Թեհրանի և Վաշինգտոնի միջև համաձայնագրի տեքստի վրա աշխատանքները դեռևս չեն ավարտվել․ Tasnim

Թեհրանի և Վաշինգտոնի միջև համաձայնագրի տեքստի վրա աշխատանքները դեռևս չեն ավարտվել, այս մասին հաղորդում է Tasnim-ը։

Նշենք, որ որոշ ամերիկյան լրատվամիջոցներն այսօր գրել էին, որ կողմերն արդեն համաձայնության են եկել համաձայնագրի նախագծի շուրջ։

Axios-ն էլ գրել էր, որ կողմերը 60 օրով երկարաձգել են հրադադարը։

Գերագույն ռադան վավերացրել է Ուկրաինային 90 մլրդ եվրոյի վարկ տրամադրելու մասին ԵՄ-ի հետ համաձայնագիրը

Ուկրաինայի Գերագույն ռադան վավերացրել է ԵՄ-ի հետ համաձայնագիրը, որով երկրին 90 միլիարդ եվրոյի վարկ կտրամադրվի։ Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ որոշմանը կողմ է քվեարկել 298 պատգամավոր։

Այս վարկը կենսական նշանակություն ունի Ուկրաինայի ֆինանսական կայունության համար։ Այն սառեցված էր մինչև անցյալ ամիս, և հարցը շարժվեց տեղից միայն այն բանից հետո, երբ Հունգարիայի նոր կառավարությունը հանեց իր վետոն։

Ըստ համաձայնագրի՝ պետբյուջեի աջակցության համար այս տարի նախատեսված 8,35 միլիարդ եվրոն կփոխանցվի երեք փուլով։ Սակայն կա մի պայման. Ուկրաինան պետք է հարկային բարեփոխումներ անի, որոնք ավելի վաղ պահանջել էր նաև Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ)։ Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, խորհրդարանն առայժմ ձգձգում է այս օրենքների ընդունումը։

Սպասվում է նաև, որ Գերագույն ռադան կողմ կքվեարկի բյուջեի փոփոխություններին, ինչը թույլ կտա ԵՄ վարկի հաշվին ավելացնել նաև երկրի ռազմական ծախսերը։

ԱՄՆ-ն և Իրանը համաձայնլ են 60 օրով երկարաձգել հրադադարը

ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել 60 օրով երկարաձգել հրադադարը և միջուկային բանակցությունները, սակայն դեռևս Թրամփը համաձայնություն չի տվել:

Այս մասին հայտնում է Axios-ը։

Ըստ աղբյուրի՝ ԱՄՆ նախագահը միջնորդներին խնդրել է մի քանի օր քննարկել այս հարցը՝ վերջնական որոշում կայացնելուց առաջ։

Ապագա սկեսրայրս է օդում. Էլեն Սաֆարյանի հրապարակումը՝ մայիսի 28-ի զորահանդեսից

Այսօր՝ մայիսի 28-ին, Առաջին Հանրապետության տոնի առիթով Երևանի Հանրապետության հրապարակում տեղի է ունեցել զորահանդես: Այս իրադարձությանը հետևելու, սեփական աչքերով տեսնելու համար հրապարակում հավաքվել էին քաղաքացիները:

Նրանց շարքում է եղել նաև Էլեն Սաֆարյանը, ում հաջողվել է ոչ միայն ֆիքսել զորահանդեսի ամենագեղեցիկ պահերը, այլև հանդես գալ հայտարարությամբ:

Էլենը սոցիալական հարթակների իր էջերում կիսվել է ՀՀ Զինված ուժերի ավիացիայի թռիչքների բացառիկ կադրերով: Երկնքում հնարքներ գործող ռազմական ինքնաթիռների ու ուղղաթիռների տեսանյութին կից Էլենը կատարել է գրառում, որով միանգամից բացահայտել է իր անձնական կյանքի հետաքրքիր մանրամասները:

«Ոչ մի արտասովոր բան, ուղղակի ապագա սկեսրայրս է օդում»,- նշել է Էլեն Սաֆարյանը՝ կիսվելով տեսարանով:

Հիշեցնենք, որ Էլենի հետևորդների համար սա ամբողջովին անակնկալ չէր: Ավելի վաղ Էլեն Սաֆարյանն իր հարցուպատասխանների և հրապարակումների ժամանակ արդեն հասցրել էր հայտնել, որ իր սիրելիի հայրը զինվորական է և ծառայում է հայկական բանակի բարձրագույն սպայական կազմում:

Թամարա Քալանթարյան

Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով կարբամիդ և ալյուր է ուղարկվել

Այսօր Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով ուղարկվել է 126 տոննա կշռով 2 վագոն կարբամիդ և 67 տոննա կշռով 1 վագոն ալյուր: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Նշենք, որ մինչ այժմ Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով տարանցմամբ ուղարկվել է ավելի քան 28 հազար տոննա հացահատիկ, ավելի քան 4 հազար տոննա պարարտանյութ, 133 տոննա ալյումին և 68 տոննա հնդկաձավար:

Հիշեցնենք, որ տարանցմանը զուգահեռ Ադրբեջանից Հայաստան են արտահանվում նաև նավթամթերքներ: Մինչ օրս Ադրբեջանից Արմենիա է արտահանվել ավելի քան 10 հազար տոննա դիզելային վառելիք, 979 տոննա ԱԻ-92 տեսակի բենզին և 2955 տոննա ԱԻ-95 տեսակի բենզին:

ՔՊ-ն մարտական պատրաստվածության է բերվել․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխող ուժի ամփոփիչ հանրահավաքը տեղի կունենա հունիսի 5-ին։ Ինչպես տեղեկացրել էինք՝ ՔՊ-ն արդեն քանի օր է՝ մարտական պատրաստվածության է բերվել։ Հրահանգվել է բոլոր մարզպետներին, որ իրենց ենթակայությամբ գործող հիմնարկների աշխատակազմերին մեկ մարդու պես լցնեն ավտոբուսներն ու բերեն Երեւան, որ պետք է հակադրվողներին սպառնալ աշխատանքի կորստով, նույնն էլ կարվի մայրաքաղաքում, ինչպես նաեւ՝ մարզային, համայնքային շտաբների պետերը ներկայացուցչական կազմերուվ հավսար-զգաստ պետք է կանգնեն Հանրապետության հրապարակում, որտեղ նշանակված է հանրահավաքը։

Ասվել է, որ պետք է կրկնել 2018-ի հրապարակը՝ մարդկանցով լեփ-լեցուն նկարներ ստանալ ու ընտրությունից երկու օր առաջ հոգեպես ջարդել թե՛ ընդդիմությանը, թե՛ նրանց կողմնակիցներին։

Փաշինյանը չի վստահում ԱԱԾ-ին․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի վախերն ու կասկածամտությունը տիեզերական չափերի են հասնում, նա իրենից բացի, կարելի է ասել, ոչ ոքի չի վստահում, անգամ անձնական մատուցողին է հետը պտտեցնում՝ այս կամ այն խնջույքին մասնակցելիս։

Մեզ ասացին, որ չի վստահում նաեւ Ազգային անվտանգության ծառայության իրականացրած հարցումներին եւ սեպարատ հարցումներ է պատվիրում ընտրություններին ընդառաջ, որպեսզի հասկանա իրավիճակը, կողմնորոշվի անելիքներում։

Ըստ ամենայնի՝ Փաշինյանն ավելի լավ արդյունքներ է ակնկալում, եւ ԱԱԾ-ի հարցումներն այդ պատճառով չեն արդարացնում սպասելիքները։