Ծառուկյանը հայտարարեց, որ վարչապետի պաշտոնին չի հավակնում. բայց վարչապետի 4 թեկնածու կա

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ ինքը չի ցանկանում զբաղեցնել վարչապետի պաշտոնը, թեև կարող էր առաջադրել սեփական թեկնածությունը որպես կուսակցության առաջնորդ։ Այս մասին նա ասել է Հրազդանում բնակիչների հետ հանդիպման ընթացքում։

«Ծառուկյանը վարչապետ չի ուզում։ Ես ձեզ խոսք եմ տվել։ Կարող էի ասել, որ իմ կուսակցության վարչապետը ես եմ․ ստեղծել եմ, կայացել եմ, այս հող ու ջրի մարդն եմ։ Բայց որպեսզի ավել-պակաս խոսակցություններ չլինեն, ես նման նպատակ չունեմ»,- նշել է նա։

ԲՀԿ առաջնորդի խոսքով՝ վարչապետի պաշտոնի համար կուսակցությունն ունի չորս հավանական թեկնածու, որոնք ունեն փորձ, կապեր և արդեն իսկ արդյունքներ են ցույց տվել։

«Վարչապետի չորս թեկնածու կա, որոնք և՛ փորձ ունեն, և՛ պատրաստակամ են, և՛ կապեր ունեն, և՛ արդյունք են ցույց տվել։ Եթե հաջողվի հասնել այդ փուլին, բոլորին կներկայացնեմ, իսկ ժողովուրդը կտա իր գնահատականը»,- ասել է Ծառուկյանը։

Նա նաև ընդգծել է, որ երկրի ղեկավարի պաշտոնը պետք է վստահվի փորձառու և պատասխանատու մարդու։

«Պաշտոնյան, որը պատասխանատու է ժողովրդի համար, սխալվելու իրավունք չունի։ Պետք է աշխատած, փորձառու մարդ, որպեսզի ժողովրդի վրա փորձեր չկատարվեն»,- հայտարարել է նա։

Պակիստանը մնում է ԱՄՆ-ի հետ բանակցությունների հիմնական միջնորդը․ Իրանի ԱԳՆ

Իրանն ԱՄՆ-ի հետ հակամարտության կարգավորման շուրջ իր երկխոսությունն անցկացնում է միայն Պակիստանի միջոցով, թեև այլ երկրներ ևս քայլեր են ձեռնարկում տարածաշրջանում լարվածության թուլացման ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։

«Տարբեր երկրներ կապեր են պահպանում այս հարցի շուրջ, և տարածաշրջանի շատ պետություններ իրական մտահոգություններ ունեն լարվածության սրման վերաբերյալ։ Այդուհանդերձ, միջնորդը նախկինի պես մնում է Պակիստանը։ Պակիստանը՝ որպես Իրանի և ԱՄՆ-ի միջև պաշտոնական միջնորդ, շարունակում է գործունեություն իրականացնել այս ուղղությամբ», – մամուլի ասուլիսի ժամանակ ասել է դիվանագետը։

Ինչպես նշել է Բաղային, Կատարը շարունակում է մնալ տարածաշրջանի այն ամենաակտիվ երկրներից մեկը, որոնք լավ հարաբերություններ են պահպանում թե՛ Թեհրանի, թե՛ Վաշինգտոնի հետ։ Արաղչին հավելել է, որ Կատարը պարբերաբար իր կարծիքն ու գաղափարներն է հայտնում կարգավորման հարցի վերաբերյալ։

Նժդեհի հրապարակում բախվել են Hyundai-ն և BYD-ը ու հայտնվել գազոնում․ վարորդներից մեկը վարելու իրավունք չի ունեցել

Այսօր՝ մայիսի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01:30-ի սահմաններում Գարեգին Նժդեհի հրապարակում բախվել են Երևանի բնակիչներ 18-ամյա Վահե Ռ.-ի վարած «Hyundai» մանիշի և 61-ամյա Միքայել Բ․-ի վարած «BYD» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Sahmshyan.com–ը։

Վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Բախման հետևանքով էլ 2 ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց, «Hyundai»-ն էլ բախվել է ծառերին և հայտնվել կանաչ գազոնում։ Օպերատիվորեն ժամանել է Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, որը տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել վարորդներին, սակայն վերջինները հրաժարվել են մեկնել հիվանդանոց։  Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։ Կայքի տեղեկություններով «Hyundai»-ի վարորդն Վահե Ռ․-ն վարորդական իրավունքի վկայական չի ունեցել։

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի պաշտոնատար անձանցից 2-ի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Տեղեկություններ են տարածվել, որ իրավապահները ձերբակալել են Նոր Նորքի թաղապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետին։

Հակակոռուպցիոն կոմիտեից NEWS.am–ին հայտնեցին, որ կաշառք տալու, ստանալու և դրան օժանդակելու դեպքերի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում քրեական հետապնդում է հարուցվել 4 անձի նկատմամբ, որոնցից երկուսը Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի պաշտոնատար անձինք են:

Մեղադրյալներից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, մյուսի նկատմամբ՝ տնային կալանքը:

Ֆրանսիայում հաստատել են հանտավիրուսով վարակման առաջին դեպքը

Ֆրանսիայի առողջապահական մարմինները հաստատել են, որ MV Hondius զբոսանավից տարհանված քաղաքացին վարակված է եղել հանտավիրուսով։ Այդ մասին France Inter ռադիոկայանի եթերում հայտարարել է Ֆրանսիայի առողջապահության նախարար Ստեֆանի Ռիստը։

«Հանտավիրուսի թեստի պատասխանը դրական է եղել»,- ասել է նա՝ խոսելով այն կնոջ մասին, ում մոտ ավելի վաղ հայտնաբերվել էին այդ վիրուսով հարուցվող հիվանդության ախտանիշները։ Նախարարը հաստատել է, որ կինը մի քանի այլ ֆրանսիացիների հետ միասին եղել է նավի վրա։ Նրա խոսքով՝ մայիսի 10-ին ինքնաթիռով Ֆրանսիա վերադառնալուց հետո ուղևորուհու վիճակն անցած գիշերվա ընթացքում վատթարացել է։

«Պացիենտը բուժում է ստանում վարակիչ հիվանդությունների մասնագիտացված հիվանդանոցում, որտեղ հիվանդասենյակներում ձեռնարկված են պաշտպանական մի շարք միջոցառումներ։ Դրանք կիրառվում են վիրուսի տարածումը կանխելու համար»,- ասել է Ռիստը։ Նա հավելել է, որ Ֆրանսիայի իշխանությունները գտել են 22 անձի, ովքեր շփում են ունեցել հանտավիրուսով վարակվածների հետ։

 

ԴԱՀԿ աշխատողները ահաբեկում են Հայր Ռուբենին. Արա Զոհրաբյան

Կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։ Բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։

Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։