Ցույց տվեք այն էջը, որտեղ նշված է «Ուժեղ Հայաստան»-ի անունը. Մարիաննա Ղահրամանյանը՝ Թագուհի Ղազարյանին

Քիչ առաջ ԱԺ ամբիոնից ՔՊ-ական Թագուհի Ղազարյանը փաստական սուտ ու կեղծ տեղեկատվություն հաղորդեց` հայտարարելով, որ Ազգային հետախուզական ծառայության զեկույցում գրված է, թե իբր մեր ուժը համագործակցել է օտար հետախուզական ծառայությունների հետ և նրանց հրավիրել է Հայաստան, գրել է ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Մարիաննա Ղահրամանյանը։

«Տիկի՛ն Ղազարյան, ինչպես հատուկ շեշտեցիք, ձեր ուժի ստեղծած կառույցի զեկույցը լավ չեք կարդացել։ Ցո՛ւյց տվեք այն էջը, որտեղ գրված է «Ուժեղ Հայաստան»-ի անունը։ Չեք կարող, որովհետև նման էջ այդ զեկույցում գոյություն չունի։

Մի հարցում էլ եք վրիպել` տվյալ զեկույցում ուրիշ բան էլ է գրված, այնտեղ գրված է, որ տարաբնույթ հիբրիդային սպառնալիքների նպատակը «Հայաստանի դիմադրողականության խարխլումն է, ժողովրդավարական կարգի ջլատումը՝ ազատ, արդար ու թափանցիկ ընտրությունների ապալեգիտիմացումը կամ լեգիտիմության էական ստվերումը, հաջողվելու դեպքում նաև՝ արտաքին դերակատարների կողմից Հայաստանի շահերին դեմ գնացող ազդեցության համար ընկալունակ և «հարմար» իշխանության ձևավորումը»։

Հիմա, եկեք բառացի մեջբերված հատվածը վերլուծենք ու ինքներս մեզ հարց տանք՝ որտե՞ղ է շուրջ 60 հազար ՀՀ քաղաքացիների քվեն ստացած ԲՀԿ ֆրակցիան։ Ազգային ժողովում ես նրանց չեմ տեսնում։ Կամ եկեք մի պահ խորհենք այդ ո՞ր երկրին է «հարմար» Հայաստանում ձևավորված իշխանությունը։
Կարո՞ղ է զեկույցը Թուքիային ու Ադրբեջանին նկատի ուներ»։

Հարություն Մնացականյանի ինքնազգացողությունը վատացել է

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Մնացականյանի ինքնազգացողությունը վատացել է։

Նա ելույթի ընթացքում նշեց, որ վատառողջ է։ Այս պահին պատգամավորին բուժօգնություն է ցուցաբերվում։

Եկեղեցին է մնացել այն կառույցը, որ պահպանում է հայությունը

Եկեղեցին է մնացել այն կառույցը, որ պահպանում է հայությունը և հայկական արժեքները։ Դուք տեսել եք, թե իրար հաջորդականությամբ ինչքան են ոտնահարվում կառույցները և ամեն տեղ ուզում են իրենց ձեռքը դնել՝ իրենց նպատակներին հասնելու համար,լրագրողների հետ զրույցում ասաց Հրայր Սարկավագը։

«Ինչքան էլ հորինվածքներ դնեն, թե ինչ-որ բարենորոգումներ են ուզում անել, բացառվում է բարենորոգումը, երբ իշխանության են գալիս մի քանի տարով, բայց փորձում են 1700 տարվա եկեղեցական պատմության մեջ թվացյալ բարեփոխումներ իրականացնել»,-ասաց Հրայր Սարկավագը։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ժամանեց դատարան

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու Սրբազան հայրերը ժամանեցին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան (Վաղարշապատ)՝ նախնական դատալսումների առաջին նիստին մասնակցելու համար։

Դատարանի առջև հավաքված հոգևորականներն ու բազմությունը նրան դիմավորեցին ծափերով ու «Վեհափառ» վանկարկումներով։

Աննախադեպ դատավարություն՝ Էջմիածնում. Ամենայն Հայոց կաթողիկոսի դատական նիստը․ ՈՒՂԻՂ

Ներքին
21:37 21-06-2023

Ամենայն Հայոց Կաթողիկոսն էջմիածնում ընդունել է Եվրոպական խորհրդարանի նիդերլանդացի պատգամավորին

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Նիդերլանդների հայկական համայնքի գործունեությանը, ինչպես նաև Քույր Եկեղեցիների հետ առկա գործակցությանը։

Երբ վարչապետ ես, չի նշանակում, որ ինչ ուզես, կարաս անես

Երբ վարչապետ ես, չի նշանակում, որ ինչ ուզես, կարաս անես։ Վեհափառին հեռացնելու ընթացակարգ չկա։ Այս մասին Էջմիածնում դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Նարեկ Կարապետյանը։

Պատգամավորների համար ուրիշ օրենք կա, որից մենք կուրսի չենք

Խոսք
Արտաքին
Ներքին
19:00 10-06-2023

Ադրբեջանը Հայաստանից արտատարածքային միջանցք է պահանջում, որից հետո մենք Սյունիք չենք ունենա

Ադրբեջանը Հայաստանից արտատարածքային միջանցք է պահանջում, որից հետո մենք Սյունիք չենք ունենա։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին նշեց քաղաքագետ, ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի դոկտոր Արթուր Խաչիկյանը։

Ռուբեն Ռուբինյանն ընտրվելուց հետո դարձել է աշխարհի խորհրդարանների ամենաերիտասարդ նախագահը

Միջխորհրդարանական միության պաշտոնական էջը հրապարակում է արել, որով հայտնել է, որ Ռուբեն Ռուբինյանն ընտրվելուց հետո դարձել է աշխարհի խորհրդարանների ամենաերիտասարդ նախագահը: Այս մասին տեղեկացնում է ԱԺ-ն։

«Նշենք, որ Ռուբեն Ռուբինյանն ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվել է օգոստոսի 2-ին մեկնարկած իններորդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանում։

Ռուբեն Ռուբինյանը ծնվել է 1990 թվականի մարտի 8-ին»,- նշված է հաղորդագրության մեջ։

Վեհափառին դատում են մի դատարանում, որի հասցեն Գրիգոր Լուսավորիչ է․ Կարեն Մաճկալյան

«Այսօր փորձում են ոչնչացնել Հայաստանի պատմության հիմքերը։ Եթե հայոց պատմությունը տարանջատենք հայոց եկեղեցու պատմությունից, այնտեղ ոչինչ չի մնա, մեր ակունքները, որոնցից ձևավորվել է մեր պատմությունը, 301 թվականից սկսած՝ Հայ Առաքելական եկեղեցին է»,- այսօր Էջմիածնի դատարանի բակում, որտեղ տեղի էր ունենում Վեհափառ հայրապետի առաջին դատական նիստը, Oragir.News-ի հետ զրույցում ասաց անկախ վերլուծաբան Կարեն Մաճկալյանը։

«Անկախ դատավճռից և ելքից, թե ինչ տեղի կունենա այսօր, սա մի մեծ խարան է մնալու հայ ժողովրդի պատմության մեջ։ Տեսեք՝ որտեղ են դատում այսօր հայոց հայրապետին։ Վեհափառին դատում են մի դատարանում, որի հասցեն Գրիգոր Լուսավորիչ է»,- ասաց վերլուծաբանը՝ հավելելով, որ ժողովրդի աչքից վրիպել է մի շատ կարևոր իրադարձություն, այն է՝ Մարզահամերգային համալիրում այս նույն օրը, նույն պահին տեղի է ունենում մի մեծ աղանդավարական հավաք։

Մանրամասները՝ տեսանյութում։


Հասմիկ Մովսիսյան

Զելենսկին երկրորդ փուլում կպարտվեր Զալուժնիին, Բուդանովին և Ֆեդորովին. սոցիոլոգիական հարցում

Ուկրաինական «Սոցիս» սոցիոլոգիական կենտրոնի հարցման արդյունքների համաձայն՝ եթե Ուկրաինայում այսօր նախագահական ընտրություններ անցկացվեին, Վլադիմիր Զելենսկին առաջին փուլում չնչին առավելությամբ առաջ կանցներ Վալերի Զալուժնիից, սակայն երկրորդ փուլում վճռորոշ պարտություն կկրեր ինչպես Զալուժնիից (ձայների 33.8%-ը՝ 66.2%-ի դիմաց), այնպես էլ Միխայիլ Ֆեդորովից ու Կիրիլո Բուդանովից։

Ինչպես հայտնում է BBC-ն, չնայած ռուսական ներխուժման և ռազմական դրության պատճառով ընտրությունների անցկացումն օրենքով արգելված է, ընդհանուր դժգոհությունն ու ընդդիմադիր ձայների միավորումը երկրորդ փուլում լուրջ սպառնալիք են ձևավորում գործող նախագահի համար։

Միևնույն ժամանակ, հարցվածների 61.7%-ը կողմ է արտահայտվել ռազմական դրության վերացումից անմիջապես հետո ընտրություններ անցկացնելուն, իսկ հնարավոր խորհրդարանական ընտրություններում Զելենսկիի կուսակցությունը կզբաղեցներ ընդամենը երրորդ տեղը (ձայների 12.7%-ով)՝ զիջելով Զալուժնիի և Ֆեդորովի ենթադրյալ դաշինքներին։


Թամարա Քալանթարյան