ԿԳՄՍՆ-ն ու ԱՄՆ Աստվածաշնչի թանգարանը կհամագործակցեն հայկական քրիստոնեական ժառանգության հանրահռչակման ուղղությամբ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և ԱՄՆ Աստվածաշնչի թանգարանի նախագահ և գլխավոր տնօրեն Կարլոս Կամպոն ստորագրել են հայկական քրիստոնեական ժառանգության և թանգարանային ոլորտում համագործակցության մասին մտադրության նամակ:

Արարողությանը ներկա է եղել նաև ԱՄՆ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նարեկ Մկրտչյանը:

Մտադրությունների նամակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Աստվածաշնչի թանգարանի միջև հաստատվում է ինստիտուցիոնալ համագործակցություն, որի հիմնական նպատակներն են հայկական քրիստոնեական ժառանգության հանրահռչակումը, այդ թվում՝ Աստվածաշնչի թանգարանում հայկական քրիստոնեական ժառանգության մշտական ցուցահանդեսի հիմնումը։ Բացի դրանից՝ մտադրությունների նամակով նախատեսվում է մեկնարկել գիտահետազոտական, կրթական, փորձի փոխանակման և համատեղ այլ ծրագրեր:

Նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին՝ կարևորելով համագործակցությունը քրիստոնեական ժառանգության հանրահռչակման տեսանկյունից. «Երբ մենք խոսում ենք քրիստոնեական ժառանգության մասին, շատ կարևոր է ցույց տալ, որ դա ոչ միայն մեր պատմական կյանքի, այլև մեր այսօրվա և վաղվա մի մասն է: Աստվածաշնչի թանգարանը շատ կարևոր դեր ունի, քանի որ քրիստոնեական ժառանգության կենտրոնացումը մեկ տեղում այցելուների համար իսկապես մեծ առաքելություն է: Ես շատ ուրախ եմ, որ Հայաստանի Հանրապետության կողմից հնարավորություն ունենք մեր ներդրումն ունենալու այս շատ կարևոր առաքելության մեջ»: Նախարարը շեշտել է, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս թանգարանային կառավարման, թվայնացման, պահպանության և կրթական ծրագրերի ոլորտներում փորձի փոխանակմանը, հատկապես երիտասարդ մասնագետների և հետազոտողների համար։ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է Կառավարության պատրաստակամությունը՝ խորացնելու համագործակցությունը՝ ներգրավելով նաև հայաստանյան թանգարաններին:

Աստվածաշնչի թանգարանի նախագահ և գլխավոր տնօրեն Կարլոս Կամպոն ևս շնորհակալություն է հայտնել համագործակցության համար՝ նշելով, որ մտադրության նամակի ստորագրումը կբացի լայն հնարավորություններ փոխգործակցության համար տարբեր ոլորտներում՝ նաև ստեղծելով թանգարանի փորձագետների, հետազոտողների միջև կապ:

Ամերիկայի Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում տեղակայված Աստվածաշնչի թանգարանը բացվել է 2017 թ. և տարեցտարի ապահովել է այցելուների կայուն աճ։ Առկա տվյալների համաձայն՝ 2024 թ. թվականի ընթացքում տարեկան այցելուների թիվը կազմել է շուրջ 800 հազար, որը 2021 թ. այցելուների թվի կրկնապատիկն է։

Մեզ զորավարժություններ են պետք, ոչ թե շքերթ․ «Լուսավոր Հայաստան»

Հայաստանին ոչ թե զինվորական շքերթ է պետք, այլ զորավարժություններ, որոնք արդեն տևական ժամանակ է՝ չեն անցկացվում։ Այս մասին, անդրադառնալով մայիսի 28-ին նախատեսված զինվորական շքերթին, հայտարարել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը։

Նրա խոսքով՝ այս շքերթը գործող իշխանության համար յուրօրինակ նախընտրական PR է։ «Իշխանությունը PR-ի բազմաթիվ գործիքներ ունի՝ թոշակների բարձրացումից մինչև հազարավոր մարդկանց պարգևավճարներ բաժանելը։ Ու այս շքերթն էլ են փորձելու ժողովրդին ներկայացնել որպես սեփական ձեռքբերում»,- հայտարարել է Մարուքյանը։

Մինչդեռ, «Լուսավոր Հայաստանի» առաջնորդի գնահատմամբ, երկրին ոչ թե շքերթ է պետք, այլ վարժանքներ։ «Մեզ զորավարժություններ են պետք, որպեսզի այն զենքը, որը ցույց են տալիս շքերթին, զինծառայողները կարողանան կիրառել գործնականում։ Հարևան Ադրբեջանը նախկինում բազմաթիվ զորավարժություններ է անցկացրել։ Իսկ Հայաստանը քանի՞ անգամ է զորավարժություն արել։ Դա հրապարակային տեղեկատվություն է, վերցրեք, նայեք։ Մեզ վարժանքներ են պետք, ոչ թե շքերթ»,- եզրափակել է նա։

QUAD-ի անդամները հանդես են եկել Հորմուզի շուրջ իրավիճակի դիվանագիտական լուծման օգտին

Անվտանգության քառակողմ երկխոսության (QUAD) մասնակից երկրների՝ Հնդկաստանի, Ավստրալիայի, ԱՄՆ-ի և Ճապոնիայի արտաքին գործերի նախարարները կողմ են արտահայտվել Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակի դիվանագիտական կարգավորմանը։ Այս մասին Հնդկաստանում կայացած բանակցություններից հետո հայտարարել է Ճապոնիայի արտգործնախարար Տոսիմիցու Մոտեգին։

«Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը հսկայական ազդեցություն ունի Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի էներգամատակարարման վրա։ Մենք ընդգծել ենք Հորմուզի նեղուցով ազատ ու անվտանգ նավագնացության վերաբերյալ դիվանագիտական ջանքերի, ինչպես նաև Մերձավոր Արևելքում կայունության ապահովման համար կարևորությունը»,- ասել է նա։

Մոտեգիի խոսքով՝ հանդիպման մասնակիցները «համաձայնեցրել են ռազմավարական տեսլականը», ինչպես նաև դեմ են արտահայտվել «ուժի կամ հարկադրանքի կիրառմամբ ստատուս քվոն միակողմանիորեն փոխելու փորձերին» և մտահոգություն հայտնել «կրիտիկական նշանակության օգտակար հանածոների արտահանման սահմանափակումների» կապակցությամբ։ Թեև նախարարը Չինաստանի անունը չի տվել, սակայն Տոկիոն սովորաբար հենց այսպիսի ձևակերպումներ է օգտագործում Պեկինի հասցեին։

Բացի այդ, ճապոնացի նախարարի խոսքով, կողմերը քննարկել են Հյուսիսային Կորեայի (ԿԺԴՀ) շուրջ ստեղծված իրավիճակը և վերահաստատել «դրա լիակատար ապամիջուկայնացման վերաբերյալ իրենց հանձնառությունը»։

Անվտանգության քառակողմ երկխոսությունը հիմնադրվել է 2007 թվականին՝ որպես Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում և Հնդկական օվկիանոսի գոտում համագործակցության մեխանիզմ։ 2025 թվականի հուլիսյան հանդիպման ժամանակ չորս երկրների արտաքին գործերի նախարարները վերանայել են խմբի գործունեության առաջնահերթությունները՝ հստակեցնելով չորս հիմնական ուղղություն․ ծովային և անդրազգային անվտանգություն, տնտեսական բարօրություն ու անվտանգություն, կրիտիկական նշանակության ու նորագույն տեխնոլոգիաներ, ինչպես նաև մարդասիրական օգնություն և արտակարգ իրավիճակներին արձագանքում։

ԵՄ դեսպանն ու ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը Գորիսում պատրաստել են ժենգյալով հաց և գաթա (ֆոտո)

ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը և ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Սատու Կոյվուն մայիսի 23-ին այցելել են Գորիսի ավագ սերնդի կենտրոն՝ շահառուների հետ հայկական ավանդական ուտեստների պատրաստման ցերեկույթին մասնակցելու համար։ Այս մասին NEWS.am–ին տեղեկացնում են Հայաստանում ԵՄ ներկայացուցչությունից:

Միասին նրանք պատրաստել են ժենգյալով հաց և գաթա՝ ոչ միայն ծանոթանալու Հայաստանի համերի հարուստ ժառանգությանը, այլև ամրապնդելու սոցիալական կապերն ու խթանելու համայնքային ոգին։ Խմորի պատրաստումից մինչև ջերմ զրույցներ․ այս հանդիպումը կրկին ցույց տվեց, թե ինչպես են ավանդույթները միավորում սերունդներին և ստեղծում իմաստալից, ներառական ու ջերմ պահեր։

Երևանի շենքերից մեկում բնակարան է այրվում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ

Մայիսի 26-ին՝ ժամը 12։05-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գրիբոյեդով փողոցի շենքերից մեկում այրվում է բնակարան։ Այդ մասին NEWS.am–ին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խմբերը։

Նեթանյահուն ատամների հետ կապված խնդիրների պատճառով դիմել է հիվանդանոց․ Times of Israel

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ատամների հետ կապված խնդիրների պատճառով դիմել է հիվանդանոց։ Այս մասին մայիսի 26-ին հայտնել է The Times of Israel թերթը։

«Վարչապետ Բենիամին Նեթանյահուին երկուշաբթի երեկոյան տեղափոխել են «Հադասա Էյն Քերեմ» բժշկական կենտրոն, հայտնել են նրա գրասենյակից՝ հավելելով, որ վարչապետն անցնում է որոշակի ստոմատոլոգիական բուժում», — նշված է հոդվածում։

Պարբերականն ընդգծում է, որ վերջին շրջանում հանրությունն սկսել է ավելի մեծ ուշադրություն դարձնել Նեթանյահուի առողջական վիճակին։ Ըստ աղբյուրի՝ Իսրայելի բնակիչները վարչապետին մեղադրում են իր առողջության վերաբերյալ «բժշկական տեղեկությունները թաքցնելու» մեջ։

Դատարան է հանձնվել պետգույքի օտարման գործընթացում չարաշահում թույլ տված նախկին պաշտոնյաների վերաբերյալ նյութերը

Դատախազը 2026 թվականի մայիսի 25-ին, հաստատված մեղադրական եզրակացությամբ, իրավասու դատարան է հանձնել Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղու 1/2 շենքի թիվ 296 հասցեում գտնվող՝ 1719.96 քմ մակերեսով հասարակական նշանակության տարածքը և դրան հարակից 0.1030 հա չկառուցապատված հողամասը 2017 թվականին Հայաստանի Հանրապետությանը օտարելու գործընթացում թույլ տրված չարաշահման վերաբերյալ քրեական վարույթի նյութերը: Այս մասին NEWS.am–ին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Քրեական վարույթով պարզվել է, որ Հ.Դ.-ն, 2014 թվականի մայիսի 5-ից մինչև 2018 թվականի ապրիլի 16-ը զբաղեցնելով ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնը և հանդիսանալով բարձրաստիճան պաշտոնատար անձ, ապօրինի մասնակցել է ձեռնարկատիրական գործունեությանը՝ հովանավորելով իրեն և Վ.Պ.-ին պատկանող ու իրենց կողմից փաստացի ղեկավարվող «ԴԻ Ընդ Էյջ Գրուպ» ՍՊ ընկերությանը։

Մասնավորապես՝ Հ.Դ.-ն, մի խումբ անձանց հետ հանցակցությամբ, խաբեության եղանակով խուսափել է Հայաստանի Հանրապետության նկատմամբ «ԴԻ Ընդ Էյջ Գրուպ» ՍՊ ընկերության ունեցած վարկային պարտավորության մասնակի մարումից՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի՝ 529 միլիոն 533 հազար դրամի վնաս, ինչպես նաև դրդել է պաշտոնատար անձանց՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն։

Քրեական վարույթով հիմնավորվել է նաև, որ Ա.Ս.-ն, 2011 թվականի հունիսի 22-ից մինչև 2018 թվականի մայիսի 12-ը զբաղեցնելով ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետի պաշտոնը, Հ.Դ.-ի հետ ունեցած հարաբերություններով պայմանավորված, վերջինիս օգտին գործողություններ կատարելու շահադիտական դրդումներով և խմբային շահերից ելնելով, իր իշխանական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, որն էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին՝ պետության համար անզգուշությամբ առաջացնելով 529 միլիոն 533 հազար դրամի չափով ծանր հետևանքներ:

Ա.Ա.-ն, 2017 թվականին զբաղեցնելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը, ՀՀ կառավարության նիստի ընթացքում չի ներկայացրել առարկություններ և համաձայնություն է տվել պետական կարիքների համար ձեռք բերել այնպիսի գույք, որը չի համապատասխանել սահմանված չափորոշիչներին՝ այդպիսով նպաստելով «ԴԻ Ընդ Էյջ Գրուպ» ՍՊ ընկերության գույքային դրության բարելավմանը։

Վերոնշյալ գործողությունների հետևանքով պետությունը զրկվել է «ԴԻ Ընդ Էյջ Գրուպ» ՍՊ ընկերությանը տրամադրված 10 միլիոն ԱՄՆ դոլար բյուջետային վարկից ընդհանուր 529 միլիոն 533 հազար դրամը ստանալու հնարավորությունից։

2026 թվականի ապրիլի 7-ին հսկող դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել՝ Հ.Դ.-ի նկատմամբ՝ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, խարդախության և պաշտոնեական լիազորությունների չարաշահմանը դրդելու համար, Ա.Ս.-ի և Ա.Ա.-ի նկատմամբ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:

Երկու այլ անձի՝ Ա.Կ.-ի և Ա. Թ.-ի նկատմամբ, դատախազը հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ խարդախություն կատարելուն օժանդակելու, փաստաթուղթ կեղծելու և պաշտոնեական լիազորությունների չարաշահմանն օժանդակելու համար:

Դատախազը 2026 թվականի մայիսի 25-ին քրեական վարույթի նյութերը՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ, հանձնել է Հակակոռուպցիոն դատարան՝ ըստ էության քննության։