Հրդեh՝ Երևանի տներից մեկում․ տnւժածներ չկան

Մայիսի 31-ին՝ ժամը 03։45-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խարբերդի Ամառանոցներ 15-րդ փողոցում այրվում է տուն։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ այրվում է տան տանիքը․ տուժածներ չկան։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։50-ին, մարվել՝ 05։36-ին։ Այրվել է տանիքը՝ մոտ 100 քմ։

Ասում եք՝ Ծառուկյանի, Քոչարյանի, Կարապետյանի տղաները չեն ծառայել, դուք ծառայե՞լ եք. երեխան՝ Փաշինյանին

Ասում եք՝ Ծառուկյանի, Քոչարյանի, Կարապետյանի տղաները չեն ծառայել, դուք ծառայե՞լ եք:

Այս մասին Նորք-Մարաշում քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանին հարցրել է մի տղա:

«Ես չեմ ծառայել, որովհետև իմ երկու եղբայրները ծառայած են եղել և 91 թվականին տենց օրենք է եղել, որ երրորդ զավակը չի գնում բանակ, այսինքն՝ օրենքով սահմանված կարգով ինձ պետությունը ազատել է բանակ, բայց իմ տղան ծառայել է»,- պատասխանել է Փաշինյանը։

Տեսանյութը՝ այստեղ:

Բյուրականում ուսուցիչներին և աշակերտներին հորդորել են մասնակցել ՔՊ-ական մարզպետի հետ հանդիպմանը

Բյուրականում ուսուցիչներին և աշակերտներին հորդորել են մասնակցել ՔՊ-ական մարզպետի հետ հանդիպմանը, գրում է News.am–ը։

Կայքի տեղեկություններով` դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը հորդորել է մանկավարժական կազմին գալ հանդիպմանը։ Երեխաներին նույնպես հաղորդագրություն է ուղարկվել ՔՊ–ականների հետ հանդիպմանը գնալու համար։

Երեկ էլ հայտնի դարձավ, որ Վայոց Ձորի մարզպետն է պարտադրել մարզի բոլոր դպրոցների ուսուցիչներին մասնակցել իր հետ հանդիպմանը։

Տեսանյութը՝ այստեղ:

Բյուրականի դպրոցի տնօրենը չի հերքում` ձայնագրություն ուղարկել է, բայց ասում է` չի հորդորել

Բյուրականի Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վարսենիկ Վարդանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում չհերքեց, որ ձայնային հաղորդագրություն է ուղարկել ուսուցիչներին Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի հետ հանդիպմանը մասնակցելու համար, բայց պնդեց, որ ոչ մեկի ոչինչ չի հորդորել։

Այսօր` ավելի վաղ, News.am–ը գրել էր, որ այսօր Բյուրական է գնալու Արագածոտնի մարզպետը և դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը ուսուցիչներին ու աշակերտներին հորդորել է ներկա գտնվել այդ հանդիպմանը։ Կայքը նաև ձայնագրություն էր հրապարակել, ընդգծելով, որ երեխաներին նույնպես հորդորել են գնալ հանդիպմանը։

«Ես չեմ հորդորել, սկսենք այդտեղից։ Ես ընդամենը ներկայացրել եմ, որովհետև ծնողները, ուսուցիչները հարցեր ունեին մեր պարոն մարզպետին։ Ուղղակի տեղեկացրել եմ, որ մարզպետը գյուղ է գալու, որ այստեղ հավաքվեն և իրենց հարցերն ուղղեն մարզպետին»,– ասաց Վարդանյանը։

Նշենք, որ ձայնագրության մեջ Վարսենիկ Վարդանյանը ուսուցիչներին ասում է. «Կխնդրեի` վաղը ժամը 11։40–ին բոլորով հավաքվեիք Բյուրականի գյուղապետարանի մոտ` ընդունելու մեր պարոն մարզպետին և իր թիմակիցներին։ Լինելու են նաև շատ հյուրեր։ Հարգելի ուսուցիչներ, խնդրում եմ, որ դուք ևս ներկա լինեք»։

Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, մայիսի 31-ին՝ ժամը 11:00-18:00-ը, կդադարեցվի Սյունիքի մարզի Աճանան, Սյունիք, Գաղթականներ գյուղերի, Կապանի Նորաշենիկի մայրուղու ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

13 օր հացադուլ անող Արթուր Օսիպյանը շատ հյուծված վիճակում է. փաստաբան

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող Արցախի հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը, որն արդեն 13–րդ օրն է, ինչ շարունակում է հացադուլը, գտնվում է շատ հյուծված վիճակում։

Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց նրա փաստաբան Դավիթ Հովհաննիսյանը։

«Բազմաթիվ անձինք, այդ թվում հարազատներ, մտերիմներ, հասարակական ակտիվ շրջանակներ դիմել են Օսիպյանին` խնդրելով դադարեցնել հացադուլը, սակայն նա վճռական է տրամադրված։ Օսիպյանը հացադուլից դուրս չի գա այնքան ժամանակ, մինչև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրեն «փախած» անվանելու և իր արժանապատվությունը վիրավորելու համար ներողություն չխնդրի»,– ասաց Հովհաննիսյանը։

Նրա խոսքով` այս պահին գործը գտնվում է վերաքննիչ դատարանում, բողոքարկել են կալանքի որոշումը և հատուկ վերանայման բողոք են ներկայացրել։

ԵԱՏՄ-ից դուրս գալուց հետո դեղորայքը, որակյալ ապրանքը կէժանանան

ԵԱՏՄ-ից դուրս գալը ճիշտ քայլ է անկախության ու ժողովրդավարության պաշտպանության տեսանկյունից։ Սակայն կա մտահոգություն, որ ՀՀ-ն դրանից կարող է տուժել։ Ռուսները սպառնում են, թե կթանկացնեն գազը, կփակեն ռուսական շուկան հայկական ապրանքի համար։ Այս քայլերը ցույց են տալիս, որ Մոսկվան ոչ բարեկամաբար է վերաբերվում հայ ժողովրդին։

Ի՞նչ է տվել ԵԱՏՄ-ն մեզ, ավելի շատ շահե՞լ, թե՞ կորցրել ենք։

ՀՀ-ն, որպես ԵԱՏՄ անդամ, ամենաթանկն է վճարում ռուսական գազի համար։ «Գազպրոմը» 2024-ի տվյալներով՝ Բելառուսին գազը վաճառում է 128,5 դոլարով հազար խորանարդ մետրի համար, Ղրղզստանի համար՝ 150 դոլար, իսկ Հայաստանի համար՝ ամենաթանկը՝ 165 դոլար։ Նշենք, որ Եվրոպայում գազի հազար խորանարդ մետրի միջին գինը կազմում է 400 դոլար։

Ռուսները ՀՀ-ին գազն այս գնով են տալիս ոչ թե մեր սիրուն աչքերի համար, այլ ԵԱՏՄ անդամ լինելու։ «Գազպրոմն» է նաև բաշխիչ գործառույթն իրականացնում և ՀՀ սպառողին գազը վաճառում՝ 143.7 դրամ 1 խ/մ-ի համար, մոտ 390 դոլար 1000 խ/մ-ի համար, մոտավորապես այնքան, որքան եվրոպացին։ Հավելագրումներն էլ գումարած՝ ՀՀ քաղաքացին ավելի թանկ է վճարում, քան եվրոպացին։

ԵՄ որոշ երկրներ իրենց վրա են վերցնում բաշխման ծախսերը և ռուսական գազը իրենց բնակչին վաճառում են ինքնարժեքով։ Դրանից զատ՝ ԵՄ-ն նպատակ է դրել 2027-ից ընդհանրապես հրաժարվել ռուսական էներգակիրներից։ Այնպես որ՝ առաջիկայում փակվելու է ռուսական գազի սպառման ամենամեծ շուկաներից մեկը, եթե ՌԴ-ն չհրաժարվի իր զավթողական նկրտումներից։

Այս իրավիճակում Մոսկվան պետք է երջանիկ լինի, որ Հայաստանը նրանից գազ է գնելու։ Գուցե նույնիսկ էժանացնի այն։ Իսկ եթե փորձի թանկացնել, ապա ՀՀ իշխանությունը կարող է ազգայնացնել գազի բաշխիչ ցանցը՝ դուրս վռնդելով «Գազպրոմին» Հայաստանից։ Չի բացառվում, որ ռուսները կամավոր հրաժարվեն բաշխիչ գործառույթից՝ պայմանով, որ ՀՀ-ն շարունակի ռուսական գազ գնել։

ԵԱՏՄ անդամությունը անդրադառնում է նաև ՀՀ ներկրվող ապրանքների գների վրա, իջեցնելով ընդհանուր բարեկեցության մակարդակը։

ՀՀ-ն ԵԱՏՄ անդամ է 2015-ից։ 2020-ի հունվարի 1-ից սկսած՝ ԵԱՏՄ մաքսային տուրքերը կիրառվում են երրորդ երկրներից ներմուծվող գրեթե բոլոր ապրանքների համար։ Արդյունքում ապրանքները թանկացել են, և ՀՀ քաղաքացին նույն ապրանքը գնում է ավելի թանկ, քան տարիներ առաջ, երբ ԵԱՏՄ անդամ չէր։ Նորմալ, որակյալ ապրանքը շատ թանկ է, միջին եկամուտ ունեցող քաղաքացու համար՝ անմատչելի։ Խանութները լցված են ռուսական և չինական ցածրորակ ապրանքներով։

2020-ի հունվարի 1-ից 699 ապրանքների մաքսատուրքերը բարձրացել են։ Գնի բարձրացման ենթակա ապրանքների թվում են առաջին անհրաժեշտության ապրանքները և դեղորայքը։

ԵԱՏՄ-ից դուրս գտնվող երկրներից ներմուծվող տեքստիլ արտադրանքի և գործվածքների վրա գործող մաքսատուրքերը ավելացել են 4-6%-ով։ Հում կաշվի, թանկարժեք մետաղների և դրանցից պատրաստված արտադրանքի, պղնձի և պղնձե արտադրանքի մաքսային տուրքերը ավելացել են 3 տոկոսով, իսկ ալյումինի և ալյումինե արտադրանքի մաքսային տուրքերը՝ 6-9 տոկոսով։

Շինանյութերի (ավազ, կավիճ, գիպս և այլն), ցեմենտի և դրա հավելանյութերի մաքսային տուրքերը բարձրացել են 3 տոկոսով։ ԵԱՏՄ-ից դուրս երկրներից ներմուծման դեպքում բարձրացել են նաև տնտեսական ապրանքների մաքսային տուրքերը՝ ներկեր և լաքեր՝ 2%, հիգիենայի միջոցներ, լվացող միջոցներ՝ 2%, փայտ, փայտե արտադրանք՝ 2-8%, կերամիկա, մետաղ՝ 2-5%, ապակի, ապակե արտադրանք՝ 5-6%, թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, զարդեր՝ 6%, ջեռուցման կաթսաներ, տուրբիններ, սառնարաններ, սառցարաններ՝ 6-9%, էլեկտրական մեքենաներ և սարքավորումներ՝ 6%։

Ամենաշատը բարձրացել է ավտոմեքենաների մաքսատուրքը, ինչի հետևանքով գներն էապես թանկացել են։ Որոշ քննադատների կարծիքով՝ այս մաքսատուրքերի հետևանքով ՀՀ-ն դարձել է ԵԱՏՄ անդամ երկրներից ներմուծվող ապրանքների ստրուկը։ Երրորդ երկրներից ներկրված ապրանքը շուկայում գնային առումով մրցունակ չէ։ ՀՀ տնտեսության կախվածությունը Ռուսաստանից դարձել է ակնհայտ։ Հավելենք, որ երրորդ երկրներից ներմուծվող ապրանքների մաքսատուրքերը գանձվում են ԵԱՏՄ ընդհանուր բյուջե, որից ՀՀ-ն ստանում է 1.22%-ը։ Այսինքն՝ ՀՀ-ն գանձած մաքսատուրքը փոխանցում Մոսկվա, հետո ստանում 1,22 տոկոսը։

Կարճ ասած՝ ԵԱՏՄ անդամությունը Հայաստանին տվել է կախվածություն ռուսական շուկայից, ՀՀ-ն լցվել է ցածրակարգ ապրանքներով։ Իսկ որակյալ ապրանքներն էապես թանկացել են։ Հետևապես՝ եթե դուրս գանք ԵԱՏՄ-ից, ապա որակյալ ապրանքները, դեղորայքը, մեքենաները, առաջին անհրաժեշտության այլ ապրանքներ կէժանանան։ Սա գուցե հաշվի կառնեն մարդիկ, երբ կուզենան ընտրություն կատարել ՀՀ-ի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցում։ Այսինքն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալն արդարացված է ոչ միայն անկախության ու ժողովրդավարության, այլև տնտեսական ազատության և ժողովրդին որակյալ ու մատչելի ապրանքով ապահովելու առումով։

Թաթուլ Մկրտչյան