Դուբայի զբոսաշրջային նավերից մեկի վրա հրդեհ է բռնկվել

Հրդեհ է բռնկվել Դուբայ-Քրիքի ափին գտնվող Ալ Ջադդաֆ շրջանում կայանված զբոսանավի վրա, հաղորդում է Khaleej Times-ը։

Տեղի իշխանությունների փոխանցմամբ՝ տուժածներ չկան։

Դուբայի քաղաքացիական պաշտպանության ծառայության հրշեջները օպերատիվ կերպով հասել են դեպքի վայր և մոտ 54 րոպեում ամբողջությամբ մարել կրակը։ Ինչ վերաբերում է տարածված թանձր սև ծխին, ապա պատճառը նավի իրանի վրա քսված ապակեպլաստիկ նյութն է, որն այրվելիս կարող է նմանատիպ ծուխ առաջացնել։

Իշխանությունները հորդորել են բնակիչներին հետևել միայն պաշտոնական լրահոսին և չտարածել չճշտված տեղեկություններ։

Հանտավիրուսով վարակված զբոսանավից 46 մարդ է իջել․ ԱՀԿ

Ներկա պահի դրությամբ 46 մարդ է իջել հանտավիրուսով ախտահարված MV Hondius զբոսանավից։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գործառնությունների ղեկավար Դիանա Ռոխաս Ալվարեսը, հաղորդում է CNN-ը:

Նավից մարդկանց իջեցման գործընթացը կշարունակվի մինչև մայրամուտ, իսկ այնուհետև կվերսկսվի վաղը առավոտյան, կիրակի օրը կայացած մամուլի ասուլիսում ասել է Ալվարեսը:

ԱՀԿ տվյալներով՝ այս պահին իջեցվել են Իսպանիայից, Ֆրանսիայից, Կանադայից և Նիդերլանդներից ժամանած ուղևորները։ Ալվարեսը նշել է, որ մնացած բոլոր ուղևորներն ափ կիջնեն մինչև երկուշաբթի երեկո։ Երբ նավը ժամանել է Տեներիֆե, դրա վրա ընդհանուր առմամբ եղել է 146 ուղևոր և անձնակազմի անդամ։

Ալվարեսի խոսքով՝ դրանից հետո Hondius-ը կուղևորվի Նիդերլանդներում գտնվող իր «սկզբնական նավահանգիստ»։

Նավում կմնա անձնակազմի 30 անդամ, ինչպես նաև բժշկական խումբ, հավելել է նա։

Իր հերթին, ԱՀԿ համաճարակների և պանդեմիկ սպառնալիքների դեմ պայքարի դեպարտամենտի տնօրեն Մարիա Վան Կերխովը բարձր է գնահատել այս գործընթացում ԱՀԿ-ի, Իսպանիայի և այլ երկրների միջև առկա «անհավանական համակարգումը»։

Վիրուսների այս խմբից միայն Անդյան շտամն է (ինչպես «Hondius» լայների դեպքում), որ տարածվում է մարդուց մարդուն, սակայն, ԱՀԿ-ի տվյալներով, այդ մարդիկ սովորաբար պետք է շատ սերտ շփում ունենան միմյանց հետ, որպեսզի այն տարածվի։ Մայիսի 2-ին՝ այն բանից մեկ ամիս անց, երբ նավը հեռացել էր Արգենտինայի Ուշուայա քաղաքից, ԱՀԿ-ն տեղեկություն է ստացել նավի վրա գտնվող «ծանր շնչառական հիվանդություններ ունեցող ուղևորների խմբի» մասին, ասված է առողջապահական կազմակերպության հաղորդագրության մեջ։

Այդ ժամանակ նավում եղել է 147 ուղևոր և անձնակազմի անդամ, սակայն 34 ուղևոր և անձնակազմի անդամ ավելի վաղ արդեն իջել էին ափ, հայտնել են ԱՀԿ-ում։

Այս մասին հաղորդումը ստացվել է առաջին մահվան դեպքից շաբաթներ անց։ Ապրիլի 11-ին նիդերլանդացի ուղևոր է մահացել նավի վրա: Այդ պահին «մահվան պատճառն անհայտ է եղել և նավի վրա վիրուսի կամ վարակի որևէ նշան չի եղել», ասված է «Oceanwide Expeditions» ընկերության հաղորդագրության մեջ:

ԱՀԿ-ի տվյալներով՝ նրա կինը մահացել է ապրիլի 26-ին հարավաֆրիկյան կլինիկաներից մեկում։ ԱՀԿ-ի և «Oceanwide Expeditions»-ի տվյալների համաձայն երկրորդ զոհը եղել է գերմանացի մի կին, որը մահացել է մայիսի 2-ին։

Երկու օր անց հանտավիրուս է հաստատվել նաև մեկ այլ ուղևորի մոտ, որը բժշկական ցուցումի համաձայն տեղափոխվել էր Հարավային Աֆրիկայի հիվանդանոցներից մեկը, հայտնել է ընկերությունը։

ԱՀԿ-ի փոխանցմամբ՝ հանտավիրուսից մահացությունը կարող է կազմել մոտ 40-50%։ Վտանգի գոտում հիմնականում տարեց մարդիկ են։ Զբոսանավում գտնվողների միջին տարիքը 65-ն է։

Իրանը հորդորել է Ֆրանսիային և Բրիտանիային՝ զերծ մնալ Հորմուզի նեղուցի շուրջ ճգնաժամի էսկալացիայից

Ֆրանսիան հայտարարել է, որ «Շարլ դը Գոլ» ավիակիրն ուղարկում է Կարմիր ծով և Ադենի ծոց՝ Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի միջև ապագա համատեղ առաքելության նախապատրաստման համար։ Հայտարարվել է, որ այս քայլի նպատակն է ամրապնդել Հորմուզի նեղուցում նավարկության ազատությունը, գրել է Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Քազեմ Ղարիբաբադին X սոցիալական ցանցում։

«Միևնույն ժամանակ, բրիտանական կառավարությունը տեղեկացրել է, որ Ֆրանսիայի հետ համագործակցությամբ տարածաշրջան կուղարկի իր ռազմանավերից մեկը։

Հորմուզի նեղուցի տարածքում «նավագնացության պաշտպանության» պատրվակով արտատարածաշրջանային ականակիրների ցանկացած տեղակայում կամ ներկայություն ոչ այլ ինչ է, քան ճգնաժամի էսկալացիա, կենսական նշանակություն ունեցող ջրային ուղու ռազմականացում և տարածաշրջանային անկայունության իրական պատճառները թաքցնելու փորձ: Ծովային անվտանգությունը չի կարող իրականացվել ռազմական ուժի ցուցադրմամբ, հատկապես նրանց կողմից, ովքեր իրենց աջակցությամբ, մասնակցությամբ կամ ագրեսիայի ու շրջափակման առջև լռությամբ հանդես են գալիս որպես այդ խնդրի մի մասը», – ընդգծել է Իրանի փոխարտգործնախարարը:

Նրա խոսքով՝ տարածաշրջանում անկայունության աղբյուրը ապօրինի ուժի կիրառումն է, առափնյա պետությունների հասցեին շարունակվող սպառնալիքները, ծովային շրջափակումը և ՄԱԿ-ի Կանոնադրության անտեսումը։

«Հորմուզի նեղուցը արտատարածաշրջանային տերությունների ընդհանուր սեփականությունը չէ։ Դա զգայուն ջրային ուղի է, որը սահմանակից է ափամերձ պետություններին, և այդ նեղուցի նկատմամբ Իրանի ինքնիշխան իրավունքների իրականացումն ու դրա իրավական ռեժիմի սահմանումը Իրանի Իսլամական Հանրապետության օրինական իրավունքն է։

Ֆրանսիացի պաշտոնյաները հայտարարել են, որ ուղարկված նավը նախատեսված է ականազերծման և նավերի ուղեկցման համար։ Հիշեցնում ենք, որ թե՛ պատերազմական, թե՛ խաղաղ ժամանակ միայն Իրանի Իսլամական Հանրապետությունն է ի վիճակի ապահովել այս նեղուցի անվտանգությունը և թույլ չի տա որևէ երկրի միջամտել այդ հարցերին։

Այս առումով ընդգծվում է, որ ֆրանսիական և բրիտանական ռազմանավերի, ինչպես նաև ցանկացած այլ պետության նավերի ներկայությունը, որոնք կարող են ուղեկցել Հորմուզի նեղուցում Միացյալ Նահանգների՝ միջազգային իրավունքին հակասող և անօրինական գործողությունները, կարժանանան Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի վճռական և անհապաղ պատասխանին: Ուստի նրանց խստորեն խորհուրդ է տրվում է՛լ ավելի չբարդացնել իրավիճակը»,- ընդգծել է իրանցի դիվանագետը:

Իրանից 20 տարի կպահանջվի ռազմական տեսանկյունից վերականգնվելու համար․ Թրամփ

Ռազմական տեսանկյունից Իրանից 20 տարի կպահանջվի վերականգնվելու համար։ «Full Measure» ծրագրին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Թրամփի խոսքով՝ Իրանը ռազմական պարտություն է կրել։

«Հնարավոր է՝ նրանք դա չեն գիտակցում, բայց կարծում եմ, որ գիտեն, քանի որ ես գործ ունեմ նրանց հետ: Մենք երբեք թույլ չենք տա Իրանին միջուկային զենք ունենալ, սակայն նրանք ռազմական պարտություն են կրել: Նրանք չունեն ռազմածովային նավատորմ, չունեն ռազմաօդային ուժեր, չունեն հակաօդային պաշտպանություն, չունեն ռադարներ, չունեն առաջնորդներ», – հայտարարել է ԱՄՆ նախագահը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն «ունի որոշակի խնդիրներ, որոնք ցանկանում էր իրագործել, և մենք կատարել ենք դրանց երևի թե 70%-ը»:

Պետք է ոչնչացնել Իրանի հարստացված ուրանի պաշարները. Նեթանյահու

Իրանի դեմ ամերիկա-իսրայելական պատերազմը չի կարող ավարտված համարվել, քանի դեռ չեն ոչնչացվել երկրի հարստացված ուրանի պաշարները։ Այս մասին CBS News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն:

«Սա դեռ վերջը չէ, քանի որ դեռևս կա միջուկային նյութ՝ հարստացված ուրան, որը պետք է դուրս բերվի Իրանից: Դեռևս կան ուրանի հարստացման օբյեկտներ, որոնք նույնպես պետք է ապամոնտաժվեն»,- ասել է Նեթանյահուն:

Ի պատասխան այն հարցին, թե ինչպես է հնարավոր դուրս բերել ուրանը, Իսրայելի առաջնորդը պատասխանել է․ «Մտնում եք և հանում այնտեղից»։

Պետք է աշխատեն քրեակատարողական հիմնարկում. Փաշինյանը սպառնաց ընդդիմադիրներին

Եղեգնաձորում հանրահավաքի ժամանակ ՔՊ վարչապետի թեկնածու, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սպառնաց ընդդիմադիրներին։

«Այդ մարդիկ կսովորեն հայերեն, բայց դա չի նշանակում, որ մենք նրանց բաց կթողնենք աշխատանքի շուկա։ Ես կարծում եմ, որ նրանք, եթե այնուամենայնիվ աշխատեն, նրանք պետք է աշխատեն քրեակատարողական հիմնարկում»,– ասել է Փաշինյանը։

Իրանում ավելի քան 140 պատմական հուշարձան է վնասվել ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների պատճառով

Իրանի իշխանությունները ձենամուխ են եղել ավելի քան 140 պատմական հուշարձանների վերականգնման աշխատանքներին։ Դրանք վնասվել են ամերիկա-իսրայելական հարձակումների արդյունքում, հայտնում է ISNA-ն։

Ինչպես հաղորդում է գործակալությունը՝ հղում անելով խորհրդարանի զբոսաշրջության հանձնաժողովի ղեկավարին, որոշ հուշարձաններ թվագրվում են Աքեմենյանների դարաշրջանին (մ.թ.ա. 550 թվական):

Ավելի վաղ Իրանի իշխանությունները բազմիցս հայտնել էին հարձակումների հետևանքով երկրի մշակութային և պատմական հուշարձանների վնասման մասին։ Դրանց թվում են եղել նաև այն օբյեկտները, որոնք ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում: