ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները կարող են վերսկսվել արդեն հաջորդ շաբաթ Իսլամաբադում․ WSJ

Իրանն ու ԱՄՆ-ը միջնորդների օգնությամբ աշխատում են 14 կետից բաղկացած փոխըմբռնման հուշագրի շուրջ։ Այս փաստաթուղթը հիմք կդառնա մեկամսյա բանակցությունների համար, որոնց նպատակը պատերազմի դադարեցումն է։ Այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով թեմային ծանոթ աղբյուրներին

Ըստ աղբյուրների՝ հենց այս հարցերն են լինելու բանակցությունների կենտրոնում։ Բանակցությունները կարող են վերսկսվել արդեն հաջորդ շաբաթ Իսլամաբադում։

Բացի այդ, նշվում է, որ Իրանը պատրաստակամություն է հայտնել քննարկել իր միջուկային ծրագիրը՝ մեղմացնելով նախկինում որդեգրած կոշտ դիրքորոշումը։

Լուկաշենկոն շնորհավորել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին Հաղթանակի օրվա առթիվ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է արտասահմանյան առաջնորդներին Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի օրվա առթիվ, հայտնում է Լուկաշենկոյի մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության՝ շնորհավորական ուղերձներ են ուղարկվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանին, Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիին, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին և այդ երկրի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևին, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնին, Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովին և թուրքմեն ժողովրդի ազգային առաջնորդին, Խալք Մասլահաթիի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևին, Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյին, ինչպես նաև Մոլդովայի և Ուկրաինայի ժողովուրդներին։

«Դիմելով Անկախ Պետությունների Համագործակցության երկրների առաջնորդներին՝ Ալեքսանդր Լուկաշենկոն ընդգծել է, որ մայիսի 9-ի սրբազան օրը հավերժորեն գրված է խորհրդային ժողովուրդների ճակատագրերում, և տասնամյակներ անց էլ հայրենիքի հերոսների սխրանքի վեհությունը չի մարում։

Բելառուսի նախագահը համոզմունք է հայտնել, որ ժողովուրդների բարեկամությունը, որը դիմացել է պատերազմի ծանր փորձություններին, այսօր ևս մնում է անխախտ հիմք՝ բարիդրացիական հարաբերությունների ամրապնդման և համակողմանի համագործակցության ընդլայնման համար», – նշվում է Բելառուսի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրությունում։

Պեսկով․ Պուտինի համար մայիսի 9-ը լինելու է դժվար աշխատանքային օր

Հաղթանակի օրը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի համար ոչ միայն «աչքերում արցունքներով հպարտության օր» է, այլև դժվար աշխատանքային օր, ասել է նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է «Коммерсантъ»-ը։

Նա պարզաբանել է, որ այսօր ՌԴ նախագահը կունենա «երկկողմ հանդիպումների ամբողջ մարաթոն»։

Ինչպես հիշեցրել է Պեսկովը, նախագահը նախ ելույթ կունենա Կարմիր հրապարակում, ապա հյուրերի հետ միասին ծաղկեպսակ կդնի Անհայտ զինվորի գերեզմանին, իսկ դրանից հետո Կրեմլում մի քանի հանդիպումներ կանցկացնի այլ երկրների առաջնորդների հետ։

«Բացի այն, որ այն հանդիսավոր է, բացի այն, որ այն հիշատակի օր է, բացի այն, որ, ինչպես յուրաքանչյուր ռուսի համար, դա աչքերում արցունքներով հպարտության օր է, նրա համար դա նաև աշխատանքային օր է»,— ասել է Կրեմլի ներկայացուցիչը լրագրող Պավել Զարուբինին։

Կրեմլը հայտարարել է Հաղթանակի շքերթին յոթ օտարերկրյա պատվիրակությունների այցի մասին, որոնց թվում կլինեն Աբխազիայի, Լաոսի, Մալայզիայի, Սլովակիայի, Հարավային Օսիայի ղեկավարները, ինչպես նաև Սերբական Հանրապետության մի քանի ներկայացուցիչներ։ Երեկ Պուտինը Կրեմլում հանդիպել է Ղազախստանի, Ուզբեկստանի և Բելառուսի նախագահների հետ։

Նշենք, որ մայիսի 9–ին Հայաստանի ղեկավարությունից ոչ ոք չի այցելել Ռուսաստան։

Լեռնային Ղարաբաղի հարցը ծուղակ է Հայաստանի և Ադրբեջանի համար. Ալեն Սիմոնյան

Լեռնային Ղարաբաղի հարցը ծուղակ է անկախ Հայաստանի համար։ Այս մասին Deutsche Welle-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։

Նրա խոսքով՝ այս ծուղակը դրվել էր, որպեսզի Հայաստանը երբեք չկարողանա անկախ դառնալ։

«Միևնույն ժամանակ, Ադրբեջանը ևս ոչ պակաս կախված կլիներ։ Կլիներ ազդեցության լծակ։ Մենք այդ մասին արդեն խոսել ենք․ Ղարաբաղյան շարժման էջը փակված է, և մենք այլևս չպետք է վերադառնանք այս հարցին։ Սա միակ ճիշտ ճանապարհն է», – հավելել է Սիմոնյանը։

Հայաստանը չպետք է լինի որևէ ռազմական դաշինքի մաս. Ալեն Սիմոնյան

Ես չեմ կարծում, որ Հայաստանը պետք է լինի որևէ ռազմական դաշինքի մաս։ Այս մասին  Deutsche Welle-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Հաշվի առնելով, թե որտեղ է գտնվում մեր երկիրը և ինչպիսին են նրա հնարավորությունները՝ Հայաստանի դերը պետք է լինի չեզոք։ Հայաստանը փոքր է։ Այն երկու կողմերի համար էլ կլինի սակարկության առարկա։ Ես չեմ ուզում, որ իմ երկիրը սակարկության առարկա լինի Ռուսաստանի, Բրյուսելի, Միացյալ Նահանգների կամ որևէ այլ կողմի համար։ Հայաստանը գտնվում է Իրանի, Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի կողքին։ Այն փակ է չորս կողմից։ Մենք ելք չունենք դեպի ծով», – ասել է Սիմոնյանը։

Ըստ նրա՝ հայ ժողովրդի պատմությունը շատ բան է սովորեցրել իրենց։

«Մենք չպետք է կրկնենք անցյալի սխալները», – ընդգծել է ՀՀ խորհրդարանի ղեկավարը։