Նախագահ Թրամփի շնորհիվ Հարավային Կովկասը դարձել է ավելի անվտանգ, բարեկեցիկ և կայուն. Ուիթքոֆ

2025 թվականի օգոստոսի 8-ին Սպիտակ տանը տեղի ունեցած Խաղաղության գագաթնաժողովին է անդրադարձել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը՝ նշելով, որ այն վերջ դրեց 35-ամյա դաժան հակամարտությանը։

«Նախագահ Դոնալդ Թրամփի առաջնորդության շնորհիվ Հարավային Կովկասը դարձել է ավելի անվտանգ, բարեկեցիկ և կայուն, և այս հիանալի երկրներն ունեն պայծառ ապագա: Ինձ համար մեծ պատիվ է լինել այս պատմական վարչակազմի մի մասը»,- գրել է Ուիթքոֆը X-ի իր էջում։

Անգլիայի բոլոր ջրային ավազաններն աղտոտված են թnւնավոր նյութերով. Լևոն Ազիզյան

Անգլիայի բոլոր ջրային ավազաններն աղտոտված են թունավոր քիմիական նյութերով, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։

«Անգլիայի բոլոր գետերն ու լճերը աղտոտված են թունավոր քիմիական նյութերով, և դրանց ջրի քիմիական կազմը չի համապատասխանում սահմանված պահանջներին։ Այս մասին, հղում անելով Շրջակա միջավայրի գործակալության տվյալներին, հայտնում է The Guardian-ը։

Եթե ջրում քիմիական նյութերի կոնցենտրացիան գերազանցում է սահմանված նորմերը, տվյալ ջրային մարմինը չի կարող դասվել «լավ քիմիական վիճակ» ունեցող ջրային օբյեկտների շարքին։ Վերջին գնահատման համաձայն՝ Անգլիայի ոչ մի ջրային մարմին չի համապատասխանել այդ չափանիշին։

Ուսումնասիրության ընթացքում գնահատվել է կայուն աղտոտիչների, այդ թվում՝ միկրոպլաստիկի, ինչպես նաև մի շարք այլ վտանգավոր նյութերի պարունակությունը։ Շրջակա միջավայրի գործակալության տվյալներով՝ անբավարար ցուցանիշների հիմնական պատճառներն են եղել սնդիկը, պերֆտորօկտան սուլֆոնաթթուն (PFOS) և պոլիբրոմացված դիֆենիլային եթերները (PBDE)։

Այս նյութերը շրջակա միջավայրում չափազանց դանդաղ են քայքայվում և կարող են երկար ժամանակ պահպանվել՝ կուտակվելով ջրում ու կենդանի օրգանիզմներում։

Գործակալության կանխատեսմամբ՝ Անգլիայի մակերևութային ջրային մարմինները կարող են «լավ էկոլոգիական վիճակի» չափանիշներին հասնել ոչ շուտ, քան 2063 թվականին, երբ կայուն աղտոտիչների կոնցենտրացիաները, ինչպես ակնկալվում է, կնվազեն մինչև թույլատրելի մակարդակ։

Ներկայում «լավ էկոլոգիական վիճակի» չափանիշներին համապատասխանում է Անգլիայի մակերևութային ջրերի ընդամենը 14%-ը։ Այս ցուցանիշը ցածր է 2019 թվականի նախորդ գնահատման համեմատ, սակայն գործակալությունը նշում է, որ տվյալների ուղղակի համեմատությունը դժվար է, քանի որ գնահատման և վերլուծության մեթոդաբանությունը փոխվել է»,-նշել է նա։

ԱՄՆ-ը Կոլումբիային 1 մլրդ դոլար է հատկացրել Թրամփի դաշնակցի իշխանության գալուց հետո

ԱՄՆ-ն Կոլումբիային հատկացրել է մոտ 1 մլրդ դոլարի օգնություն՝ երկրի նոր նախագահի՝ աջ քաղաքական գործիչ Աբելարդո դե լա Էսպրիելյայի պաշտոնը ստանձնելուց հետո, հայտնել է BBC News-ը։

Վաշինգտոնը փաթեթն անվանել է երկու երկրների հարաբերություններում նոր «դարաշրջանի» մաս և այն կապել կազմակերպված հանցավորության ու անօրինական միգրացիայի դեմ համատեղ պայքարի հետ։

Դե լա Էսպրիելյան, որին աջակցում էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, երդվել է ուրբաթ օրը։ Արարողությունը տեղի է ունեցել ոչ թե մայրաքաղաք Բոգոտայում, այլ Կալիում՝ երկրի արևմուտքում գտնվող քաղաքում, որտեղ զինված խմբավորումները հատկապես ակտիվ են։ Վայրի ընտրությունը պետք է ընդգծեր նոր նախագահի մտադրությունը՝ վարելու կոշտ քաղաքականություն անօրինական զինված կազմավորումների դեմ։

Զինծառայողների առջև ունեցած իր առաջին ելույթում դե լա Էսպրիելյան հայտարարել է «ընդհանուր պատերազմ» այն բանի դեմ, ինչն ինքն անվանում է թմրաահաբեկչություն, և խոստացել է ջախջախել զինված խմբավորումներին, վերականգնել կարգուկանոնը և պաշտպանել ժողովրդավարությունը «բանականությամբ կամ ուժով»։

«Մեր տարածքում չի մնա ոչ մի վայր, որտեղ հանցագործները կկարողանան իրենց անվտանգ զգալ», — հայտարարել է Կոլումբիայի նախագահը։

Նա նաև խոստացել է հրաժարվել զինված խմբավորումների հետ բանակցություններից, որոնք վարում էր իր ձախակողմյան նախորդ Գուստավո Պետրոն, և կենտրոնանալ հանցավորության ուժային ճնշման ու խոշոր բանտերի կառուցման վրա։

ԱՄՆ պետդեպարտամենտը հայտնել է, որ հատկացվող միջոցները կմտնեն անվտանգության միջոցառումների փաթեթի մեջ և կօգնեն նոր վարչակազմին հասնել երկու երկրների ընդհանուր նպատակներին։ Վաշինգտոնում նաև հայտարարել են դե լա Էսպրիելյայի՝ «թմրաահաբեկչական և հանցավոր կազմակերպությունների» դեմ պայքարի ջանքերին աջակցելու պատրաստԿոլումբիայի նոր նախագահը մտադիր է էապես ամրապնդել ռազմական համագործակցությունը ԱՄՆ-ի և Իսրայելի հետ։ակամության մասին։

Պաշտոնը ստանձնելուց հետո առաջին որոշումների թվում նա հայտարարել է երկրի միանալու մասին Թրամփի հիմնած «Ամերիկաների վահան» անվտանգության գործընկերությանը։

Ուիթքոֆը և Քուշները կարող են այցելել Կիև և Մոսկվա հաջորդ շաբաթ

ԱՄՆ նախագահի բանագնացներ Ուիթքոֆը և Քուշները կարող են այցելել Կիև և Մոսկվա հաջորդ շաբաթ, գրում են ռուսական լրատամիջոցները:

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Ուկրաինայի խաղաղության բանակցությունները սառեցվել են, որովհետև իրավիճակը լարված է Իրանում, և երբ ԱՄՆ-ն Իրանի հետ համաձայնության գա, բանակցությունները կվերսկսվեն։

Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին

Այս մասին գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը:

ԱՄՆ-ը 201 մլն դոլար է հատկացրել TRIPP-ի և Միջին միջանցքի զարգացման համար․ Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի կողմից համատեղ հռչակագրի ստորագրումից հետո անցած մեկ տարվա ընթացքում պայմանավորվածությունների իրագործման գործում զգալի առաջընթաց է արձանագրվել, այդ թվում՝ ստեղծվել է Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի երթուղին (TRIPP)։

Ռուբիոյի խոսքով՝ մեկ տարի առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը հյուրընկալել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ներկա լինելով այն փաստաթղթի ստորագրմանը, որը, ինչպես նշել է պետքարտուղարը, վերջ է դրել Հարավային Կովկասում տասնամյակների հակամարտությանը և հիմք դրել նոր տրանսպորտային նախագծի համար։

«Վերջին 12 ամիսների ընթացքում ԱՄՆ-ը Հայաստանի և Ադրբեջանի հետ ուս ուսի աշխատել է՝ այս խոստումը վերածելով իրական առաջընթացի»,- նշվել է Ռուբիոյի հայտարարության մեջ։

Նա նշել է, որ TRIPP-ը, որը նախատեսում է երկաթուղային, ավտոմոբիլային, էներգետիկ և թվային ենթակառուցվածքների արդիականացում, աստիճանաբար իրականություն է դառնում։ Հայաստանում արդեն սկսվել են երկաթուղային հատվածի ինժեներական հետազոտությունները, մինչդեռ Ադրբեջանը մոտ է ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհների շինարարության ավարտին, որոնք պետք է միանան հայկական ենթակառուցվածքին։

Ռուբիոն նաև հայտարարել է Անդրկասպյան ձեռնարկատիրական հիմնադրամի (Trans-Caspian Enterprise Fund) գործունեության մեկնարկի մասին, որը ստեղծվել է Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրներում մասնավոր ներդրումները խթանելու համար։ Հիմնադրամը ղեկավարում է վերջերս ընտրված տնօրենների խորհուրդը, դրա կապիտալացումը կազմել է 201 մլն դոլար՝ ԱՄՆ կառավարության միջոցներից։

«Խաղաղությունը ճանապարհ է բացել ԱՄՆ-ի, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների ամրապնդման համար, որոնք կնպաստեն բոլոր երեք երկրների տնտեսական բարգավաճմանը»,- հայտարարել է պետքարտուղարը։

Նրա խոսքով՝ TRIPP-ը ոչ միայն ենթակառուցվածքային նախագիծ է, այլև Անդրկասպյան առևտրային երթուղու (Միջին միջանցք) կարևոր օղակ, որը կարող է ընդլայնել առևտրային հնարավորությունները ԱՄՆ-ի և այլ երկրների համար։

«Խաղաղությունն ու բարգավաճումը փոխադարձաբար ուժեղացնում են միմյանց»,- ընդգծել է Ռուբիոն՝ տնտեսական համագործակցությունն անվանելով ձգձգված հակամարտությունների կարգավորումից հետո խաղաղության ամրապնդման մոդել։

Պետքարտուղարը վստահեցրել է, որ Վաշինգտոնը մտադիր է շարունակել աշխատանքը Երևանի և Բաքվի հետ՝ ձեռք բերված պայմանավորվածությունների ամրապնդման և Հարավային Կովկասում «կայուն և երկարաժամկետ խաղաղության» առաջմղման ուղղությամբ։

Միհրան Ծառուկյանն ու Արփի Գաբրիելյանը մեկնել են Շանհայ. զույգի էկզոտիկ հանգիստը

Դերասան, երգիչ Միհրան Ծառուկյանն ու նրա կինը՝ դերասանուհի Արփի Գաբրիելյանը, ովքեր հայկական շոու-բիզնեսի ամենասիրված ու պահանջված զույգերից են, մեկնել են արտերկիր։ Աստղային ընտանիքն այս անգամ հանգստի համար ընտրել է Չինաստանի ամենախոշոր քաղաքներից մեկը՝ Շանհայը։

Միհրան Ծառուկյանի և Արփի Գաբրիելյանի մասնակցությամբ ցանկացած նախագիծ մշտապես ապահովում է բարձր դիտողականություն և արժանանում հանրության մեծ սիրուն։ Զույգն աչքի է ընկնում նաև սոցիալական հարթակներում բարձր ակտիվությամբ, որտեղ պարբերաբար կիսվում է իր աշխատանքային և ընտանեկան նորություններով։

Արփի Գաբրիելյանն իր ինստագրամյան էջում արդեն հասցրել է հրապարակել ճամփորդության ընթացքում արված առաջին գեղեցիկ լուսանկարները՝ ցույց տալով, թե ինչպես են անցկացնում ժամանակը Շանհայում։


Թամարա Քալանթարյան

Աննկարագրելի քաղցրություն. Շուշաննա Թովմասյանը ցույց է տվել փոքրիկ Էտնային

Դերասանուհի Շուշաննա Թովմասյանը սոցիալական էջերում կիսվել է դստեր՝ փոքրիկ Էտնայի նոր ու չափազանց ջերմ լուսանկարներով։ Հանրության կողմից սիրված դերասանուհու հրապարակումն անմիջապես արժանացել է հետևորդների հիացմունքին։

Շուշաննան, ով պարբերաբար իր հետևորդների հետ կիսվում է ընտանեկան ջերմ դրվագներով, այս անգամ ինստագրամյան էջում հրապարակել է դստեր ուրախ ու անմիջական լուսանկարների շարքը։ Կադրերում փոքրիկ Էտնան փայլում է իր անկեղծ ժպիտով ու քաղցրությամբ։

Երկրպագուներն ու օգտատերերը շտապել են բարեմաղթանքներ հղել փոքրիկին՝ ընդգծելով նրա աննկարագրելի հմայքն ու մայրիկի հետ ունեցած նմանությունը։


Թամարա Քալանթարյան

Մահացել է Մեսսիի հայրը

68 տարեկանում մահացել է արգենտինացի հայտնի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիի հայրը՝ Խորխե Մեսսին։

Խորխե Մեսսին երկար ժամանակ բուժում ստացել ծանր հիվանդության դեմ։ Մահացել է հիվանդանոցում։
Նա երկար տարիներ որդու մենեջերն է եղել։

Ամեն բան հարթ չէ, որքան թվում է. Էվելինա Ստեփանյանն անկեղծացել է Լևոն Մկրտչյանի հետ ամուսնության բարդ պահերի մասին

Դերասան Լևոն Մկրտչյանի կինը՝ հաղորդավարուհի Էվելինա Ստեփանյանը, ով աչքի է ընկնում իր ակտիվ գործունեությամբ ու սոցցանցային ակտիվությամբ, ինստագրամում նոր լուսանկարներ է հրապարակել։ Գեղեցիկ կադրերին կից հաղորդավարուհին անկեղծացել է ամուսնու հետ հարաբերությունների մասին՝ խոստովանելով, որ իրենց ընտանեկան կյանքում նույնպես լինում են բարդություններ։

Էվելինան նշել է, որ ինքն ու Լևոնը գնահատում են միմյանց և համարում են, որ և՛ իր, և՛ ամուսնու բախտը միմյանց հարցում իսկապես բերել է։ Այնուամենայնիվ, հաղորդավարուհին չի թաքցրել, որ կադրից այն կողմ ոչ ամեն ինչ է կատարյալ։

Խոսելով ընտանեկան կյանքի իրականության մասին՝ Էվելինա Ստեփանյանն ընդգծել է, որ ցանկացած ամուր հարաբերությունում էլ լինում են դժվարություններ.

«Լինում են նաև բարդ պահեր, և ամեն բան նույնքան հարթ չէ, որքան թվում է կողքից»,- խոստովանել է հաղորդավարուհին։


Թամարա Քալանթարյան