«Այս ձայնագրության համար են ձերբակալել կրծքով կերակրող բազամազավակ մորը». Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

«Այս ձայնագրության համար են ձերբակալել կրծքով կերակրող բազամազավակ մորը». Նարեկ Կարապետյան

Ահա այս ձայնագրության համար են ձերբակալել կրծքով կերակրող բազամազավակ մորը, մեր ուժեղ Գոհար Ղումաշյանին։ Այս մասին գրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը՝ հրապարակելով ձայնագրություն։

«Մարդու ծիծաղն է գալիս:

Պատկերացրեք՝ ինչ լավ կլիներ՝ մեր նախարարները այսպես աշխատեին ձեռնարկատերերի հետ:

Գոհարն արժանի է գովեստի և ոչ թե այս ամենին»,- գրել է նա:

Խուզարկություններ են անցկացվել Ելիսեյան պալատում | ՄԱՄՈՒԼ.ամ

Խուզարկություններ են անցկացվել Ելիսեյան պալատում

Ֆրանսիայի դատական ​​ոստիկանության ֆինանսական ստորաբաժանման աշխատակիցները խուզարկություններ են անցկացրել Ելիսեյան պալատում՝ հիշատակի արարողությունների կազմակերպման ժամանակ հնարավոր ֆինանսական խախտումների հետաքննության շրջանակներում, հաղորդում են լրատվամիջոցները։
     Ըստ Le Canard Enchaine-ի՝ քննիչները կենտրոնացել են Պանթեոնում արարողությունների համար կնքված տասնյակ պայմանագրերի վրա, որտեղ 2002-2024 թվականներին թաղվել են մշակութային և հասարակական ականավոր գործիչներ:

Նշվում է, որ այս բոլոր արարողությունների պայմանագրերն անփոփոխ կերպով կնքվել են նույն ընկերության՝ Shortcut Events-ի հետ, որը մասնագիտացած է մեծածավալ միջոցառումների կազմակերպման մեջ։ Յուրաքանչյուր արարողություն ֆրանսիական պետությանը արժեցել է մոտ 2 միլիոն եվրո։

Թերթը նշում է, որ քննիչները փորձում են պարզել, թե արդյոք Shortcut Events-ը ստացել է որևէ հատուկ արտոնություն Ազգային թանգարանների կենտրոնից, Մշակույթի նախարարությունից կամ նույնիսկ Ելիսեյան պալատից։ Politico-ն նախկինում հաղորդել էր, որ Էմանուել Մակրոնի նախագահական ժամկետի ավարտից մեկ տարի առաջ նրա թիմը լքել են չորս հիմնական խորհրդականներ, այդ թվում՝ աշխատակազմի ղեկավարի երկու տեղակալներ, երկու ամսվա ընթացքում։

Խուզարկություններ են անցկացվել Ելիսեյան պալատում | ՄԱՄՈՒԼ.ամ

Խուզարկություններ են անցկացվել Ելիսեյան պալատում

Ֆրանսիայի դատական ​​ոստիկանության ֆինանսական ստորաբաժանման աշխատակիցները խուզարկություններ են անցկացրել Ելիսեյան պալատում՝ հիշատակի արարողությունների կազմակերպման ժամանակ հնարավոր ֆինանսական խախտումների հետաքննության շրջանակներում, հաղորդում են լրատվամիջոցները։
     Ըստ Le Canard Enchaine-ի՝ քննիչները կենտրոնացել են Պանթեոնում արարողությունների համար կնքված տասնյակ պայմանագրերի վրա, որտեղ 2002-2024 թվականներին թաղվել են մշակութային և հասարակական ականավոր գործիչներ:

Նշվում է, որ այս բոլոր արարողությունների պայմանագրերն անփոփոխ կերպով կնքվել են նույն ընկերության՝ Shortcut Events-ի հետ, որը մասնագիտացած է մեծածավալ միջոցառումների կազմակերպման մեջ։ Յուրաքանչյուր արարողություն ֆրանսիական պետությանը արժեցել է մոտ 2 միլիոն եվրո։

Թերթը նշում է, որ քննիչները փորձում են պարզել, թե արդյոք Shortcut Events-ը ստացել է որևէ հատուկ արտոնություն Ազգային թանգարանների կենտրոնից, Մշակույթի նախարարությունից կամ նույնիսկ Ելիսեյան պալատից։ Politico-ն նախկինում հաղորդել էր, որ Էմանուել Մակրոնի նախագահական ժամկետի ավարտից մեկ տարի առաջ նրա թիմը լքել են չորս հիմնական խորհրդականներ, այդ թվում՝ աշխատակազմի ղեկավարի երկու տեղակալներ, երկու ամսվա ընթացքում։

«Առաջիկա երկու օրվա ընթացքում կարող է ինչ-որ բան պատահել». Թրամփ | ՄԱՄՈՒԼ.ամ

«Առաջիկա երկու օրվա ընթացքում կարող է ինչ-որ բան պատահել». Թրամփ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը Պակիստանում առաջիկա երկու օրվա ընթացքում։ Նա այս մասին հայտարարել է New York Post-ին տված հարցազրույցում։

«Դուք իսկապես պետք է մնաք այնտեղ, քանի որ առաջիկա երկու օրվա ընթացքում կարող է ինչ-որ բան պատահել, և մենք ավելի հակված ենք այնտեղ գնալուն», – հրատարակությունը մեջբերում է Թրամփի խոսքերը։

«Վերացվեց Դավիթ Մինասյանի կալանքը». Լուսինե Մարտիրոսյան | ՄԱՄՈՒԼ.ամ

«Վերացվեց Դավիթ Մինասյանի կալանքը». Լուսինե Մարտիրոսյան

Փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ ««Հսկող դատախազի որոշմամբ, վերացվեց Դավիթ Մինասյանի կալանքը, հենց նոր Դավիթն ազատ արձակվեց Արմավիր ՔԿՀ-ից»:

«Գոհար Ղումաշյանի նկատմամբ տնային կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվելու»․ Մարինա Օհանջանյան | ՄԱՄՈՒԼ.ամ

«Գոհար Ղումաշյանի նկատմամբ տնային կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվելու»․ Մարինա Օհանջանյան

Հակակոռուպցիոն կոմիտեի խոսնակ Մարինա Օհանջանյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ի պատասխան ԶԼՄ հարցումների
     Հաշվի առնելով մեղադրյալ Գոհար Ղումաշյանի օրինական վարքագիծն ապահովող և դրան խոչընդոտող բոլոր հնարավոր հանգամանքները, այդ թվում՝ վերջինիս անչափահաս երեխաներ ունենալը, որպես խափանման միջոց տնային կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվելու դատարան»։

Ուկրաինան Գերմանիայի հետ պաշտպանական համագործակցության համաձայնագիր է ստորագրել (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

Ուկրաինան Գերմանիայի հետ պաշտպանական համագործակցության համաձայնագիր է ստորագրել

Ուկրաինան և Գերմանիան պաշտպանական համագործակցության համաձայնագիր են ստորագրել։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Նրա խոսքով՝ ձեռք են բերվել պայմանավորվածություններ նոր օգնության փաթեթի վերաբերյալ, որը վերաբերում է հակաօդային պաշտպանությանը, հեռահար զինատեսակներին, անօդաչու սարքերին և զինամթերքին։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Գերմանիան Եվրոպայում թիվ 1 օգնություն տրամադրողն է Ուկրաինայի պաշտպանության հարցում։

«Մենք արդեն ունենք 10 ստորագրված փաստաթուղթ։ Մասնավորապես, ՀՕՊ-ի վերաբերյալ, որը մեզ համար ամենահրատապներից մեկն է։ Խոսքը ՀՕՊ հրթիռների, մասնավորապես` PAC-2 հրթիռների և IRIS-T համակարգերի արձակման կայանքների մասին է։ Մենք շնորհակալ ենք դրանց համար»,- նշել է Զելենսկին։

«Լռությունը սա կդարձնի շղթայական` մեկին կձերբկալեն խոսքի, մյուսին ուղղակի` հավեսի համար»․ Արա Պողոսյան | ՄԱՄՈՒԼ.ամ

«Լռությունը սա կդարձնի շղթայական` մեկին կձերբկալեն խոսքի, մյուսին ուղղակի` հավեսի համար»․ Արա Պողոսյան

Գոհար Ղումաշյանի դեպքն առանձնահատուկներից է, որովհետև այն կապված է ուղիղ նախընտրական շրջանի հետ, ենթատեքստը՝ ուղիղ ընտրական գործընթացների հետ: Սա շատերը կընկալեն որպես նախընտրական ճնշում, վախի մթնոլորտի ձևավորում, ինչը իշխանությունների վարկածով կարող է փոխել ընտրությունների պատկերը, ինչպես նաև նվազեցնել մասնակցությունը:
     Ձևական կանանց իրավունքներից խոսողները, կանանց առաջնորդության մասին թրեյնինգներ անելով գումար վաստակողները կլռեն, որովհետև իրանց խոսքը բացառապես քաղաքական կոնյուկտուրայով է պայմանավորված։
     Թեպետ աշխատում եմ հնարավորինս քիչ խոսել հատկապես նախընտրական շրջանում ներքին քաղաքական գործընթացների մասին, բայց նման դեպքերին պետք է տալ գնահատական, որովհետև լռությունը կդարձնի այն շղթայական` մեկին խոսքի համար, մեկին թարս նայելու համար, մեկին ուղղակի` հավեսի համար…»։

ԱՄՆ-ի 14 ռազմածովային նավ է տեղակայված Արաբական ծովում | ՄԱՄՈՒԼ.ամ

ԱՄՆ-ի 14 ռազմածովային նավ է տեղակայված Արաբական ծովում

ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի տասնչորս նավ տեղակայված է Արաբական ծովում: Նրանց թվում կա հարվածային խումբ՝ գլխավորությամբ միջուկային շարժիչով ավիակիր USS Abraham Lincoln-ի: Այս մասին տեղեկացնում է ԱՄՆ-ի ռազմածովային ինստիտուտի (USNI) զեկույցը։

Ապրիլի 13-ին՝ այն օրը, երբ Վաշինգթոնն սկսեց շրջափակել Հորմուզի նեղուցը, Արաբական ծովում տեղակայվեց USS Abraham Lincoln-ից, ինչպես նաև USS Spruance և USS Petersen ականակիրներից կազմված հարվածային խումբ։ Այնտեղ տեղակայված է նաև USS Tripoli նավից, USS New Orleans ամֆիբիական տրանսպորտային նավահանգստից և USS Rushmore դեսանտային նավից կազմված դեսանտային խումբ։

Հարվածային և դեսանտային խմբերից բացի, Արաբական ծովում անկախ տեղակայված են ևս ութ ականակիրներ, այդ թվում՝ USS Murphy-ն, որը Peterson-ի հետ միասին ապրիլի 11-ին անցել է Հորմուզի նեղուցով՝ ականազերծման առաքելության շրջանակներում։ USS George HW Bush ավիակիրը շուտով կմիանա տարածաշրջանում գտնվող ռազմածովային ուժերին, հաղորդում է USNI-ն։

Ապրիլի 11-ին «Աբրահամ Լինքոլն» ատոմային ավիակիրը, երկու այլ նավերի ուղեկցությամբ, գտնվում էր Օմանի ծոցի եզրին՝ Իրանի ափից 200 կիլոմետր հարավ։ Մերձավոր Արևելքի պատերազմի սկզբից ի վեր ատոմային ավիակիրներն այդքան մոտ չեն մոտեցել Իրանի տարածքին։

«ԱՄՆ-ն առաջարկել է Իրանին 20 տարով դադարեցնել ուրանի հարստացումը»․ #NYT | ՄԱՄՈՒԼ.ամ

«ԱՄՆ-ն առաջարկել է Իրանին 20 տարով դադարեցնել ուրանի հարստացումը»․ #NYT

ԱՄՆ-ն Իրանին առաջարկել է ոչ թե միջուկային գործունեության լիակատար արգելք, այլ աշխատանքների 20-ամյա «դադարեցում», որը թույլ կտար Թեհրանին ոչ ընդմիշտ հրաժարվել հարստացման իրավունքից, գրում է The New York Times-ը՝ հղում կատարելով իր աղբյուրներին:

Սակայն Իրանը, ըստ NYT-ի աղբյուրների, պնդել է ավելի կարճ՝ հինգ տարվա ժամկետի վրա։ Նմանատիպ առաջարկ քննարկվել էր փետրվարին Ժնևում ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունների ընթացքում և դարձել էր այն գործոններից մեկը, որոնցից հետո Թրամփը որոշել է անցնել ռազմական սցենարի, գրում է լրատվամիջոցը։

Նշվում է, որ բանակցություններում մնում են նաև այլ առանցքային անհամաձայնություններ՝ Հորմուզի նեղուցով նավերի ազատ անցումը և Իրանի կողմից «ՀԱՄԱՍ»-ի և «Հեզբոլլահ»ի աջակցության դադարեցումը: Այնուամենայնիվ, գլխավոր խոչընդոտը մնում է Իրանի կողմից իր միջուկային ծրագրից հրաժարվելու, ենթակառուցվածքները ապամոնտաժելու և վառելիքի պաշարները դուրս բերելու հարցը: