է, ում քառասուն օրականը նոր է լրացել: Կրծքով կերակրող մոր նկատմամբ նմանատիպ իրավական գործընթաց նախաձեռնելը՝ հիմնված նման շինծու պատրվակների վրա, սարսափեցնող է և անմարդկային։
     Սա այլևս իրավական գործընթաց չէ, այլ բարոյականության անկում և քաղաքական ընդդիմախոսներին դաժանությամբ լռեցնելու ամոթալի փորձ։ Ոչ մի պետություն չի կարող իրեն ժողովրդավար համարել, երբ մարդու տարրական իրավունքներն ու արժանապատվությունը ստորադասվում են քաղաքական շահերին։

Եվրոպական հանձնաժողովը հետաձգել է Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի ֆինանսավորման առաջին տրանշերի տրամադրումը | ՄԱՄՈՒԼ.ամ

Եվրոպական հանձնաժողովը հետաձգել է Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի ֆինանսավորման առաջին տրանշերի տրամադրումը

Եվրոպական հանձնաժողովը հետաձգել է Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի ֆինանսավորման առաջին տրանշերի տրամադրման ծրագրերը մինչև 2026 թվականի երկրորդ կեսը, Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի խոսնակ Բալա Ույվարին։

Սա պատասխան էր այն հարցին, թե արդյոք Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի պարտությունը խորհրդարանական ընտրություններում թույլ կտա ապաշրջափակել Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի տրամադրման բյուջետային և ռազմական ֆինանսավորման ծրագիրը, որը նախատեսված է 2026 և 2027 թվականների համար։

Ներկայում Հունգարիան և Սլովակիան դեռևս չեն հանել ծրագրի նկատմամբ իրենց վետոն։

Հունգարիան արգելափակում է Ուկրաինային տրամադրվող վարկը, քանի որ վերջինը խոչընդոտում է ռուսական նավթի տարանցմանը «Դրուժբա» խողովակաշարով։ Իսկ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը մեղադրել է Օրբանին ԵՄ անդամ պետությունների միջև հավատարմության սկզբունքը խախտելու մեջ։

Ավելին, Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին սպառնացել է Հունգարիայի վարչապետի կոնտակտային տվյալները տրամադրել Ուկրաինայի զինված ուժերին, եթե նա շարունակի արգելափակել վարկը։ Եվրոխորհրդարանը Զելենսկու սպառնալիքներն անվանել է «միջազգային սկանդալ» և մեղադրել Եվրոհանձնաժողովին ԵՄ անդամ չհանդիսացող պետությանն ավելի շատ պաշտպանելու մեջ, քան անդամ պետությանը։

Իսրայելի պաշտպանության նախարարն Իրանից հարստացված ուրանի դուրսբերումը համարել է պատերազմի ավարտի նախապայմանը | ՄԱՄՈՒԼ.ամ

Իսրայելի պաշտպանության նախարարն Իրանից հարստացված ուրանի դուրսբերումը համարել է պատերազմի ավարտի նախապայմանը

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը երեքշաբթի օրը հայտարարել է, որ հարստացված ուրանի` Իրանից դուրսբերումն Իսլամական Հանրապետության դեմ ռազմական արշավը դադարեցնելու կարևորագույն պայման է։
     Կացի խոսքով՝ Իրանը ներկայում չունի միջուկային ծրագիր և միջուկային զենք ստեղծելու հնարավորություն։ «Հարստացված ուրանի հարցը մնում է բաց, որը կարող է հիմք հանդիսանալ [միջուկային – խմբ.] նախագիծը վերսկսելու փորձի համար, այդ իսկ պատճառով ԱՄՆ-ն և Իսրայելը այս նյութի` Իրանից դուրսբերումը համարել են արշավը դադարեցնելու կարևորագույն պայման», – հայտարարել է նախարարը՝ ըստ նախարարության մամուլի ծառայության։

«Հարցաքննության է հրավիրվել նաև «Ուժեղ Հայաստան»-ի Վայքի պատասխանատուն՝ Վերժինե Ստեփանյանը»․ Մարիաննա Ղահրամանյան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

«Հարցաքննության է հրավիրվել նաև «Ուժեղ Հայաստան»-ի Վայքի պատասխանատուն՝ Վերժինե Ստեփանյանը»․ Մարիաննա Ղահրամանյան

«Հարցաքննության է հրավիրվել նաև մեր մյուս գործընկերուհին՝ Վերժինե Ստեփանյանը, որը «Ուժեղ Հայաստան» կուսակցության Վայքի գրասենյակի պատասխանատուն է»,- այս մասին Հակակոռուպցիոն դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում հայտնեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի քարտուղար Մարիաննա Ղահրամանյանը՝ ընդգծելով, որ նա 2 անչափախաս երեխաների մայր է։

«Իրավապահները նրան ուղեկցել են Եղեգնաձորի քննչական մարմին, նրա հետ այս պահին իր փաստաբան կա։ Մեզ անհայտ հանգամանքներում, անհայտ ու անհասկանալի անհասկանալի պատճառներով Վերժինե Ստեփանյանը ուղեկցվել է իրավապահ մարմինների կողմից համապատասխան բաժին և ըստ ամենայնի հարցաքննվում է։ Դեռ չգիտենք ինչի համար․․․ Սա գործող թույլ իշխանությունների կողմից փորձ է՝ մեր կանանց միջոցով փորձել ճնշել մեզ․․․ Մենք սա գնահատում ենք որպես իրենց թուլության հերթական դրսևորում»,- հավելեց Ղահրամանյանը։

«Այս ձերբակալման մեջ ողջամտություն չեմ տեսնում․ ռեպրեսիա է»․ Արամ Վարդևանյան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

«Այս ձերբակալման մեջ ողջամտություն չեմ տեսնում․ ռեպրեսիա է»․ Արամ Վարդևանյան

«Զարմանալի է իսկապես, որովհետև հիմնականում քննչական մարմինները որոշ հանգամանքներ միշտ հաշվի առնում էին՝ թե՛ կին լինելու հանգամանքը, թե՛ նորածին երեխա ունենալու հանգամանքը։ Դրանք բոլորը պետք է նշանակություն ունենային նախքան նման ինտենսիվ հարկադրանքի միջոցին դիմելը։ Այստեղ ողջամտություն իսկապես որևէ կերպ չեմ տեսնում»,- այս մասին Հակակոռուպցիոն դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արամ Վարդևանյանը՝ անդրադառնելով «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանի ձերբակալմանը։

«Ռեպրեսիան միանշանակ է, այն իմաստով, որ եթե նույնիսկ քրեական վարույթ են հարուցել, որի պայմանական առիթը կամ հիմքը ունեն, այդ դեպքում ինչի՞ համար են ձերբակալում կիրառում»,- ընդգծեց փաստաբանը։

«Գոհար Ղումաշյանն ունի նորածին երեխա․ բերման են ենթարկել առանց ծանուցման»․ Գոհար Մելոյան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

«Գոհար Ղումաշյանն ունի նորածին երեխա․ բերման են ենթարկել առանց ծանուցման»․ Գոհար Մելոյան

«Սա մեր հաջողված հանրահավաքի հետևանքն է․ հերթական ջղաձգումների դրսևորումներն է»,- այս մասին լրագրողների հոտ զրույցում նշեց փաստաբան Գոհար Մելոյանը՝ անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանի ձերբակալմանը:

Փաստաբանը նշեց, որ Գոհար Ղումաշյանն ունի նորածին երեխա, և նրա ֆիզիկական ներկայությունը բալիկի մոտ անհրաժեշտ է և ընդգծեց․ «Իրավապահ մարմինները ծանուցագիր չեն ուղարվել, անգամ հեռախոսազանգով չեն իրազեկել։ Այդ գործընթացը քաղաքական հետապնդման գործընթաց է»։

Խոշոր հրդեհ Չինաստանում` BYD ավտոգործարանում | ՄԱՄՈՒԼ.ամ

Խոշոր հրդեհ Չինաստանում` BYD ավտոգործարանում

Ապրիլի 14-ի առավոտյան հրդեհ է բռնկվել BYD գործարանում, որը գտնվում է Պինգշանում` Չինաստանում։

Ականատեսները լուսանկարներ են տարածել գործարանից բարձրացող խիտ սև ծխի մասին։ Ըստ Սինայի՝ հրդեհը բռնկվել է կայանատեղիում, որտեղ պահվում էին վաճառքի համար չնախատեսված դուրս եկած մեքենաներ։ Վիրավորներ չկան։ Հրդեհը չի ազդել գործարանի հիմնական արտադրական օբյեկտների վրա։

Տեղացի հրշեջները ժամանել են դեպքի վայր և մարել հրդեհը։ Հաղորդվում է, որ հրդեհը վնասել է շենքը, որտեղ տեղակայված են եղել ջարդոնի համար նախատեսված մեքենաներ։ Միջադեպի պատճառը դեռևս անհայտ է։

Պինգշանի գործարանը BYD-ի հիմնական արտադրական կենտրոններից մեկն է։ Միջադեպի պատճառով շահագործման խափանումների մասին հաղորդագրություններ չկան։ Ականատեսների խոսքով՝ վնասը սահմանափակվել է կայանատեղիով։

«Վախեցած Փաշինյանը իրավապահներ է ուղարկել՝ բերման ենթարկելու կրծքով կերակրող, բազմազավակ մորը». «Ուժեղ Հայաստան» | ՄԱՄՈՒԼ.ամ

«Վախեցած Փաշինյանը իրավապահներ է ուղարկել՝ բերման ենթարկելու կրծքով կերակրող, բազմազավակ մորը». «Ուժեղ Հայաստան»

«Ուժեղ Հայաստան»-ը հայտարարություն է տարածել. «Փաշինյանի խուճապի հերթական դրսևորումը։
     Սամվել Կարապետյանից վախեցած Փաշինյանը իրավապահներ է ուղարկել՝ բերման ենթարկելու կրծքով կերակրող, բազմազավակ մորը` «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանին։
     Փաշինյան, Հայաստանը չի՛ դառնալու Ադրբեջան»։

«Քաղաքական հետապնդումների ենթարկվածների իրավունքների խախտումը պետությունը պետք է ճանաչի և վերականգնի»․ Վարազդատ Հարությունյան | ՄԱՄՈՒԼ.ամ

«Քաղաքական հետապնդումների ենթարկվածների իրավունքների խախտումը պետությունը պետք է ճանաչի և վերականգնի»․ Վարազդատ Հարությունյան

Փաստաբան Վարազդատ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը. «Դեռևս իշխանության հավակնող որևէ ընդդիմադիր ուժ չի հայտարարել իշխանության գալու պարագայում քաղաքական հետապնդումների ենթարկվածներին ռեաբիլիտացնող (իրավունքների վերականգնման) օրենքի ընդունման խոստման մասին:
     Քաղաքական հետապնդումների ենթարկված մեր հարյուրավոր քաղաքացիների իրավունքների խախտումը պետությունը պետք է ճանաչի և վերականգնի օրենքով, նախատեսվի սոցիալական երաշխիքներ ու փոխհատուցումներ:
     Պետությունն ունի պոզիտիվ պարտականություն կրելու պատասխանատվություն, վերականգնելու մարդկանց արժանապատվությունը, ստեղծելու իրական ներհասարակական համերաշխություն: Ընդ որում` ապագայում ռեպրեսիաներից հրաժարվելու միակ գործուն երաշխիքը դա կարող է լինել:
     Իսկ մինչ այդ` ազատություն 18-ամյա Դավիթ Մինասյանին և մյուս քաղբանտարկյալներին…»։

«Ամեն ինչ փլուզվեց. և՛ Թրամփի շրջափակումը, և՛ հենց ինքը՝ Թրամփը». Արթուր Խաչիկյան | ՄԱՄՈՒԼ.ամ

«Ամեն ինչ փլուզվեց. և՛ Թրամփի շրջափակումը, և՛ հենց ինքը՝ Թրամփը». Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ամեն ինչ փլուզվեց. և՛ Թրամփի շրջափակումը, և՛ Իրանի հետ պատերազմում նրա ռազմավարությունը, և՛ հենց ինքը՝ Թրամփը։
     Առաջին չինական տանկերն անցել է ամերիկյան նավերի շարքի միջով՝ խախտելով Թրամփի «շրջափակումը»։ Եվս երեք նավ անցել է Հորմուզի նեղուցով։ Շրջափակումը տապալվեց։
     Սաուդյան Արաբիան Թրամփին կոչ է արել դադարեցնել շրջափակումը։ Չինաստանը շրջափակումն անվանել է վտանգավոր և անպատասխանատու։
     Իսպանիան խնդրել է Չինաստանին ճնշում գործադրել կողմերի վրա՝ պատերազմին վերջ դնելու նպատակով։ Մակրոնն ու Սթարմերը համատեղ նախագահում են Հորմուզի նեղուցի վերագործարկման շուրջ բանակցությունները։
     Պակիստանն առաջարկում է բանակցությունների երկրորդ փուլն անցկացնել Իսլամաբադում։ Իսկ Թրամփը հիստերիկ գրառումներ է անում X հարթակում։
     Եվ սա աշխարհի ամենահզոր տերության՝ ԱՄՆ-ի ղեկավարն է, որը գործիք է դարձել երրորդ պետության ձեռքում։ Ինչպես, ի դեպ, նաև հայերը»։