Ֆրանսիան հայտարարել է, որ «Շարլ դը Գոլ» ավիակիրն ուղարկում է Կարմիր ծով և Ադենի ծոց՝ Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի միջև ապագա համատեղ առաքելության նախապատրաստման համար։ Հայտարարվել է, որ այս քայլի նպատակն է ամրապնդել Հորմուզի նեղուցում նավարկության ազատությունը, գրել է Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Քազեմ Ղարիբաբադին X սոցիալական ցանցում։
«Միևնույն ժամանակ, բրիտանական կառավարությունը տեղեկացրել է, որ Ֆրանսիայի հետ համագործակցությամբ տարածաշրջան կուղարկի իր ռազմանավերից մեկը։
Հորմուզի նեղուցի տարածքում «նավագնացության պաշտպանության» պատրվակով արտատարածաշրջանային ականակիրների ցանկացած տեղակայում կամ ներկայություն ոչ այլ ինչ է, քան ճգնաժամի էսկալացիա, կենսական նշանակություն ունեցող ջրային ուղու ռազմականացում և տարածաշրջանային անկայունության իրական պատճառները թաքցնելու փորձ: Ծովային անվտանգությունը չի կարող իրականացվել ռազմական ուժի ցուցադրմամբ, հատկապես նրանց կողմից, ովքեր իրենց աջակցությամբ, մասնակցությամբ կամ ագրեսիայի ու շրջափակման առջև լռությամբ հանդես են գալիս որպես այդ խնդրի մի մասը», – ընդգծել է Իրանի փոխարտգործնախարարը:
Նրա խոսքով՝ տարածաշրջանում անկայունության աղբյուրը ապօրինի ուժի կիրառումն է, առափնյա պետությունների հասցեին շարունակվող սպառնալիքները, ծովային շրջափակումը և ՄԱԿ-ի Կանոնադրության անտեսումը։
فرانسه اعلام کرده است ناو هواپیمابر «شارل دوگل» را برای آماده سازی یک ماموریت آینده همکاریهای مشترک میان پاریس و لندن با هدف تقویت آزادی کشتیرانی در منطقه تنگه هرمز، به سمت دریای سرخ و خلیج عدن فرستاده است. در همین حال، دولت انگلیس هم اعلام کرده که در همراهی با فرانسه، یکی از…
— Gharibabadi (@Gharibabadi) May 10, 2026
«Հորմուզի նեղուցը արտատարածաշրջանային տերությունների ընդհանուր սեփականությունը չէ։ Դա զգայուն ջրային ուղի է, որը սահմանակից է ափամերձ պետություններին, և այդ նեղուցի նկատմամբ Իրանի ինքնիշխան իրավունքների իրականացումն ու դրա իրավական ռեժիմի սահմանումը Իրանի Իսլամական Հանրապետության օրինական իրավունքն է։
Ֆրանսիացի պաշտոնյաները հայտարարել են, որ ուղարկված նավը նախատեսված է ականազերծման և նավերի ուղեկցման համար։ Հիշեցնում ենք, որ թե՛ պատերազմական, թե՛ խաղաղ ժամանակ միայն Իրանի Իսլամական Հանրապետությունն է ի վիճակի ապահովել այս նեղուցի անվտանգությունը և թույլ չի տա որևէ երկրի միջամտել այդ հարցերին։
Այս առումով ընդգծվում է, որ ֆրանսիական և բրիտանական ռազմանավերի, ինչպես նաև ցանկացած այլ պետության նավերի ներկայությունը, որոնք կարող են ուղեկցել Հորմուզի նեղուցում Միացյալ Նահանգների՝ միջազգային իրավունքին հակասող և անօրինական գործողությունները, կարժանանան Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի վճռական և անհապաղ պատասխանին: Ուստի նրանց խստորեն խորհուրդ է տրվում է՛լ ավելի չբարդացնել իրավիճակը»,- ընդգծել է իրանցի դիվանագետը: