Թուրքիայում հերքում են, որ Մակրոնը ցանկացել է ցամաքով մտնել Թուրքիա. ANKAhaber

Թուրքիայի ԱԳՆ բարձրաստիճան մի պաշտոնյա, ով չի ցանկացել նշվի իր անունը, թուրքական ANKAhaber լրատվական գործունեությանը հերքել է, թե իբր Էրդողանն արգելել է Մակրոնին ցամաքային սահմանով Հայաստանից մտնել Թուրքիա։

Անանուն թուրք դիվանագետը նշել է Թուրքիան չի ցանկանում ժամանակ կորցնել նմանատիպ խոսակցությունների վրա։ Նա շեշտել է, թե ցանկություն չկա Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացն օգտագործի մեկ այլ երկրի ներքաղաքական կյանքում։

Նշենք, որ օրեր առաջ թուրքական մամուլում գրել էին, որ Մակրոնը ցանկացել է  Հայաստանից ցամաքային սահմանով մտնել Թուրքիա, սակայն Էրդողանը Ադրբեջանի հետ խորհրդակցելուց հետո արգելել է։

Եվրախորհրդի ղեկավարը կոչ է արել ԵՄ-ին պահպանել հարաբերությունները ԱՄՆ-ի հետ

Եվրոպական առաջնորդները պետք է փորձեն պահպանել հարաբերությունները ԱՄՆ-ի հետ՝ չնայած Վաշինգտոնի կողմից երբեմն հնչող քննադատական հռետորաբանությանը, Ֆլորենցիայում ելույթ ունենալով՝ հայտարարել է Եվրախորհրդի ղեկավար Անտոնիու Կոշտան։

«Մենք պետք է փորձենք պահպանել այն, ինչ ունենք (ԱՄՆ-ի հետ հարաբերություններում)… և մենք ջանում ենք պահպանել հանգստությունը և շարունակել գործել», – Կոշտայի խոսքերը փոխանցել է Financial Times թերթը։

ԵՄ առաջնահերթությունն է՝ «կայունացնել առևտուրը, կայունացնել իրավիճակը ՆԱՏՕ-ում և բոլորին ներգրավված պահել», – հավելել է Կոշտան՝ ամփոփելով. «այսպիսին է մեր մոտեցումը»։

Խոսելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Եվրամիությանը ուղղված քննադատական դիտողությունների մասին՝ Կոշտան հեգնանքով ԵՄ-ի կողմից դրանց չպատասխանելու ցանկությունը կապել է միավորման տարիքի հետ։

«Մենք ստեղծվել ենք 1950-ականներին… Մենք այնքան էլ լավ չենք սոցիալական ցանցերում։ Մենք նախընտրում ենք չպատասխանել յուրաքանչյուր թվիթի», – նշել է քաղաքական գործիչը։

Թրամփը մայիսի 1-ին հայտարարել էր ԵՄ-ից ներկրվող ավտոմեքենաների և բեռնատարների վրա 25 տոկոս մաքսատուրքեր սահմանելու մտադրության մասին՝ դա հիմնավորելով նրանով, որ Եվրամիությունը չի կատարում ԱՄՆ-ի հետ առևտրային պայմանավորվածությունները։

Հինգշաբթի ԱՄՆ առաջնորդը հայտարարել էր, որ զրույց է ունեցել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ և համաձայնել է մինչև հուլիսի 4-ը նրան ժամանակ տալ, որպեսզի Բրյուսելը կատարի առևտրային գործարքի իր մասը։

Խաղաղություն բառով ձեզ տանում են կառափնարան. Գևորգ Սաֆարյան

Կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։ Բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։

Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։

Ոստիկանության ծառայողները կօգտվեն մատչելի և արտոնյալ պայմաններով հիփոթեքային վարկավորման ծրագրերից

Մայիսի 7-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է ««Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, ըստ որի՝ Ոստիկանության ծառայողները կկարողանան բնակարան կամ բնակելի տուն ձեռքբերելու կամ բնակելի տուն կառուցելու նպատակով օգտվել մատչելի և արտոնյալ պայմաններով հիփոթեքային վարկավորման պետական նպատակային ծրագրերից։ ՆԳՆ օրենսդրական նախաձեռնությունը ներկայացրել է նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը: Այս մասին NEWS.am–ին հայտնում են ՆԳՆ–ից։

Արմեն Մկրտչյանի խոսքով՝ ՀՀ Կառավարությունը կսահմանի նաև համապատասխան պետական նպատակային ծրագրերից օգտվելու կարգը և պայմանները:

ՆԳ նախարարի տեղակալն ընդգծել է, որ նախագծի հիմնական նպատակը ոստիկանության համակարգում կադրային կայունության ապահովումն է։ Նա նշել է, որ հակակոռուպցիոն քաղաքականության շրջանակում ոստիկանության ծառայողները հաճախ ծառայությունն իրականացնում են ոչ իրենց բնակավայրում, ինչի արդյունքում առաջանում է նրանց կենսական պայմանների ապահովման անհրաժեշտություն։

Այս համատեքստում առաջարկվում է պետության կողմից սահմանել սոցիալական լրացուցիչ երաշխիքներ, որոնք կնպաստեն ծառայության գրավչության բարձրացմանը նաև հեռավոր մարզերում։

«Մտքի մթագնում». Զատուլինը խոստովանել է, որ Ռուսաստանը թույլ է տվել Փաշինյանին իրեն «օրորել»

Եթե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաղթի առաջիկա խորհրդարանական ընտրություններում, Ռուսաստանը պաշտոնական մակարդակով չպետք է ճանաչի դրանց արդյունքները, հայտարարել է НСН Կոնստանտին Զատուլինը։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երբեք չի թաքցրել իր հակառուսական հայացքները, և հանրապետության՝ Ռուսաստանից լիակատար կտրվելու միտումը կշարունակվի նրա վերընտրվելու դեպքում, կարծում է ԱՊՀ հարցերով Պետդումայի կոմիտեի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը։ ՆՍՆ-ի հետ զրույցում նա ընդգծել է, որ այդ դեպքում Ռուսաստանը պաշտոնապես պարզապես չպետք է ընդունի ընտրությունների արդյունքները։

Ավելի վաղ Փաշինյանը Երևանում ընդունել էր Վլադիմիր Զելենսկուն և եվրոպացի առաջնորդներին։ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը ընդգծել է, որ հայկական իշխանությունները ցանկանում են միաժամանակ նստել երկու աթոռի վրա, ինչը, սակայն, բացասաբար է անդրադառնում Ռուսաստանի Դաշնության հետ երկկողմ հարաբերությունների վրա։ Զատուլինը վստահ է, որ Փաշինյանը երբեք չի թաքցրել իր հակառուսական հայացքները և հետևողական է իր քաղաքականության մեջ, հետևաբար իմաստ չունի սպասել, որ նա կընտրի Ռուսաստանի կողմը։

«Նա Ռուսաստանի բացահայտ թշնամի է, որը մինչև որոշակի պահը, իշխանության գալով, ստիպված էր քողարկել իր մտադրությունները, իր նպատակները։ Մենք թույլ տվեցինք մեզ օրորել հույսերով, թե, ինչ-որ կերպ կանցնի-կդառնա, նա ոչ մի տեղ չի գնա։ Բայց նա մեզ օգտագործեց։ Նա իր տեսակետները բոլորովին չէր թաքցնում դեռ մինչև վարչապետ դառնալը։ Նա գրում էր, որ պետք է ազատվել անցյալից, Ռուսաստանից, պետք է դուրս գալ ՀԱՊԿ-ից, պետք է դուրս գալ Եվրասիական միությունից, պետք է հեռացնել մեր բազան Գյումրիից։ Դա պարզապես մտքի մթագնում է, որ մենք մտածում էինք, թե նա, իշխանության գալով, հանկարծ կանցնի մեր կողմը կամ կմոռանա իր համոզմունքները։ Այդ իմաստով նա միանգամայն հետևողական մարդ է։ Նա խորամանկ է, անկասկած։ Այդ պատճառով նա պարտադիր չէ, որ այս ամենը բարձրաձայն ասի, հատկապես երբ Կրեմլում հանդիպում է Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի հետ։ Բայց հիմա նա նաև այդ դիմակները հանեց։ Դրանք հանվել էին 22 թվականին, որովհետև մենք մտանք հակամարտության մեջ այն Արևմուտքի հետ, որտեղ նա ձգտում է։ Եվ նա սկսեց իրականացնել այդ կուրսը ավելի ու ավելի կոշտ, ծավալուն, մասշտաբային։ Իսկ նրա շրջապատի մարդիկ ընդհանրապես չեն ամաչում», — վստահ է ՆՍՆ-ի զրուցակիցը։

Պատգամավորը ընդգծել է, որ Փաշինյանի վերընտրվելու դեպքում իրավիճակը միայն կվատանա։

«Անկասկած, Փաշինյանի վերընտրվելու դեպքում միտումը հենց այնպիսին կլինի, որ իրականացվի Հայաստանի՝ որպես պետության, վերջնական խզումը իր դաշնային միավորումների շրջանակում ունեցած պարտավորություններից։ Կլինի նրա անցումը դեպի բաց հակառուսական դիրքեր, բոլոր նրանց դեմ հետագա ռեպրեսիաները, ովքեր չեն հետևում այդ տեսակետին, իսկ դա, առնվազն, Հայաստանի բնակչության կեսն է, հաստատ։ Համապատասխանաբար, խնդիրների ստեղծում Ռուսաստանի և ամբողջ աշխարհի հայկական սփյուռքի համար։ Ռուսաստանի Դաշնությունը պաշտոնական մակարդակով չպետք է ճանաչի 2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանում անցկացվող ընտրությունների արդյունքները, եթե Փաշինյանը բոլոր հնարավոր ու անհնարին միջոցներով կրկին անցկացնի իր հաղթանակը։ Փաշինյանի կողմից արդեն բավականաչափ արված է, որպեսզի կասկածներ լինեն, որ այդ ընտրությունները կլինեն ազնիվ, արդար, օբյեկտիվ և օրինական», — հայտարարել է Զատուլինը։

Նա նաև անհանգստություն է հայտնել այն կապակցությամբ, որ Փաշինյանի թիմը իր գործողություններով բախման է հասցնում Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդներին, ինչի հետևանքով հարաբերությունները կտուժեն ոչ միայն քաղաքական մակարդակում։