Ինչո՞ւ է Փաշինյանը լռել Զելենսկու ելույթից հետո. Կրեմլը պարզաբանում է ակնկալում I ԼՈՒՐԵՐ I 09:30

Հետևե՛ք NEWS.am-ին սոցիալական ցանցերում՝
Telegram – https://t.me/newsamarm
Facebook – https://www.facebook.com/newsamarm/
Twitter – https://twitter.com/NEWSam_English
Instagram – https://www.instagram.com/news.am/
NEWS.am Style – https://www.youtube.com/@NEWSamStyle1
Viber – https://invite.viber.com/?g2=AQBe46fKcgf2gU9rsksiVZuANgEWdvBlF1P2PE8VrCef02xxT3fJxwOZJ1h5ENP0

Փլեյլիստեր՝
ԼՈՒՐԵՐԻ ԹՈՂԱՐԿՈՒՄ – https://bit.ly/3KqTPD4
ՈՒԺԻ ԳՈՐԾՈՆ | FACTOR OF POWER – https://bit.ly/3KqTPD4
Օրվա գլխավոր լուրերը՝ «մեկ տողով» – http://bit.ly/2ZyPpiN
ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ – https://bit.ly/3Infsla
ՀԱՐՑՈՒՄՆԵՐ – https://bit.ly/3SmdE04
NEWS.am DAILY DIGEST – http://bit.ly/2IlSxsC
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ – http://bit.ly/2WVsVvH
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ – http://bit.ly/2MRecgl
NEWS.am BREAKING – http://bit.ly/3qESpai
NEWS.am STORY – http://bit.ly/3rGDSwd

#ArmeniaNews #Լուրեր

Ինչո՞ւ է Փաշինյանը լռել Զելենսկու ելույթից հետո. Կրեմլը պարզաբանում է ակնկալում I ԼՈՒՐԵՐ I 09:30

Հետևե՛ք NEWS.am-ին սոցիալական ցանցերում՝
Telegram – https://t.me/newsamarm
Facebook – https://www.facebook.com/newsamarm/
Twitter – https://twitter.com/NEWSam_English
Instagram – https://www.instagram.com/news.am/
NEWS.am Style – https://www.youtube.com/@NEWSamStyle1
Viber – https://invite.viber.com/?g2=AQBe46fKcgf2gU9rsksiVZuANgEWdvBlF1P2PE8VrCef02xxT3fJxwOZJ1h5ENP0

Փլեյլիստեր՝
ԼՈՒՐԵՐԻ ԹՈՂԱՐԿՈՒՄ – https://bit.ly/3KqTPD4
ՈՒԺԻ ԳՈՐԾՈՆ | FACTOR OF POWER – https://bit.ly/3KqTPD4
Օրվա գլխավոր լուրերը՝ «մեկ տողով» – http://bit.ly/2ZyPpiN
ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ – https://bit.ly/3Infsla
ՀԱՐՑՈՒՄՆԵՐ – https://bit.ly/3SmdE04
NEWS.am DAILY DIGEST – http://bit.ly/2IlSxsC
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ – http://bit.ly/2WVsVvH
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ – http://bit.ly/2MRecgl
NEWS.am BREAKING – http://bit.ly/3qESpai
NEWS.am STORY – http://bit.ly/3rGDSwd

#ArmeniaNews #Լուրեր

ՉԺՀ ԱԳՆ-ն հաստատել է Դոնալդ Թրամփի պետական այցը Չինաստան մայիսի 13-15-ին

ՉԺՀ ԱԳՆ-ն մայիսի 11-ին հաստատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պետական այցը երկիր, որը նախատեսված է մայիսի 13–15-ը։

«ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հրավերով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետական այց կկատարի Չինաստան մայիսի 13-ից 15-ը», — ասվում է գերատեսչության կայքում հրապարակված հայտարարության մեջ։

Սպիտակ տան վարչակազմի ներկայացուցիչ Աննա Քելլին նախօրեին հայտարարել է, որ ՉԺՀ նախագահին հանդիպելու նպատակով մայիսի 14–15-ը Չինաստան կատարելիք այցի ընթացքում ԱՄՆ նախագահը մտադիր է զբաղվել երկու երկրների միջև հարաբերությունների կայունացմամբ։

Այո՛, ՀՀ-ում կան ուժեր ու մարդիկ, որոնք չեն ընդունում Ալիև-Փաշինյան տանդեմի դաշինքը. Աբրահամյան

Ալիևը Կովսականում (նախկին Զանգելան) հայտարարել է, որ ՀՀ-ում որոշ քաղաքական ուժեր ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Ատելության, անհանդուրժողականության և ագրեսիայի մասին խոսում է մի երկիր, որը ցեղասպանություն է իրականացրել Արցախում ապրող հայերի նկատմամբ, շանտաժով ու սպառնալիքներով զիջումներ կորզել։

Եթե Ալիևի խոսքը առկա իրողություններին հարմարվելու և ծնկի գալու մասին է, ապա, այո՛, Հայաստանում կան ուժեր ու մարդիկ, որոնք չեն ընդունում Ալիև-Փաշինյան տանդեմի դաշինքն ու համատեղ ջանքերը և պայքարում են մեր ժողովրդի դեմ իրականացվող թշնամական գործողությունները կանխելու համար»,-գրել է  նա։

Մոդին կոչ է արել Հնդկաստանի քաղաքացիներին խնայել վառելիքը և ոսկի չգնել

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հայտարարել է, որ մոտեցող տնտեսական ճգնաժամի պայմաններում երկրի բնակիչները պետք է խնայեն ռեսուրսները, հաղորդում է The Times of India թերթը։

«[Մոդին] մարդկանց կոչ է արել մեկ տարվա ընթացքում խուսափել ոսկու անտեղի գնումներից՝ կանխելու համար արտարժույթի անհարկի արտահոսքը։ Նա նաև ընդգծել է բենզինի և դիզելային վառելիքի խելամիտ օգտագործումը՝ նշելով, որ նավթի խնայողությունը կուժեղացնի երկրի տնտեսական վիճակը», — ասվում է հրապարակման մեջ։

Հաղորդվում է, որ Հնդկաստանի վարչապետը բնակիչներին կոչ է արել պատասխանատվություն ստանձնել անորոշ համաշխարհային տնտեսության պայմաններում, որոնք հանգեցնում են գնաճի աճի։

Նա թվարկել է մի քանի առաջարկություններ, որոնք կօգնեն նվազեցնել վառելիքի ծախսերը՝ օգտվել հասարակական տրանսպորտից, մեկ մեքենայով տեղաշարժվել ուրիշի հետ միասին և ուշադրություն դարձնել էլեկտրական մեքենաներին։ Նրա խոսքով՝ արդյունավետ կլինի կրկնել COVID-19 համավարակի ժամանակ կիրառված միջոցները՝ տնից աշխատել և անցկացնել առցանց կոնֆերանսներ։

Բացի այդ, Մոդին առաջարկել է ընտրել ներքին զբոսաշրջությունը և տեղական ապրանքները՝ երկրի տնտեսությունը խթանելու համար։ Նա նաև խորհուրդ է տվել անցնել բնական հողագործության՝ քիմիական պարարտանյութերի փոխարեն և հրաժարվել դիզելային ոռոգման պոմպերից։

 

Հայաստանը Եվրոպական Միության անդամակցություն չի ցանկանում. Սուրեն Սարգսյան

Հայաստանը Եվրոպական Միության անդամակցություն չի ցանկանում։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։

«Դա շատ լավ գիտեն թե՛ Մոսկվայում, թե՛ Բրյուսելում, թե՛ Վաշինգտոնում, և թե՛ Երևանում։

Ավելին՝ դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում։

Եթե Հայաստանը նման մտադրություն ունենար, պատմական հնարավորություն ուներ ընդամենը մեկ շաբաթ առաջ այդ մասին հայտարարելու և տեղում Եվրոպական Միության աջակցությունը հայցելու համար։

Սակայն, քանի որ դա տեղի չունեցավ, կարելի է ենթադրել, որ այս փուլում թեմայի շուրջ շահարկումները հիմնականում ունեն պոպուլիստական և նախընտրական բնույթ»,-գրել է  նա։

Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել

Մայիսի 11-ին՝ ժամը 04։37-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նոր Արեշ 14-րդ փողոցի տներից մեկում։ Այս մասին NEWS.am–ին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի ու Հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։ 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05։40-ին, մարվել՝ 05։55-ին։

Չինաստանը հաջողությամբ բեռնատար տիեզերանավ է ուղարկել իր ուղեծրային կայանը

Չինաստանը հաջողությամբ իրականացրել է բեռնատար տիեզերանավի՝ «Տյանչժոու-10»-ի արձակումը դեպի ազգային ուղեծրային կայան «Տյանգուն»։ Այս մասին հայտնել է ՉԺՀ-ի մարդատար տիեզերական թռիչքների ծրագրի վարչությունը։

«Չանչժեն-7» կրող հրթիռը մեկնարկել է Վենչան տիեզերակայանից՝ տեղական ժամանակով 08:14-ին։ Մոտ 10 րոպե անց տիեզերանավը հաջողությամբ անջատվել է հրթիռից և դուրս է եկել նախատեսված ուղեծիր։ Ապարատի արևային մարտկոցները բացվել են նորմալ ռեժիմով։ Մոտ ժամանակում «Տյանչժոու-10»-ը պետք է միանա «Տյանգուն» կայանին։

Տիեզերանավը ուղեծիր կտեղափոխի վառելիք, սննդամթերք և գիտական փորձերի համար սարքավորումներ, ինչպես նաև նոր տիեզերազգեստ՝ բաց տիեզերք դուրս գալու համար։

Չինական ուղեծրային «Տյանգուն» կայանի կառուցումը սկսվել է 2021 թվականի ապրիլի 29-ին՝ «Տյանհե» հիմնական մոդուլի արձակմամբ։ Բազային կազմաձևի հավաքումն ավարտվել է 2022 թվականի նոյեմբերի 3-ին։ Ներկայում կայանը T-աձև է և բաղկացած է հիմնական հատվածից՝ «Տյանհե»-ից, ու երկու լաբորատոր մոդուլներից՝ «Վենտյան» և «Մենտյան»։ Նրանց ընդհանուր զանգվածը մոտ 69 տոննա է, իսկ բնակելի ծավալը հասնում է մոտ 110 խորանարդ մետրի։ Կայանում միաժամանակ կարող են գտնվել երեք տիեզերագնաց կամ անձնակազմի փոփոխության ժամանակ՝ վեց մարդ։ Համալիրի հաշվարկային ծառայության ժամկետը 15 տարի է՝ մինչև 2038 թվականը։

Մայիսի 28-ի զորահանդեսի փորձ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում նոր տեսանյութ է հրապարակել և գրել․

«Մայիսի 28-ի զորահանդեսի փորձ»։

Մանրամասները՝ տեսանյութում

Մայիսի 28-ի զորահանդեսի փորձ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում նոր տեսանյութ է հրապարակել և գրել․

«Մայիսի 28-ի զորահանդեսի փորձ»։

Մանրամասները՝ տեսանյութում