Արարատ Միրզոյանը արձակուրդ է գնում. կփոխարինի Մնացական Սաֆարյանը

Արարատ Միրզոյանն օգոստոսի 10-14-ը ներառյալ կգտնվի արձակուրդում. նրան կփոխարինի Մնացական Սաֆարյանը։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով՝

1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին տրամադրել չվճարվող արձակուրդ՝ 5 օր տևողությամբ՝ 2026 թվականի օգոստոսի 10-14-ը ներառյալ:

2. Արարատ Միրզոյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը»,-նշված է որոշման մեջ։

Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետի հացի արտադրամասի գործունեությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «ՆՆ հոլդինգ» ՍՊ ընկերությանը պատկանող «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի և հացաբուլկեղենի արտադրամասում (Երևան, Շերամի 13/3) իրականացված վերահսկողությունը փաստել է, որ խախտվել են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերը:

Այն է՝
– արտադրական շինության դասավորվածությունը չի բացառել կեղտի կուտակումներից, արտադրվող սննդամթերքում մասնիկները թափվելու հնարավորությունը, չի ապահովել պարենային հումքի, փաթեթավորման նյութերի և սննդամթերքի պահպանման պայմանները,

– արտադրամասի սենքի և ջեռոցի վերևի հատվածում օդափոխության համակարգը գտնվել է կեղտոտ և բաց վիճակում, ինչը չի կանխում սննդամթերքի աղտոտման վտանգը,

– արտադրամասի պատերի որոշ հատվածներ վնասված են եղել, մակերևույթը պատրաստված չի եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից,

– առաստաղի մի մասը ապահով չի եղել, չի կանխարգելվել կեղտի կուտակումը, առաստաղից մասնիկների թափվելու հնարավորությունը,

– սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող տեխնոլոգիական սարքավորումների և գույքի աշխատանքայ ին մակերևույթները վնասված են եղել և պատրաստված չեն եղել չներծծող նյութերից,

– սննդամթերքի հետ անմիջապես շփման մեջ գտնվող բեռնարկղերը, պատրաստված չեն եղել հիգիենայի պա հանջները բավարարող նյութերից և չեն պահվել նորոգ վիճակում։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հացի ու հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ:

Վրեքդ խոսակցությու՞ն ա էկել, ի՞նչ ա էղել․ Վարդանյան

Վրեքդ խոսակցությու՞ն ա էկել, ի՞նչ ա էղել, ապրի Ռուբինյանը, որ ասեց՝ որոնք են ՀՀ-ի սպառնալիքները։ Այս մասին ԱԺ-ում ելույթի ժամանակ ասաց Քրիստինե Վարդանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով

Օգոստոսի 7-9-ին Արարատյան դաշտում և Երևանում, Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Երևանում օգոստոսի 7-ի ցերեկը, 8-ին, 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 9-ի երեկոյան, 10-11-ին գիշերը և երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում 18-23մ/վրկ։ Օգոստոսի 7-12-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ։

Հանրապետության տարածքում օգոստոսի 7-ի ցերեկը, 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 9-ի երեկոյան ժամերին, 10-12-ին գիշերը և կեսօրից հետո շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 9-11-ին առանձին վայրերում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ։

Քամին` հյուսիսարևելյան և արևելյան` 4-7 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վրկ։ Օգոստոսի 7-12-ին Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 10-11-ին ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով։

Անա Բրնաբիչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին

Սերբիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Անա Բրնաբիչը շնորհավորական ուղերձ է հղել Ռուբեն Ռուբինյանին՝ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։

Անա Բրնաբիչը Ռուբեն Ռուբինյանին մաղթել է հաջողություններ բարձր և պատասխանատու առաքելության իրականացման գործում, իսկ Հայաստանի Հանրապետությանը՝ առաջընթաց և բարօրություն։

Ուղերձի ավարտին Սերբիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը վստահություն է հայտնել, որ համատեղ ջանքերով երկու երկրները կշարունակեն ամրապնդել սերտ բարեկամական հարաբերությունները՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների։

Ցույց տվեք այն էջը, որտեղ նշված է «Ուժեղ Հայաստան»-ի անունը. Մարիաննա Ղահրամանյանը՝ Թագուհի Ղազարյանին

Քիչ առաջ ԱԺ ամբիոնից ՔՊ-ական Թագուհի Ղազարյանը փաստական սուտ ու կեղծ տեղեկատվություն հաղորդեց` հայտարարելով, որ Ազգային հետախուզական ծառայության զեկույցում գրված է, թե իբր մեր ուժը համագործակցել է օտար հետախուզական ծառայությունների հետ և նրանց հրավիրել է Հայաստան, գրել է ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Մարիաննա Ղահրամանյանը։

«Տիկի՛ն Ղազարյան, ինչպես հատուկ շեշտեցիք, ձեր ուժի ստեղծած կառույցի զեկույցը լավ չեք կարդացել։ Ցո՛ւյց տվեք այն էջը, որտեղ գրված է «Ուժեղ Հայաստան»-ի անունը։ Չեք կարող, որովհետև նման էջ այդ զեկույցում գոյություն չունի։

Մի հարցում էլ եք վրիպել` տվյալ զեկույցում ուրիշ բան էլ է գրված, այնտեղ գրված է, որ տարաբնույթ հիբրիդային սպառնալիքների նպատակը «Հայաստանի դիմադրողականության խարխլումն է, ժողովրդավարական կարգի ջլատումը՝ ազատ, արդար ու թափանցիկ ընտրությունների ապալեգիտիմացումը կամ լեգիտիմության էական ստվերումը, հաջողվելու դեպքում նաև՝ արտաքին դերակատարների կողմից Հայաստանի շահերին դեմ գնացող ազդեցության համար ընկալունակ և «հարմար» իշխանության ձևավորումը»։

Հիմա, եկեք բառացի մեջբերված հատվածը վերլուծենք ու ինքներս մեզ հարց տանք՝ որտե՞ղ է շուրջ 60 հազար ՀՀ քաղաքացիների քվեն ստացած ԲՀԿ ֆրակցիան։ Ազգային ժողովում ես նրանց չեմ տեսնում։ Կամ եկեք մի պահ խորհենք այդ ո՞ր երկրին է «հարմար» Հայաստանում ձևավորված իշխանությունը։
Կարո՞ղ է զեկույցը Թուքիային ու Ադրբեջանին նկատի ուներ»։

Հարություն Մնացականյանի ինքնազգացողությունը վատացել է

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Մնացականյանի ինքնազգացողությունը վատացել է։

Նա ելույթի ընթացքում նշեց, որ վատառողջ է։ Այս պահին պատգամավորին բուժօգնություն է ցուցաբերվում։

Եկեղեցին է մնացել այն կառույցը, որ պահպանում է հայությունը

Եկեղեցին է մնացել այն կառույցը, որ պահպանում է հայությունը և հայկական արժեքները։ Դուք տեսել եք, թե իրար հաջորդականությամբ ինչքան են ոտնահարվում կառույցները և ամեն տեղ ուզում են իրենց ձեռքը դնել՝ իրենց նպատակներին հասնելու համար,լրագրողների հետ զրույցում ասաց Հրայր Սարկավագը։

«Ինչքան էլ հորինվածքներ դնեն, թե ինչ-որ բարենորոգումներ են ուզում անել, բացառվում է բարենորոգումը, երբ իշխանության են գալիս մի քանի տարով, բայց փորձում են 1700 տարվա եկեղեցական պատմության մեջ թվացյալ բարեփոխումներ իրականացնել»,-ասաց Հրայր Սարկավագը։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ժամանեց դատարան

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու Սրբազան հայրերը ժամանեցին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան (Վաղարշապատ)՝ նախնական դատալսումների առաջին նիստին մասնակցելու համար։

Դատարանի առջև հավաքված հոգևորականներն ու բազմությունը նրան դիմավորեցին ծափերով ու «Վեհափառ» վանկարկումներով։