«Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ»

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը վաղը երեկոյան հրավիրում է հավաքի։

«Վաղը ժամը 18:30–ին Մայր Հայաստանի արձանի մոտ (Մոնումենտ) բոլորս հավաքվելու ենք Ուժեղ Հայաստանի հավաքին։ Սկսում ենք ուժեղ Հայաստանի պատմական քարոզարշավը»,– գրել է կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանը։

Իրանի և Պակիստանի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային վերջին իրադարձությունները

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույց է ունեցել իր պակիստանցի գործընկեր Իսհակ Դարի հետ՝ քննարկելով տարածաշրջանում տեղի ունեցող վերջին իրադարձությունները։ Զրույցի մասին ասված է Արաղչիի պաշտոնական թելեգրմյան ալիքում հրապարակված հայտարարության մեջ։

Ըստ հաղորդագրության՝ երկու պաշտոնյաներն էլ ընդգծել են «երկխոսության և դիվանագիտության» շարունակման, ինչպես նաև տարածաշրջանի պետությունների միջև համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը։

Զրույցը տեղի է ունեցել այն պահին, երբ Իրանը դիտարկում է պատերազմի դադարեցման վերաբերյալ ԱՄՆ-ի նոր առաջարկը, իսկ Իսլամաբադը լավատեսություն է հայտնում հնարավոր գործարքի առնչությամբ։

Ղազախստանը հաստատել է TRIPP-ի շրջանակում հետաքրքրվածությունը հայկական երկաթուղիների կառավարման հարցում. փորձագետ

Հայկական երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը Ղազախստանին փոխանցելու հարցը գտնվում է երկկողմ հարաբերությունների օրակարգում, քանի որ Աստանան չափազանց շահագրգռված է Հայաստանի տարածքով տրանսպորտային երթուղիների զարգացմամբ։ Դրա մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Ղազախստանի ԱԳՆ-ին առընթեր Արտաքին քաղաքական հետազոտությունների ինստիտուտի վարչության նախագահի տեղակալ Մանարբեկ Կաբազիևը։

Փորձագետն ընդգծել է, որ ժամանակակից աշխարհաքաղաքական մրրկայնության պայմաններում առանձնակի արդիականություն է ստանում Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակումը, ինչը լրացուցիչ հնարավորություններ է բացում եվրասիական երթուղիները նոր տարածաշրջանային նախաձեռնությունների հետ համակցելու համար։

Հարցազրույցի ընթացքում Կաբազիևը նշել է, որ Ղազախստանն ու Հայաստանը ձգտում են հարաբերությունները դուրս բերել ռազմավարական մակարդակի, և տրանսպորտային-լոգիստիկ ոլորտը շփման հիմնական կետերից մեկն է։ Նա հաստատել է, որ երկաթուղիների կառավարման հարցն ուղղակիորեն կապված է TRIPP նախագծի և շուկաներին հասանելիությունն ընդլայնելու համար լոգիստիկ խոչընդոտները նվազեցնելու Աստանայի ցանկության հետ։

«Իհարկե, Ղազախստանը շատ ուժեղ շահագրգռված է դրանում, ուստի կարծում եմ, որ, սկզբունքորեն, մենք նման լավ հնարավորություն ունենք»,– հայտարարել է ղազախական փորձագիտական համայնքի ներկայացուցիչը։ Ըստ նրա՝ նման նախագծերի իրականացումը հնարավորություն կտա ուժեղացնել Հայաստանի դերը՝ որպես կարևոր տրանսպորտային հանգույց «Հյուսիս-Հարավ» և «Արևմուտք-Արևելք» երթուղիների խաչմերուկում։

Պատասխանելով այդ նախաձեռնության պատճառով Մոսկվայի հետ հարաբերություններում հնարավոր բարդությունների մասին հարցին՝ Կաբազիևն ընդգծել է, որ յուրաքանչյուր երկիր ունի իր ազգային շահերը, որոնք տվյալ դեպքում կարող են համակցվել ընդհանուր մոտեցումների որոնման միջոցով։

Նա անդրադարձել է նաև Երևանի և Աստանայի միջև ջերմ հարաբերությունների թեմային ՀԱՊԿ-ում տիրող լարվածության ֆոնին՝ նշելով, որ երկկողմ երկխոսությունը կառուցվում է խոր վստահության և փոխըմբռնման վրա։ «Մեր երկկողմ հարաբերություններում, միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններում մենք միշտ ընդհանուր փոխըմբռնում ենք գտնում», – հավելել է նա՝ մատնանշելով համատեղ տնտեսական և ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման համար պետական մարմինների միջև ուղիղ շփումների կարևորությունը։

Կրեմլ․ Հայաստանի իշխանությունները ցանկանում են նստել երկու աթոռի վրա

Հայաստանի իշխանությունները ցանկանում են նստել երկու աթոռի վրա, հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը, հաղորդում է РИА Новости-ն։

«Ցավոք, Երևանում շարունակում են փորձել հետևել, ինչպես կասեի, երկու աթոռի վրա նստելու քաղաքականությանը։ Քանի դեռ որքան կարելի է այսպիսի կեցվածքով, այսպես ասած, մնալ, չգիտեմ։ Բայց այս ամենը, իհարկե, վնաս է հասցնում մեր երկկողմ հարաբերությունների զարգացմանը, որոնք այդքան շահավետ են Ռուսաստանի և Հայաստանի համար», — ասել է նա բրիֆինգում։

Ուշակովը նշել է, որ երկկողմ համագործակցությունը ավելի շահավետ է Երևանին, քան Մոսկվային։

«Շատ առումներով բարենպաստ իրավիճակը, մասնավորապես Հայաստանի տնտեսական զարգացման առումով, կապված է մեր երկրների միջև հարաբերությունների այդ հաջող զարգացման հետ, մասնավորապես՝ Հայաստանի համագործակցության հետ ԵԱՏՄ-ի շրջանակներում», — ընդգծել է նախագահի օգնականը։

Նա հիշեցրել է, որ ապրիլի սկզբին Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում անցկացրել են լուրջ բանակցություններ, «որոնց ընթացքում բոլոր կետերը դրվեցին իրենց տեղում»։

Կրեմլ․ Հայաստանի իշխանությունները ցանկանում են նստել երկու աթոռի վրա

Հայաստանի իշխանությունները ցանկանում են նստել երկու աթոռի վրա, հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը, հաղորդում է РИА Новости-ն։ «Ցավոք, Երևանում շարունակում…

Կրեմլը հրապարակել է Մոսկվայում Հաղթանակի զորահանդեսին ժամանող երկրների առաջնորդների ցանկը. Հայաստանի առաջնորդը ցուցակում չկա

Կրեմլը հրապարակել է այն երկրների առաջնորդների ցանկը, ովքեր կժամանեն Մոսկվա՝ մասնակցելու Հաղթանակի զորահանդեսին. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կամ հանրապետության որևէ այլ բարձրաստիճան ներկայացուցչի անուն ցուցակում չկա։

 

Ցանկում ներառված են.

 *   Աբխազիայի նախագահ Բադրա Գունբան՝ տիկնոջ հետ

*   Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն

*   Լաոսի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության նախագահ Թխոնգլուն Սիսուլիտը

*   Մալայզիայի Գերագույն տիրակալ սուլթան Իբրահիմը

*   Սլովակիայի Հանրապետության կառավարության նախագահ Ռոբերտ Ֆիցոն

*   Հարավային Օսիայի Հանրապետության նախագահ Ալան Գագլոևը

*   Սերբական Հանրապետության (Բոսնիա և Հերցեգովինա) նախագահ Սինիշա Կարանը

*   Սերբական Հանրապետության Ժողովրդական սկուպշչինայի նախագահ Նենադ Ստևանդիչը՝ տիկնոջ հետ

*   Սերբական Հանրապետության «Անկախ սոցիալ-դեմոկրատների դաշինք» կուսակցության նախագահ Միլորադ Դոդիկը՝ տիկնոջ հետ

 

Ավելի վաղ Փաշինյանը հայտնել էր, որ չի մեկնելու Հաղթանակի զորահանդեսին։

Կրեմլը հրապարակել է Մոսկվայում Հաղթանակի զորահանդեսին ժամանող երկրների առաջնորդների ցանկը. Հայաստանի առաջնորդը ցուցակում չկա

Կրեմլը հրապարակել է այն երկրների առաջնորդների ցանկը, ովքեր կժամանեն Մոսկվա՝ մասնակցելու Հաղթանակի զորահանդեսին. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կամ հանրապետության որևէ այլ բարձրաստիճան ներկայացուցչի անուն ցուցակում չկա։

 

Ցանկում ներառված են.

 *   Աբխազիայի նախագահ Բադրա Գունբան՝ տիկնոջ հետ

*   Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն

*   Լաոսի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության նախագահ Թխոնգլուն Սիսուլիտը

*   Մալայզիայի Գերագույն տիրակալ սուլթան Իբրահիմը

*   Սլովակիայի Հանրապետության կառավարության նախագահ Ռոբերտ Ֆիցոն

*   Հարավային Օսիայի Հանրապետության նախագահ Ալան Գագլոևը

*   Սերբական Հանրապետության (Բոսնիա և Հերցեգովինա) նախագահ Սինիշա Կարանը

*   Սերբական Հանրապետության Ժողովրդական սկուպշչինայի նախագահ Նենադ Ստևանդիչը՝ տիկնոջ հետ

*   Սերբական Հանրապետության «Անկախ սոցիալ-դեմոկրատների դաշինք» կուսակցության նախագահ Միլորադ Դոդիկը՝ տիկնոջ հետ

 

Ավելի վաղ Փաշինյանը հայտնել էր, որ չի մեկնելու Հաղթանակի զորահանդեսին։

ԵՄ-ն մտադիր է ավիաընկերություններին տեղեկացնել, որ իրանական ճգնաժամը արտակարգ միջոցներ չի պահանջում. Reuters

ԵՄ-ն մտադիր է ավիաընկերություններին տեղեկացնել, որ Իրանում պատերազմի հետևանքները զբոսաշրջության համար բավականաչափ լուրջ չեն՝ արտակարգ միջոցներ պահանջելու համար, մասնավորապես՝ չեղարկված չվերթների համար ուղևորներին փոխհատուցում վճարելու պարտավորություններից հրաժարվելը: Դրա մասին ասված է ԵՄ ուղեցույցի նախագծում, որին ծանոթացել է Reuters գործակալությունը:

Եվրոպական ավիաընկերություններն առայժմ հիմնականում հաղթահարում են ճգնաժամը, քանի որ ապահովագրական պոլիսները նվազեցնում են ծախսերը, նույնիսկ այն դեպքում, երբ ավիավառելիքի գներն աճել են գրեթե 84%-ով այն պահից ի վեր, երբ փետրվարի 28-ին սկսվեց Իրանի դեմ ամերիկա-իսրայելական պատերազմը:

Փոխադրողները նախազգուշացնում են, սակայն, որ վառելիքի պակաս կարող է առաջանալ առաջիկա շաբաթների ընթացքում:

«Ներկայիս իրավիճակը ցույց չի տալիս զբոսաշրջության ոլորտի համար հատուկ միջոցների ընդունման անհրաժեշտություն՝ ի տարբերություն ՔՈՎԻԴ-19-ի հետ կապված ճգնաժամի,- ասված է արդյունաբերության և ուղևորների համար ԵՄ ուղեցույցի նախագծում:- Այս փուլում առկա տվյալները մատնանշում են, որ ընդհանուր ազդեցությունը զբոսաշրջության վրա սահմանափակ է, իսկ պահանջարկը՝ ընդհանուր առմամբ կայուն»:

Վառելիքի բարձր գները արտակարգ հանգամանք չեն համարվում, որը ավիաընկերություններին հնարավորություն կտար խուսափել չեղարկված չվերթների համար ուղևորներին փոխհատուցում վճարելուց: Դա կարող է արդարացվել միայն վառելիքի տեղային պակասով, հավելել են կազմակերպությունում:

Եվրոպական միությունում ավիավառելիքի պակասի մասին չի հաղորդվել: Եվրոպայում սպառվող ավիավառելիքի մոտ 75%-ը ներկրվում է, հիմնականում՝ Մերձավոր Արևելքից, ինչն ավելին է, քան ցանկացած այլ տրանսպորտային վառելիքի դեպքում:

ԵՄ-ն միաժամանակ հաստատելու է, որ ըստ գործող օրենսդրության՝ ավիաընկերությունները կարող են օգտագործել Jet A տեսակի վառելիքը, որը հիմնականում օգտագործվում է ԱՄՆ-ում, Եվրոպայում լայնորեն կիրառվող Jet A-1 վառելիքի փոխարեն, եթե դա օգնի փոխարինել Մերձավոր Արևելքից մատակարարումները: Եվրոպայում նախապատվությունը տրվում է Jet A-1 վառելիքին, քանի որ այն ունի սառեցման ավելի ցածր ջերմաստիճան, քան Jet A-ն, թեև երկու տեսակներն էլ հավաստագրված են առևտրային օգտագործման համար:

Դավիթ Այնազյանը 2 ամսով կալանավորվեց

Վեդիում անչափահաս քույրերի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու մեջ մեղադրվող տղամարդկանցից` 65-ամյա Դավիթ Այնազյանը կալանավորվեց։

Նա կտեղափոխվի Արմավիր ՔԿՀ։

Ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդել էին, որ Վեդիում մանկապղծության դեպք է գրանցվել։ Արարքը կատարել են 58 և 65 տարեկան տղամարդիկ։ Տղամարդիկ ազատ են արձակվել ձերբակալության 72 ժամը չլրացած։ Փետրվարի 12-ին նախաձեռնվել է վարույթ 15-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողությունների հոդվածով, սակայն որևէ գործողություն չի կատարվել, ինչին հաջորդել է նաև 17-ամյա աղջկա նկատմամբ սեռական բռնությունը։

Դեպքով կա 2 ձերբակալված։