Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնել են ավելի քան 300 գերիների փոխանակման շուրջ

Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնության են եկել 314 բանտարկյալների փոխանակման շուրջ։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆն այսօր հայտարարել է, որ Ուկրաինայի ճգնաժամը լուծելու համար դեռ շատ աշխատանք կա անելու, սակայն բանակցություններն արդեն արդյունք են տալիս։

«Այսօր Միացյալ Նահանգների, Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակությունները, հինգ ամսվա ընթացքում առաջին անգամ, համաձայնեցին փոխանակել 314 գերիների։ Սա ձեռք է բերվել մանրամասն և արդյունավետ բանակցությունների միջոցով»,- X սոցիալական ցանցում գրառում է արել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը՝ հավելելով, որ չնայած դեռևս զգալի աշխատանք է պահանջվում, բայց այսպիսի քայլերը ցույց են տալիս, որ կայուն դիվանագիտական ներգրավվածությունը շոշափելի արդյունքներ է տալիս և արագացնում է Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու ջանքերը։

Ահա, թե ինչ է լինում, երբ հոգով բոմժը դառնում է վարչապետ. Նարեկ Կարապետյան

Ահա, թե ինչ է լինում, երբ հոգով բոմժը դառնում է վարչապետ։

Այս մասին Ֆեյսբուքի իր էջում ի պատասխան Նիկոլ Փաշինյանի կարճ հոլովակին՝ հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանը՝ իր Ֆեյսբուքի էջում տեղադրելով կարճ հոլովակ:

«Դա օրինակ վարչապետի՞ խոսույթ է, ժողովուրդ», – հավելել է նա։

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում հայտարարել էր.

«Կալուգացի Սամվելն իր խոսնակների միջոցով ինձ հորդորում է չվախենալ։ Ախր ո՞նց չվախենամ, վախենում եմ մինչև տարվա վերջ միլիարդատերից դառնաս բոմժ»։

Ցիլոյով մարդ, Սամվել Կարապետյանը մի երկու բան ունի քեզ ասելու. Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանին

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը Նիկոլ Փաշինյանին խորհուրդ է տալիս շատ չվախենալ։ Խորհուրդը Կարապետյանը հնչեցրել է ի պատասխան Փաշինյանի հայտարարության։

«Ցիլոյով մարդ, մի՛ վախեցիր Սամվել Կարապետյանից, նա քեզ վատ բան չի անելու։ Երբ դուրս գա, մի երկու բան ունի քեզ ասելու»,- դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ ասել է Նարեկ Կարապետյանը։

Ավելի վաղ Փաշինյանը նեղսրտել էր, որ Սամվել Կարապետյանն իրենց «փոքրիկ խմբակ» է անվանում։

Տեսանյութը՝ այստեղ:

Գագիկ Ծառուկյանը և Ռոբերտ Քոչարյանը շուտով կունենան հնարավորություն` պաշտպանելու մեր կուսակցության թեկնածուին․ Սամվել Կարապետյան

Երկուսն էլ կոռեկտ հայտարարություններ են արել։

Այս մասին ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ խոսելով Գագիկ Ծառուկյանի և Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունների մասին, որ կաջակցեն ամենաշատ ձայներ հավաքած կուսակցությանը։

«Դա միջազգայնորեն ընդունված պրակտիկա է, որ Կառավարությունը ձևավորվում է առաջին տեղ զբաղեցրած ուժը, քանի որ մենք վստահ ենք, որ այդ ուժը մենք ենք լինելու, շատ շուտով իրենք կունենան այդ հնարավորությունը` պաշտպանելու մեր կուսակցության թեկնածուին»,- ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ֆիլմը հիշեցնում է, որ մենք` հայերս, միասնական լինելու դեպքում կարող ենք հաղթանակներ գրանցել. Անահիտ Կիրակոսյան

Այս ֆիլմը շատ կարևոր ֆիլմ է բոլորիս համար ու եկել է հիշեցնելու, որ մենք՝ հայերս, կարող ենք միասնական լինելու դեպքում գրանցել հաղթանակ, այն էլ ինչ հաղթանակ, երբ դա մեկ կամ երկու հոգու համար չէր, այլ մի ամբողջ ազգի:

Այս մասին «Արարատ 73» ֆիլմի պրեմիերային նախորդած ասուլիսի ժամանակ Oragir.News-ի հետ զրույցում ասաց դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը՝ վստահություն հայտնելով, որ ֆիլմը մեծ հաջողություն կունենա:

Դերասանուհին, որը ֆիլմում խաղում է Նիկիտա Սիմոնյանի հարևանուհու դերը, նշեց, որ իր համար շատ մեծ պատիվ է փոքրիկ մասնիկը լինել այդ մեծ ֆիլմի:

Արմավիրի մարզում բախվել են «Opel Zafira»-ն և «Mercedes»-ը․ բժիշկները պայքարում են 3 վիրավորներից 1-ի կյանքի համար

Այսօր՝ փետրվարի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 18։20-ի սահմաններում Վարդանաշեն-Նորապատ ավտոճանապարհին բախվել են 71-ամյա Ռաֆայել Ղ․-ի վարած «Opel Zafira» մակնիշի և 32-ամյա Թելման Բ․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնցից մեկը գտնվում է ծանր վիճակում, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

Ոստիկանը պիտի պատժվի. ինչքան ափռ-ցփռ կա, փողոցից հավաքել, սարքել են ոստիկան․ հարցում

Օրերս սահմռկեցուցիչ տեսանյութ տարածվեց համացանցում, որում քրեական ոստիկանության օպերլիազորը ենթադրյալ իրավախախտի ընտանիքի անդամին էր ծեծում ու նվաստացնում՝ հնչեցնելով ամենաայլանդակ հայհոյանքներ: ՆԳՆ-ն այդ առնչությամբ հայտարարություն տարածեց, ըստ որի՝ առերևույթ հանցագործության վերաբերյալ հաղորդում է տրվել:

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ձեր կարծիքով՝ քաղաքացուն խոշտանգող ոստիկանը կպաժվի՞ իր արարքի համար, թե՞ կխրախուսվի»։

Հարցվածների մի մասը նշեց, որ ոստիկանության այդ աշխատակիցն անպայման կպատժվի, որոշներն էլ հույս հայտնեցին, որ ոստիկանության աշխատակիցը կպատժվի։

«Կպատժվի, բայց հիմա օրենքը երբեմն մարդու իրավունքներին հակասում է»,- պատասխանեց քաղաքացիների մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ պիտի իշխանությունը փոխվի։ «Դժվար, էդ ա երկիրը, հո միակ դեպքը չի։ Պիտի փոխվեն սաղ, ինչքան ափռ-ցփռ կա փողոցից հավաքել բերել, սարքել են ոստիկան»,- նշեց նա։

«Ոչ էն, ոչ էն։ Պիտի անեն նույնը, ինչ ինքը»,- պատասխանեց մեկ այլ անցորդ։

Մանրամասները՝ տեսանյութում․

Թրամփը հայտնել է Ուկրաինայի հակամարտության շուրջ գրեթե ձեռք բերված համաձայնագրի մասին

Դոնալդ Թրամփը հայտնել է Ուկրաինայի հակամարտության շուրջ գրեթե ձեռք բերված խաղաղության համաձայնագրի մասին։ ԱՄՆ նախագահը նման հայտարարությամբ է հանդես եկել Վաշինգտոնում Ազգային աղոթքի նախաճաշի ժամանակ․

«Մենք շատ լարված ենք աշխատում այս հակամարտությանը վերջ տալու ուղղությամբ։ Մենք շատ մոտ ենք դրան հասնելուն։ Մենք գրեթե հասել ենք»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը։

Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների եռակողմ բանակցությունները տեղի են ունեցել Աբու Դաբիում Հունվարի 23-ին և 24-ին, ինչպես նաև փետրվարի 4-ին և 5-ին: Երկրորդ փուլից հետո ամերիկյան առաջնորդի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը հայտնել Է Մոսկվայի և Կիևի պայմանավորվածությունների մասին ռազմագերիների փոխանակման վերաբերյալ. այդ ցուցակներում կա 314 մարդ: Միևնույն ժամանակ, ՌԴ-ն և ԱՄՆ-ն պայմանավորվել են վերականգնել բարձր մակարդակի երկխոսությունը ռազմական գծով։