Հռոմի պապը կրկին կոչ է արել դադարեցնել Ուկրաինայում պատերազմը

Հռոմի պապ Լևոն 14-րդը կրկին կոչ է արել դադարեցնել Ուկրաինայում պատերազմը:

«Ողբերգական դեպքերը բազմապատկվում են՝ պատճառ դառնալով քաղաքացիական զոհերի թվի շարունակական աճի, այդ թվում՝ երեխաների շրջանում: Կոչ եմ անում հարգել միջազգային մարդասիրական իրավունքը և երկու կողմերից դադարեցնել քաղաքացիական օբյեկտների դեմ հարձակումները»,- ասել է Հռոմի պապը։

Իրանի գերագույն առաջնորդը հանդիպել է Մասուդ Փեզեշքիանի հետ

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Մոջթաբա Խամենեին հանդիպել է նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ ԱՊԱ-ի Թեհրանի բյուրոյի և Իրանի գերագույն առաջնորդի կայքի հաղորդմամբ՝ հանդիպման մասնակիցները քննարկել են երկրում ստեղծված իրավիճակը։

Իր պաշտոնավարման երրորդ տարին սկսելուն պես, Փեզեշքիանը, ըստ տեղեկությունների, հանդիպել է Մոջթաբա Խամենեիի հետ և մտքեր փոխանակել։

Հանդիպման ընթացքում մանրամասն քննարկվել են երկրի խնդիրները, այդ թվում՝ բնակչության առօրյա կարիքների բավարարումը, երրորդ պարտադրված պատերազմի և առաջիկա շրջանի համատեքստում առկա իրավիճակը, ռազմական զարգացումները, ֆինանսական և էներգետիկ ռեսուրսների ապահովումը, ծախսերի կառավարումը և արտասահմանյան գործընկերների հետ տնտեսական համագործակցությունը։

«Ռոսատոմը» սկսել է մասնագետներին վերադարձնել Իրանի Բուշերի ատոմակայան. Լիխաչև

«Ռոսատոմը» սկսել է մասնագետներին վերադարձնել Իրանի Բուշերի ատոմակայան. այս մասին հայտնել է կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչևը:

Նրա խոսքով՝ ինժեներատեխնիկական անձնակազմի առաջին հինգ արդեն տեղում են և սկսել է իրենց պարտականությունները կատարել։ Աշխատակիցների հաջորդ խումբը ատոմակայան կվերադառնա առաջիկա երկու շաբաթվա ընթացքում։

«Եթե ամեն ինչ լավ ընթանա, մինչև աշուն մենք նախագծում մեր անձնակազմի թիվը կհասցնենք 100 մարդու»,- ասել է Լիխաչևը։

Ցանկացած երկիր, որը կօգնի ԱՄՆ-ին Իրանի վրա հարձակման գործում, կդառնա իրանական հրթիռների թիրախ

«Իրանի ինքնիշխանության խախտումը Հորմուզի նեղուցի նկատմամբ անընդունելի է»,- հայտարարել է նա՝ հիշեցնելով, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները ներկայումս չեն ընթանում։

Նիկզադի խոսքով, միջազգային կազմակերպությունների բանաձևերը, որոնք ուղղված են Իսրայելի և ԱՄՆ-ի շահերի առաջխաղացմանը, ծառայում են պատերազմի հրահրմանը, այլ ոչ թե խաղաղության խթանմանը։

«Զինված ուժերը թույլ չեն տա, որ տարածաշրջանը օգտագործվի Իրանի վրա հարձակվելու համար», – ասել է նա։

Ուկրաինայի զինուժը հարձակվել է Բելգորոդի վրա․ վիրավորների թվում կան երեխաներ

Ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով Բելգորոդում տուժել է 13 մարդ, այդ թվում՝ երկու երեխա։

Այս մասին հայտնել է Բելգորոդի մարզի ժամանակավոր պաշտոնակատար նահանգապետ Ալեքսանդր Շուվաևը, փոխանցում է ТАСС-ը։

Վնասվել է ավելի քան չորս բազմաբնակարան շենք։

Նահանգապետը հայտնել է, որ Ուկրաինայի զինված ուժերն անօդաչու թռչող սարքերով հարձակվել են սահմանամերձ շրջանի վրա։

Հյուսիսային Կորեան մտադիր է մինչև 50 հազար զինծառայող ուղարկել Ռուսաստան․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նախօրեին հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան (ԿԺԴՀ) ծրագրում է 30-50 հազար զինծառայող ուղարկել Ռուսաստան։ Գրում է Ազատությունը:

«Հյուսիսային կորեացիները ժամանակ առ ժամանակ հայտնվում են Ռուսաստանի Դաշնության տարածքում։ Մենք դա տեսնում ենք, մենք դա գիտենք։ Եթե սկզբում խոսքը հարյուրավոր, ապա հազարավոր մարդկանց մասին էր, ապա այժմ որոշում է կայացվել, որ Ռուսաստանի տարածքում 30-ից 50 հազար հյուսիսկորեացի է լինելու»,- ասել է նախագահ Զելենսկին։

Նրա խոսքով՝ ԿԺԴՀ-ն «ժամանակակից պատերազմի փորձ ձեռք կբերի» և Ռուսաստանից արտոնագրեր կստանա։

«Նրանք ուսումնասիրում են այս պատերազմը, և եթե այլ ուղղության մասին խոսենք՝ Խաղաղ օվկիանոսում հնարավոր ճգնաժամերի ու էսկալացիաների մասին, ինչը կարող է սպառնալիք լինել ասիական տարածաշրջանի այլ պետությունների համար, ապա, բնականաբար, Հյուսիսային Կորեան Ռուսաստանի հովանու ներքո ժամանակակից պատերազմ վարելու փորձ ձեռք կբերի․․․ Հետևաբար, իմ կարծիքով, Կորեայի Հանրապետությունը պետք է ավելի սերտ համագործակցություն ունենա Ուկրաինայի հետ։ Մենք բաց ենք․․․»,- ընդգծել է Զելենսկին՝ չբավականացնող հակաօդային պաշտպանության համակարգերի և անօդաչուների մատակարարումն առանձնացնելով որպես Կիևին Հարավային Կորեայի աջակցության հնարավոր տարբերակներ. «Մենք պատրաստ ենք աշխատել անօդաչու թռչող սարքերի գործարքի և այլնի ուղղությամբ»,- ասել է Ուկրաինայի նախագահը:

Ռուսաստանն ու Հյուսիսային Կորեան համագործակցությունն ամրապնդելու որևէ ծրագրի մասին առայժմ չեն հայտարարել։

Հուլիսին Զելենսկին հայտարարել էր, թե Մոսկվան պատրաստվում է Ռուսաստանի Վորոնեժի մարզում ընդունել Հյուսիսային Կորեայի 30 հազար զինծառայողի, ինչին Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն էր անդրադարձել․ «Չեմ կարծում, որ անհրաժեշտ է մեկնաբանել դա։ Մեր ծրագրերի մասին խոսելը Զելենսկու գործը չէ»։

Հայաստանը նորից հարություն կառնի միայն այն ժամանակ, երբ մենք հաղթենք մեր ներսի ստրուկին. Շարմազանով

Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը.

Հայաստանի գլխավոր պրոբլեմը …

Հայաստանի գլխավոր պրոբլեմը միայն նիկոլիզմը չէ։
Հայաստանի գլխավոր պրոբլեմը նախ եւ առաջ այն «քաղաքական համակարգն է», որտեղ մի քանի բացառությունից զատ՝ գրեթե չկան սեփական պետության ու ազգի շահը սպասարկող քաղաքական ուժեր։

Մեկի սրտում ԵՄ դրոշն է երեւում, մյուսի՝ ԱՄՆ-ի, մի մասի գլխավերեւում ՝ ՌԴ-ի, իսկ մյուս մասի՝ Թուրքիայի։

Պետական մտածողության բացակայության ու «խալխի շահերի սպասարկու» լինելու գայթակղությունը մեզ հանգեգրեց այս օրին։

Հայ քաղաքական ուժերի ոգեղեն հենարանը պետք է լինեն երկու բացարձակ արժեք՝ Աստված եւ Հայրենիք։

Կա կարծիք, որ աշխարհի մեծերն իրենց շահերի համար նույնիսկ Հայաստանի ներսում են կռվացնում քաղաքական ուժերի ու գորրծիչների մի մասին։

Սրանք էլ կարծես «գլադիատորի» նման կռվում են՝ ստրուկի նման սպասարկելով օտարի շահը։
Հայաստանը նորից հարություն կառնի միայն այն ժամանակ, երբ մենք հաղթենք մեր ներսի ստրուկին։

Հրշեջ մեքենան Երևանի կենտրոնում չի կարողանում մոտենալ հրդեհին

Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է, որ Երևանում բարձրահարկ շենքերից մեկում հրդեհ է բռնկվել:

Հրշեջ մեքենան չի կարողանում մտնել շենքի բակ և մարել հրդեհը:

Սա լուրջ անվտանգային խնդիր կարող է առաջացնել, քանի որ քաղաքապետարանը շինթույլտվություններ է տվել, շենքերի բակերում մեքենա կայանելը չեն արգելում, ինչի հետևանքով նման իրավիճակներում արտակարգ ծառայությունների մեքենաները չեն կարողանում մուտք գործել շենքերի բակեր:

Տեսանյութ:

Պատկերացրեք՝ դուք դատավոր եք․ ինչպե՞ս կվարվեիք աբսուրդային մեղադրանքի դեպքում․ Ռուբեն Մելիքյան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան էջում գրում է.

Պատկերացրեք՝ Դուք դատավոր եք։ Երրորդ իշխանության կրող եք, որի առաքելությունն է զսպել ու հավասարակշռել իշխանությունների մյուս երկու ճյուղերին, հատկապես՝ գործադիր իշխանությանը։
Ինչպե՞ս կվարվեք դուք, եթե ձեր առջև բերեն մեղադրանք այն մասին, որ, օրինակ, հայրը կատարել է «իշխանության չարաշահում», քանի որ լինելով սեփական երեխայի նկատմամբ իշխանություն ունեցող անձ, արգելել է նրան հեռախոս խաղալ։

Աբսու՞րդ է։ Հավատացնում եմ ձեզ՝ շատ ավելի աբսուրդային մեղադրանքներ ենք տեսել։
Եվ այսպես՝ ի՞նչ կանեք դուք, եթե դատավոր լինեք նման մեղադրանք ստանաք։

Եթե ես լինեի դատավոր, ապա դատական նիստի սկզբնամասում՝ քրեական հետապնդման դադարեցման հարցը քննարկելիս, կողմերին, ավելի ճիշտ՝ դատախազին հարց կուղղեի – հարգարժա՛ն դատախազ, այդ ի՞նչ եք դուք ծխում, որ հանրային իշխանություն չունեցող անձին մեղադրանք եք առաջադրում հանրային իշխանություն ենթադրող հանցանքի համար՝ հերիք չի, գործն էլ բերում եք դատարան։ «Ոչինչ էլ չենք ծխում» պատասխանը լսելուց հետո անմիջապես քրեական հետապնդումը կդադարեցնեի՝ առաջ քաշելով «դատարանը մեռելածին մեղադրանքների ցուցահանդես չէ» դոկտրինը և դիրքորոշում հայտնելով, որ մեռելոտի մեղադրանքը վայրկյան առաջ չդադարեցնելու պարագայում կխաթարվի արդարադատության բուն էությունը։

Դե՛հ պատասխանեք – ի՞նչ կանեիք դուք՝
(ա) կանեիք նույնը
(բ) կքննեիք, կքննեիք, կքննեիք, վերջում կարդարացնեիք մեղադրյալին
(գ) վարույթն ըստ ընդդատության կուղարկեիք մոտակա տատու-սրահ՝ մեղադրական վերդիկտ դաջելու
(դ) ինքնաբարկ կհայտնեիք այն հիմքով, որ մեղադրյալի ուսմասվարի բաջանաղը ժամանակին Ձեզ շնորհել է «լավագույն դու-շեշ բերող» պատվավոր կոչումը։
ՀԳ. Բոլոր համընկնումները խիստ պատահական են։