Իրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները բանակցություններ են անցկացրել. РИА Новости

Թուրքիայի և Իրանի արտգործնախարարներ Հաքան Ֆիդանը և Աբբաս Արաքչին հեռախոսով քննարկել են ԱՄՆ-ի և Իրանի բանակցային գործընթացում տիրող իրավիճակը։ Զրույցի մասին РИА Новости-ին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ-ում գտնվող աղբյուրը:

«Արտգործնախարար Հաքան Ֆիդանն այսօր (մայիսի 8-ին) հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաքչիի հետ»,- հայտնել է գործակալության զրուցակիցը:

Զրույցի ընթացքում քննարկվել է Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների ընթացիկ փուլը:

Իրանում հայտարարել են, որ այսուհետ ԱՄՆ-ի ծովային շրջափակումը ռազմական պատասխանի կարժանանա

Այսուհետ ԱՄՆ-ի գործողությունները ծովային շրջափակման ուղղությամբ կարժանանան Իրանի ռազմական պատասխանին։ Դրա մասին հայտարարել է Ազգային անվտանգության խորհրդարանական կոմիտեի անդամ Ալի Խազարիանը, հաղորդում է Fars-ը։

«ԱՄՆ-ը պետք է իր էսկադրային ականակիրներին մի քանի ուղեկցող նավեր տրամադրի, որպեսզի դրանք կարողանան փրկել զորքերը խորտակվելու դեպքում»,- նշել է նա։

Պարենամթերքի համաշխարհային գներն աճում են երրորդ ամիսն անընդմեջ

Պարենամթերքի համաշխարհային գները ապրիլին, մարտի համեմատ, աճել են 1,6%-ով։ Աճն արձանագրվում է երրորդ ամիսն անընդմեջ, սակայն դրա տեմպերը դանդաղել են. մարտին, փետրվարի համեմատ, այն կազմել էր 2,4%։ Դրա մասին նշվում է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության մայիսյան զեկույցում։

Անցյալ տարվա ապրիլի համեմատ գները 2%-ով բարձր են եղել, սակայն 2022 թվականի մարտի գագաթնակետի համեմատ՝ 18,4%-ով ցածր։ «Բուսական յուղերի, մսի և հացահատիկի գների ինդեքսների աճն անհամաչափ է եղել և ուղեկցվել է շաքարի ու կաթնամթերքի գների ինդեքսների նվազմամբ»,- ասված է փաստաթղթում։

Հացահատիկի գների ինդեքսն ապրիլին 0,8%-ով բարձր է եղել մարտյան ցուցանիշից և 0,4%-ով բարձր՝ անցյալ տարվա ցուցանիշից. հաղորդում է Интерфакс-ը։ Նման աճը պայմանավորված է հացահատիկի բոլոր հիմնական տեսակների գների բարձրացմամբ՝ բացառությամբ սորգոյի և գարու։ Ցորենի համաշխարհային գները աճել են 0,8%-ով՝ ԱՄՆ-ի առանձին շրջաններում չորային պայմանների և Ավստրալիայում տեղումների՝ միջինից ցածր մակարդակի հավանականության մեծացման ազդեցության ներքո։

Գների աճին նպաստել են նաև 2026 թվականին ցորենի ցանքատարածությունների կրճատման սպասումները՝ կապված ֆերմերների կողմից պակաս ռեսուրսատար մշակաբույսերի անցման հետ։ Դա տեղի է ունենում պարարտանյութերի բարձր գների ֆոնին, որոնք պայմանավորված են էներգակիրների արժեքի բարձրացմամբ և Հորմուզի նեղուցի փաստացի փակմանն առնչվող ընդհատումներով։ Գներին լրացուցիչ աջակցություն է ծառայել էթանոլի կայուն բարձր պահանջարկը՝ հում նավթի բարձր գների պայմաններում, ինչպես նաև պարարտանյութերի տնտեսական հասանելիությանն առնչվող մտահոգությունները, պարզաբանում է Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը։

Բուսական յուղերի գների ինդեքսը ապրիլին 5,9%-ով բարձր է եղել մարտյան ցուցանիշից և հասել է ամենաբարձր մակարդակին 2022 թվականի հուլիսից ի վեր։ «Այդ ինդեքսի աճը շարունակվել է արմավենու, սոյայի, արևածաղկի և ռապսի յուղերի գների բարձրացման պայմաններում,- ասվում է զեկույցում։- Գների վրա լրացուցիչ բարձրացող ճնշում են գործադրել առաջիկա ամիսներին Հարավարևելյան Ասիայի երկրներում արտադրության սեզոնային նվազման վերաբերյալ մտավախությունները»։

Սոյայի և ռապսի յուղերի համաշխարհային գներն աճել են ԱՄՆ-ում և Եվրամիությունում կենսավառելիք արտադրողների ակտիվ պահանջարկի պայմաններում։ Արևածաղկի յուղի գներին աջակցել է Սևծովյան տարածաշրջանում առաջարկի շարունակվող սահմանափակությունը, մինչդեռ Արգենտինայում դրանք որոշակիորեն թուլացել են վերամշակման ծավալների ավելացման և, որպես հետևանք, արտահանման պաշարների աճի պայմաններում։

Մսի գների ինդեքսը ապրիլին, մարտի համեմատ, աճել է 1,2%-ով, իսկ տարեկան կտրվածքով աճը կազմել է 6,4%։ Թանկացել են մսի բոլոր տեսակները, բացի ոչխարի մսից, որի գները պահպանվել են կայուն մակարդակում։ Տավարի մսի գները հասել են նոր առավելագույնի՝ Բրազիլիայում արտահանման գների աճի ֆոնին։ Գների ամրապնդման լրացուցիչ գործոն է եղել համաշխարհային բարձր պահանջարկը, նախևառաջ՝ Չինաստանի կողմից։ Խոզի մսի գները աճել են Եվրամիությունում գների բարձրացման պատճառով, թեև այդ աճը մասնակիորեն չեզոքացվել է Բրազիլիայում գների նվազմամբ։ Թռչնամսի գները բարձրացել են Բրազիլիայում գների ամրապնդման ֆոնին. աֆրիկյան մի շարք երկրների կողմից ակտիվ պահանջարկը ավելցուկով փոխհատուցել է Մերձավոր Արևելքի երկրների կողմից գնումների ծավալի նվազումը, որտեղ լոգիստիկ և տրանսպորտային սահմանափակումների պատճառով մատակարարումները ստիպված են եղել վերաուղղորդել Կարմիր ծովով։

Կաթնամթերքի գների ինդեքսն անցյալ ամիս 1,1%-ով ցածր է եղել մարտյան ցուցանիշից և 21,2%-ով ցածր, քան նախորդ տարվա ապրիլին։ Դա հիմնականում պայմանավորված է կարագի և պանրի համաշխարհային գների անկմամբ, ինչը լիովին փոխհատուցել է անյուղ կաթի փոշու գների շարունակվող աճը՝ ամբողջական կաթի փոշու ընդհանուր առմամբ կայուն գների պայմաններում։

Շաքարի գների ինդեքսն ապրիլին, մարտի համեմատ, նվազել է 4,7%-ով, իսկ տարեկան կտրվածքով այն եղել է 21,2%-ով ցածր։ «Այդ ինդեքսի անկումը հիմնականում կապված էր Ասիայի հիմնական արտադրող երկրներում, նախևառաջ՝ Չինաստանում և Թաիլանդում, արտադրության ավելի բարենպաստ կանխատեսումների հետ։ Բրազիլիայի շաքարեղեգի մշակման հիմնական հարավային շրջաններում նոր բերքահավաքի մեկնարկը՝ բարենպաստ եղանակային պայմանների ֆոնին, նույնպես ուժեղացրել է շաքարի համաշխարհային գների վրա ընդհանուր նվազեցնող ճնշումը»,- ասված է զեկույցում։

Էջմիածնում ավարտվեց «Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզարշավի առաջին օրը

Էջմիածնում մայիսի 8-ին ավարտվեց «Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզարշավի առաջին օրը։

Քարոզարշավի շրջանակում դաշինքի ներկայացուցիչները հանրահավաք անցկացրին, որտեղ ելույթ ունեցավ նաև «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը՝ ներկայացնելով երկրի զարգացման իր տեսլականը։

Դրանից հետո հանրահավաքի մասնակիցները երթով շարժվեցին դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որտեղ ամփոփվեցին այսօրվա միջոցառումների արդյունքները։

Ինչ են ասել Մոսկվայում ՀՀ դեսպանին․ մանրամասներ՝ կոշտ զրույցից I ԼՈՒՐԵՐ I 20:00

Կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։ Բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։

Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։

Իշխանությունները վտանգի տակ են դնում Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին. Ռոբերտ Քոչարյան

Մենք ունենք սպառման հսկայական շուկա՝ հանձին ԵԱՏՄ-ի, որտեղ կարող ենք իրացնել մեր արտադրանքը, և այսօր իշխանությունները վտանգի տակ են դնում հենց այդ հնարավորությունը՝ մեր անդամակցությունը ԵԱՏՄ-ին՝ հաշվի չառնելով, որ բնակչության 80%-ի բարեկեցությունն էականորեն կախված է այդ շուկայից։ Այդ մասին մայիսի 8-ին Էջմիածնում նախընտրական քարոզարշավի ժամանակ տեղի ունեցած հանրահավաքում հայտարարել է «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։

«Մենք դա մերժում ենք։ Մենք պետք է հավասարակշռված հարաբերություններ ունենանք Ռուսաստանի, Եվրոպայի, Չինաստանի հետ և չխաղանք նրանց հակասությունների վրա։ Փոքր երկրի համար դա չափազանց մեծ ռիսկ է։ Այսօր իշխանությունները դիմում են այդ քայլերին։

Մեր նպատակն է վերականգնել արդյունաբերությունը, ունենալ գյուղատնտեսության զարգացում։ Ժամանակին ես ցույց եմ տվել, որ այդ ճանապարհով կարելի է շարժվել։ Այսօր հնարավորություններն ավելի շատ են, քան այն տարիներին, սակայն այն, որ ութ տարվա ընթացքում ոչ մի ձեռնարկություն չի բացվել և ոչ մի ներդրում չի արվել այդ ոլորտում, խայտառակություն է», – հավելել է Քոչարյանը։

Իշխանությունները վտանգի տակ են դնում Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին. Ռոբերտ Քոչարյան

Մենք ունենք սպառման հսկայական շուկա՝ հանձին ԵԱՏՄ-ի, որտեղ կարող ենք իրացնել մեր արտադրանքը, և այսօր իշխանությունները վտանգի տակ են դնում հենց այդ հնարավորությունը՝ մեր անդամակցությունը ԵԱՏՄ-ին՝ հաշվի չառնելով, որ բնակչության 80%-ի բարեկեցությունն էականորեն կախված է այդ շուկայից։ Այդ մասին մայիսի 8-ին Էջմիածնում նախընտրական քարոզարշավի ժամանակ տեղի ունեցած հանրահավաքում հայտարարել է «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։

«Մենք դա մերժում ենք։ Մենք պետք է հավասարակշռված հարաբերություններ ունենանք Ռուսաստանի, Եվրոպայի, Չինաստանի հետ և չխաղանք նրանց հակասությունների վրա։ Փոքր երկրի համար դա չափազանց մեծ ռիսկ է։ Այսօր իշխանությունները դիմում են այդ քայլերին։

Մեր նպատակն է վերականգնել արդյունաբերությունը, ունենալ գյուղատնտեսության զարգացում։ Ժամանակին ես ցույց եմ տվել, որ այդ ճանապարհով կարելի է շարժվել։ Այսօր հնարավորություններն ավելի շատ են, քան այն տարիներին, սակայն այն, որ ութ տարվա ընթացքում ոչ մի ձեռնարկություն չի բացվել և ոչ մի ներդրում չի արվել այդ ոլորտում, խայտառակություն է», – հավելել է Քոչարյանը։

Մենք անվտանգության այլ մոդել ենք առաջարկում. «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու

Այսօր իշխանությունների գլխավոր խոստումը պատերազմն է, որովհետև նրանք այլևս ասելիք չունեն, իսկ մենք առաջարկում ենք անվտանգության մեր մոդելը՝ արդիական ու մարտունակ բանակ, ուժեղ առաջնորդ և հզոր դաշնակից։ Այդ մասին մայիսի 8-ին Էջմիածնում նախընտրական քարոզարշավի ժամանակ տեղի ունեցած հանրահավաքում հայտարարել է «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։

«Մարդկությունը դեռևս այլ մոդել չի հորինել։ Մեզ սպառնում են պատերազմով, բայց կա մի պարզ ճշմարտություն. ագրեսորը պատերազմ է սկսում այն ժամանակ, երբ համոզված է, որ հաղթելու իր շանսերը շատ բարձր են։ Մնացած դեպքերում ոչ մի երկիր պատերազմ չի սկսում։

Մենք ձգտում ենք խաղաղության, սակայն խաղաղությունը պետք է լինի հաստատուն, երաշխավորված և ունենա երաշխավորներ։ Խաղաղությունը չի կարող կախված լինել մեկ մարդու քմահաճույքից։ Դա խաղաղություն չէ, այլ խայտառակություն, և մենք դա թույլ չենք տա»,- ընդգծել է Քոչարյանը։