Ուկրաինայի զինուժը հարձակվել է Բելգորոդի վրա․ վիրավորների թվում կան երեխաներ

Ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով Բելգորոդում տուժել է 13 մարդ, այդ թվում՝ երկու երեխա։

Այս մասին հայտնել է Բելգորոդի մարզի ժամանակավոր պաշտոնակատար նահանգապետ Ալեքսանդր Շուվաևը, փոխանցում է ТАСС-ը։

Վնասվել է ավելի քան չորս բազմաբնակարան շենք։

Նահանգապետը հայտնել է, որ Ուկրաինայի զինված ուժերն անօդաչու թռչող սարքերով հարձակվել են սահմանամերձ շրջանի վրա։

Հյուսիսային Կորեան մտադիր է մինչև 50 հազար զինծառայող ուղարկել Ռուսաստան․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նախօրեին հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան (ԿԺԴՀ) ծրագրում է 30-50 հազար զինծառայող ուղարկել Ռուսաստան։ Գրում է Ազատությունը:

«Հյուսիսային կորեացիները ժամանակ առ ժամանակ հայտնվում են Ռուսաստանի Դաշնության տարածքում։ Մենք դա տեսնում ենք, մենք դա գիտենք։ Եթե սկզբում խոսքը հարյուրավոր, ապա հազարավոր մարդկանց մասին էր, ապա այժմ որոշում է կայացվել, որ Ռուսաստանի տարածքում 30-ից 50 հազար հյուսիսկորեացի է լինելու»,- ասել է նախագահ Զելենսկին։

Նրա խոսքով՝ ԿԺԴՀ-ն «ժամանակակից պատերազմի փորձ ձեռք կբերի» և Ռուսաստանից արտոնագրեր կստանա։

«Նրանք ուսումնասիրում են այս պատերազմը, և եթե այլ ուղղության մասին խոսենք՝ Խաղաղ օվկիանոսում հնարավոր ճգնաժամերի ու էսկալացիաների մասին, ինչը կարող է սպառնալիք լինել ասիական տարածաշրջանի այլ պետությունների համար, ապա, բնականաբար, Հյուսիսային Կորեան Ռուսաստանի հովանու ներքո ժամանակակից պատերազմ վարելու փորձ ձեռք կբերի․․․ Հետևաբար, իմ կարծիքով, Կորեայի Հանրապետությունը պետք է ավելի սերտ համագործակցություն ունենա Ուկրաինայի հետ։ Մենք բաց ենք․․․»,- ընդգծել է Զելենսկին՝ չբավականացնող հակաօդային պաշտպանության համակարգերի և անօդաչուների մատակարարումն առանձնացնելով որպես Կիևին Հարավային Կորեայի աջակցության հնարավոր տարբերակներ. «Մենք պատրաստ ենք աշխատել անօդաչու թռչող սարքերի գործարքի և այլնի ուղղությամբ»,- ասել է Ուկրաինայի նախագահը:

Ռուսաստանն ու Հյուսիսային Կորեան համագործակցությունն ամրապնդելու որևէ ծրագրի մասին առայժմ չեն հայտարարել։

Հուլիսին Զելենսկին հայտարարել էր, թե Մոսկվան պատրաստվում է Ռուսաստանի Վորոնեժի մարզում ընդունել Հյուսիսային Կորեայի 30 հազար զինծառայողի, ինչին Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն էր անդրադարձել․ «Չեմ կարծում, որ անհրաժեշտ է մեկնաբանել դա։ Մեր ծրագրերի մասին խոսելը Զելենսկու գործը չէ»։

Հայաստանը նորից հարություն կառնի միայն այն ժամանակ, երբ մենք հաղթենք մեր ներսի ստրուկին. Շարմազանով

Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը.

Հայաստանի գլխավոր պրոբլեմը …

Հայաստանի գլխավոր պրոբլեմը միայն նիկոլիզմը չէ։
Հայաստանի գլխավոր պրոբլեմը նախ եւ առաջ այն «քաղաքական համակարգն է», որտեղ մի քանի բացառությունից զատ՝ գրեթե չկան սեփական պետության ու ազգի շահը սպասարկող քաղաքական ուժեր։

Մեկի սրտում ԵՄ դրոշն է երեւում, մյուսի՝ ԱՄՆ-ի, մի մասի գլխավերեւում ՝ ՌԴ-ի, իսկ մյուս մասի՝ Թուրքիայի։

Պետական մտածողության բացակայության ու «խալխի շահերի սպասարկու» լինելու գայթակղությունը մեզ հանգեգրեց այս օրին։

Հայ քաղաքական ուժերի ոգեղեն հենարանը պետք է լինեն երկու բացարձակ արժեք՝ Աստված եւ Հայրենիք։

Կա կարծիք, որ աշխարհի մեծերն իրենց շահերի համար նույնիսկ Հայաստանի ներսում են կռվացնում քաղաքական ուժերի ու գորրծիչների մի մասին։

Սրանք էլ կարծես «գլադիատորի» նման կռվում են՝ ստրուկի նման սպասարկելով օտարի շահը։
Հայաստանը նորից հարություն կառնի միայն այն ժամանակ, երբ մենք հաղթենք մեր ներսի ստրուկին։

Հրշեջ մեքենան Երևանի կենտրոնում չի կարողանում մոտենալ հրդեհին

Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է, որ Երևանում բարձրահարկ շենքերից մեկում հրդեհ է բռնկվել:

Հրշեջ մեքենան չի կարողանում մտնել շենքի բակ և մարել հրդեհը:

Սա լուրջ անվտանգային խնդիր կարող է առաջացնել, քանի որ քաղաքապետարանը շինթույլտվություններ է տվել, շենքերի բակերում մեքենա կայանելը չեն արգելում, ինչի հետևանքով նման իրավիճակներում արտակարգ ծառայությունների մեքենաները չեն կարողանում մուտք գործել շենքերի բակեր:

Տեսանյութ:

Պատկերացրեք՝ դուք դատավոր եք․ ինչպե՞ս կվարվեիք աբսուրդային մեղադրանքի դեպքում․ Ռուբեն Մելիքյան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան էջում գրում է.

Պատկերացրեք՝ Դուք դատավոր եք։ Երրորդ իշխանության կրող եք, որի առաքելությունն է զսպել ու հավասարակշռել իշխանությունների մյուս երկու ճյուղերին, հատկապես՝ գործադիր իշխանությանը։
Ինչպե՞ս կվարվեք դուք, եթե ձեր առջև բերեն մեղադրանք այն մասին, որ, օրինակ, հայրը կատարել է «իշխանության չարաշահում», քանի որ լինելով սեփական երեխայի նկատմամբ իշխանություն ունեցող անձ, արգելել է նրան հեռախոս խաղալ։

Աբսու՞րդ է։ Հավատացնում եմ ձեզ՝ շատ ավելի աբսուրդային մեղադրանքներ ենք տեսել։
Եվ այսպես՝ ի՞նչ կանեք դուք, եթե դատավոր լինեք նման մեղադրանք ստանաք։

Եթե ես լինեի դատավոր, ապա դատական նիստի սկզբնամասում՝ քրեական հետապնդման դադարեցման հարցը քննարկելիս, կողմերին, ավելի ճիշտ՝ դատախազին հարց կուղղեի – հարգարժա՛ն դատախազ, այդ ի՞նչ եք դուք ծխում, որ հանրային իշխանություն չունեցող անձին մեղադրանք եք առաջադրում հանրային իշխանություն ենթադրող հանցանքի համար՝ հերիք չի, գործն էլ բերում եք դատարան։ «Ոչինչ էլ չենք ծխում» պատասխանը լսելուց հետո անմիջապես քրեական հետապնդումը կդադարեցնեի՝ առաջ քաշելով «դատարանը մեռելածին մեղադրանքների ցուցահանդես չէ» դոկտրինը և դիրքորոշում հայտնելով, որ մեռելոտի մեղադրանքը վայրկյան առաջ չդադարեցնելու պարագայում կխաթարվի արդարադատության բուն էությունը։

Դե՛հ պատասխանեք – ի՞նչ կանեիք դուք՝
(ա) կանեիք նույնը
(բ) կքննեիք, կքննեիք, կքննեիք, վերջում կարդարացնեիք մեղադրյալին
(գ) վարույթն ըստ ընդդատության կուղարկեիք մոտակա տատու-սրահ՝ մեղադրական վերդիկտ դաջելու
(դ) ինքնաբարկ կհայտնեիք այն հիմքով, որ մեղադրյալի ուսմասվարի բաջանաղը ժամանակին Ձեզ շնորհել է «լավագույն դու-շեշ բերող» պատվավոր կոչումը։
ՀԳ. Բոլոր համընկնումները խիստ պատահական են։

Վիճաբանությանը մասնակից մի խումբ անձինք միմյանց հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով. ՆԳՆ-ն՝ Դաշտավանի դեպքի մասին

Օգոստոսի 9-ին՝ ժամը 00.40-ի սահմաններում, ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Դաշտավան գյուղի եկեղեցու մոտ վիճաբանություն է։

ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ միջադեպին մասնակից մի խումբ անձանց վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, ինչի արդյունքում միմյանց հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով։

Ոստիկանության ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով միջադեպին մասնակից մի քանի անձ ձերբակալվել և տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Մասիսի բաժին։

Ով կամ ովքեր են ներդնելու 4 մլրդ դոլարը NVIDIA-ի ու Firebird AI գործարանում. հրապարակախոս

Հրապարակախոս, խմբագիր, մեդիա փորձագետ Գոռ Մադոյանի ֆեյսբուքյան գրառումը.

Երեկվանից հիացական գրառումներ եմ կարդում NVIDIA-ի ու Firebird AI գործարանի մասին:
Ինձ ահավոր դուր ա գալիս ամերիկյան ներդրումների միտքը Հայաստանում: Ահավոր գոհ եմ որ Nvidia չիպերին արտահանման լիցենզիա են տվել Հայաստանին:

Գիտեմ որ զարգացող երկրների համար, որ ունեն էժան հող ու էներգիա, այդ մոդելը գրավիչ ա, վաղուց գործում ա նաեւ լատինական Ամերիկայում:

Գիտեմ նաեւ որ հայկական բանկերն ու կենսաթոշակային ֆոնդերը առաջին փուլի համար 300 մլն դոլար են ներդրել:

Գիտեմ որ հայկական կենսաթոշակային ֆոնդերի օրենքն են փոխել, որ այդ փողը կարողանան ներդնեն պրոեկտի մեջ ու լավ կլինի պրոեկտը հաջողի որ ավելի բարեկեցիկ ծերություն ունենանք:
Գիտեմ, որ խոստացվել է 4 մլրդ դոլարի արտաքին ներդրում:

Գիտեմ նաեւ որ կառավարությունը խոստացել է 25 մլն դոլարի հաշվարկային հզորություններ գնի (քանի տարի եւ այլն, տեղյակ չեմ)։

Ինչ չգիտեմ
Ով կամ ովքեր են ներդնելու այդ 4 մլրդ դոլարը: Որոնք են դրանց ժամկետները:
Երբ է ընկերությունը ամբողջ ծավալով աշխատելու:
Որոնք են լինելու շուկաները, ովքեր են լինելու ծառայության գնորդները:
Որոնք են ՀՀ տնտեսական շահի ուղղությունները:
Որոնք են ՀՀ էկոլոգիական ռիսկերը:

Որոնք են լինելու հիմնական եկամտային հոդվածները` օրինակ հոսանքի վաճառք, աշխատատեղեր, գործարքների հարկում եւ այլն:

Չի կարելի Նիկոլ Փաշինյանին տալ այդ մանդատը՝ «հեղափոխությունը շարունակելու». Արամ Քոչարյան

Արամ Քոչարյանի ֆեյսբուքյան էջի գրառումը.

Ամեն ինչ սկսվեց «ՀԷՑ-ը հանրային շահ է, կարևոր ենթակառուցվածք է, պետք է պետականացվի» ասելով։ Ի՞նչ է տեղի ունենում հիմա․ մարզասրահ է պետականացվում։ Նորից կարդացեք այս նախադասությունը․ մարզասրահ է պետականացվում։ Եվ այս ամենը հիմնավորվում է «հեղափոխությունը դեռ չի ավարտվել, երկրորդ շունչն է» թեզով։

Այնինչ ապօրինի գույքի հարցը 2018-ին՝ 3 ամսում լուծելի հարց էր․ կամ ցմահ լցնում էիք բանտերը, կամ հնարավորություն տալիս «մաքուր» դուրս գալու։ 2026-ին, երբ ուղիղ 8 տարի այդ ապօրինի գույքն օգտագործվել է լռեցնելու, «կզցնելու», սեփական քաղաքական շահի ու վերարտադրվելու համար, գալ ու ասել՝ «հեղափոխությունը շարունակվում է»․ պետք է կոնկրետ մարդկանց հիմարի տեղ դնելու տաղանդ ունենալ։

Չի կարելի Նիկոլ Փաշինյանին տալ այդ մանդատը՝ «հեղափոխությունը շարունակելու»։ Նիկոլ Փաշինյանն այդ մանդատն օգտագործելու է հաջորդ 30 տարիների իր իշխանությունն ապահովելու համար՝ ըստ իրեն՝ հեղափոխությունն ինստիտուցիոնալացնելու վրա։

Փաշինյանը պատարագի է մասնակցել Սուրբ Աննա եկեղեցում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Սուրբ Աննա եկեղեցում:

Այս մասին նա գրել է սոցցանցի էջում և տեսանյութ է հրապարակել:

«Երեւանի Սուրբ Աննա եկեղեցում մասնակցեցի սուրբ եւ անմահ պատարագի»,- նշել է նա:

Տեսանյութ: