Իրանի ԶՈւ-ն ցույց տվեց իր պատրաստվածությունն ու ուժը. Արաղչի

Իրանի հզոր զինված ուժերը ցույց են տվել իրենց պատրաստվածությունը, կարողությունները և հզորությունը աշխարհի ամենաթանկ բանակի դեմ։

Երբ մուսուլմանները միասին են կանգնած, մենք կարող ենք դեմ առ դեմ դիմակայել չարամիտ արտաքին ուժերի կողմից եկող յուրաքանչյուր մարտահրավերի։

Ժամանակն է հույսը դնել միայն մեզ վրա և ընդունել իրական եղբայրությունը։

Իրանի ԱԳ նախարար

Աբու Դաբիի 3 լցանավ է հարձակման ենթարկվել Հորմուզի նեղուցում

Աբու Դաբիի ազգային նավթային ADNOC ընկերությունը հայտնել է, որ անցած շաբաթվա ընթացքում Հորմուզի նեղուցում իրեն պատկանող երեք լցանավերի են հարվածներ հասցվել։

Այս մասին գրում է էմիրաթական Khaleej Times թերթը՝ հղում անելով ADNOC-ի հայտարարությանը։

«ADNOC ընկերության հայտարարության մեջ ասվում է, որ հակամարտության սկզբից ի վեր իրենց 15 նավ Հորմուզի նեղուցով անցնելիս ենթարկվել են հրթիռների և անօդաչու թռչող սարքերի հարձակման, այդ թվում երեքը՝ այս շաբաթ, ինչի հետևանքով անձնակազմի մեկ անդամ զոհվել է, իսկ 20-ը ստացել են վիրավորում»,-հայտնում է պարբերականը։

Աբու Դաբիի ազգային նավթային ընկերության դուստր ձեռնարկությունը՝ ADNOC Logistics and Services-ը, հուլիսի 14-ին հայտնել էր Հորմուզի նեղուցում իր երկու՝ Al Bahya և Mombasa B խոշոր լցանավերի գնդակոծման մասին, ինչի հետևանքով մեկ նավաստի զոհվել էր, մի քանիսը վիրավորվել էին։

Դրանից հետո ընկերությանը պատկանող լցանավերի վրա հարձակումների մասին ADNOC-ը պաշտոնապես չէր հայտարարել։

Ըստ Հուլուսի Աքարի՝ Թուրքիան սպառնալիք չէ որևէ երկրի համար

Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պաշտպանության հանձնաժողովի նախագահ, նախկին պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը գրառում է արել Թուրքիայի անվտանգության քաղաքականության, կիպրական հարցի ու տարածաշրջանային խաղաղության վերաբերյալ։

Նա գրառման սկզբում գրել է․ «Որոշ հույն քաղաքական գործիչներ նույնպես սկսել են տեսնել ճշմարտությունը» ու նշել․
«Անվտանգություն և խաղաղություն. հնարավոր չէ ապահովել սադրանքների, վախի քաղաքականության, սպառազինությունների մրցավազքը խթանող կամ ատելության խոսքի միջոցով…»

Ըստ Աքարի՝ Թուրքիան սպառնալիք չէ որևէ երկրի համար ու ընդգծել է, որ այդ մոտեցումը չպետք է համարել թուլություն։ Անդրադառնալով Կիպրոսի հարցին՝ Աքարը հայտնել է, որ Թուրքիան վճռական է պաշտպանելու իր սեփական իրավունքները և կիպրոսցի թուրքերի իրավունքները:

Ermenihaber

Մասկը թույլ չի տալիս Starlink-ն օգտագործել Ռուսաստանին հարվածելու համար

Ուկրաինայի նախկին պաշտպանության նախարար Միխայիլ Ֆեդորովը ոչ պաշտոնական խողովակներով փորձում է համոզել SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկին թույլատրել Starlink արբանյակային կապի օգտագործումը ռուսական թիրախներին, մասնավորապես՝ հրթիռային կայանքներին հարվածելու համար:

Ինչպես հաղորդում է The Atlantic-ի աղբյուրների, Մասկը կտրուկ դեմ է արտահայտվում՝ մտավախություն ունենալով պատերազմի հետագա էսկալացիայից և պնդելով, որ ժամանակն է գործարք կնքել։

Ավելի վաղ պարբերականը հայտնել էր նաև, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ անձամբ խնդրել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ազդել Մասկի դիրքորոշման վրա և համոզել նրան հանել Starlink-ի օգտագործման սահմանափակումները։


Թամարա Քալանթարյան

Երգչուհի Բեյոնսեն ​​4 դատական հայց է ներկայացրել Թուրքիայում

Աշխարհահռչակ փոփ երգչուհի Բեյոնսեն ​​4 առանձին դատական հայցեր է ներկայացրել Թուրքիայում իր անունը որպես ապրանքանիշ օգտագործելու համար։

Քննված գործերում այդ անունը որպես ապրանքնանիշ օգտագործողները նշել են, որ Բեյոնսեն զուտ անուն է ուղղակիորեն չի հիշեցնում հայտնի արտիստին, բայց դատարանը չի բավարարել այդ տեսակետը։

Դատարանները արտիստի պահանջներն արդարացված են համարել։ Քննված գործերից երեքում դատարանները ընդունել են Բեյոնսեի առարկությունները և որոշել չեղարկել ապրանքանիշերի գրանցումները։ Որոշումներում նշվել է, որ արտիստի անունն ունի համաշխարհային բարձր ճանաչում, ուստի դրա օգտագործումը երրորդ անձանց կողմից առևտրային նպատակներով չի կարող իրավականորեն պաշտպանված լինել։

Չորրորդ դեպքում ապրանքանիշի սեփականատերը դատական ​​գործընթացից հետո կամավոր հրաժարվել է գրանցումից ու Բեյոնսեի անունը կրող բոլոր վիճահարույց ապրանքանիշները հանվել են Թուրքիայի գրանցամատյաններից:

Ermenihaber

Հաջորդը զինվորականներն են․ ինչ փոփոխություններ է արել ԱԺ-ում Ռուբինյանը․ Մամուլ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 2026 թվականի նոյեմբերից դպրոցներում պետք է աշխատեն միայն ատեստավորված ուսուցիչները։
«Հրապարակ»-ի աղբյուրի խոսքով` Փաշինյանի այս մոտեցումը ոչ միայն ուսուցիչներին է վերաբերում, այլև զինվորականներին, և ամենայն հավանականությամբ, նույն պայմանը Փաշինյանը նաև կդնի զինվորականների առաջ` կամ ատեստավորվեք, կամ հեռացեք համակարգից»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը նկատել է, որ Ազգային ժողովի նորընտիր նախագահ Ռուբեն Ռուբինյանը խորհրդարանում արդեն մի քանի հստակ փոփոխություն է իրականացրել։ Առաջինը, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի դիտարկումների, նա ամեն ինչ անում է, որպեսզի խորհրդարանում ընդդիմադիրների հետ իրավիճակը չլարվի։
Դրան զուգահեռ փոխվել է նաև խորհրդարանում լրագրողների մուտքի և ելքի կազմակերպումը։
Ուշագրավ է նաև Ռուբինյանի վարքագիծը խորհրդարանի միջանցքներում։ Նա հիմնականում շրջում է ընդամենը մեկ անվտանգության աշխատակցի ուղեկցությամբ։

«Հրապարակ» թերթը գրում է. «ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ Նիկոլ Փաշինյանի վրեժն ու ատելությունն այնքան մեծ է, որ անգամ նրա համախոհների նկատմամբ է որս սկսվել։
Մեզ ասացին, որ Ծառուկյանի կալանավորումից հետո իրավապահներն արդեն հետաքրքրվում են նրան աջակցություն հայտնող, ակցիաների մասնակցող շարքային քաղաքացիներով։ Այցելում են նրանց կամ կանչում բաժիններ, փորձում վախները բռնել, հետ պահել աջակցության ակցիաներին մասնակցելուց։

Քարտեզը վերցրել, ընկել եք հետևներիցս․ Իշխան Սաղաթելյան

Իշխան Սաղաթելյանն այսօր ԱԺ-ի նիստի ընթացքում, անդրադառնալով այն հանգամանքին, որ Նարեկ Կարապետյյանը չվերցրեց ՔՊ-ական պատգամավորի նվիրած քարտեզն, ասաց․ «Այս քարտեզը դուք եք դրել հարցականի տակ։ Քարտեզը վերցրել եք, ընկել եք հետևներիցս, մեկ նվեր եք տալիս, մեկ ասում եք՝ փակցրեք։ Ապահովեք էս քարետզի տարածքային ամբողջականությունը, այո՛, ես կփակցնեմ, դրա մեջ վատ բան չկա»։

Տարբեր պրյոմներ էիք անում, կարատեի մաստեր կլաս՝ հարցերից խուսափելու համար

Բոլոր մեր գործընկերների հարցադրումներին Դուք տարբեր պրյոմներ էիք անում, կարատեի մաստեր կլաս էիք ցույց տալիս, ոչ թե պատգամավորի քայլ։ Այս մասին ասաց ՔՊ-ական պատգամավոր Գարիկ Սարգսյանը, անդրադառնալով նախօրեին Արամ Վարդևանյանի պատգամավորների հարցերին պատասխանելուն՝ նշելով, որ նկատել է ավելի շատ դերասանական տաղանդ։

ԵԱՏՄ-ն գործնականում չի աշխատում, սա ճգնաժամ է բոլորի համար. Փաշինյան

Մամուլ
10:46 27-01-2021

ԱԺ-Ն ՑՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԱՅՆ «ԻՄ ՔԱՅԼԻ» ՄԻՋՈՑՈՎ ԳՈՐԾՆԱԿԱՆՈՒՄ ԱՆՀՆԱՐ Է․ ԺՈՂՈՎՈՒՐԴ

«ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը երեկ, ի թիվս այլ թեմաների, փակ դռների հետևում քննարկել է հարցը՝ ինչպես փոփոխել ՀՀ Սահ­մանադրությունը, որ…

Անհապաղ դադարեցնել Կաթողիկոսի նկատմամբ քաղաքական հետապնդումը. «Հայաքվե»

«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խստորեն դատապարտում է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու վեց եպիսկոպոսների նկատմամբ իրականացվող ապօրինի քրեական հետապնդումը։

• Խորհրդարանական վերջին ընտրությունները կեղծած և ժողովրդի իշխանությունը բռնազավթած ոչ լեգիտիմ վարչախումբը, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնական հարցերին միջամտելով, Կաթողիկոսին պաշտոնանկ անելու օրակարգն առաջ տանելով, ուղիղ ձևով սպասարկում է թուրք-ադրբեջանական տանդեմի շահը՝ կազմաքանդելու մեր եկեղեցին և հայ ժողովրդին զրկելու իր ազգային, հոգևոր ինքնության պատվար հանդիսացող երկհազարամյա այս կարևորագույն ինստիտուտից։

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներքին ինքնակառավարման իրավունքը հարգելը և նրա կանոնական ու վարչական գործունեությանը ցանկացած միջամտությունից զերծ մնալն ինչպես Հայաստանի Հանրապետության սահմանադրության պահանջն է, այնպես էլ պետության ստանձնած միջազգային պարտավորությունը:
Պետական իշխանության կողմից քրեական հետապնդման գործիքակազմի կիրառումը՝ Եկեղեցու վրա ճնշում գործադրելու նպատակով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգի, իրավական պետության և կրոնական ազատության հիմնարար սկզբունքների ոտնահարում է:

Մասնավորապես, բարձրաստիճան հոգևորականների հանդեպ քաղաքական հետապնդումների մեջ դատարաններին ստիպողաբար ներքաշելը իշխանության ճյուղերի տարանջատման ու հավասարակշռման հիմնարար սկզբունքի կոպտագույն խախտում է, ինչը Հայաստանը բռնապետության վերածելու հստակ ցուցիչ է և ծանր հարված մեր պետության միջազգային հեղինակությանը։

«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը պետական ինստիտուտներից պահանջում է.
● առաջնորդվել Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ ու օրենքներով, զերծ մնալ գործող վարչախմբի քաղաքական ուղղորդումներից և անհապաղ դադարեցնել Ամենայն Հայոց Կաթողիկոսի և բարձրաստիճան հոգևորականների նկատմամբ ակնհայտ քաղաքական բնույթ կրող քրեական հետապնդումը,
● բացառել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներքին ինքնակառավարման գործընթացներին պետական միջամտության ցանկացած փորձ,
● ապահովել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և միջազգային իրավունքի նորմերով երաշխավորված կրոնի ազատության և կրոնական կազմակերպությունների ինքնավարության լիարժեք պաշտպանությունը։
Կոչ ենք անում միջազգային կազմակերպություններին, մարդու իրավունքների պաշտպանության կառույցներին և Հայաստանի միջազգային գործընկերներին՝ հստակ գնահատական տալ տեղի ունեցող գործընթացներին, բարձրաձայնել և կանխել Հայաստանի սահմանադրական կարգի ու կրոնական ազատության դեմ ուղղված այս վտանգավոր քայլերը: