Թրամփը Իրանին կոչ է արել ավելի արագ գործարք կնքել իր հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանին կոչ է արել արագ համաձայնության գալ գործարքի հարցում և կրկին սպառնացել է, հակառակ դեպքում, վերսկսել հարվածներն Իրանին։

«Մենք նրանց ավելի ուժեղ կհարվածենք, քան այսօր, եթե նրանք արագ չհամաձայնեն գործարք ստորագրել», – գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։

ԱՄՆ նախագահը կրկին նշել է, որ Իրանը «կառավարում են լուսնոտները, որոնք անպայման կկիրառեն միջուկային զենք, եթե ունենան այն»։

Նույն գրառման մեջ Թրամփը հայտնել է, որ Իրանն ուրբաթ գիշեր գնդակոծել է Հորմուզի նեղուցից դուրս եկող երեք ամերիկյան ականակիրները։ ԱՄՆ նախագահի խոսքով՝ ականակիրները չեն վնասվել, իսկ ամերիկյան զինվորականները արդյունավետ հակահարվածներ են հասցրել։

Իրանում հերքել են Թրամփի հայտարարությունը երկրից 400 կգ ուրանի դուրսբերման մասին

Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Բեհնամ Սաիդին մայիսի 7-ին հերքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը երկրից ուրանի դուրսբերման մասին։

«Թրամփի հայտարարությունը Իրանից 400 կգ ուրանի դուրսբերման մասին «քաղաքական բլեֆ և մաքուր սուտ» է», — նրա խոսքերը մեջբերում է ISNA գործակալությունը Telegram-ի ալիքում։

Սաիդին հավելել է, որ այնպիսի հարցեր, ինչպիսիք են հարստացման իրավունքը, պատժամիջոցների լիակատար չեղարկումը և երկրի սեփականության ազատումը, քննարկման ենթակա չեն։

Աշտարակում 28-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. Վերջինս մահացել է

Այսօր՝ մայիսի 8-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 08:50-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 28-ամյա Վարդան Հ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծ 120 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Արագածոտնի մարզի բնակիչ 59-ամյա Անդրանիկ Գ.-ին, հաղորդում է Shamshyan.com–ը։

Վարորդը փախուստի չի դիմել, օպերատիվորեն ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը։ Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

«Ուժեղ Հայաստանի» «ժամկետանց» ձայնագրություններ են հրապարակվում.մամուլ

Կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։ Բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։

Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։

Ռուսաստանում Հայաստանի դեսպանին ԱԳՆ են կանչել՝ Զելենսկու պատճառով I ԼՈՒՐԵՐ I 09:30

Կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։ Բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։

Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։

Թրամփը համոզված է, որ Իրանը ավելի շատ է ուզում ԱՄՆ–ի հետ գործարք կնքել, քան ինքը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իրանական կողմը դեռ ցանկանում է գործարք կնքել Վաշինգտոնի հետ։

Թրամփը համոզված է, որ Իրանը գործարք է ուզում ԱՄՆ-ի հետ ավելի շատ, քան ինքը։

«Կարծում եմ՝ նրանք այդ գործարքը ցանկանում են ավելի շատ, քան ես», — հայտարարել է Թրամփը Վաշինգտոնում լրագրողներին, նրա խոսքերը մեջբերում է The New York Times-ը։

ԱՄՆ նախագահը նշել է, որ գործարքը «կարող է չկայանալ, նաև կարող է տեղի ունենալ ցանկացած օր»։

Թրամփը՝ վերջերս Հորմուզի նեղուցում ամերիկյան էսկադրային ականակիրների հետ միջադեպի ֆոնին, նշել է, որ Իրանը «ֆլիրտ է անում» ԱՄՆ-ի հետ։

Միևնույն ժամանակ, ինչպես գրում է The Guardian-ը, ԱՄՆ առաջնորդը նաև լրագրողներին ասել է, որ ԱՄՆ-ն դեռ բանակցություններ է վարում Իրանի հետ։

Ավելի վաղ Թրամփը վստահեցրել էր, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի ռեժիմը դեռ ուժի մեջ է։

«Զինադադարը շարունակվում է։ Այն գործում է», — հայտնել է Թրամփը ABC News հեռուստաալիքին։

Եվրամիությունը հույս ունի Հայաստանը պոկել վստահելի անվտանգության համակարգից. Ռուսաստանի ԱԳՆ

Եվրամիությունը հույս ունի Հայաստանը պոկել վստահելի անվտանգության համակարգից և կայուն տնտեսական կապերից՝ թաքնվելով «գործընկերության խորացման», «բարեփոխումներին աջակցության», «ժողովրդավարության աջակցության» գեղեցիկ կարգախոսների հետևում։ Այդ մասին «Իզվեստիային» հայտնել են Ռուսաստանի ԱԳՆ տեղեկատվության և մամուլի վարչությունում։

«Արդեն բազմիցս խոսել ենք Հարավային Կովկասում և Հայաստանի նկատմամբ Բրյուսելի իրական նպատակների մասին։ «Գործընկերության խորացման», «բարեփոխումներին աջակցության», «ժողովրդավարության աջակցության» գեղեցիկ կարգախոսների հետևում թաքնված է միանգամայն պրագմատիկ հաշվարկ՝ հանրապետությունը պոկել վստահելի անվտանգության համակարգից և կայուն տնտեսական կապերից։ Ընդ որում, այն գործիքներին, որոնք տասնամյակներ շարունակ ապահովել են երկրի կայունությունը, որևէ հստակ այլընտրանք չի առաջարկվում», — հայտարարել են գերատեսչությունում։

Եվրոպացի պաշտոնյաներն ընդունում են, որ Հայաստանի՝ ԵՄ-ին հիպոթետիկ անդամակցության ճանապարհը մեկ տասնամյակից պակաս չէ, և վերջնական արդյունքի երաշխիքներ չկան։ Իսկ ահա քաղաքական կամքից կախվածության մեջ ԵՄ անդամակցության թեկնածու երկրները հայտնվում են շատ արագ, նշել են Ռուսաստանի ԱԳՆ-ում։

Դիվանագետները հավելել են, որ Երևանը մնում է Մոսկվայի դաշնակիցը՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) լիիրավ անդամ։

«Սակայն չենք կարող աչք փակել այն քայլերի վրա, որոնք, ըստ էության, հակասում են նրա պարտավորություններին՝ թե՛ երկկողմանի, թե՛ ընդհանուր բազմակողմ ձևաչափերի շրջանակում։ Հույս ունենք, որ հայկական ղեկավարությունում չեն հարմարվի օտար աշխարհաքաղաքական խաղերին, այլ առաջնահերթ կհամարեն հենց հանրապետության երկարաժամկետ ազգային շահերը։

Համարում ենք, որ Երևանը թույլ չի տա ԵՄ-ի ներկայացուցիչներին օգտագործել մեր հայ դաշնակիցների հետաքրքրվածությունը արտաքին տնտեսական կապերի ընդլայնման նկատմամբ՝ վնաս հասցնելու ձևավորված քաղաքական, պատմական, մարդասիրական և տնտեսական կապերին», — եզրափակել են ԱԳՆ-ում։